Հրայր Դժոխք: հայդուկապետ,ռազմական տեսաբան

Հրայր Դժոխք կամ Ուրվական, ծնունդով՝ Արմենակ Մամբրեի Ղազարյան (1864, Բիթլիսի վիլայեթ - 1904, Սանասունք, Բաթմանի մարզ, Թուրքիա), հայդուկապետ, ռազմական տեսաբան, Արևմտահայ ազատագրական պայքարի մեծագույն ղեկավարներից մեկը, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ։ Սկզբում կարճ ժամանակով եղել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամ։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմենակ Ղազարյան
Հրայր Դժոխք: Կենսագրություն, Առաջին ռազմական գործողություններ, Արտասահմանում
1864 - 1904
ԾննդավայրԲիթլիսի վիլայեթ
Մահվան վայրՍանասունք, Բաթմանի մարզ, Թուրքիա
Մարտեր/
պատերազմներ
Սասունի ինքնապաշտպանություն (1891-1894)
Սասունի ինքնապաշտպանություն (1904)

Իրականացրել է կազմակերպչական գործունեություն։ Առաջնորդվելով ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովի որոշումներով՝ փորձել է կասեցնել ֆիդայական կռիվները և կազմակերպել միասնական ապստամբություն։

Կենսագրություն

Արմենակ Ղազարյանը ծնվել է Սասունի Խուլփի գավառակի Ահարոնք գյուղում։ Ընտանիքը տեղափոխվել է Մշո Ղզլաղաճ գյուղ, երբ Արմենակը դեռ մանուկ է եղել։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում։ Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը։

Առաջին ռազմական գործողություններ

Արմենակ Ղազարյանը 1890 թվականից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։ 1891-1894 թվականներին Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից է եղել։ Մասնավորապես, Գևորգ Չաուշը կռվել է նրա ցուցումներով։ Աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893), որտեղ ապահովել է հայերի փայլուն հաղթանակը։

1893 թվականից Հնչակյան կուսակցության անդամ է եղել։ Նրա գործընկերներն էին հանրահայտ հնչակյաններ Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան) և Միհրան Տամատյանը։ Հրայրը հնչակյան կուսակցության հիմնադիրն էր Սասունում և Տարոնում։

Արտասահմանում

1894 թվականի գարնանը Հրայրը մեկնել է Կովկաս՝ կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու։ Հնչակյան կուսակցության Կարսի կոմիտեն նրան մերժել է զենք տալ։ Հրայրին դուր չէր գալիս հնչակյանների քաղաքականությունը, որոնք միմիայն ցուցադրական ապստամբություն էին անում, որպեսզի գրավեն արտասահմանյան իշխանության ուշադրությունը։

Հրայրին մասնակի չափով օգնել է Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Դաշնակցականների մոտեցումը Արևմտյան Հայաստանում ծավալվող պայքարի վերաբերյալ լրիվ այլ էր։ Նրանք կողմ էին վրիժառությունների և ֆիդայական շարժումների դադարեցմանը և միասնական պայքարի ծավալմանը։ Դա մոտ էր Հրայրի պատկերացումներին, և ֆիդայապետը դառնում է դաշնակցական։

Հրայրը շատ քիչ զենք է կարողացել հայթայթել և որոշել է գնալ Օսմանյան կայսրությանը հարակից երկրներ, որտեղից նա ուզում էր նոր կռվող ուժեր, զենք ու զինամթերք բերել։ Հրայրը գիտակցում էր, որ Արևմտյան Հայաստանի պայքարի համար պետք է մարտնչեն հատկապես տեղի բնակիչները, որոնք, հակահայկական իշխանությունների հետ ժամանակին բախվելով, հայտնվել էին արտասահմանում։

1895 թվականին Հրայրը մեկնել է նաև Ռումինիա և 50 հայ երիտասարդների հետ վերադարձել Հայաստան։ Երիտասարդների կազմում էին Անդրանիկ Օզանյանը, Աղբյուր Սերոբը և Սեպուհը։ Վերջիններս Հրայրի հորդորով անցել են ՀՅ Դաշնակցության շարքերը։

1895 թվականին Հրայրն իր մարդկանցով հասել է Կարս։ Կարսում երիտասարդները համապատասխան ռազմական վարժանքներ են անցել և ուսումնասիրել են պարտիզանական կռվի մարտավարությունը։ Այնուհետև ջոկատը ռուս-թուրքական սահմանի վրայով մաս առ մաս տեղափոխվել է Խնուս և Սասուն։

Ձերբակալություն

Հրայր Դժոխք: Կենսագրություն, Առաջին ռազմական գործողություններ, Արտասահմանում 
Հրայր Դժոխքի քանդակը Ջերմուկ քաղաքում
հեղինակ՝ Հովհաննես Մուրադյան

Սասունում Հրայրը գործակցել է Թաթուլի (Արամ Արամյան) հետ։ 1896 թվականի հուլիսի 2-ին Բասենի Իշխու գյուղում մատնությամբ ձերբակալվել է, տարվել Կարինի բանտ։ Ձերբակալել էին նաև Թաթուլին։ Հրայրն ընդհանուր ներման շնորհիվ ազատվել է, իսկ Թաթուլը՝ 1899 թվականին կախաղան է բարձրացվել։

Վերջին մարտեր

Հրայր Դժոխքը վերադարձել է Ղզլաղաճ և ձեռնամուխ եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը։ 1904 թվականին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ Սասունի ապստամբության ամենաթեժ պահին, Հրայրի և Վահանի հրահանգի համաձայն, թուրքական հարձակման ենթակա գյուղերի բնակիչները պետք է աստիճանաբար նահանջեին դեպի Սասունի կենտրոնական շրջանները։ 1904 թվականի ապրիլի 13-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիեգուզանի ուղղությամբ՝ փորձելով փակել իշխանաձորցիների նահանջի ճանապարհը, Հրայրն ընկերներով փորձել է փակել թուրքերի ճանապարհը։ 1904 թվականին Սեմալի անկումից և ապրիլի 13-ին Հրայրի մահից հետո՝ ապրիլի 16-ին մարտերը շարունակվել են Իշխանաձորում և մինչև երեկո հաջողվել է կասեցնել թշնամու առաջխաղացումը։

Մահ

1904 թվականի ապրիլի 13-ին, Գելիեգուզանի ուղղությամբ թուրքերի դեմ կռվի ժամանակ Հրայրը նկատելով, որ Սեպուհը վիրվավորվել է, նետվում է վերջինիս օգնության։ Սեպուհը փորձում է համոզել Հրայրին, որ վերադառնա, բայց Հրայրը Սեպուհին ծանր դրության մեջ միայնակ չի թողնում։ Հրայրն ի պատասխան ասում է. «Կամ կսպանվիմ, կամ քեզ էլ ազատելուց հետս կտանեմ»։ Նա կարողանում է Սեպուհին դուրս հանել մարտադաշտից, բայց մահացու վիրավորվում է ճակատից և ընկնում մարտի դաշտում։

Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում՝ Սուրբ Կարմրավոր եկեղեցու բակում՝ Աղբյուր Սերոբի կողքին։

Հրայրի խոսքերից

  • Մեր յոյսը պիտի լինի մեզ վրայ միայն և մեռնել սուրբ նպատակին համար։ Այդ է մեր փառքն ու պսակը։ Րոպէն կրիտիկական է։ Հասնիլ պատերազմի դաշտում, օգնել միմեանց, սփոփել իրար – մեր դիակները թշնամին թող գիրկընդխառն տեսնէ։ Իսկ դուք, քոյրեր, սիրտ տուէք հայ երիտասարդին վիարկապ հիւսեցէք ձեր մազերից, որ չաղտոտեն իրենց անուն ու պատիւը։
  • Վստահ եղեք, որ գիշեր ու ցերեկ անքուն կշրջիմ, որ գտնեմ մի փոքր հարմարություն անդադար պիտի գործիմ մինչև վերջին շունչս։
  • Հայ ժողովուրդ, անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ, քան մեր դարավոր ոսոխը, չհավատաս նրան երբեք։ Նա արյան ու անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահը, մեր հույսը պետք է լինի մեզ վրա։
  • Գերեզմանիս թող արձանին վրա գրեն՝ Հաղթության կոթող է սա։
  • Րոպեն կրիտիկական է։ Հասնիլ պատերազմի դաշտում, օգնել միմյանց, սփոփել իրար - մեր դիակները թշնամին թող գիրկընդխառն տեսնե։ Իսկ դո՛ւք, քույրեր, սիրտ տվեք հայ երիտասարդին, վիրակապ հյուսեցեք ձեր մազերից, որ չաղտոտեն իրենց անունն ու պատիվը։

Ժամանակակիցները Հրայրի մասին

Հրայր Դժոխք: Կենսագրություն, Առաջին ռազմական գործողություններ, Արտասահմանում  Արմենակ Ղազարյան մեր այն գործիչներից է, որոնց կյանքն ու գործը արժանի է առանձին հատորով ներկայացվելու։ Ժողովուրդին ծոցից ելած, ժողովուրդի մեջ սնված և իմաստավորված, իր ամբողջ կյանքը ժողովուրդին նվիրած հեղափոխական բացառիկ տիպարն էր Հրայրը, որ իր մեջ խտացրել էր Մամիկոնյան քաջությունը և Բագրատունյաց խոհունակությունը։ Մարմնով վտիտ, բայց մտքով ու հոգիով մեծ Հրայրն իր անհատական ուրույն դրոշմը դրեց Տարոնի և ընդհանրապես Դաշնակցության գործի վրա։
- Դաշնակցական գործիչ Սիմոն Վրացյան
Հրայր Դժոխք: Կենսագրություն, Առաջին ռազմական գործողություններ, Արտասահմանում 
Հրայր Դժոխք: Կենսագրություն, Առաջին ռազմական գործողություններ, Արտասահմանում  Ի՞նչն էր նրա նրա հեղափոխական ողջ էությունը. -Գաղտնի գործիչ ամեն տեղ։ Մի օր՝ Բասեն, մի օր՝ Վան, մյուս օրը՝ Կովկաս կամ Ռումինիա, Սասուն, Մշո դաշտ, Բիթլիս։ Հայկական բոլոր կարևոր գավառները Հրայրի Ուրվականը տեսած էին, նրա շնչով շնչած ու հավատացած էին հայկական ազատամարտին։ Գաղտնի գործիչի, կազմակերպողի, ըմբոստության շունչը տարածող հեղափոխականի իսկական տիպարն էր.... Ու Հրայրը իր գործով միայն Տարոնին ու Սասունին չի պատկանում, այլ համահայկական դեմք է... Հրայր Դժոխք: Կենսագրություն, Առաջին ռազմական գործողություններ, Արտասահմանում 

Հրայրին նվիրված ստեղծագործություններ

Ժողովուրդը երգեր է հյուսել Հրայրի մասին։

Հրայր Դժոխքի հիշատակին


Սասուն գավառ, Սիմու լնջին,
Չկար նման Արմենակին,
Արմենակը իր խմբովը,
Հաշիվ կուտար թուրքաց զորքին։

Գևորգ Չաուշ հաստ ու կարճ էր,
Մոսինը ձեռքին հա կը խարջ էր,
Իր խմբովը մեջ միշտ առաջ էր,
Քուրտ պետերը շատ կ տանջեր։

Տաճկաց զորքը կը բարձրանար,
Մուրադ Փաշան կուրախանար,
Կասեր տղերք դուք բռնեք պար,
Ես կը ջարդեմ տաճկաց բանակ։

Տաճկաց զորքը թնդանոթով,
Հայ կտրիճներ մոսիններով,
Քաջ Անդրանիկ փայլուն սուրով
Թուրք կ ջարդեր հազարներով։

Առավոտյան արշալուսին,
Սուրհանդակներ նամակ բերին,
Խմբապետը բարևեցին,
Ու նամակը երկարեցին։

Կանչեք Փաշա Անդրանիկը,
Զարկին ընկեր Արմենակը,
Տարին Սասնո ժամին բակը,
Եղավ հայոց նահատակը։

Տեսաֆիլմեր

Ծանոթագրություններ

Գրականություն

Հրայր Դժոխք: Կենսագրություն, Առաջին ռազմական գործողություններ, Արտասահմանում Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրայր Դժոխք» հոդվածին։
Հրայր Դժոխք: Կենսագրություն, Առաջին ռազմական գործողություններ, Արտասահմանում Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրայր Դժոխք» հոդվածին։
Հրայր Դժոխք: Կենսագրություն, Առաջին ռազմական գործողություններ, Արտասահմանում 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հրայր Դժոխք հոդվածին
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հրայր Դժոխք: Կենսագրություն, Առաջին ռազմական գործողություններ, Արտասահմանում 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 620 Հրայր Դժոխք: Կենսագրություն, Առաջին ռազմական գործողություններ, Արտասահմանում 


Tags:

Հրայր Դժոխք ԿենսագրությունՀրայր Դժոխք Առաջին ռազմական գործողություններՀրայր Դժոխք ԱրտասահմանումՀրայր Դժոխք ՁերբակալությունՀրայր Դժոխք Վերջին մարտերՀրայր Դժոխք Հրայրի խոսքերիցՀրայր Դժոխք Հրայրին նվիրված ստեղծագործություններՀրայր Դժոխք ՏեսաֆիլմերՀրայր Դժոխք ԾանոթագրություններՀրայր Դժոխք ԳրականությունՀրայր Դժոխք18641904Բաթմանի մարզԲիթլիսի վիլայեթԹուրքիաՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՀայդուկՍասունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՔութեշԴանիել ՎարուժանԿիրանց վանքՏրական հոլովՌուսական կայսրությունԱշոտ Բ ԵրկաթՀնձանՎայոց ձորի մարզՀամեմատությունԲացատրական բառարան44-օրյա պատերազմՏրդատ ԱԱպրիլի 22Դերբայական դարձվածՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԱրտավազդ և ԱրտաշեսՎարդան Ղուկասյան (Դոգ)Հիսուսի ծնունդՎահան ՏերյանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԴեղանյութերՊետությունԱշունՓայծաղՀայաստանի դրոշՍեռական հարաբերությունԱրաքսՁգողականությունՎարդգես ՍուրենյանցՎիտամին CԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնանիա ՇիրակացիԳետԴերանունԿրիշտիանու ՌոնալդուՀնդկաստանՀյուսիսային Ամերիկայի երկրների ցանկՔաղաքական գործիչՈրոտանի կիրճԵրևանԽնձորԺառանգական հիվանդություններՀատապտուղԳլխուղեղի ուռուցքԲեզոարյան այծԱլեքսանդր ՄակեդոնացիԱծական անունՄայր Հայաստան հուշահամալիրՆեպտունԹթուներԹաթուլ ԿրպեյանԿոկորդաբորբՎինսենթ վան ԳոգԲաժանարարների աղյուսակԿռունկներՊարզ նախադասությունՄեծապատիվ մուրացկաններՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Հակահիստամինային դեղերՄիավորված ազգերի կազմակերպությունՍակավարյունությունՖուտբոլԵրկրորդ համաշխարհային պատերազմԵրեխայի իրավունքներՄասոնականությունԱնմոռուկՂազախստանԹութքՀրանտ ՄաթևոսյանԴիլիջանԻբուպրոֆենԴավիթ ԱնհաղթՀայաստանի Ազգային ժողովՀայաստանի զինված ուժերԳեղարքունիքի մարզ🡆 More