Բագրատունիների Թագավորություն

Բագրատունիների թագավորություն, (հայտնի է նաև Անիի թագավորություն, Բագրատունյաց Հայաստան, Հայկական Բագրատունյաց թագավորություն, Շիրակի թագավորություն անվանումներով) միջնադարյան պետություն Հայկական լեռնաշխարհի հիմնական մասում և հարակից Կովկասյան տարածքներում, որը գոյություն է ունեցել 885-1045 (855 / 865 - 1045) թվականներին։ Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին պաշտոնապես, որպես թագավորություն՝ 885 թվականին՝ Բյուզանդական կայսրությունից և Արաբական խալիֆայությունից ստանալով արքայական թագը, իսկ փաստացի, որպես թագավորություն՝ 855–865 թվականներից՝ կրելով իշխանաց իշխան տիտղոսը։ Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ.

կմ՝ Աշոտ Գ Ողորմած շահնշահի օրոք (953-977)։

Բագրատունիների թագավորություն
 Արմինիա կուսակալություն 885 - 1045 Վասպուրականի թագավորություն 
Կարսի թագավորություն 
Լոռու թագավորություն 
Սյունիքի թագավորություն 
Բյուզանդիա 
Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան 
Բագրատունիների Թագավորություն Բագրատունիների Թագավորություն
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Բագրատունիների Թագավորություն
(Բագրատունիների թագավորությունը 9-րդ դարի վերջին և 10-րդ դարի սկզբին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Անի
Մակերես 250.000 քառ. կմ
Բնակչություն 5.000.000 - 6.000.000
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Արժույթ Հիպերպիրոն, Աբբասյան Դինար
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Բագրատունիներ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- Վասպուրականի թագավորության անջատում 908
- Հայ-արաբական պատերազմ 914-922
- մայրաքաղաքի տեղափոխում Անի 961
- Վանանդի թագավորության ստեղծում 963
- Տարոնի իշխանության գրավումը Բյուզանդիայի կողմից 966
- Տաշիր-Ձորագետի թագավորության հիմնում 978
- Սյունիքի թագավորության հիմնում 987
- կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Անի 1001
- Հովհաննես-Սմբատի կտակ 1022
- Անիի անկում 1045

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագարանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում։ Վարչաքաղաքական կենտրոնի դեր են ստանձնել նաև Շիրակավան և Կարս քաղաքները։ 961 թվականից Աշոտ Գ Ողորմածը մայրաքաղաքը տեղափոխում է հայկական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Անի։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում հարևան արաբական ամիրայությունները, ներառել է բազմաթիվ հայկական գավառներ, ինչպես նաև ազդեցություն է ունեցել վրացական, աղվանական ու արաբական իշխանություններ։ Ծաղկման շրջանում այն ներառում էր Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը։

11-րդ դարում Հայաստանը աստիճանաբար նվաճվում է Բյուզանդական կայսրության կողմից։ Մի քանի տասնամյակ առաջ ձևավորված թագավորություններն ու իշխանությունները ինքնավարություն են ստանում կամ ընդգրկվում հարևան պետությունների կազմի մեջ։ Սելջուկ-թյուրքերի արշավանքից հետո հայոց պետականությունը թուլանում է։ Նրա տարածքներում համեմատաբար ինքնուրույն են մնում հայկական երեք թագավորություններ՝ Վանանդ, Լոռի և Սյունիք։

Բագրատունիների թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորություններից էր, որը հանդիսանում էր հայոց պետականության վերջին դրսևորումը պատմական հայրենիքում։ Այն իր շուրջ էր համախմբել ոչ միայն Հայաստանը, այլև իր գոյությամբ նպաստել էր հյուսիսում մեկ այլ քրիստոնյա պետության՝ Վրաց թագավորության առաջացմանը։

Պատմություն

Բագրատունիների Թագավորություն 
Սմբատ Բագրատունին թագադրում է Արշակունի վերջին թագավոր Արտաշեսին (423-428)

Բագրատունիների ծագումնաբանությունը ունի պարզաբանման մի քանի տարբերակ։ Դրանցից առավել տարածված են անվան ծագումը հնդեվրոպական-արիական բագ (bag) արմատից, Բագրևանդ գավառի անվան, կամ ազգությամբ հրեա Շամբատի տոհմի անվան հետ։

Հելլենիստական շրջանում՝ Արտաշեսյանների ու Արշակունիների օրոք, Բագրատունիները կարևոր տեղ են զբաղեցրել թագավորի արքունիքում։ Ավատատիրական կարգերի հաստատումից հետո նրանք հայտնվում են զորանամակում և գահնամակում՝ հիշատակվելով երկրորդը Սյունյաց նախարարությունից հետո։

Քրիստոնեության ընդունումից հետո՝ մինչև Արշակունիների թագավորության անկումը (301-428), Բագրատունիներին է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը։ Նրանց ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր։ Հայկական մարզպանության օրոք (428-642) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ։

Արմինիա կուսակալություն

Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական) կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև Մերձավոր Արևելքի համար դարեր տևած պայքարը 7-րդ դարում ավարտվում է։ Քաղաքական ասպարեզ է իջնում Արաբական խալիֆայությունը, որը կարողանում է չորս անգամ կրճատել Բյուզանդիայի տարածքները և ամբողջությամբ նվաճել Իրանը։ Մի քանի տասնամյակում Ատլանտյան օվկիանոսից մինչև Հնդկաստան ընկած բոլոր հողերը միավորվում են իսլամի կանաչ դրոշի ներքո։ Հայաստանը նույնպես մտնում է Արաբական խալիֆայության կազմի մեջ և հարևան Վրաստանի, Աղվանքի ու Դերբենդի հետ կազմում է մեկ վարչատարածքային միավոր՝ Արմինիա կուսակալություն՝ Դվին մայրաքաղաքով։

Բագրատունիների Թագավորություն 
Խոյակ Դվինից

7-8-րդ դարերում քաղաքական գերիշխանության համար մրցակցությունն ընթանում էր հայկական 2 հինավուրց իշխանական տների՝ Բագրատունիների ու Մամիկոնյանների միջև։ Վերջիններս ավելի քան կես հազարամյակ ղեկավարում էին Հայաստանի ռազմական ուժերը և զնաղեցնում էին հայոց սպարապետի պաշտոնը։ Երկու տոհմերի ներկայացուցիչներն ընդգրկվում էին քաղաքական տարբեր հարթակներում, զբաղեցնում ամենաբարձր պաշտոնները։ 8-րդ դարում հարատև պայքարն ավարտվում է Բագրատունիների հաղթանակով, ովքեր իրենց տիրույթներին են միացնում Կամսարականների (Շիրակ) և Մամիկոնյանների (Տարոն) կալվածքները։ Բագրատունիների գերիշխանության տակ էին բազմաթիվ նախարարական տներ, որոնց մեջ առանձնանում էին Վասպուրականի և Վրաստանի գահերեց իշխանները, Սյունիները և ուրիշներ։

Նույն ժամանակաշրջանում Բագրատունիները հաստատվել են նաև Տայք նահանգում ու Կղարջք գավառում (Գուգարք)։ 9-րդ դարի վերջին Վրաստանում հիմնել են թագավորական հարստություն, որը հայտնի է որպես Բագրատիոնի։ Նրանց իշխանական գլխավոր կալվածքը Տայքի կյուրոպաղատությունն էր։ Հայ Բագրատունիների տոհմական կենտրոնը Բագարանն էր։ Նրանք դարձել են ամենաազդեցիկ տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը, նախ որպես Հայոց իշխան, ապա՝ Իշխանաց իշխան, սպարապետ, և 885 թվականից՝ թագավոր։

Թագավորության հռչակումը

850-855 թվականների հակաարաբական մեծ ապստամբությունից հետո Բաղդադի խալիֆ Ջաֆար իբն Մուհամմադ ալ-Մութավաքքիլը հաշտվում է քրիստոնյաների ինքնուրույնության հետ և կառավարիչ նշանակում ապստամբության ղեկավար Աշոտ Բագրատունուն։ 862 թվականին վերջինս դառնում է նաև իշխանաց իշխան և ռազմաքաղաքական իշխանությունից զատ տնօրինում նաև երկրի հարկային համակարգը ու տնտեսական կյանքը։ Համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ Աշոտ Բագրատունին քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն։ 869 թվականին հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին, ում նստավայրը կուսակալության կենտրոն Դվին քաղաքն էր, գումարում է ժողով, որի ժամանակ որոշվում է Աշոտ Բագրատունուն օծել հայոց թագավոր։ 876 թվականին Կոստանդնուպոլսում գահ բարձրացած հայազգի Վասիլ կայսրը նույնպես օժանդակում է հայոց պետականության վերականգնմանը։ 885 թվականին՝ մոտ կեսհազարամյա դադարից հետո, վերականգնեց Հայաստանի կորսված անկախությունը և Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Բագարանում Աշոտին օծեց հայոց թագավոր։

Աշոտ Ա

Աշոտը Ա-ն, որպես փորձված պետական գործիչ և զորավար, մեծ ուշադրություն էր դարձնում առաջին հերթին երկրի պաշտպանությանը։ Նա քայլեր ձեռնարկեց առանձին իշխանների և արաբական ամիրայությունների ձեռքին գտնվող հայկական տարածքներն իր իշխանության ներքո միավորելու ուղղությամբ։ Սակայն այդ հարցում թագավորը հանդիպում էր ուժեղ դիմադրության։ Նա ճնշեց Վանանդի իշխանների ելույթը և Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով միացրեց իր տիրույթներին։ Կարսը վերակառուցվեց և դարձվեց սպարապետների աթոռանիստը։ Ավելի բարդ էր երկու իշխանական տների` Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի նախարարական տների խնդիրը։ Դրանք իրենց կարողությամբ և ռազմական ուժով քիչ էին զիջում Բագրատունիներին, սակայն Աշոտին հաջողվեց խաղաղ ճանապարհով, խնամիական կապեր հաստատելով, ավատատիրական այս հզոր տները ևս ենթարկել իրեն։ Հայոց թագավորը իրեն ենթարկեց ոչ միայն Վասպուրականի, Սյունիքի, Արցախի, Գուգարքի և մյուս հայկական իշխանությունները, այլև Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները։Դրանով ևս որոշակի հաջողությունների հասավ հայկական հողերը մեկ միասնական պետության մեջ միավորելու իր ծրագրերում։ Հաջող արշավանքներով Աշոտը հուժկու հարվածներ հասցրեց կովկասյան լեռնականներին, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը։

Աշոտ Բագրատունուն հաջորդեց որդին` Սմբատ Ա-ն (890-914)։ Նա իրեն ենթարկեց Աբխազաց (Արևմտավրացական) թագավորությունը և կայազորներ հաստատեց Ալանաց դռներում։ Սմբատը թագավորական թագ տվեց վրաց Ատրներսեհ (Ադառնասե) իշխանին և Հայոց Արևելից կողմերի Համամ իշխանին, իսկ իրեն հռչակեց «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»։ Արտաքին քաղաքականությունը իրականացնելու և միջազգային հարաբերությունների ոլորտում հավասարակշռության հասնելու նպատակով 893 թվականին բարեկամության և առևտրական նոր պայմանագիր կնքեց Բյուզանդիայի կայսր Լևոն Իմաստասերի հետ։ Արդյունքում Ատրպատականի Սաջյան ամիրա Աֆշինի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։

9-րդ դարի սկզբին Վասպուրականի և Սյունիքի իշխանների միջև վեճ առաջացավ Նախճավան քաղաքի համար։ Հայոց արքան վեճը լուծեց հօգուտ Սյունիների։ Սմբատից դժգոհ Գագիկ Արծրունին բանակցություններ սկսեց Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի հետ։ Վերջինս միջնորդեց խալիֆի առաջ՝ Սմբատի փոխարեն հայոց թագավոր ճանաչելու Գագիկ Արծրունուն։ Խալիֆի ուղարկած թագով 908 թվականին Յուսուֆը նրան թագադրեց որպես հայոց արքա` նրան վերապահելով նաև Հայաստանից հարկեր հավաքելու իրավունքը։ Յուսուֆը Գագիկ Արծրունու հետ համատեղ հարձակվեց Սմբատի զորքերի վրա։ Նրանց միացան նաև այլ հայ իշխաններ։ Բյուզանդական կայսեր մահից հետո (912) Սմբատ Ա-ն մնաց առանց դաշնակիցների։ Արքան փոքր զորագնդով ամրացավ Կապույտ բերդում և մեկ տարվա դիմադրությունից հետո անձնատուր եղավ։ Յուսուֆը հայոց թագավորին կալանավորեց և ուղարկեց Դվինի բանտ, անյտեղից` Նախճավանի Երնջակ բերդ` ամրոցի պաշտպաններին զենքը վայր դնելու հրաման արձակելու համար։ Սմբատը բերդապահներին դիմադրությունը շարունակելու կոչ արեց, ինչի արդյունքում ենթարկվեց մահապատժի (914)։ Արաբները թագավորի մարմինը Դվինում խաչի վրա գամեցին։ Անկախության պահպանման համար համաժողովրդական պայքարը գլխավորեց Սմբատ Ա-ի ավագ որդի Աշոտ Բ-ն (914-928), ում ժողովուրդը խիզախության և տոկունության համար «Երկաթ» մականունը տվեց։

Աշոտ Երկաթը ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Հայ իշխաններն աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Երկաթի շուրջը։ 921 թվականին Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում։ Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը զորքեր կուտակեց Սևանա լճի ափին, փորձեց գրավել կղզին։ Սևանի ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։ Այս իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։ Սևանի հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբաս սպարապետի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Նիկողայոս պատրիարքը նամակ գրեց հայոց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսին, որից հետո Աշոտ Բ-ն մեկնեց Կոստանդնուպոլիս և դաշինք կնքեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ 922 թվականին խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։

Բագրատունիների գերագահությունն ընդունեցին ոչ միայն արաբ ամիրաները, այլև կենտրոնախույս հայ իշխանները, այդ թվում` Գագիկ Արծրունին, ով բավարարվեց Վասպուրականի թագավոր տիտղոսով։ Հայոց թագավորները, որ շարունակում էին կրել «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսը, շարունակեցին պահպանել իրենց իշխանության ներքո այսրկովկասյան երկրները մինչև հայոց Գագիկ Ա թագավորի գահակալության վերջը։

Ենթակա թագավորությունների առաջացում

Բագրատունիների Թագավորություն 
Բագրատունյաց թագավորությունը (ներառյալ իրեն ենթակա թագավորությունները)

Բագրատունիների թագավորությունը, առաջանալով զարգացած միջնադարում, ենթարկվել է ավատատիրական մասնատվածության։ Նրա գոյության տարիներին երկրի տարածքում առաջացան Վասպուրականի, Կարս-Վանանդի, Տաշիր-Ձորագետի, Սյունիքի թագավորությունները, Տայք-Կղարջքի, Խաչեն-Փառիսոսի, Տարոնի իշխանությունները, որոնք ենթակա էին Բագրատունի շահնշահին։ Վերջինիս գերագահությունն ընդունում էին նաև արաբ ամիրաներն ու վրացի էրիսթավիները։ Անժառանգ Աշոտ Երկաթի եղբայր Աբասին (928-953) հաջորդեց որդին` Աշոտ Գ Ողորմածը (953-977)։ Նա մեծացրեց զորքի թվաքանակը։ 966 թվականին Տարոնի իշխանության բռնակցումից հետո` 974 թվականին, Բյուզանդիայի կայսր Հովհան Չմշկիկը արշավեց Հայաստանի վրա։ 80 հազարանոց հայկական բանակը Աշոտ Գ-ի գլխավորությամբ դուրս եկավ բյուզանդացիների դեմ՝ թույլ չտալով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը։ Աշոտ արքան մայրաքաղաքը Կարսից տեղափոխել է Անի։ Այն կառուցվել էր Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում՝ ծովի մակերևույթից 1500 մետր բարձրությամբ հրվանդանի վրա։ Այս տարածքը Հայաստանի հնագույն բնակավայրերից էր, որտեղ պահպանվել են կիկլոպյան պարիսպի մնացորդներ, մ.թ.ա. 8-7-րդ դարերի դամբարաններ։ Եղիշե պատմիչն և Ղազար Փարպեցին Անին առաջին անգամ հիշատակում են 5-րդ դարում՝ որպես Կամսարական իշխանների ամրոց։ 783 թվականին Բագրատունի իշխան Աշոտ Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցի հետ։ Քաղաքամայր Անիից զատ` երկրի գլխավոր կենտրոններում հիմնվեցին բերդեր ու ամրոցներ, վանքեր ու եկեղեցիներ, դպրոցներ ու հիվանդանոցներ, կամուրջներ ու իջևանատներ։ Անիի` մայրաքաղաք դառնալուց երկու տարի անց` 963 թվականին, Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով առանձնացավ որպես ինքնուրույն թագավորություն (963-1065)` կրտսեր Բագրատունիների գլխավորությամբ։ Դա երկրորդ թագավորությունն էր` Վասպուրականից հետո (908-1021)։

Աշոտ Ողորմածի կինը` Խոսրովանույշ թագուհին Ձորագետի հովտում հիմնեց Սանահինի և Հաղպատի վանքերը։ Դրանք դարձան միջնադարյան Հայաստանի մշակույթի խոշորագույն կենտրոններ։ Տաշիր-Ձորագետի տարածքում Բագրատունիների հերթական ճյուղը հիմնում է երրորդ թագավորությունը (978-1113)։ Նրա առաջին թագավոր Գուրգեն-Կյուրիկեի քանդակը կարելի է տեսնել Հաղպատի վանքի պատին` եղբայր Սմբատ Տիեզերակալ (977-990) արքայի հետ։ Վերջինիս թագավորության շրջանում Դվինում շարունակում էր գոյատևել արաբական մի ամիրայություն, որի ղեկավարը հարձակվեց Շիրակի վրա։ Հայոց արքան կարողացավ գլխովին ջախջախել թշնամուն և 987 թվականին ամիրայությունը միացրեց իր տիրույթներին։ Սմբատ Բ-ն թագ տալով վրաց իշխան Ատրներսեհին և Հայոց Արևելից կողմերի իշխան Համամին, ավատատիրական անջատողական ձգտումների համար պարարտ հող նախապատրաստեց։ Ճիշտ է, նրանք ենթարկվում էին Սմբատ Ա-ին, որն իրեն կոչում էր «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»։ Այդպես անջատվեցին Վրաց թագավորությունը և Խաչենի իշխանությունը։ Նույն տարում Սյունիների ազդեցիկ տոհմի ներկայացուցիչ Սմբատ իշխանը իրեն հռչակեց Սյունիքի թագավոր։

Հայոց թագավորության միասնությունը արտահայտվում էր հայ առաքելական եկեղեցու գոյությամբ։ Ուստի 992 թվականին, Գագիկ Ա թագավորի օրոք, Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին տեղափոխվեց Անի։ Այն դարձավ ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլև կրոնական ու մշակութային կենտրոն։

Բագրատունյաց թագավորության անկում

Բագրատունիների Թագավորություն 
Բագրատունյաց Մեծ Հայքի դաշնային թագավորության մասերը կազմող փոքր պետությունները։

Աշոտ Ողորմած և Սմբատ Տիեզերակալ շահնշահերի օրոք առաջացած թագավորություններն ու իշխանությունները զգալիորեն թուլացրին կենտրոնաձիգ պետության հիմքերը։ Թեև Սմբատի եղբայր Գագիկ Ա շահնշահի թագավորության շրջանում (990-1020) հայոց պետականությունն ապրեց իր վերելքը, Բագրատունիների թագավորությունը զարգացման հեռանկարներ չուներ։ «Թագավոր հայոց և վրաց» տիտղոսը կրող Գագիկ արքային ենթարկվում էին Հայկական լեռնաշխարհի տարբեր ծայրամասերում և այսրկովկասյան երկրներում առաջացած ավատատիրական միավորները։ Բագրատունյաց թագավորների հավանությամբ էր ընտրվում նաև հայոց կաթողիկոսը, ում նստավայրը տեղափոխվել էր քաղաքամայր Անի։

998 թվականին արաբ ամիրա Մամլանը արշավեց Բագրատունիների թագավորության վրա։ Դրանից 11 տարի առաջ կործանված Դվինի ամիրայությունից հետո սա արաբների առաջին հարձակումն էր։ Արաբական զորքերի դեմ դուրս եկավ ոչ միայն Գագիկ շահնշահի զորքը, այլև` նրա հրամանատարության ներքո, Կարսի ու Տաշիր-Ձորագետի Բագրատունիների, Վրաց Բագրատիոնիների, Արծրունիների ու Սյունիների բանակները։ Սա արաբների վերջին արշավանքն էր Հայաստան, որն ավարտվեց իրենց պարտությամբ։

1001 թվականին Գագիկ շահնշահի դեմ է ապստամբում Լոռու թագավոր Դավիթ Կյուրիկյանը հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը` իրեն համարելով գահի օրինական ժառանգորդ։ Հայոց շահնշահը հարձակվեց նրա թագավորության վրա և ռազմակալեց նրա ամբողջ տարածքը։ Դավիթը երկրից փախավ՝ իր հողերից զրկվելով, և ստացավ «Անհողին» մականունը։ Նա ստիպված եղավ խնդրել Գագիկ Ա-ի ներումը՝ ընդունելով Անիի թագավորի գերիշխանությունը և ետ ստացավ տիրույթների մեծ մասը։ Գագիկ Ա-ն վերացրեց նաև Վայոց ձորի իշխանությունը` խլելով Սյունիքից և միացրեց իր տիրույթներին։ Արևելքում գրավվում են Խաչենը, Փառիսոսը և Գարդմանը, իսկ հարավում Վասպուրականի թագավորությունից` Կոգովիտ ու Ծաղկոտն գավառները։ Գագիկ Ա-ի մահից հետո երկրում սկսվեց ճգնաժամ, որն ավարտվեց թագավորության անկմամբ։

1001 թվականին բյուզանդացիները Դավիթ կյուրոպաղատ Բագրատիոնիի մահից հետո գրավեցին Տայքի իշխանությունը։ Մինչ այդ` 966 թվականին Բյուզանդիային էր բռնակցվել Տարոնի Բագրատունիների իշխանությունը։ 1008 թվականին Բագրատ III-ը հիմնադրում է Վրաց թագավորությունը։ 1021 թվականին բյուզանդացիները գրավում են նաև Վասպուրականը` տեղի Սենեքերիմ Արծրունի թագավորին առաջարկելով Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքն իր շրջակայքով։

Հայոց թագավորությունը գրավելու նպատակով Գագիկ շահնշահի մահից հետո բյուզանդացիները բանակցություններ են սկսում նրա որդի Հովհաննես-Սմբատի հետ (1020-1041)։ Վերջինս 1022 թվականին Տրապիզոնում ստորագրում է մի պայմանագիր, որի համաձայն իր մահից հետո երկիրը անցնելու էր Բյուզանդիային։ Չհաշտվելով դրա հետ` Հովհաննես-Սմբատի կրտսեր եղբայր Աշոտը ապստամբում է և իրեն հռչակում թագավոր։ Զինված ընդհարմանը միջամտեցին սպարապետ Վահրամ Պահլավունին և վրաց Բագրատ թագավորը։ Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Այրարատը։ Կրտսեր եղբայր Աշոտին, ով հայտնի դարձավ որպես Աշոտ Դ Քաջ (1022-1040), բաժին ընկան թագավորության հարավային և արևելյան շրջանները, իսկ եղբոր մահից հետո նա կժառանգեր ողջ երկիրը։

1040 թվականին մահանում է Աշոտը, իսկ մեկ տարի անց` Հովհաննես-Սմբատը։ Գահ է բարձրանում Աշոտի որդի տասնութամյա Գագիկ Բ-ն (1042-1045)։ Նրա գահակալությունը օրինական չճանաչելով` Բյուզանդիայի Բարսեղ II կայսրը ցանկություն է հայտնում կտակով նախատեսված ժառանգությունը ստանալու։ Բյուզանդական զորքերը մի քանի անգամ հարձակվում են Հայաստանի վրա։ Իրադրությունը փոխվում է այն ժամանակ, երբ արքունիքում ազդեցիկ են դառնում բյուզանդամետ ուժերը, առաջին հերթին` Պետրոս Գետադարձ կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը։ 1045 Անիի դարպասները բացվում են. մայրաքաղաքի անկումից հետո թագավորը գերեվարվում է, և պատմական հայրենիքում հայոց պետականությունը կործանվում է` վերականգնվելով մոտ մեկ հազարամյակ անց։

Բագրատունիների Թագավորություն 
Հովհաննես-Սմբատը ներկայանում է Բարսեղ II կայսրին

Պետական կարգ

Թագավոր

Ինչպես հայկական նախորդ պետությունների՝ Արշակունեաց Մեծ Հայքի թագավորության (52թ․ / 66 թ․- 428թ․), Արտաշիսեանների Մեծ Հայքի թագավորության (մ.թ.ա. 189 թ․ - մ.թ. 9 թ․), Երվանդունիների Միացյալ Հայաստանի, իսկ ապա Մեծ Հայքի թագավորության (մ.թ.ա. 570 թ․ - մ.թ.ա. 201 թ․) կառավարման համակարգում, այնպես էլ Բագրատունիների ժամանակ, պետության գլուխ կանգնած էր թագավորը։

Կառավարման ձև

Հայոց Բագրատունիների թագավորությունը կառավարման ձևով ավատատիրական, այսինքն ֆեոդալական միապետություն էր։ Հայկական այդ միապետության գլուխ կանգնած էր Հայոց թագավորը։

Հայոց թագավորը կամ Արքան երկրի լիիշխան տիրակալն էր։ Հայոց Արքան օժտված էր քաղաքական, ռազմական, դատաիրավական ու հոգևոր–եկեղեցական լայն իրավալիազորությամբ։ Փաստորեն, Հայոց Արքան գրեթե բացարձակ միապետ էր։

Հայ միջնադարի ամենանշանավոր իրավագետ–քաղաքագետներից մեկը՝ միջնադարյան Հայոց Դատաստանագրքի հեղինակը՝ ԺԲ դարի գիտնական–իրավագետ Մխիթար Գոշը, ելնելով Բագրատունյաց թագավորության ժամանակների իրավահայեցությունից, գրում է հետևյալը․

Բագրատունիների Թագավորություն  Թագաւոր տիրապէս Աստուած է, և անուանակիր․․․ Թագաւորք այնոքիկ անուանին, որք ազգաց իւրեանց տիրեն համանգամայն
- Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի։
Բագրատունիների Թագավորություն 

Հայոց Արքան էր տնօրինում Հայոց Երկրի՝ Մեծ Հայքի ներքին և արտաքին քաղաքական գործընթացները։

Հայոց Արքայի անձը համարվում էր սրբազան ու անձեռնմխելի։

Բագրատունիները՝ Արքայից արքա

Բագրատունի արքան կրում էր նաև պարսկական ծագում ունեցող բարձրագույն տիտղոս՝ «Շահնշահ Հայոց», «Շահնշահ Հայոց և Վրաց», իրականում լինելով «Շահնշահ Հայոց, Վրաց և Աղուանից», այսինքն՝ հայերեն թարգմանությամբ՝ «Արքայից արքա Հայոց», «Արքայից արքա Հայոց և Վրաց», «Արքայից արքա Հայոց, Վրաց և Աղվանից»։ Իրականում այդ բոլոր երկրները և դրանց հարակից մարզերն ու գավառները ենթակա էին Հայոց թագավորին։ Դա էր պատճառը, որ Բյուզանդական կայսրությունը, մասնավորապես Կոստանդին Ծիրանածին կայսրը Աշոտ Ա Բագրատունի Հայոց Արքային դիտում է որպես «Արևելքի բոլոր շրջանների տիրակալ»,,՝ նկատի ունենալով քրիստոնյա Արևելքը։ Կարծես կրկնելով Բյուզանդական կայսրին, ժամանակակից Հայ պատմիչ և կաթողիկոս Հովհանես Դրասխանակերտցին Սմբատ Ա Բագրատունուն՝ Աշոտ Ա Բագրատունու որդուն և հաջորդ գահակալին կոչում է «Բոլորից Արևելեայցս Գլխաւոր»։

Դեռևս Բագրատունեաց թագավորության հիմնադիրը՝ Աշոտ Ա Բագրատունին, ստեղծեց Հայաստանի, Վիրքի և Աղվանքի իշխանների համադաշինք՝ ֆեդերացիա՝ այն ամրապնդելով ռազմաքաղաքական զորակցությամբ։

Այդ մասին իր ժամանակի պատմիչը՝ Հայոց կաթողիկոս Հովհանես Դրասխանակերտցին գրում է հետևյալը․

Բագրատունիների Թագավորություն  Ամենեքեան դաշինս ընդ նմա դնէին՝ որպէս արդարև ընդ թագաւորական զարմի։
- Հովհանես Դրասխանակերտցի, Պատմություն Հայոց։
Բագրատունիների Թագավորություն 

Հայոց շահնշահի գերագահությունն ընդունում էին ոչ միայն հայ իշխաններն ու թագավորները, այլև Հայաստանում առաջացած մի քանի արաբական ամիրայություններ, Կուր գետից հարավ գտնվող վրացական ու աղվանական իշխանություններ։

Արքունիք և գործակալություններ

Թագավորը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականություն վարելիս կարող էր խորհրդակցել սպարապետի, կաթողիկոսի, իշխանաց իշխանի կամ այլ պաշտոնյաների հետ, որոնք կազմում էին արքունիքը։

Ավատատիրություն

Հայոց թագավորը ավատատիրական բուրգի գագաթն էր։ Ինչպես հատուկ էր միջնադարյան Հայաստանի ավատատիրությանը, որը ձևավորվել էր դեռ Արշակունիների թագավորության ժամանակ, իշխանությունները կամ նախարարությունները ժամանակի ընթացքում ձեռք էին բերել մեծ իրավունքներ։ Եթե նրանք պետական դավաճանություն չէին գործել, թագավորը դրանք խախտել չէր կարող։ Նրանք ենթակա էին թագավորին, սակայն իրենց տիրույթներում ունեին գրեթե անսահմանափակ իշխանություն։ Գավառային տիրակալները իրենց տիրույթը ղեկավարում էին նույն համակարգով, որով թագավորը ղեկավարում էր ողջ Հայաստանը։

Բագրատունիների Թագավորություն 
Գագիկ Ա՝ հայոց շահնշահ (990-1020)

Հայկական ավատատիրության առանձնահատկությունը

Հայկական ավատատիրության առանձնահատկությունն այն էր, որ, ի տարբերություն արևմտաեվրոպական ավատատիրության՝ Հայաստանում հողային ավատը պատկանում էր ընտանիքին և ոչ թե անհատին։ Ավատի սեփականատեր Հայաստանում դառնում էր ԸՆՏԱՆԻՔԻ, գերդաստանի կամ ավելի ճիշտ՝ ՏՈՀՄԻ ավագը, որը կարող էր լինել ոչ թե տվյալ վախճանված ավատատիրոջ որդին, այլ ՏՈՀՄԻ կողմնային ճյուղի ավագը, որը տվյալ պահին ավագն էր ամբողջ ՏՈՀՄՈՒՄ։ Մեծ Հայքի թագավորությունում Արշակունիների ժամանակվանից մինչև Բագրատունիները իշխող այս կարգը փոխվեց Կիլիկյան Հայաստանում, որտեղ ավատատիրությունը նման էր Արևմտյան Եվրոպայի ավատատիրական կարգերին։

Հայկական միջնադարյան նոր միապետության ստեղծումն ու զարգացումը

Թեև Բագրատունիների թագավորությունը ստեղծվել էր Մեծ Հայքի թագավորության տարածքում, սակայն չէր ժառանգել իր նախկին հզորությունը։ Պատճառն այն էր, որ տեղի էր ունեցել պետականության կորուստ, որը տևել էր մոտ 460 տարի (428-885)։ Մինչ այդ գոյություն ունեցող հայկական թագավորությունները (Երվանդունիներ՝ մ.թ.ա. 570 - մ.թ.ա. 201, Արտաշեսյաններ՝ մ.թ.ա. 189 - 1, Արշակունիներ՝ 52-428) չէին ունեցել այդչափ մեծ դադար, և ըստ երևույթին հաջորդ արքայատոհմը ժառանգում էր նախորդի իրավունքներն ու տիրույթները։ 428 թվականից հետո արդեն նոր հասարակարգ ունեցող Հայաստանը զուրկ էր պետականությունից. այն բաժանված էր երկու հատվածի, որոնք ղեկավարում էին օտար կառավարիչները։ Հայ ազնվականության ու հոգևորականության շահերը ներկայացնող հայոց իշխանն ու կաթողիկոսը չէին կարողացել ամուր պահել երկրի քաղաքական ու տնտեսական դաշտը. ասպարեզից հեռացել էին բազմաթիվ նախարարական տներ, խոշոր քաղաքներ Վաղարշապատը, Արտաշատը, Երվանդաշատը, Տիգրանակերտը, Զարիշատը, Բագարանը, Զարեհավանը, Արմավիրը վերածվել էին խոշոր գյուղերի։ Բագրատունի թագավորների ժամանակ նախկինում հիմնադրված քաղաքներն աշխուժանում են, բերդերի շուրջ ձևավորվում են նորերը։

Բագրատունյաց Հայաստանի կենտրոնական թագավորության մայրաքաղաքներ

Բագրատունյաց Հայաստանը ունեցել է 4 մայրաքաղաք՝ Բագարան (885-914), Երազգավորս (914-928), Կարս (928-961), Անի (961-1045)։

Հայոց Բագրատունի Արքայից Արքաների ցուցակ

Անուն Իշխել է Նշումներ
Աշոտ Ա 885-890 նախկին Հայոց իշխան, Իշխանաց իշխան, շահնշահ հայոց և վրաց
Սմբատ Ա 890-914 Աշոտ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աշոտ Բ Երկաթ 914-928 Սմբատ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աբաս Ա Բագրատունի 928-953 Սմբատ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աշոտ Գ Ողորմած 953-977 Աբաս Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Սմբատ Բ Տիեզերակալ 977-990 Աշոտ Գ-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Գագիկ Ա Շահնշահ 990-1020 Սմբատ Բ-ի եղբայր, շահնշահ հայոց և վրաց
Հովհաննես-Սմբատ 1020-1041 Գագիկ Ա-ի որդի, Շիրակի թագավոր
Աշոտ Դ 1022-1042 Գագիկ Ա-ի որդի, Սևանի թագավոր
Գագիկ Բ 1042-1045 Աշոտ Դ-ի որդի, Անիի վերջին թագավոր
1045-1079 Կեսարիայի իշխան-թագավոր
Աշոտ Ե 1079-1088 Գագիկ Բ-ի որդի, Կեսարիայի իշխան-թագավոր

Գործակալություններ

Բագրատունի թագավորը հայոց պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով։ Դա ուրույն կառույց էր, որը հատուկ էր միջնադարյան ավատատիրական պետություններին և հիշեցնում էր ժամանակակից երկրների կառավարությունները։ Արքունիքը գործակալությունների մի համակարգ էր, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները կամ գործակալները սովորաբար արքայական տան անդամներ էին կամ թագավորին մերձավոր խոշոր ավատատերեր։

Բագրատունիների Թագավորություն 
Անի մայրաքաղաքի հատակագիծը

Արքունիքում մեծ դերակատարում ունեին իշխանաց իշխանը և հայոց սպարապետը։ Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար։ Նրա ենթակայության տակ էին արքայական տիրույթները, պետական գանձարանը, երկրի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու հարկահանները։ Իշխանաց իշխանի բարձր պաշտոնը սովորաբար տրվում էր արքայի եղբայրներից մեկին կամ թագաժառանգին։ Արշակունիների օրոք դրան փոխարինում էր հազարապետի պաշտոնը, որը զբաղեցնում էին Գնունիները կամ Ամատունիները։ Հայոց սպարապետը պետության զինված ուժերի՝ բանակի հրամանատարն էր։ 9-11-րդ դարերում սպարապետությունը վարել են Բագրատունիների, ապա՝ Պահլավունիների ներկայացուցիչները։ Վաղ միջնադարում այդ պաշտոնը ժառանգաբար պատկանել էր Մամիկոնյան տոհմին։ Պատերազմի ժամանակ ենթակա թագավորությունների զորքերի հրամանատարները (սպարապետները) ենթարկվում էին Անիի թագավորության սպարապետին։

Գլխավոր դատավորի պաշտոնն առաջվա նման զբաղեցնում էր երկրի հոգևոր առաջնորդը։ Եթե հելլենիստական Հայաստանում դա գլխավոր քուրմն էր, ապա քրիստոնեության ընդունումից հետո (301)՝ հայոց կաթողիկոսը։ Դատավարությունն իրականացվում էր եկեղեցական ժողովների մշակած կանոնների ու սովորութային իրավունքի նորմերի համաձայն։ Փոքր գործերի դատավարությունը կատարվում էր եկեղեցական ժողովների մշակած կանոններով և սովորութային իրավունքով։ Միջնադարի ամբողջ ընթացքում՝ 5-17-րդ դարերում, եկեղեցին մեծ մասնակցություն է ունեցել երկրի կառավարման մեջ։ Բագրատունի թագավորների օրոք եկեղեցին էր ապահովում երկրի միասնականությունը։ Եպիսկոպոսական բոլոր թեմերը ենթակա էին հայոց կաթողիկոսին, որն իր հերթին ճանաչում էր թագավորի գերիշխանությունը։ Հայոց կաթողիկոսները մնայուն նստավայր չունեին։ 485 թվականին՝ Վահան Մամիկոնյանի տանուտիրության տարիներին, կաթողիկոսարանը Վաղարշապատից տեղափոխվել էր Դվին, որտեղ մնացել էր մինչև 927 թվականը։ 927-947 թվականներին կաթողիկոսը հանգրվանել էր Աղթամար կղզում, 947-1001 թվականներին՝ Արգինայում, իսկ 1001 թվականից՝ Անիում։ Հայոց թագավորի դիրքորոշումը վճռական էր կաթողիկոսի ընտրության ժամանակ։

Ավատատիրական բուրգում թագավորից ցածր կանգնած էին իշխանները։ Իշխանը ոչ միայն տիրող ավագանու ներկայացուցիչն է, այլև առանձին ռազմաքաղաքական միավորման գլուխը մինչդասակարգայինից դասակարգային հասարակության անցման շրջանում։ Արտոնյալ, ժառանգական ավագանին՝ ազնվականությունը բաղկացած է եղել մանր ու խոշոր գավառատերերի` կրտսեր իշխանի, իշխանի, ավագ իշխանի, տանուտիրոջ, նախարարի, ավագ նախարարի, նահանգատերեր կուսակալների, գահերեց իշխանների ու բդեշխների պաշտոններից։ Իշխանական տների նման՝ խոշոր հողատեր էր դարձել նաև Հայ եկեղեցին։ Մեծաքանակ վանքերը տիրում էին բազմաթիվ գյուղերի։ Տաթևի վանքին, օրինակ 10-րդ դարի սկզբներին պատկանում էր 22 գյուղ։

Բանակ

Բագրատունիները հատուկ նշանակություն էին տալիս բանակի կազմակերպմանը։ Պատերազմների ժամանակ բանակը համալրվում էր, և զորքի թիվը հասնում էր 100 000-ի։ Բանակը կազմված էր արքունական և մարզպանական գնդերից։ Արքունի գունդը անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, իսկ մարզպանական գունդը կազմվում էր իշխանական զորաջոկատներից։ Բանակը կազմված էր հեծելազորից, հետևակից և սակրավորական զորամասերից։ Զորքը համալրում էին ազատները, շինականները և քաղաքաբնակները։ Հայոց զորքի հիմքը այրուձին՝ հեծելազորն էր։ Բագրատունի թագավորների հենարանն էր արքունական գունդը, որը կազմված էր թագավորական տիրույթներից հավաքագրված ռազմիկներից։ Այն պահվում էր մեծ մասամբ մայրաքաղաքում և արքայական ամրոցներում։

Պետական խորհրդանիշներ

Բագրատունիների Թագավորություն 
Բագրատունիների դրոշ

Հայոց պետականության խորհրդանիշներ էին Բագրատունիների դրոշն ու զինանշանը։

Սմբատ Տիեզերակալ (977-990) թագավորը, կառուցելով արտաքին մեծ պարիսպները, գլխավոր դարպասի մոտ՝ պարսպի վրա տեղադրել տվեց զինանշանի պատկերը։ Ներքևի կամ առաջին աստիճանը կազմում է բարձր շրջանակով ընդհանուր պատից առանձնացված երկհարկ եկեղեցատիպ ուղղանկյուն շրջանակը։ Առաջին հարկի կամ մեծ ուղղանկյան մեջ արձանային եղանակով քանդակված է գլխով դեպի ձախ ուղղված հովազ՝ վարգի պահին։ Հովազի մարմինը երկայնակի ձգված է, երկար վիզը ձգված է վեր, մեջքը ճկված է ներքև, առջևի ձախ թաթը հետ է ընկած, հետևի նույն ոտքը՝ առաջ, որով ապահովված է հավաստի վարգը, պոչը՝ մարմնին զուգահեռ, ձգված է օդում։ Քանդակն իրականացված է հարթ մշակումով։ Շրջանակի երկրորդ հարկի քարի վրա կլոր շրջանակ-փոս է փորված, ինչը փոխարինում է գնդին՝ իշխանության նշանին։ Երկրորդ հարկի շրջակալի կենտրոնից դեպի վեր, ինչպես եկեղեցու գմբեթի վրա, գունավոր, ռոմբավոր խաչ է դրված։ Խաչը հենված է եռանկյունաձև ռոմբի վրա։ Խաչի կենտրոնական ռոմբի կենտրոնում ևս շրջանակ-փոսիկ է փորված՝ որպես իշխանության նշան։

Բագրատունիների Թագավորություն 
Բագրատունիների զինանշանը Անիի պարիսպներին

Հայոց Արշակունի թագավորների թագադիրներ կամ Մարզպանական Հայաստանի իշխաններ եղած ժամանակ Բագրատունիների զինանշանի մասին տեղեկություններ չկան։ Հայաստանի թագավոր եղած ժամանակ նրանց զինանշանի վրա առկա են թե՝ առյուծի կամ հովազի, թե՝ արծվի պատկերներ։ Բագրատունիների առյուծի պատկերով հնագույն զինանշանը գտնվում է Կարսի Առաքելոց եկեղեցու հարավային ճակատին։ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Աշոտ Երկաթի եղբոր՝ Աբաս Բագրատունի թագավորի օրոք՝ 930-943 թվականներին։ Առյուծի պատկերն իրականացված է հարթաքանդակի եղանակով քարի վրա փորված քառակուսու ներսում։ Առյուծը գլխով ուղղված է դեպի աջ և նայում է դիտողին։ Որպես իշխանության նշան՝ առջևի աջ թաթը բարձրացրած է վեր, պոչը՝ վեր տնկված։

Բագրատունիների զինանշան-արծիվը քանդակված է արձանային եղանակով և ունի ուղղահայաց կառուցվածք։ Թռչնի թևերը հպված են մարմնին, կուրծքը դուրս ցցված է, վիզը թեքված է մի փոքր ձախ, գլուխը ջարդված է։ Ճանկերի մեջ` պոչին սեղմած պահում է զոհին։ Քանդակն իրականացված է թեփուկաքանդակային եղանակով։ Թռչնի գլուխը մի փոքր ձախ է թեքված եղել, որով որոշվում է նաև կրծքի ձախ ուղղվածությունը։

Իշխանություններ և թագավորություններ

Դեռ 9-րդ դարում, երբ Հայաստանը գտնվում էր Արաբական խալիֆայության կազմում՝ որպես վարչաքաղաքական մեկ միավոր (Արմինիա կուսակալություն), Բագրատունիների ձեռքն էին անցել Մեծ Հայքի գավառների հիմնական մասը։ Նրանց հիմնական տիրույթներից առանձնացել ու ինքնուրույն միավորներ էին դարձել Տարոնի ու Տայքի իշխանությունները, որոնք ղեկավարվում էին կրտսեր Բագրատունիների կողմից։ 9-րդ դարի վերջում առաջացած հայկական թագավորությունն ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը. Փոքր Հայքը դեռ մ.թ.ա. 1-ին դարում գրավվել էր Հռոմեական կայսրության կողմից և ժառանգություն հասել Բյուզանդիային։ Վերջինս գրավել էր նաև Մեծ Հայքի Ծոփք և Բարձր Հայք նահանգների արևմտյան գավառները։ Բագրատունիների թագավորությունից դուրս էին մնացել Արմինիա կուսակալության տարածքներից Գանձակի ամիրայությունը (Ուտիք նահանգ), Շիրվանշահերի պետությունը (արևելյան Աղվանք) և Դերբենդը։

10-րդ դարում՝ ավատատիրական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, առաջանում են մի քանի ինքնուրույն թագավորություններ ու իշխանություններ ևս։ Բագրատունիների գերագահությունն էին ընդունում Վասպուրականի, Մոկաց, Սյունիքի, Վայոց ձորի, Խաչենի, Գարդման-Փառիսոսի հայկական, ինչպես նաև Քարթլիի, Կախեթի ու Սամցխեի վրացական իշխանությունները։ Բագրատունիների մի ճյուղն էլ թագավորական իշխանության էր հասել Աբխազիայում, որն իր իշխանության տակ էր առել ամբողջ Կոլխիդան ու Իմերեթը։ Հայ Բագրատունիների գերիշխանության տակ էին Կայսիկների (Խնուս և Սպեր), Հերի (Արևելյան Վասպուրական), Դվինի ու Թբիլիսիի արաբական ամիրայությունները։ Դրանք 10-րդ դարի ընթացքում աստիճանաբար գրավվել ու կցվել են Բագրատունիների արքունական կալվածքներին։

  • Տայքի իշխանությունը որպես ինքնուրույն քաղաքական միավոր գոյություն ուներ դեռ Արշակունիների ժամանակներից ու հանդիսանում էր Բագրատունիների հիմնական տիրույթը։ 9-րդ դարում Տայքին է միանում նաև Գուգարքի արևմտյան հատվածը՝ Կղարջքը։ Նոր իշխանությունը կոչվում է Տայք-Կղարջքի կյուրոպաղատություն կամ իշխանություն (վրաց.՝ ტაო-კლარჯეთის სამეფო՝ Տաո-Կլարջեթիս սամեփո)։ Այն հիմնադրել է Աշոտ Ա Կյուրոպաղատը, ով միութենական պայմանագիր է կնքել Բյուզանդիայի հետ արաբական տիրապետությունից Վրաստանը ազատելու համար և ընդունել կյուրոպաղատի տիտղոսը։ Մայրաքաղաքն է դարձել Աշոտի կողմից ամրացված Արտանուջ (այժմ՝ Արդանուչ) քաղաքը։ Իշխանությունը գոյատևել է մինչև 1000 թվականը, ապա՝ անժառանգ Դավիթի մահից հետո միացել Բյուզանդական կայսրությանը։ Բագրատունիների այս կենտրոնական ճյուղից առանձնանում են վրաց Բագրատունիները։ Վերջիններս առավել հայտնի են «Բագրատիոնիներ» անունով։
  • Տարոնի իշխանությունը ստեղծվել էր 830 թվականին։ Այն նախապես Մամիկոնյան նախարարական տան տիրույթն էր, սակայն 8-րդ դարի ընթացքում աստիճանաբար անցնում է Բագրատունիների ձեռքը։ Իշխանությունը հիմնադրել է հայոց իշխան Բագարատ Բագրատունին։ Վերջինիս՝ արաբներին գերի ընկնելուց և Բաղդադում վախճանվելուց հետո՝ նրա իշխանությունը ժառանգում է որդին՝ Աշոտը, իսկ վերջինիս մահից հետո (878)՝ Դավիթ-Արքայիկը։ Բագարատի որդի Սմբատը Մոկքում հիմնում է առանձին իշխանություն։ Մոկաց Բագրատունիները իրենց տիրույթները պահել են մինչև 10-րդ դարի կեսերը։ Կոստանդին Ծիրանածին կայսեր ժամանակ Տարոնի իշխանն էր Գրիգորը, որի մահից հետո՝ նրա երկու որդիները՝ Բագարատն ու Աշոտը։ Նրանք իրենց տիրույթները «կտակում են» Բյուզանդիային։ 966 թվականին Բյուզանդական կայսրությունը տիրացավ ողջ տարոնին՝ վերացնելով այնտեղ հայկական իշխանությունը։ Նրա սահմանները ընդհուպ մոտեցան Կարսին ու Շիրակին։ Տարոնի Բագրատունիների մի ճյուղը հաստատվեց Սասունում և երկար դարեր գոյատևում էր որպես անկախ միավոր։ Դա Գրիգոր Բագրատունու եղբոր՝ Թոռնիկի հիմնադրած հարստությունն էր։ Բյուզանդական կայսրության կողմից կազմալուծված, Բագրատունյաց թագավորության Տարոնի գահերեց իշխանության՝ Սասունի գավառում՝ 11-րդ դարում կատապան նշանակվեց Թոռնիկ Բագրատունու (Տայքի՝ Բերդագրակի և Չորդվանքի տերը) սերունդներից Մուշեղ Թոռնիկյան Բագրատունին, որի որդի Թոռնիկի օրոք Սասունի Թոռնիկյանների իշխանությունը հզորացավ, իր սահմաններն ընդարձակելով և ընդգրկելով նախկին Տարոնի իշխանության զգալի մասը, Անձիտ գավառի որոշ մասեր և Աշմուշատը։ Արաբական աղբյուրներում Սասունի այդ հզոր իշխանը հիշվում է թագավոր («մալիք ալ-Սանասինա»)։ Չորդվանել Թոռնիկյանի որդու՝ Վիգենի իշխանության օրոք (1120-1175) Սասունի Թոռնիկյանների իշխանությունը հասել է իր հզորության բարձունքին, վերջինիս սահմանները ընդարձակվել են մինչև Դեգիք գավառը (Չորրորդ Հայք նահանգում)։ 1188 թվականին Խլաթի սելջուկ ամիրա Բեկ-Թեմուրի ասպատակությունների արդյունքում՝ վերացավ Բագրատունիների թագավորության Տարոնի իշխանության ժառանգորդ՝ Սասունի Թոռնիկյանների իշխանությունը և նրա վերջին գահակալ Շահնշահը, Վասիլ և Թոռնիկ եղբայրների հետ ստիպված եղավ գաղթել Կիլիկիա, որտեղ Լևոն Բ-ից ստացավ Սելևկիա ամրոցը։
  • Վասպուրականի թագավորությունը Բագրատունիների տերությունից անջատվել էր առաջինը։ Վասպուրական նահանգի առաջնորդները՝ Արծրունիները, 9-րդ դարում կոչվում են գահերեց իշխան՝ գերակայություն ունենալով Վասպուրականի մյուս իշխանների, ինչպես նաև Մոկաց, Ռշտունյաց, Կորդվաց տերերի հանդեպ։ Որպես թագավորություն՝ հիմնադրվել է 908 թվականին։ Առաջին արքայի՝ Գագիկ Արծրունու և նրա հաջորդների օրոք Վասպուրականի թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելք ապրեց։ Երկրի տարածքն ընդգրկում էր Վանա և Կապուտան (Ուրմիո) լճերի միջև ընկած շրջանները՝ կազմելով 40 000 քառ. կմ։ Բնակչությունը 11-րդ դարի սկզբին հասնում էր մոտ մեկ միլիոնի։ Կործանվել է 1021 թվականին, երբ, սելջուկների ասպատակություններից խուսափոլով, Սենեքերիմ-Հովհաննես թագավորը հանձնել է իր տիրույթները Բյուզանդիային ու փոխարենը ստացել Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքը՝ իր շրջակայքով։ Նրա հետ միասին երկիրը լքում են հազարավոր հայ ռազմիկներ ու հոգևորականներ, արհեստավորներ ու հողագործներ։ Բյուզանդիայի կողմից Վասպուրականի թագավորության լուծարումից հետո, այդ երկրի «Մեծ իշխան և Վանի կատեպան» կարգվեց (1021 թվականի արտագաղթին չմասնակցած) Խեդենիկ Արծրունի իշխանը, որի հետնորդները Բյուզանդական գերակայության ներքո շարունակեցին Վասպուրականի հայության իշխանավորումը (որոնց պատմագիտության մեջ պայմանականորեն կոչում են Խեդենիկյանների իշխանություն)։ Թադևոս Խեդենիկյանի թոռ՝ Աբդլմսեհի օրոք (11-րդ դարի վերջ և 12-րդ դարի սկիզբ) Խեդենիկյանների իշխանությունը դարձավ հարկատու սելջուկ-թուրքերին։ Աբդլմսեհը ստացել էր պրոտոկուրոպաղատի (առաջին կյուրապաղատ) բյուզանդական աստիճան և «թագավոր» տիտղոսը։ Նա իր իշխանությունը Վասպուրականի մնացած գավառների վրա տարածելու նպատակով ամուսնացավ Կոգովիտ և Ծաղկոտն գավառների իշխան Ալուզի թոռ Մարիամի հետ։ 1113 թվականին Աբդլմսեհն իր որդուն՝ Դավիթ եպիսկոպոսին Աղթամարում օծել տվեց կաթողիկոս, որով հիմք դրվեց Աղթամարի կաթողիկոսությանը։ Վասպուրականի Խեդենիկյան իշխանության վերջին շառավիղն էր (Արքայուն վերադիրով) Խեդենիկ Գ-ն (12-րդ դարի երկրորդ կես), որի իշխանությունը ամփոփված էր Աղթամարում։ Խեդենիկ Գ-ն արու զավակ չունենալով, Աղթամար կղզին կտակեց իր դուստր Մարիամի ամուսին՝ Սեֆեդին Արքայունին։ Եվ այսպիսով 1151-ին վերացավ նաև Վասպուրականի թագավորության ժառանգորդ՝ Խեդենիկյանների իշխանությունը։
  • Արաբական ամիրայություններ Հայաստանում հիմնադրվել էին դեռ 8-րդ դարում։ 701 թվականին ձևավորված Արմինիա կուսակալությունը ներառում էր 4 նահանգ` Դվինի ամիրայություն (Հայկական լեռնաշխարհի մեծ մասը), Թիֆլիսի ամիրայություն (Վիրք և Գուգարք նահանգ), Պարտավի ամիրայություն (Աղվանք և Արցախ ու Ուտիք նահանգներ) և Դերբենդի ամիրայություն։ Ավելի ուշ Դվինի ամիրայության տարածքում վերականգնվում են հայ իշխանների իրավունքներն ու կալվածքները, և ոստիկանը իր ազդեցությունը չկորցնելու համար հիմնում է առանձին ամիրայություններ` Կայսիկների, Հերի և այլն։ Դրանք ավելի ուշ շրջանում ընդունում են Բագրատունիների գերիշխանությունը, իսկ 10-րդ դարում` վերջնականապես վերանում։ Դրանց կողքին հիմնվում էին հայկական նոր իշխանություններ, կամ տարածքները բռնակցվում էին հայկական թագավորություններին։ 987 թվականին՝ արաբների վերջին հենակետը Հայաստանում` Դվինի ամիրայությունը, որը սահմանափակվում էր Արարատյան դաշտի մի հատվածով, կցվում է Բագրատունիների տիրույթներին։ Սմբատ թագավորը ստանում է «Տիեզերակալ» անունը։
  • Խաչենի իշխանությունը հիմնադրվել է 940 թվականին՝ Գրիգոր Մեծի կողմից։ Վերջինս Գարդմանա իշխան Սահակ Սևադայի որդին էր և Փառիսոսի «թագավոր» Սենեքերիմի եղբայրը։ Իշխանությունը գտնվում էր Արցախի տարածքում և առավել զորեղն էր այդ շրջակայքում։ Արցախի՝ որպես Բագրատունիներին ենթակա ինքնուրույն վարչաքաղաքական միավորի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 9-րդ դարի սկզբին, երբ այստեղ իշխում էր Սահլ Սմբատյանը։ Առավել հզոր տիրակալներից էր Համամ Արևելցին, ով հայտնի էր որպես «թագավոր հայոց Արևելից կողմանց»։ Այդ հասկացությունն ներառում էր արևելյան նահանգները՝ Ուտիքը և Արցախը, ինչպես նաև՝ Աղվանքը։ Արևմտյան գրականության մեջ երբեմն Խաչենն անվանվում է որպես «Արցախի թագավորություն»։ 12-րդ դարում Խաչենի իշխանությունը բաժանվում է 3 մասի՝ Հաթերք, Ծար և Ներքին Խաչեն։ Վերջինիս տիրակալները՝ Հասան-Ջալալյանները, ովքեր սերում էին Առանշահիկներից ու Բագրատունիներից, Արցախում կարողանում են ազնվական դիրքերը պահել ընդհուպ մինչև 19-րդ դարը։ Նրանք հայտնի էին որպես «մելիքներ»։
  • Վանանդի թագավորությունը ձևավորվել է 963 թվականին, մայրաքաղաքի՝ Անի տեղափոխումից երկու տարի անց։ Գոյատևելով մեկ դար (963-1065), այն կարևոր դեր կատարեց Հայոց տերության կազմում։ Թագավորության մայրաքաղաք Կարսում բերդ է գոյություն ունեցել դեռ ուրարտական ժամանակներում։ Սակայն որպես խոշոր քաղաք Կարսը հայտնի դարձավ 10-րդ դարից, երբ Աբաս Ա թագավորը այն դարձրեց հայոց պետության մայրաքաղաք ու սպարապետի նստավայր։ Հայոց արքան ամրացնում է Կարսի բերդը, որ ժամանակին Առաջավոր Ասիայի ամենաամուր ամրոցներից էր համարվում և մինչ օրս ծառայում է իր նպատակին։ Վանանդի արքաները մասնակցություն են ունեցել Բագրատունիների ռազմական գործողություններին, նպաստել երկրի տնտեսական ու մշակութային բարգավաճմանը և քրիստոնեադավան մյուս երկրների հետ կապերի ամրապնդմանը։ Թագավորությունը կործանվել է 1065 թվականին, երբ վերջին թագավոր Գագիկ-Աբասը սելջուկներից փախչելով՝ հեռանում է բյուզանդահպատակ Կեսարիա քաղաքը ու առանձին իշխանություն հիմնում։
  • Տաշիր-Ձորագետի թագավորությունը հիմնադրվել է 978 թվականին։ Այն հիմնադրել է Սմբատ Տիեզերակալ թագավորի եղբայր Գուրգենը, ով տեղական բարբառով կոչվում էր «Կյուրիկե»։ Իր հիմնած տոհմի՝ Կյուրիկյանների հարստության կենտրոնը սկզբում Շամշուլդե բերդավանն էր, իսկ 1065 թվականից՝ Լոռե բերդը։ Հայտնի էին թագավորության Կայան, Լոռե, Մահկանաբերդ, Գագ, Մածնաբերդ և այլ ամրոցները, որոնք ապահովում էին ոչ միայն Լոռու, այլև ամբողջ Հայաստանի արևելյան սահմանը՝ Գանձակի Շադդադյան ամիրների ներխուժումների դեմ։ Բագրատունիների կենտրոնական թագավորության անկումից (1045) հետո Կյուրիկյաններ դարձան հայրենատեր՝ գլխավորելով Բագրատունյաց տոհմը։ Սելջուկյան տիրապետության սկզբնական շրջանում, հպատակության գնով, Կյուրիկյանները պահպանեցին իրենց կիսանկախությունը։ Թագավորությունը կործանվում է 1113 թվականին, և նրա վերջին արքաներ Աբասը և Դավիթը հիմնում են Տավուշի ու Մածնաբերդի իշխանությունները, ինչպես նաև որպես առանձին իշխանություն հանդես է գալիս Նոր-Բերդը։ Կյուրիկյանների պատմությունը այսպիսով, բաժանվում է 2 փուլի՝ թագավորական և իշխանական։ Այդ ժամանակահատվածում իշխել են Բագրատունիների հետևյալ ներկայացուցիչները։
  • Սյունիքի թագավորությունը հիմնադրել է Սմբատ Սյունին, ով Սյունիքի գահերեց իշխան Աշոտի 4 զավակներից մեկի՝ Սահակի որդին էր։ 987 թվականին, օգտվելով Անիի թագավորության ժամանակավոր թուլացումից, Ռավվավի ամիրաների ու Արցախի իշխանների օժանդակությամբ Սյունիքը հռչակել է անկախ։ Իր թագավորության մեջ, սակայն չեն մտել Սյուիք նահանգի Գեղարքունիք և Երնջակ գավառները։ Սմբատի մահից հետո գահը ժառանգեց որդի Վասակը (998-1040), ում դուստր Կատրանիդեն ամուսնացավ Գագիկ Ա շահնշահի հետ ու դարձավ հայոց թագուհի։ Վասակը վերականգնում է Սյունիքի մետրոպոլիտությունը, որը շնորհված էր նահանգի հոգևոր առաջնորդներին դեռևս 4-րդ դարում՝ Ներսես Մեծի կողմից։ Սյունիքի մայրաքաղաքը սկզբնական շրջանում Շաղատ գյուղաքաղաքն էր, իսկ 10-րդ դարի վերջերից Կապան քաղաքը։ 1166 թվականին մահանում է Սյունիքը 70 տարի իշխած Գրիգոր Բ թագավորը, ով սերում էր Խաչենի Հասան-Ջալալյան իշխանական տոհմից։ Նույն տարում մահանում է նաև իր եղբայրը։ Գրիգորը իր միակ դստերը՝ Կատային, կնության էր տվել Խաչենցի իշխանազն Հասան Գեռաքարեցուն։ Վերջինս էլ դառնում է Սյունիքի 7-րդ թագավորը։ Սակայն Հասանը, պարտություն կրելով Գանձակի ամիրայի զորքերից, 1170 թվականին հեռանում է Արցախ։ Բուն Հայաստանի տարածքում սա վերջին հայկական թագավորությունն էր։

Բագրատունիների արքունի տիրույթները Հովհաննես-Սմբատ ու Աշոտ եղբայրների միջև 1022 թվականին բաշանվում են երկու հատվածների։ Թեև վերջինիս մահից հետո դրանք միավորվում են Աշոտի որդի Գագիկ Բ-ի (1042-1045) իշխանության տակ, սակայն թուլացումից ու մասնատումից հետո հայոց պետականությունը բուն հայրենիքում վերջնականապես կործանվում է։ Թագավորության մասնատումից հետո իշխանությունները ու թագավորությունները ընկնում են օտար տիրապետության հարվածների տակ։ Մոտ մեկ հազարամյակ հայ ժողովուրդը զրկվում է պետականությունից։ Այդ ընթացքում տեղի է ունենում մշակութային վերջին զարթոնքը, որը կապված էր 12-13-րդ դարերում Վրաց թագավորության կազմում Զաքարյան իշխանապետության կազմավորման հետ։

Տնտեսություն

Երկրագործություն

Միջնադարյան Հայաստանում տնտեսության, ու բարեկեցության հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր՝ իր երկու ճյուղերով՝ երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Մարդկության առաջացումից ի վեր Հայկական լեռնաշխարհում զբաղվել են գյուղատնտեսությամբ, քանի որ երկրագործության ու անասնապահության համար երկիրը բարենպաստ պայմաններ ուներ։ Լեռնաշխարհի խոշոր գետերի՝ Եփրատի, Արաքսի, Կուրի, Տիգրիսի ու Ճորոխի հովիտները հացահատիկի մշակման, բանջարանոցային մշակաբույսերի ու այգեգործության զարգացման լավագույն շրջաններ էին։ Հայտնի էին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի (Ալաշկերտի), Բասենի և այլ դաշտեր։ Հացաբույսերից լայն տարածում էր գտել ցորենի, գարու, հաճարի, բրնձի մշակումը։

Բագրատունիների Թագավորություն 
Երկաթե խոփով ծանր գութանի լայն տարածումը հեղաշրջիչ նշանակություն ունեցավ երկրագործության համար, քանի որ գութանով վարում էին ինչպես բերրի, այնպես էլ՝ խոպան հողերը

Արաբական տիրապետության տապալումից հետո երկրագործական արտադրանքը մնում էր Հայաստանում։ Բերքատվության բարձրացման ու գյուղատնտեսական աշխատանքի կազմակերպման համար զարկ է տրվում երկրագործական տեխնիկայի զարգացմանը։ Լայնորեն տարածվեց հողի մշակման եռադաշտային համակարգը։ Դրա տեխնիկան իրենից ներկայացնում էր հետևյալը. վարելահողը բաժանվում էր երեք մասի, որի մի մասի հողը հերկվում էր և, առանց ցանքս կատարելու, թողնվում էր անմշակ վիճակում։ Վարելահողի երկրորդ մասում աշնանացան էր կատարվում, իսկ երրորդ մասում՝ գարնանացան։ Այդպիսով՝ եռադաշտային համակարգը հնարավորություն էր տալիս հողին հանգիստ տալ՝ բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Խոշոր տնտեսություններում՝ ագարակներում ու դաստակերտներում, հողը հերկում էին գութանով։ Նոր մշակելի դարձած խոպան տարածքները հաճախ կոչվում էին նորք։

Երկրագործության զարգացմանը նպաստում էր պարարտավորումն ու հողի ոռոգումը։ Բագրատունիների թագավորության շրջանում ընդարձակվում է ոռոգման ցանցը, որը ենթադրում էր հին ջրանցքների նորոգում և նորերի կառուցում։ Հողամշակման և նրա տեխնիկայի բարելավմանը զուգընթաց առաջադիմում էր գյուղմթերքների մշակումը։ Հայաստանում Լայն տարածում են ստանում Գինու հնձանները, ջրաղացներն ու ձիթհանները։ Դրանք կառուցվում էին բերդերի ու խոշոր վանական համալիրների մոտ։ Գետահովիտներում ու հարթավայրերում աճեցվում էին պտղատու ծառեր, իսկ Այրարատյան դաշտում, Վանա լճի ավազանում, Հայաստանի հարավային տաք կլիմա ունեցող վայրերում տարածված էր խաղողագործությունը։ Նորություն էր բանջարանոցային որոշ մշակաբույսերի՝ լոբու, վարունգի, կաղամբի, գազարի, ձմերուկի մշակությունը։

Անասնապահություն

Հայաստանի լեռնային հատվածները՝ Արագածի լանջերը, Սյունիքը, Սևանի ավազանը, Տաշիր-Ձորագետը, Վասպուրականը, Տարոնը, Սասունը և այլն, հնուց ի վեր ունեցել ընդարձակ արոտավայրեր, որոնք հարուստ են եղել ալպիական մարգագետիններով։ Դրանք անասնապահության զարգացման համար բարենպաստ պայմաններ էին ստեղծում։ Պահվում էին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Ժամանակի պատմիչը վկայում է, որ Աշոտ Ա-ն Հայոց կաթողիկոսին էր տալիս «ձիերի երամակներ, տավարի նախիրներ և ոչխարի հոտեր»։ Մի արաբ հեղինակ վկայում է, որ «չի տեսել ավելի հարուստ և անասունների թվով ավելի նշանակալից մի երկիր, քան Արմինիան»։ Տնտեսության մեջ զգալի կշիռ ունեին նաև որսորդությունը, մեղվաբուծությունը և ձկնորսությունը։

Անասնապահությունը բավարարում էր ոչ միայն սննդի կարիքները, այլև սերտորեն կապված էր արհեստների ու առևտրի հետ։ Կաշին կիրառվում էր զենքերի պատրաստման, կոշիկի ու հագուստների արտադրության մեջ։ Բուրդն օգտագործվում էր գորգեր, հագուստ և այլ գործվածքներ պատրաստելու համար։ Միջնադարում առևտուրը և քաղաքի ու գյուղի միջև կապն իրականցվում էր քարշող և բեռնակիր անասունների միջոցով։ Ձիերը, ավանակները և խոշոր եղջերավոր անասուններն օգտագործվում էին որպես հիմնական փոխադրամիջոց։ Անասնապահությունը նպաստում էր նաև երկրագործության զարգացմանը. հողի հերկումը կատարվում էր խոշոր եղջերավոր անասունների միջոցով։

Արհեստներ

Երկրագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոներով հարուստ Հայկական լեռնաշխարհը նպաստում են արհեստների ու առևտրի զարգացմանը, նոր քաղաքների առաջացմանն ու զարգացմանը։ Վաղ միջնադարի հետագա շրջանում՝ Արշակունիների թագավորության անկումից հետո, միայն Դվինն էր, որ շարունակում էր գոյատևել որպես մեծ քաղաք։ Անկախության վերականգնման շնորհիվ 9-11-րդ դարերում հին քաղաքները մասամբ վերականգնվեցին, հանդես եկան շուրջ երեք տասնյակի հասնող նոր քաղաքներ։ Դրանք առաջացան առևտրական ուղիների կարևոր խաչմերուկներում։ Սկզբում բնակավայրը գոյանում էր պարսպապատ միջնաբերդի շուրջ։ Այստեղ գտնվում էին արքային կամ իշխանին պատկանող դղյակներն իրենց օժանդակ կառույցներով։ Բուն քաղաքում, որը կոչվում էր «շահաստան», կենտրոնացած էին արհեստանոցներն ու կրպակները, շուկաները, հյուրանոցները և այլ շինություններ։ Պարսպապատ շահաստանից դուրս գտնվում էին քաղաքային արվարձանները։ Խոշոր քաղաքներն ունեին ավագների խորհուրդ կամ երիցանի, որի գլուխ կանգնած էր քաղաքապետը կամ շահապը։ Մուհթասիբ կոչված պաշտոնյան հսկում էր հարկահավաքությունը, շուկաները, առևտրական կրպակները և արհեստագործական գործատները։ Երկարատև խաղաղության պատճառով Արծնը և մի շարք այլ քաղաքներ այդպես էլ չպարսպապատվեցին։ Պայմանականորեն դրանք կարելի է անվանել բաց քաղաքներ։

Բագրատունիների Թագավորություն 
Տարազը Բագրատունիների ժամանակ

Զարգացած միջնադարի հայոց ամենանշանավոր քաղաքը պետության մայրաքաղաք Անին էր։ Այն աչքի էր ընկնում ոչ միայն աշխարհիկ շքեղ շինություններով, այլև բազմաթիվ եկեղեցիներով ու վանքերով։ Քաղաքը քարաշեն էր և ուներ սալահատակված փողոցներ։ Բյուզանդական պատմիչներից մեկի խոսքերով «Անին մեծ և բարեկարգ քաղաք է»։ Շահաստանում էին գտնվում արհեստավորների գործատները, առևտրականների կրպակները, շուկան և հյուրանոցները։ Առևտուրը կատարվում էր հատուկ հրապարակում, ուր միշտ կարելի էր հանդիպել օտարերկրյա վաճառականների։ Քաղաքի բնակչությունն ապահովված էր խմելու ջրով, որը բերվում էր 12 կմ հեռավորությունից՝ կավե խողովակներով։ 9-11-րդ դարերում՝ արհեստների ու առևտրի բարձր զարգացման շնորհիվ, բարգավաճեց Դվին քաղաքը։ Այն ուներ ընդարձակ շուկա, արհեստավորների մեծ թվով գործատներ և առևտրականների կրպակներ ու խանութներ։ 10-րդ դարում մեծ զարգացում ապրեցին Վանանդի թագավորության կենտրոն դարձած Կարսը, Վասպուրականի թագավորության կենտրոն հինավուրց Վան քաղաքը, 10-րդ դարի կեսերին բյուզանդական տիրապետության ներքո հայտնված Արծնը և այլն։ Վերջինս, անպարիսպ լինելու պատճառով, 11-րդ դարի կեսերին ավերվեց սելջուկ-թուրքերի կողմից։ Բնակչությունը ահավոր կոտորածների ենթարկվեց, քաղաքը կողոպտվեց և ավերվեց, իսկ կենդանի մնացածները տեղափոխվեցին հարևան Կարին քաղաք, որն ստացավ Արզն-ար-Ռում (Արզրում-Էրզրում) անունը։ Հայաստանի կարևոր քաղաքներից էին նաև Խլաթը, Նախճավանը, Կապանը, Բաղեշը և այլն։

Քաղաքներում առաջին հերթին զբաղվում էին առևտրով, որը իրականացվում էր արհեստագործական արտադրանքի ու գյուղատնտեսական մթերքների ու հումքի փոխանակմամբ։ Ոչխարի բրդի, բամբակի, վուշի, մետաքսաթելի, մորթու արտադրությունը մեծապես զարկ տվեց մանածագործական ու կաշեգործական արհեստների զարգացմանը։ Մեծ տարածում ստացան կոշկակարությունը, գդակագործությունը և մագաղաթի մշակումը։ Արաբ հեղինակ Մասուդիի խոսքերով՝ «հայկական գործվածքներն այնքան գեղեցիկ են, որ նրանց նմանը չկա ծայրից ծայր ամբողջ աշխարհում»։ Երկրի աճող պահանջմունքները բավարարելու համար ծաղկում ապրեց մետաղագործությունը։ Զարգացան դարբնությունը, պղնձագործությունը, ոսկերչությունը և զինագործությունը։ Մետաղագործ վարպետները պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, պղնձե ամանեղեն, եկեղեցական սպասք, պերճանքի առարկաներ, զարդեր և սառը զենքեր։ Վան և Երզնկա քաղաքները մեծ հռչակ էին ստացել հատկապես ոսկերչական բարձրարվեստ իրերի արտադրությամբ։ Գյուղատնտեսության բուռն վերելքը՝ կապված բնակչության արագ աճի հետ, մեծապես խթանեց գյուղատնտեսական գործիքների արտադրությունը։ Պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր, շենքերի փայտյա մասեր և այլն։ Հայ ճարտարապետների, քարտաշների և որմնադիրների շնորհիվ կառուցապատվում էին նոր քաղաքներ ու բերդեր, քարավանատներ ու կամուրջներ, աշխարհիկ ու եկեղեցական շենքեր։

Առևտուր

Բագրատունիների Թագավորություն 
Հայաստանում գործածվող բյուզանդական ոսկեդրամ՝ հիպերպիրոն

Արհեստագործության ու գյուղատնտեսության զարգացումը խթանում է ներքին և արտաքին առևտրի կտրուկ աճը։ Մի կողմից քաղաքային բնակչությունը ուներ գյուղատնտեսական մթերքների կարիք, իսկ արհեստավորները՝ գյուղատնտեսական հումքի մեծ պահանջ, մյուս կողմից՝ գյուղում անհրաժեշտ էին արհեստավորների պատրաստած գործիքներ, հագուստ ու կոշկեղեն։ Քաղաքներում վաճառքի կետեր ունեին նաև վանքերն ու արհեստավորները։ Մեծ քաղաքներում և ճանապարհների խաչմերուկներին սկսեցին կազմակերպվել կիրակնօրյա շուկաներ, ինչպես նաև՝ ամենամյա տոնավաճառներ։

Իրար հետ պատերազմող Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև գտնվող Հայաստանը դառնում է տարանցիկ առևտրի կարևոր կենտրոն՝ գտնվելով Մետաքսի մեծ ճանապարհի կենտրոնում։ Տարանցիկ առևտրի մեջ ներգրավվեցին անգամ հեռավոր Չինաստանն ու Հնդկաստանը։ Արտաքին շուկա էին հանում հացահատիկ, ձիեր, ջորիներ, երկաթ և գունավոր մետաղներ, գյուղատնտեսական մթերքներ, աղ, ներկեր, մետաղե գործիքներ, ոսկյա և արծաթյա իրեր, բրդե, բամբակե ու մետաքսե գործվածքներ, պղնձե ամանեղեն և այլն։ Ներմուծվող ապրանքների մեջ առանձնանում էին հնդկական համեմունքները և թանկարժեք քարերը, չինական մետաքսե գործվածքները և ճենապակին, ռուսական մորթիներն ու մուշտակները և այլն։ Առևտուրը կատարվում էր արաբական և բյուզանդական դրամներով, քանի որ Բագրատունի գահակալները սեփական դրամ չէին հատում։

Մշակույթ

Զարգացած միջնադարում` 9-14-րդ դարերում, բարձր զարգացման հասավ նյութական և հոգևոր մշակույթը։ Վերածնունդը պայմանավորված էր երկրի քաղաքական և տնտեսական առաջընթացով. 9-11-րդ դարերում վերականգնվել էր հայոց պետականությունը` ի դեմս Բագրատունիների թագավորության, իսկ 12-14-րդ դարերում Արևելյան Հայաստանի մեծ մասը` որպես Զաքարյան իշխանապետություն, գտնվում էր քրիստոնեադավան Վրաց թագավորության կազմում։ Հայ թագավորները և իշխանները դպրոցական գործի, գիտության և արվեստի հովանավորներ էին։ Մյուս կողմից` միջնադարյան քաղաքներն առաջ էին քաշում աշխարհիկ կրթություն ստացած, բնական գիտություններին, իրավագիտությանն ու բժշկագիտությանը տեղյակ մարդկանց մեծ պահանջ։

Բագրատունիների Թագավորություն 
Գրիգոր Նարեկացի

Քաղաքներում ու խոշոր վանական համալիրներում աճեց դպրոցների թիվը, ընդլայնվեց դասավանդվող առարկաների քանակը։ Նախնական ուսուցումը կատարվում էր տարրական դպրոցներում, որոնք, սովորաբար, պահվում էին եկեղեցու և պետության հաշվին։ Կային նաև վճարովի մասնավոր դպրոցներ։ Տարրական դպրոցներում աշակերտներին սովորեցնում էին գրել, կարդալ, հաշվել և երգել։ Երեխաները դպրոց էին ընդունվում 12-13 տարեկանում և սովորում շուրջ 3 տարի։ Բարձրագույն դպրոցներում` վարդապետարաններում, դասընթացի տևողությունը 7-8 տարի էր։ Դրանից հետո սաները ստանում էին վարդապետի աստիճան և ուսուցչությամբ զբաղվելու իրավունք։ Հայտնի էր Անիի վարդապետարանը, որտեղ գործունեություն էր ծավալել Հովհաննես Իմաստասերը։

Գիտություն և գրականություն

Դպրոցների ու վարդապետարանների առատությամբ պայմանավորված` զարգացան բնական ու հումանիտար գիտությունները։ Ծաղկում ապրեց պատմագրությունը, որն արտահայտվում էր «Հայոց պատմությունների» ստեղծմամբ։ Հեղինակներն իրենց աշխատությունն սկսում էին այնտեղից, որտեղ կանգ էր առել նախորդ պատմիչը։ Այդպես շարադրվեց կաթողիկոս ու քաղաքական գործիչ Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը»։

Բագրատունիների Թագավորություն 
Գրիգոր Մագիստրոս Պահլավունի

Պատմիչների մեկ այլ խումբ, այդ թվում` Ստեփանոս Տարոնեցին և Վարդան Արևելցին, գրի էր առնում նաև հարևան երկրների պատմությունը («տիեզերական պատմություն»)։ Պատմագիրներից ոմանք, ինչպիսիք էին Թովմա Արծրունին և Ստեփանոս Օրբելյանը, շարադրում էին տեղական նշանավոր տոհմերի պատմությունը («Արծրունիների տան պատմություն», «Սիսական նահանգի պատմություն»)։ Ժամանակաշրջանի իրադարձությունները շարադրվում էին նաև ըստ ժամանակագրական հաջորդականության («տարեգրություններ»)։

Բագրատունիների թագավորության շրջանում դպրոցներում դասավանդվող առաջնահերթ առարկաներն էին հայոց լեզուն և գրականությունը։ Ժողովրդական բանահյուսությունը արտահայտվում էր նոր երգերի, հարսանեկան ու սիրային խաղիկների տեսքով։ Լրացվեց և հարստացավ «Սասնա ծռեր» դյուցազնավեպը, որի չորս ճյուղերն արտացոլում են ազատության համար մարտնչող ժողովրդի ձգտումները և հաղթանակի նկատմամբ հավատը։ Հայ գրականության մեջ նոր երևույթ էին աշխարհիկ թեմաներով ստեղծագործությունները, որի հիմնադիրն էր բանաստեղծ Գրիգոր Նարեկացին։ Նրա տաղերը գովերգում են բնությունը, մարդուն, սերը։ Համաշխարհային հռչակ է վայելում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ Այն ժողովրդի կողմից ստացել է «Նարեկ» անունը։

Զարգացած միջնադարի հայ փիլիսոփայաներից նշանավոր էր զորավար Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, ով թարգմանում և մեկնաբանում էր հին հունական փիլիսոփայական աշխատությունները, ինչպես նաև բանաստեղծ Հովհաննես Իմաստասերը, ով ղեկավարել էր Անիի վարդապետարանը։ Բնական գիտությունների ասպարեզում խոշոր ձեռքբերում էր Էվկլիդեսի «Երկրաչափության» թարգմանությունը, որը ևս իրականացրել էր Գրիգոր Մագիստրոսը։ Հովհաննես Իմաստասերը նույնպես զարգացրեց թվաբանական գիտությունը, ուսումնասիրեց և բարեփոխեց հայկական տոմարը։

Ճարտարապետություն և կերպարվեստ

9-րդ դարից սկսվեց միջնադարյան Հայաստանի առավել հայտնի վանական համալիրների կառուցումը։ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով Մանուել ճարտարապետն Աղթամար կղզում կառուցեց Սուրբ Խաչ եկեղեցին։ Կառույցի պատերը զարդարված են քանդակներով, իսկ ներքնապատերը՝ որմնանկարներով։ Աղթամարում կանգնեցվեց արարողությունների դահլիճ և սկսվեց նավահանգստի շինարարությունը։ Կարս քաղաքում Աբաս Ա թագավորի հրահանգով կառուցվեց Առաքելոց եկեղեցին և ամրացվեց Կարսի բերդը։ Անիի եկեղեցիներից առավել նշանավոր է Մայր տաճարը՝ Կաթողիկեն, որի ճարտարապետն էր Տրդատը։ Մայրաքաղաքի շուրջ կառուցվեցին Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպները։ Ամրոցաշինության վառ օրինակ է Ամբերդը։

Բագրատունիների Թագավորություն 
Մայրաքաղաք Անիի պարիսպներից

Ճարտարապետության հետ մեկտեղ ծաղկեց քանդակագործությունը։ Եկեղեցիների ճակատային մասում, սովորաբար, տեղադրում էին տաճարի պատվիրատու իշխանի քանդակը կամ իշխանական տոհմի զինանշանը։ Ներկայացված են իշխանական կենցաղը, փառաբանված անձանց քաջագործությունները։ Հիացմունք են առաջացնում շինականների առօրյա կյանքից վերցված տեսարանները՝ այգու մշակումը, բերքահավաքը, գինու պատրաստումը և այլն։ Մեծ ուշադրություն էին դարձնում նաև շենքերի շքամուտքերը և աչքի ընկնող մասերը քանդակներով զարդարելուն։ Եկեղեցիների կողքին դրվում էին խաչքարեր, որոնք հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են։ Խաչքարը քարե սալ է, որի կենտրոնում պատկերվում է խաչը։ Երբեմն էլ խաչի վրա քանդակվում է Քրիստոսի պատկերը։ Խաչքարերի վրա փորագրված արձանագրությունները հաղորդում են քարագործ վարպետի անունը և հուշարձանը կանգնեցնելու ժամանակը։ Այս արվեստում նշանավոր է ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկը։ Խաչքարի արվեստը նոր երևույթ էր հայ քանդակագործության մեջ և ձևավորվել էր 9-րդ դարից սկսած։ Խաչքարերի քանդակազարդման արվեստը կատարելության հասավ 12-14-րդ դարերում։

Կերպարվեստի ճյուղերից զարգացում են ապրում որմնանկարչությունը և մանրանկարչությունը։ Պատկերազարդված ամենահին ձեռագրերը գրվել են 9-րդ դարում և հետագա դարերում դարձել սովորական երևույթ։ Նկարազարդ ձեռագրերի համար պատվիրում էին արծաթից և կաշվից պատրաստված, թանկարժեք քարերով զարդարված կազմեր։

Թատրոն և երաժշտություն

Բագրատունյաց Հայաստանի թատրոնը շարունակում էր նախորդ դարաշրջանների հայկական թատրոնի ավանդույթները։ Թատերական ներկայացումներից էին լարախաղացությունը, մրցում-խաղերը, վարժեցված կենդանիներով ներկայացումները։

Բագրատունիների Թագավորություն 
Հայկական թատրոնի դերասանուհի

Դերասանները հանդես էին գալիս հատուկ զգեստներով և կենդանիների դիմակներով։ Ներկայացումներին մասնակցում էին նաև երաժիշտներ, պարողներ ու ծաղրածուներ։ Թատերական ներկայացումներ են բեմադրվել խոշոր քաղաքներում, տոնավաճառներում և այլուր։ Ենթադրվում է, որ Աղթամար կղզում նույնպես թատերախմբեր են հանդես եկել. 10-րդ դարում կառուցված Աղթամարի տաճարի պատերին պատկերված են հայկական թատրոնի դիմակներ՝ նրա 2 տարատեսակներով. կենցաղային կատակերգության և ծաղրածուի դիմակներ։ Այդ ժամանակաշրջանին են վերաբերում նաև հայ դրամատուրգիայի առաջին պահպանված ստեղծագործությունները՝ Հովհաննես Երզնկացու դրամատիկական պոեմը և Առաքել Սյունեցու «Ադամգիրքը»։

Միջնադարում հայկական երաժշտության զարգացման լավագույն արտահայտումն էին գուսանական երգերը։ 7-րդ դարի հիմնագիրներից հայտնի է նաև կաթողիկոս Սահակ Գ Ձորոփորեցին։ Ձայների երկրորդ համակարգումը կատարեց Ստեփանոս Սյունեցին՝ 8-րդ դարի առաջին կեսին։ Վերջինս եկեղեցական երաժշտության մեջ ներմուծեց նաև կանոնը։ Պարզությամբ ու մեղեդիների գեղեցկությամբ աչքի էին ընկնում հոգևոր երգերը՝ շարականները։ Եկեղեցական երաժշտությունը հիմնված էր ժողովրդական երգ ու նվագի վրա։ Պահպանվել են մեծ քանակությամբ շարականներ։ Հին հայկական հոգևոր երաժշտությունը կազմված է 4 հիմնական ժանրերից՝ կցուրդ, կացուրդ, կանոն և տաղ։ Շարականները հին հայկական մշակույթի՝ մասնավորապես պոեզիայի, երաժշտության և պրոֆեսիոնալ երգարվեստի սինթեզն է։ Արդեն 7-րդ դարում Բարսեղ Ճոնը կաթողիկոս Ներսեսի հանձնարարությամբ կազմեց «Շարակնոց» ժողովածուն։ Հին հայկական երաժշտության զարգացման մեջ նոր ձեռքբերում էր երաժշտական նոտագրության՝ խազերի ստեղծումը, որի հնագույն ձեռագիրը վերաբերում է 9-րդ դարին։ Ընդհանուր առմամբ պահպանվել է խազերի ավելի քան 2000 ձեռագիր։


Բագրատունիների մայրաքաղաք Անին


Տես նաև

Գրականություն

Ռաֆիկ Մաթևոսեան։ Բագրատունեաց Հայաստանի պետական կառուցուածքն ու վարչական կարգը։ Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի հրատարակչութիւն։ Երևան, 1990թ․։ 293 էջ։

  • Ռաֆիկ Մաթևոսեան։ Բագրատունիներ․ Պատմա–տոհմաբանական հանրագիտարան։ Երևան, 1997թ․։
  • Ռաֆիկ Մաթևոսեան։ Հայկական զինանշաններ․ Բագրատունիներ, Զաքարեաններ, Մամիկոնենաներ։ Երևան, 1994 թ․։
  • Ռաֆիկ Մաթևոսեան։ Տաշիր–Ձորագետ։ (X դ. - XXI դ. սկիզբ)։ 1982 թ․։
  • Ռաֆիկ Մաթևոսեան։ Gosudarstvennoe ustroĭstvo i administrativnyĭ stroĭ Բագրատիդսկոյ Արմենիի։ Երևան, 1991 թ․։ Ռուսերէն։
  • Եղիազարյան Ա․, Հայ Բագրատունիների տերությունը (885-908թթ.), Երևան, ԵՊՀ հրատ., 2011,

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 202 Բագրատունիների Թագավորություն 

Tags:

Բագրատունիների Թագավորություն ՊատմությունԲագրատունիների Թագավորություն Աշոտ ԱԲագրատունիների Թագավորություն Պետական կարգԲագրատունիների Թագավորություն ՏնտեսությունԲագրատունիների Թագավորություն ՄշակույթԲագրատունիների Թագավորություն Տես նաևԲագրատունիների Թագավորություն ԳրականությունԲագրատունիների Թագավորություն Արտաքին հղումներԲագրատունիների Թագավորություն ԾանոթագրություններԲագրատունիների ԹագավորությունԱշոտ Գ ՈղորմածԱշոտ ՄեծԱրմինիա կուսակալությունԲագրատունիներԿովկասՀայկական լեռնաշխարհ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արտաշեսյանների թագավորությունՀասմիկ Կարապետյան (գրող)Դիմաց (լեռնագագաթ)ԿատուներՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Կրիշտիանու ՌոնալդուԵնթակաԱշոտ Բ ԵրկաթԱշտարակ (քաղաք)ԱղավնիներԵվրոպական միությունՊարբերական աղյուսակՔաոս (վեպ)Որդանման ելունի բորբոքումԿենդանիներՄեքսիկաՈսկիՄասոնականությունԼևոն Տեր-ՊետրոսյանՍպիտակավոր վանքԱկսել ԲակունցՇվեյցարիաՎարդանանց պատերազմՍրտային անբավարարությունՄովսես ԳորգիսյանԱրարատՀայաստանի բուհերի ցանկՄուտացիաՍերգեյ ՓարաջանովԱլեքսանդր ՇիրվանզադեՄաշկաբորբՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ԱյրվածքՏավուշի մարզԿաթվածՀայկական գորգՊաղեստինՄարդու իրավունքներԻբուպրոֆենՈւիլյամ ՇեքսպիրՀաղարծնի վանքՄարդու գլխուղեղԱվարայրի ճակատամարտԳայլերՀյուսիս-հարավ (ֆիլմ)Հակահիստամինային դեղերՅուրի ԳագարինՀաստ աղիքների բորբոքումԿունիլինգուսԼևոն ԲԲաղանիսՊյութագորասի թեորեմՎիտամին CԱրարատի մարզԿարմիր կիրակիԳոյական անունԿոկորդաբորբԵթովպիաՊարզ թիվԱլերգիաԿենսաբանական դասակարգումՀարցական նշանԱռնո ԲաբաջանյանՀրանտ ՄաթևոսյանՎահանագեղձԹլպատումՍպիտակի երկրաշարժԱնալ սեքսՎարդան Ղուկասյան (Դոգ)Հայկական դիցաբանությունԲանակում (հեռուստասերիալ)ԳերմանիաՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՍասնա ծռերՋրածին🡆 More