Ներգործական Սեռ

Ներգործական սեռի բայերը ցույց են տալիս մի այնպիսի գործողություն, որի ժամանակ տրամաբանական սուբյեկտի, քերականական ենթակայի կատարած գործողության համար պահանջվում է ուղիղ խնդիր լրացում (տրամաբանական օբյեկտ)։ Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովաձևով։

Ներգործական սեռի բայերը միշտ ստանում են ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին պատասխանող լրացում, որն էլ հենց ուղիղ խնդիրն է։ Վերջինս դրվում է հայցական հոլովաձևով։

  • Շողիկը սիրում է իր աշխատանքը։
  • Մարիամ բաջին խոհանոցում ճարպի մոմը վառեց և բերավ ներս։ (Շիրվանզադե)
  • Երբ ես տեսնում եմ Ձեզ - Անդարձ անցած մի սեր Սկսում է իր հեզ Հեքիաթները հյուսել։ (Եղիշե Չարենց)

Ներգործական սեռի բայերի մեծ մասը Ե խոնարհման բայեր են։ Ներգործական սեռի բայերի կազմում կան սահմանափակ թվով Ա խոնարհման բայեր (զգալ, կարդալ, տալ և այլն)։

Պատճառական բայերը, որ համապատասխան ածանցի միջոցով կազմվում են ինչպես ներգործական սեռի, այնպես էլ չեզոք սեռի բայերից, ներգործական սեռի բայեր են։ Օրինակ՝ Իմաստուն մարդ եք, դերվիշ, մի խորհուրդ տվեցեք, արդյոք ինչո՞վ կարող ենք վտանգը հեռացնել։ (Րաֆֆի)

Ներգործական սեռի բայերից են կազմվում կրավորական սեռի բայերը։ Վ ածանց ստանալով՝ ներգործական որոշ բայեր կարող են արտահայտել նաև չեզոք սեռի գաղափար, օրինակ՝ - Ներս ե՛կ,- հրամայեց Հայրապետը յուր որդուն, ինքը հետ ու հետ քաշվելով։ (Շիրվանզադե)

Ծանոթագրություններ

Տես նաև

Գրականություն

  • Է. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Երևան, 1987։
  • Հրաչյա Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հատոր 4, գիրք Ա, Երևան, 1959։
  • Ա. Աբրահամյան, Բայը ժամանակակից հայերենում, գիրք առաջին, Երևան, 1962։

Tags:

ԵնթակաՀայցական հոլովՈւղիղ խնդիր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մատյան ողբերգությանՍեղան (երկրաչափություն)Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀայերենի այբուբենԳլխավոր էջԽոսքի մասերՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրԿլիմայի փոփոխությունՎահագն ԽաչատուրյանՀամացանցՍուրբ Յոթ ՎերքԲագրատունիների թագավորությունՀայաստանում ֆրանսիական քոլեջԴերենիկ ԴեմիրճյանՀայկական մշակույթԿառլես ՊուչդեմոնՎերք Հայաստանի (վեպ)ՀեքիաթՈւկրաինաՏիգրան ՊետրոսյանԱրեգակնային համակարգՎրաստանԲյուզանդական կայսրությունՄակբայՎիտամինԿոսինուսների թեորեմԿարեն ԴեմիրճյանԱնալ սեքսՍամվել (վեպ)Առողջ ապրելակերպՀնդկաստանԱրմավիրի մարզԲիբլիական (պոեմ)ԱսկարիդոզԿաթվածՕձերԲողոքի ցույցեր Տավուշում (2024)ԳլխուղեղԱլկալիական մետաղներՌափայել ՊատկանյանՈրոտանԳլխուղեղի ուռուցքՕրենքով գողԱպրիլի 24Հայ գրերի գյուտԾաղկեվանք (Արա լեռ)Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերՀիսուսի ծնունդԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՀեմոգլոբինԵղիշե ՉարենցՄովսես ԳորգիսյանՇագանակագեղձի բարորակ գերաճԱրտաշատԳոյական անունԵրկաթ պակասորդային սակավարյունությունՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՄիջին ականջի բորբոքումՀամաստեղություններԷթիլ սպիրտՏիգրան ՄանսուրյանՄինետԱղերԴավիթ ԲեկԿալցիումի օքսիդԱլպիական մանուշակ (պատմվածք)ՏեղերԱլբերտ ԱյնշտայնԽաչակրաց արշավանքներԱվշային հանգույցների բորբոքումԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԵրկիր ՆաիրիԱտոպիկ մաշկաբորբԹաջ Մահալ🡆 More