Սիֆիլիս: սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն

Սիֆիլիս, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն, որի հարուցիչն է դժգույն տրեպոնեմա բակտերիան (Treponema Pallidum): Սիֆիլիսի ախտանիշները կախված են հիվանդության փուլից (առաջնային, երկրորդային, լատենտ, երրորդային)։ Առաջնային սիֆիլիսն արտահայտվում է կարծր շանկրով (պինդ, անցավ, առանց քոր մաշկային խոց)։ Երկրորդային սիֆիլիսի ժամանակ առաջանում տարածուն մաշկային ցան, որը հաճախ ընդգրկում է ձեռքի ափերն ու ոտքերի ներբանները։ Վերքեր կարող եմ առաջանալ բերանի խոռոչում կամ հեշտոցում։ Լատենտ սիֆիլիսի դեպքում, որը կարող է ձգվել 4 տարի, ախտանիշներ չեն արտահայտվում։ Երրորդային սիֆիլիսի ժամանակ առկա են գումմաներ (փափուկ, չխոցոտվող գոյացություններ), նյարդաբանական և սրտային ախտանիշներ։ Սիֆիլիսը հայտնի է որպես «մեծ նմանակող», քանի որ դրա ախտանիշները հիշեցնում են շատ այլ հիվանդություններ։

Սիֆիլիս
Syphilis
Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ
ՊատճառԴժգույն տրեպոնեմա
Փոխանցման ձևՍեռական ճանապարհով, մորից՝ պտղին
Հիվանդության ախտանշաններԿարծր շանկր, ցանավորում, գումմաներ, նյարդաբանական և սիրտանոթային խանգարումներ
Վարակ տարածողՀիվանդությունն ունեցող մարդ
ԲուժաքննությունVenereal Disease Research Laboratory test?, Rapid plasma reagin?, Wassermann test?, FTA-ABS?, Լուսային մանրադիտակ, իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ և Պոլիմերազային շղթայական ռեակցիա
Բժշկական մասնագիտությունՎարակաբան, մաշկավեներաբան
ՀՄԴ-9090, 091, 091.2, 093, 094, 095, 096 և 097
Ռիսկի գործոններԱնպաշտպան սեռական հարաբերություններ, տարբեր զուգընկերներ
ԱխտորոշումԱրյան հետազոտություն, մթնադաշտային միկրոսկոպիա
Տարբերակիչ ախտորոշումԲազմաթիվ այլ հիվանդություններից
ԲուժումՊենիցիլին, Ցեֆտրիաքսոն
Բարդություններնեյրոսիֆիլիս, սիրտանոթային խանգարումներ
ԿանխարգելումՊահպանակների կիրառում, մշտական, առողջ զուգընկեր
Հանդիպման հաճախականություն45.4 միլիոն/2015թ.
Մահերի քանակ107.000 2015թ.-ին
Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում Syphilis Վիքիպահեստում

Սիֆիլիսը հիմնականում տարածվում է սեռական ճանապարհով։ Այն կարող է փոխանցվել նաև մորից պտղին հղիության կամ ծննդաբերության ժամանակ՝ առաջացնելով բնածին սիֆիլիս։ Տրեպոնամայի ընտանիքի բակտերիաները հարուցում են այլ հիվանդություններ ևս, որոնք սեռական ճանապարհով չեն փոխանցվում։ Ախտոտոշումը դրվում է արյան հետազոտության միջոցով։ Բակտերիան կարող է հայտնաբերվել նաև օգտագործելով մթնադաշտային միկրոսկոպիան։ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ծառայությունը խորհուրդ է տալիս հետազոտվել բոլոր հղիներին։

Սեռական ճանապարհով սիֆիլիսի փոխանցման ռիսկը կարելի է նվազեցնել օգտագործելով լատեքսից պահպանակ։ Սիֆիլիսը կարող է արդյունավետ կերպով բուժվել անտիբիոտիկներով։ Նախընտրելի անտիբիոտիկը դեպքերի մեծ մասի համար բենզատին բենզիլպենիցիլինն է՝ միջմկանային ներարկման ձևով։ Պենիցիլին ալերգիա ունեցող մարդկանց դեպքում կարող է կիրառվել դոքսիցիկլինը կամ տետրացիկլինը։ Նեյրոսիֆիլիս ունեցողիներին խորհուրդ է տրվում ներերակային բենզիլպենիցիլին կամ ցեֆտրիաքսոն։ Բուժման ընթացքում պացիենտների մոտ կարող է առաջանալ տենդ, գլխացավ և մկանային ցավեր, որը հայտնի է որպես Յարիշ-Հերքսեյմերի ռեակցիա։

2015 թվականին 45.4 միլիոն մարդ վարակված է եղել սիֆիլիսով, որոնցից 6 միլիոնը եղել են նոր դեպքեր։ 2015 թվականի ընթացքում սիֆիլիսից մահացությունը կազմել է 107.000: Այս ցւցանիշը 1990 թվականին կազմել է 202.000: 1940 թվականին պենիցիլինի հասանելի դառնալու արդյունքում վարակվածների թիվը սկսել է նվազել, սակայն հետագայում, մինչև նոր հազարամյակ, վարակվածության մակարդակն աճել է, հաճախ ՄԻԱՎ-վարակի հետ զուգակցմամբ։ Սա մասնավորապես կապված է մարմնավաճառության տարածման, պահպանակների նվազած օգտագործման և ոչ ապահով սեռական հարաբերությունների հետ այն տղամարդկանց մոտ, ովքեր սեռական հարաբերություններ են ունենում նույն սեռի ներկայացուցչի հետ։ 2015թվական-ին Կուբան դարձավ առաջին պետությունը, որը լրիվ վերացրել է մորից պտղին սիֆիլիսի փոխանցումը։

Նշաններ և ախտանիշներ

Սիֆիլիսը կարող է ներկայացված լինել 4 փուլերից որևէ մեկով. առաջնային, երկրորդային, լատենտ, երրորդային, կարող է հանդիպել նաև բնածին սիֆիլիս։ Իր փոփոխական կլինիկայի պատճառով այն անվանվել է «մեծ նմանակող» սըր Ուիլիամ Օսլերի կողմից

Առաջնային սիֆիլիս

Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում 
Կարծր շանկրը առաջնային սիֆիլիսի ժամանակ

Առաջնային սիֆիլիսը ձեռք է բերվում վարակված մարդու հետ սեռական հարաբերության ընթացքում։ Նախնական ազդեցությունից 3-90 օր անց (միջինում 21 օր) շանկր կոչվող մաշկային վերքն առաջանում է կոնտակտի տեղում։ Այն մեծ մասամբ իրենից ներկայացնում է միայնակ, կոշտ, անցավ, առանց քորի, մաքուր հատակով և հարթ եզրերով, 0.3-3սմ չափերով խոց։ Վերքը կարող է ունենալ ցանկացած ձև։ Սովորաբար սկզբում ձևավորվում է մակուլա կամ պապուլա, որն աճելով դառնում է էռոզիա և խոց։ Երբեմն առկա են լինում մի քանի վերքեր(40%), հատկապես ՄԻԱՎ վարակի հետ համատեղվելու դեպքում։ 30% դեքերում վերքը կարող է լինել նուրբ և ցավոտ։ 2-7% դեպքերում դրանք այլ տեղակայում ունեն։ Կանանց մոտ ամենատարածված տեղակայումը արգանդի վզիկն է(44%), հետերոսեքսուալ տղամարդկանց մոտ՝ առնանդամը(99%), իսկ հոմոսեքսուալ տղամարդկանց մոտ՝ հետանցքային խողովակը(34%)։ 80% դեպքերում շանկրի առաջացումից 8-10 օրվա ընթացքում մեծանում են ինֆեկցիայի շրջանի ավշահանգույցները։ Վերքը կարող է մնալ 3-6 շաբաթ և անցնել անգամ առանց բուժման։

Երկրորդային սիֆիլիս

Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում 
Երկրորդային սիֆիլիսի տիպիկ արտահայտություն. կարմիր ցան ձեռքերի ափերին

Երկրորդային սիֆիլիսը սկսվում է առաջնային վարակից 4-10 շաբաթ հետո։ Երկրորդային սիֆիլիսը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։ Ախտանիշները սովորաբար ներառում են մաշկը, լորձաթաղանթները, ավշային հանգույցները։ Կարող է առաջանալ սիմետրիկ, կարմրավարդագույն, չքորվող ցան իրանին և վերջույթներին, ներառելով ափերն ու ներբանները։ Ցանը կարող է լինել մակուլոպապուլային կամ պուստուլային։ Կարող են ձևավորվել տափակ, մեծ, սպիտակավուն կամ գորշավուն վերքեր լորձաթաղանթի վրա, որոնք հայտնի են տափակ կոնդիլոմա անունով։ Այս վերքերը հիանալի սննդային միջավայր են բակտերիաների համար և ինֆեկցված են։ Այլ ախտանիշներից են տենդը, կոկորդի բորբոքումը, քաշի կորուստը, մազաթափությունը, գլխացավը։ Հազվադեպ դրսևորումներից են լրադի բորբոքումը, երիկամների ախտահարումը, հոդաբորբը, պերիօստիտները, տեսանյարդի բորբոքումը, ուվեիտը և ինտերստիցիալ կերատիտը։ Սուր ախտանիշները սովորաբար անցնում են 3-6 շաբաթ անց։ Հիվանդների 25%-ի մոտ երկրորդային սիֆիլիսի դրսևորումները կարող են կրկնվել։ Շատ մարդիկ, ովքեր բժշկի են դիմում երկրորդային սիֆիլիսի ախտանիշներով, չեն նշում որ ախտանիշներին նախորդել է շանկրը։

Թաքնված շրջան

Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում 
Երկրորդային սիֆիլիսին բնորոշ հանգույցներ և բշտիկներ ամբողջ մարմնով մեկ

Թաքնված շրջանի ժամանակ արյան մեջ առկա են սիֆիլիսի շճաբանական ապացույցները, սակայն ախտանիշները բացակայում են։ Միացյալ նահանգներում թաքնված շրջանը դասակարգում են 2 տեսակի՝ վաղ (երկրորդային սիֆիլիսից հետո 1 տարուց պակաս) և ուշ (երկրորդային սիֆիլիսից հետո ավելի քան 1 տարի)։ Մեծ Բրիտանիայումն վաղ և ուշ գաղտնի շրջանների միջև սահման է ընտրել 2 տարին։ Վաղ թաքնված սիֆիլիսը կարող է ուղեկցվել ախտանիշների վերադարձով։ Ուշ թաքնված սիֆիլիսը չունի ախտանիշներ և ավելի քիչ վարակիչ է, քան վաղ թաքնված սիֆիլիսը։

Երրորդային սիֆիլիս

Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում 
Երրորդային (գումմոզ) սիֆիլիս ունեցող մարդու կիսանդրի. Փարիզի մարդաբանական թանգարան

Երրորդային սիֆիլիսի փուլը կարող է վրա հասնել վարակումից 3-15 տարի անց և կարող է արտահայտվել 3 տարբեր ձևերով. գումմոզ սիֆիլիս (15%), ուշ նեյրոսիֆիլիս(6,5%) և սիրտանոթային սիֆիլիս(10%)։ Բուժման բացակայության դեպքում վարակված մարդկանց 1/3-ի մոտ զարգանում է երրորդային սիֆիլիս։ Երրորդային սիֆիլիսով մարդիկ վարակիչ չեն։

Գումմոզ սիֆիլիսը կամ ուշ բարորակ սիֆիլիսը սովորաբար առաջանում է վարակումից 1-46 տարի անց (միջինում 15 տարի անց)։ Այս փուլը բնութագրվում է քրոնիկ գումմաների առաջացմամբ, որոնք փափուկ, ուռուցքանման բորբոքային գնդեր են, որոնք կարող են փոխել չափերը։ Դրանք ավելի հաճախ ախտահարում են մաշկը, ոսկրերը և լյարդը, սակայն կարող են տեղակայվել օրգանիզմի ցանկացաց տեղում։

Նեյրոսիֆիլիսն առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի վարակումից։ Այն կարող է առաջանալ վաղ, չունենալ սիմպտոմներ կամ արտահայտվել սիֆիլիտիկ մենինգիտի տեսքով։ Ուշ նեյրոսիֆիլիսը կարող է առաջանալ վարակումից 4-25 տարի անց։ Մենինգոանոթային սիֆիլիսը սովորաբար դրսևորվում է ապաթիայով (անտարբերություն), ցնցումներով, ընդհանուր պարալիզով, մտավոր վիճակի խանգարումներով և ողնուղեղային չորուկով։ Կարող է հանդիպել նաև Արգիլ Ռոբերտսոնի բբեր, որոնք նեղանում են մոտ առարկաներին նայելիս (ակոմոդացիայի ռեֆլեքս) բայց չեն նեղանում լույսի ճառագայթների ազդեցությունից (բբային ռեֆլեքս)։

Սիրտանոթային սիֆիլիսը սովորաբար զարգանում է վարակվելուց 10-30 տարի անց։ Ամենատարածված բարդությունը աորտայի սիֆիլիտիկ բորբոքումն է, որը կարող է հանգեցնել աորտայի անևրիզմայի զարգացման։

Բնածին սիֆիլիս

Բնածին սիֆիլիսը մորից պտղին է փոխանցվում հղիության կամ ծննդաբերության ընթացքում։ Սիֆիլիտիկ նորածինների 2/3-ը ծնվում է առանց ախտանիշների։ Ամենատարածված ախտանիշները բնածին սիֆիլիսի դեպքում լյարդի ու փայծաղի մեծացումը (70%), ցանը(70%), տենդը(40%), նեյրոդիֆիլիսը(20%) և թոքաբորբն(20%) են։ Չբուժելու դեպքում կարող է առաջանալ ուշ բնածին սիֆիլիս 40% դեպքերում, որը ներառում է քթի թամբաձև ձևախախտում, Հիգումենակիի նշանը, Կլուտոնի հոդերը և այլ նշաններ։ Սիֆիլիսը կարող է հանգեցնել վիժումների։

Պատճառներ

Մանրէաբանություն

Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում 
Տրեպոնեմա պալիդումի հիստոպաթոլոգիա ներկված ժամանակակից մեթոդներով

Տրեպոնեմա պալիդումը պարուրաձև, Գրամ բացասական, խիստ շարժուն բակտերիա է։ Տրեպոնեմա ցեղի բակտերիաները հարցում են ևս 3 հիվանդություն, որոնք սակայն սեռական ճանապարհով չեն փոխանցվում և և նյարդային համակարգը չեն ախտահարում։ Պալիդումը չի կարող մարդու օրգանիզմից դուրս ապրել մի քանի օրից ավելի, քանի որ նրա բոլոր նյութափոխանակային ուղիները կոդավորող փոքր գենոմը չի կարող մակրոօրգանիզմից դուրս իր ֆունկիցաները կատարել։ Պալիդումին կիսվելու համար անհրաժեշտ է ավելի քան 30 ժամ։

Վարակում

Սիֆիլիսը փոխանցվում է ուղղակիորեն՝ սեռական հարաբերությունների ժամանակ, և մորից պտղին՝ հղիության կամ ծննդաբերության շրջանում։ Տրեպոնեմա պալիդումը կարող է անցնել անվնաս լորձաթաղանթվ և վնասված մաշկով։ Հետևաբար այն կարող է փոխանցվել վերքին մոտ մասերը համբուրելուց, ինչպես նաև օրալ, հեշտոցային և անալ սեռական հարաբերությունների ժամանակ։ Առաջնային կամ երկրորդային սիֆիլիս ունեցողներից վարակվել հավանականությունը 30-60% է։ ԱՄՆ-ում սիֆիլիսի նոր դեպքերի 60%-ը կազմում են հոմոսեքսուալ տղամարդիկ, այդ դեպքերից 20%-ը միայան օրալ սեռական հարաբերությունների ժամանակ է փոխանցվել։ Սիֆիլիսը կարող է փոխանցվել արյան և արյան պատրաստուկների փոխներարկման ժամանակ, սակայն դրա ռիսկը խիտ ցածր է, քանի որ շատ երկրներում ներդրված է դոնորական արյան սկրինինգային հետազոտությունը։ Նույն ասեղի օգտագործման դեպքում վարակման ռիսկը խիստ ցածր է։

Ընդհանուր առմամբ հնարավոր չէ վարակվել սիֆիլիսով նույն զուգարանակոնքից, սպասքի պարագաներից և հագուստից օգտվելիս։ Սա այն պատճառով է, որ բակտերիան արագորեն մահանում է օրգանիզմից դուրս՝ առարկաների միջոցով վարակումը դարձնելով խիստ դժվար։

Ախտորոշում

Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում 
Այս պաստառը (1936 թվական) կոչ էր անում հետազոտվել և պարզել հիվանդության առկայությունն ու չտրվել հասարակաության բամբասանքների ազդեցությանը

Սիֆիլիսը դժվար է ախտորոշել իր ախտանիշների հիման վրա հիվանդության վաղ փուլերում։ Ախտորոշումն իրականցում է արյան հետազոտության միջոցով կամ ուղղակիորեն հայտնաբերելով բակտերիաները՝ մթնադաշտային միկրոսկոպիայի միջոցով։ Արյան հետազոտություններն ավելի լայն կիրառում են, քանի որ ավելի հեշտ իրականանալի է։ Արյան հետազոտությունը չի կարող տարբերակել հիվանդության փուլերը։

Արյան հետազոտություն

Արյան հետազոտությունները բաժանվում են 2 խմբի՝ ոչ-տրեպոնեմային և տրեպոնեմային

Ոչ տրեպոնեմային թեստերը կիրառվում են սկզբում և ներառում են սեռական հիվանդությունների հետազոտման լաբորատորիան (VDRL) 7 պլազմայի արագ ռեագինը (RPR):Ոչ-տրեպոնեմային թեստերից կեղծ դրական պատասխան հնարավոր է ստանալ մի շարք վիրուսային հիվանդություննեի ժամանակ. օր.՝ ջրծաղիկ և կարմրուկ։ Կեղծ դրական պատասխան հնարավոր է ստանալ նաև լիմֆոմայի,տուբերկուլյոզի,,ալարիայի, էնդոկարդիտի, աուտոիմուն հիվանդությունների և հղիության դեպքում։

Կեղծ դրական պատասխաններից խուսափելու համար հաջորդ քայլը տրեպոնեմային թեստերի իրականացումն է, որոնցից են տրեպոնեմա պալիդումի մասնակի ագլյուտինացիան (TPHA) կամ տրեպոնեմալ հակամարմնի ֆլուորեսցենտ աբսորբցիաիյ թեստը (FTA-Abs): Տրեպոնեմային հակամարմինների թեստը դրական է դառնում վարակումից 2-5 շաբաթվա ընթացքում։ Նեյրոսիֆիլիսն ախտորոշվում է ողնուղեղային հեղուկում արյան սպիտակ բջիջների (հատկապես լիմֆոցիտների) և սպիտակուցների բարձր պարունակությամբ, այն դեպքում, երբ գիտենք, որ մարդը վարակված է սիֆիլիսով։

Ուղղակի հետազոտություններ

Շանկրի հատակից վերցված շճային հեղուկի մեջ տրեպոնեմայի հայտնաբերումը մթնադաշտային միկրոսկոպիայով կարող է անհապաղ ախտորոշման համար ծառայել։ Հետազոտությունը պիտի արվի շճային հեղուկը վերցնելուց 10 րոպեի ընթացքում։ Այս թեստի զգայունությունն 80% է, սակայն այն կարող է օգտագործվել միայն ախտորոշումը հաստատելու համար, ոչ թե ժխտելու։ Շանկրի միջոցով հնարավոր է ևս 2 հետազոտություն իրականցնել. պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ, DFA) և ուղղակի հակամարմինների ֆլուորեսցենցիա (DFA): Ուղղակի հակամարմինների ֆլուորեսցենցիան օգտագործում է ֆլուրեսցենտ նյութի հետ կապված հակամարմինները, որոնք սիֆիլիսին բնորոշ սպիտակուցներ են, իսկ ՊՇՌ-ն հայտնաբերում է տրեպոնեմայի ԴՆԹ-ն։ ԱՅս թեստերի համար ժամանակային սահմանափակում չկա, քանի որ պարտադիր չէ, որ բակտերիաները լինեն կենդանի

Կանխարգելում

Պատվաստում

2018 թվականի տվյալներով գոյություն չունի սիֆիլիսը կանխարգելող էֆեկտիվ պատվաստանյութ։ Տրեպոնեմայի սպիտակուցների հիման վրա ստեղծվում է պատվաստանյութ, սակայն դրանք դեռ կենդանիների վրա փորձարկման փուլում են։

Սեռական հարաբերություններ

Պահպանակի օգտագործումը խիստ նվազեցնում է վարակման ռիսկը, սակայն ամբողջապես չի վերացնում այն։ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը (CDC) վկայում է. «Լատեքսային պահպանակների կիրառումը նվազեցնում է վարակման ռիսկը, եթե վարկված հատվածը ծածկված է դրանով և հասանելի չէ կոնտակտի համար։ Սակայն անգամ պահպանակով ծածկված շանկրը կարող է վարակիչ լինել, այնպես որ պետք է պահպանել զգուշությունը»։

Վարակված մարդկանց հետ ինտիմ կոնտակտի մեջ չմտնելը կանխարգելում է սիֆիլիսով վարակումը։ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը վկայում է, որ սեռական ինֆեկցիաներով չվարակվելու ամենահուսալի միջոցը վարակված մարդկանց հետ սեռական կոնտակտի մեջ չմտնելն է և երկարաժամկետ միակ զուգընկերը, ով ստուգված է սեռական ինֆեկցիաների դեմ։

Բնածին սիֆիլիս

Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում 
Բնածին սիֆիլիս ունեցող պարոն Ջ. Քեյի դիմանկարը (1826 թվական)

Բնածին սիֆիլիսը կարելի է կանխարգելել հղիության վաղ ժամկետներում մայրերին սկրինինգային հետազոտության ենթարկելու և վաղ բուժման միջոցով։ ԱՄՆ-ի կանխարգելիչ ծառայությունները խստորեն խորհուրդ են տալիս ստուգել բորոլ հղի կանանց։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս ստուգվել առաջին այցի ժամանակ և երրորդ եռամսյակում։ Եթե թեստը դրական է, զուգընկերոջը ևս խորհուրդ է տրվում բուժվել։ Զարգացող երկրներում բնածին սիֆիլիսը դեռ տարածված է, քանի որ հղիներից շատերը նախածննդյան բժշկական հսկողություն չեն անցնում, մյուսների դեպքում էլ հսկողությունը չի ներառում սկրինինգ հետազոտությունները։ Դեպքեր գրանցվում են անգամ զարգացած երկրներում, քանի որ այն մարդիկ, ովքեր սիֆիլիսի ռիսկի խմբում են գտնվում, քիչ են դիմում նախածննդյան հսկողություն իրականացնող բուժհաստատություններ։ Իրականացվում են միջոցառումներ սիֆիլիսի սկրինինգ հետազոտությունը հետամնաց և միջակ երկրներում հասանելի դարձնելու համար։

Սկրինինգ

Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս ակտիվ սեռական կյանքով ապրող հոմոսեքսուալ տղամարդկանց ստուգվել տարեկան առնվազն 1 անգամ։ Խորհուրդ է տրվում հետազոտվել նաև ռիսկի խմբում գտնվող այլ մարդկանց։

Կանադայում, Եվրոպական միությունում և ԱՄՆ-ում սիֆիլիսը պատկանում է այն հիվանդությունների թվին, որոնց մասին առողջապահական մարմինները տեղեկացնում են հանրային առողջության մարմիններն, որոնք էլ իրավունք ունեն տեղեկատվությունը տրամադրել հիվանդի զուգընկերներին։ Բժիշկները նաև պարտավոր են խորհուրդ տալի հիվանդներին իրենց զուգընկերներին ևս ուղարկելու ստուգման։ Մշակվել են մարտավարություններ, սիֆիլիսի հետազոտման և բուժման գործընթացը բարելավելու համար։ Ուղարկվում են էլեկտրոնային և տեքստային հաղորդագրություններ, որոնք հիշեցնում և հորդորում են հետազոտվել

Բուժում

Վաղ ինֆեկցիա

Չբարդացած սիֆիլիսի բուժման առաջին գծի պրեպարատ է բենզատին բենզիլպենիցիլինի մեկանգամյա դոզան։ Դոքսացիկլինն ու տետրացիկլինը պենիցիլինից ալերգիա ունեցողների համար այլընտրանքային եղանակ են, սակայն խորհուրդ չեն տրվում հղի կանանց, քանի որ կարող են վնասել պտղին։ Երբեմն առկա է լինում դիմակայունություն մակրոլիդների, ռիֆամպիցինի և կլինդամիցինի հանդեպ։ Երրորդ սերնդի ցեֆալոսպորին սեֆտրիաքսոնը կարող է լինել այնքան էֆեկտիվ, որքան պենիցիլինի վրա հիմնված բուժումը։ Խորհուրդ է տրվում խուսափել սեական հարաբերություններից միչև վերքի լավանալը։

Ուշ ինֆեկցիա

Նեյրոսիֆիլիսի դեպքում չեն կարող կիրառել բենզատին պենիցիլին, քանի որ այն չի կարող անցնել կենտրոնական նյարդային համակարգ։ Եթե պացիենտն ունի ալերգիա պենիցիլինից, կարող է կիրառվել ցեֆտրիաքսոնը կամ պենիցիլինից հանդեպ հակազգայունացնող միջոցները։ Ուշ ինֆեկցիայի մյուս դրսևորումները կարող են բուժվել շաբաթական մեկանգամյա բենզատինպենիցիլինի ներարկումով 3 շաբաթ շարունակ։ Այս փուլում բուժումը կանխարգելու է վնասման հետագա խորացումը, սակայն չի կարող հետ բերել արդեն հասցված վնասը։

Յարիշ-Հերքսեյմերի ռեակցիա

Բուժման հնարավոր կողմնակի էֆեկտներից է Յարիշ-Հերքսեյմերի ռեակցիան։ Սովորաբար այն սկսվում է բուժումը սկսելուց 1 ժամ անց և տևում 24 ժամ։ Ախտանիշներն են տենդը, մկանային ցավերը, գլխացավը և սրտի զարկերի հաճախացումը։ Այս էֆեկտը պայմանավորված է ցիտոկիններիով, որոնք արտադրվում են իմունային համակարգի կողմից, որպես պատասխան բակտերիաների քայքայման հետևանքով արյան հուն անցած լիպոպրոտեինների։

Հղիություն

Պենիցիլինը հղիության ընթացքում սիֆիլիսի բուժման էֆեկտիվ դեղամիջոց է, սակայն չկա համաձայնություն դեղաչափի որոշման համար

Համաճարակաբանություն

2012 թվականին չափահաս մարդկանց 0.5%-ը վարակված էր սիֆիլիսով (նոր դեպքերը կազմել են 6 միլիոն)։ 1999 թվականին դեպքերի 90%-ը գրանցվել են զարգացող երկրներում։ Սիֆիլիսն տարեկան ախտահարում է 700.000-1.6 միլիոն հղիի, հանգեցնելով վիժումների, վաղաժամ ծննդաբերությունների և բնածին սիֆիլիսի։ 2015 թվականին այն հանգեցրել է 107.000 մահվան դեպքի, 1990 թվականին այդ ցուցանիշը 202.000 էր։ Աֆրիկայում՝ Սահարա անապատից հարավ ընկած երկրներում սիֆիլիսը պերինատալ մահացության 20%-ի պատճառն է։ Վարակվածությունը անհամեմատ բարձր է ներերակային թմրադեղեր օգտագործողների, ՄԻԱՎ վարակ ունեցողների և հոմոսեքսուալ տղամարդկանց մոտ։ ԱՄՆ-ում 2007 թվականին տղամարդկանց վարակվածությունը 6 անգամ գերազանցում էր կանանց ածտահարվածությանը։ Դրանից 10 տարի առաջ ցուցանիշները գրեթե հավասար էին:2010 թվականին սիֆիլիսով վարակված աֆրիկյան ամերիկացիները կազմում եբ ԱՄՆ-ում գրանցվող դեպքերի կեսը։ 2014 թվականից սկսած սիֆիլիսի դեպքերը ԱՄՆ-ում գնալով ավելանում են

Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում 
Սիֆիլիսից մահացությունը 2012 թվականին
Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում 
Սիֆիլիս ունեցող մարդկանց կյանքի միջին տևողությունը

     no data      <35      35–70      70–105      105–140      140–175      175–210

     210–245      245–280      280–315      315–350      350–500      >500

Սիֆիլիսը շատ տարածված էր Եվրոպայում 18-րդ և 19-րդ դարերում։ Ֆլաուբերտը հայտնաբերել է, որ այն խիստ տարածված էր եգիպտուհի մարմնավաճառների մոտ 19-րդ դարում։ Զարգացած երկրներում սկսած 20-րդ դարի սկզբից մինչև 1980-1990-ականները վարակվածությունը սկսեց նվազել հակաբիոտիկների օգտագործման շնորհիվ։ Սկսած 2000-ականներից սիֆիլիսով վարակվածությունը սկսեց աճել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Եվրոպայում հոմոսեքսուալ տղամարդկանց հաշվին։ ԱՄՆ-ում կանանց վարակվածության աստիճանը մնացել է նույնը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ աճել, սակայն միևնույն է կանանց ցուցանիշը զիջում է տղամարդկանց ցուցանիշին։ 1990-ականներից հետերոսեքսուալ մարդկանց մոտ վարակվածությունն աճել է Ռուսաստանում և Չինաստանում։ Այս հանգամանքը պայմանավորված է անկանոն սեռական հարաբերությունների, մարմնավաճառության աճով և պահպանակների օգտագործման նվազումով։

Չբուժելու դեպքում սիֆիլիսն ունի 8-58% մահացություն, ընդ որում մահացության ռիսկն ավելի բարձր է տղամարդկանց մոտ։ Սիֆիլիսի ախտանիշների ծանրույթունը նվազել է ի համեմատ 18-19-րդ դարերի։ Սա պայմանավորված է էֆեկտիվ բուժմամբ և բակտերիայի վիրուլենտության նվազումով։ Վաղ բուժման դեպքում կանխարգելվում են բարդությունները։ Սիֆիլիսը մեծացնում է ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը 2-5 անգամ։ Միաժամանակյա վարակվածությունը ՄԻԱՎ-ով և սիֆիլիսով խիստ տարածված է։ 2015 թվականին Կուբան դարձավ առաջին երկիրը, որը վերացրել է հիվանդ մորից պտղին սիֆիլիսի փոխանցման դեպքերը։

Պատմություն

Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում 
Ջերարդ դե Լարեսի դիմանկարը Ռեմբրանտ վան Ռեյնի կողմից (1665-1667 թվականներ). Դե Լարեսն ինքը նկարիչ և տեսաբան էր, որն ուներ բնածին սիֆիլիս, որն ի վերջո հանգեցրեց նրա դեմքի ձևախախտմանն ու կուրությանը

Սիֆիլիսի ծագումը հաստատված չէ։ Սիֆիլիսը գոյություն ուներ Ամերիկայում դեռ նախքան դրա հայտնաբերումը և հնարավոր է, որ այն Եվրոպա է հասել Քրիստափոր Կոլումբոսի հետ Ամերիկան հայտնագործողների միջոցով, երբ նրանք վերադարձել են, կամ գուցե հիվանդությունը եղել է Եվրոպայում, պարզապես հայտնաբերվել է Կոլումբոսի վերդարձից կարճ ժամանակ անց։ Սրանք կոլումբոսյան և նախա-կոլումբոսյան թեզերն են, որոնցից գիտանականների կողմից առավել մեծ պաշտպանություն ունի կոլումբոսյանը։

Սիֆիլիսի մասին առաջին գրավոր վկայությունները Եվրոպայում գրվել են 1494 կամ 1495 թվականին իտալական Նեապոլում՝ ֆրանսիացիների ներթափանցման ժամանակ (Իտալական պատերազմ 1494-1498 թվականներ)։ Քանի որ ենթադրում էին, թե հիվանդությունը տարածվել է ֆրանսիացի զինվորների դիակներից, իտալացիները սիֆիլիսը սկսեցին անվանել «ֆրանսիական հիվանդություն»։ Հիվանդությանը սիֆիլիս անունը տրվել է իտալացի բժիշկ և պոետ Ջիրոլամո Ֆրակաստորոյի կողմից 1530 թվականին։ Սիֆիլիսն անվանել են նաև «մեծ ցան»։

16-19-րդ դարերում սիֆիլիսը հասարակության համար մեծագույն բեռ է եղել իր տարածվածության, ախտանիշների ու անբուժելիության պատճառով, չնայած դրա հստակ տարածվածությունը հնարավոր չէ պարզել, քանի որ շատերը թաքցրել են վարակված լինելու հանգամանքը։ Այն ժամանակներում հիվանդության հարուցիչը հայտնի չէր, բայց հստակ հայտնի էր, որ այն սեռական ճանապարհով է փոխանցվում և որ անցնում է մորից պտղին։ Սիֆիլիսի ասոցիացիան սեռական հարաբերությունների ու մարմնավաճառության հետ այն դարձրեց վախի և պիտակավորման առարկա։ Մահացությունը բարձր էր, քանի որ չկար հիվանդության մեխանիզմների մասին իմացություն և էֆեկտիվ բուժում։ Դրա վնասը չէր արտահայտվում ծանր ախտանիշներով ու արագ մահով, բայց սարսափ էր հարուցում քանի որ առաջացնում էր նեյրոսիֆիլիս և ողնուղեղային չորուկ։

Հիվանդության հարուցիչը՝ տրեպոնեմա պալիդումը, առաջին անգամ հայտնաբերվել է 1905 թվականին՝ Ֆրից Շաուդինի և Էրիխ Հոֆմանի կողմից։

Առաջին էֆեկտիվ դեղորայքը սիֆիլիսի դեմ եղել է Սալվարսանը, որը ստեղծվել է 1910 թվականին Պոլ Էրլիխի կողմից։ Պենիցիլինով բուժման էֆեկտիվությունն ապացուցվել է 1943 թվականին։ 20-րդ դարում մանրէաբանության և դեղաբանության սրընթաց զարգացման շնորհիվ սիֆիլիսը դարձավ լիարժեքորեն բուժվող հիվանդություն, համենայն դեպս այն մարդկանց համար, ովքեր կարող էին վճարել վաղ ախտորոշման և բուժման համար։

Երկար ժամանակ համարել են, որ Ֆրիդրիխ Նիցշեն ունեցել է սիֆիլիս, որը հասել է երրորդային փուլին, սակայն վերջերս նրա ախտորոշումը դրվել է հարցականի տակ։

Արվեստ և գրականություն

Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում 
Սիֆիլիս ունեցող մարդկանց վաղ պատկերումներ. Վիեննա 1498թվական

Մեզ հայտնի առաջին ստեղծագործությունը սիֆիլիս ունեցող մարդու մասին Ալբրեխտ Դյուրերի «Սիֆիլիտիկ մարդն» է։ Համարվում է, որ «թունավոր կանանց» մասին լեգենդն առաջացել է գրական ստեղծագործությունների պատճառով, որոնցից է Ջոն Կետի «La Belle Dame sans Merci»-ն: Նկարիչ Յան վան դեր Սթրիթը նկարել է սիֆիլիսի բուժման համար կիրառվող Գուայակոյի պատրաստումը

Թասքեջի և Գվատեմալայի հետազոտությունները

Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում 
Սիֆիլիսի տարածման դեմ ուղղված պաստառ. 1940թվական

Չբուժված սիֆիլիսի վերաբերյալ Թասքեջի հետազոտությունը խայտառակ, էթիկայի նորերին հակասող, ռասիստական կլինիկական հետզոտություն է եղել։ Անցկացվել է 1932-1972 թվականներին ԱՄՆ-ի հանրային առողջության ծառայության կողմից։ Հետազոտության նպատակն էր հետևել ու նկարագրել սիֆիլիսի բնական ընթացքը։ Հետազոտության մասնակից աֆրոամերիկացիներին ասվել է, թե նրանք ստանում են անվճար բուժոգնության իրավունք ԱՄՆ կառավարության կողմից։

Հանրային առողջության ծառայությունը սկսել է այս հետազոտությունը1932 թվականին Թասքեջի համալսարանի հետ համատեղ, որը սևամորթների քոլեջ էր Ալաբամայում։ Հետազոտողները հետազոտության մեջ ներգրավել են 600 փորձարկվողների։ Հետազոտվողներից 399-ը արդեն սիֆիլիսով վարակված էին, իսկ 201-ը առողջ էին։ Հետազոտությանը մասնակցելու դիմաց նրանց տրվել է անվճար բժշկական օգնություն, սնունդ և ապահովագրություն հետազոտությանը մասնակցելու դիմաց։ Ասվել էր, որ հետազոտությունը տևելու է 6 ամիս, իսկ իրականում այն ձգվել է 40 տարի։ Երբ մասնակիցների «բուժման» ֆինանսավորումն ավարտվել է, հետազոտությունը շարունակվել է, առանց տեղեկացնելու նրանց, որ երբեք չեն բուժվելու։ Մասնակիցները երբեք չեն իմացել, որ սիֆիլիս ունեն և պենիցիլինային բուժում չեն ստացել անգամ դրա մեծ մեասսայականություն վայելելուց հետո։ Ըստ հիվանդությունների վերահսկողության կենտրոնի, հիվանդներին ասվել է, թե նրանք բուժվում են «վատ արյան» դեմ։ «Վատ արյուն» ասելով մասնավորապես հասկանում էին հիվանդությունների խումբ, որը ներառում էր սիֆիլիսը, անեմիան, ճարպակալումը։ Դրանք այն հիվանդություններն էին, որոնք հաճախ էին աֆրոամերիկացիների մահվան պատճառ դառնում։

40 տարի տևած հետազոտության վերաբերյալ կարծիքները հակասական են, քանի որ դրա տված արդյուքները համադրվում են էթիկայի նորմերի կոպիտ խախտման հետ։ Գիտնականները դիտավորյալ, հիվանդներին խաբելով, զրկել են նրանց 1940-ականներից սիֆիլիսի բուժման համար հաջողությամբ կիրառվող սիֆիլիսով բուժվելու հնարավորությունից։ Հետազոտությունը բացահայտվել է 1972թվական-ին Պետեր Բաքսոնի կողմից, որը հանգեցրել է ԱՄՆ-ում օրենսդրական լուրջ փոփոխությունների և հետազոտությունների մասնակիցների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման։ Ներկայումս հետազոտվողները մանրամասնորեն իմանում են ախտորոշման, բուժման և արդյունքների մասին։

Համանման փորձարկումներ են արվել Գվատեմալայում 1946-1948թթվական։ Դրանք իրականացվել են Ամերիկայի նախագահ Հարի Թրումանի և Գվատեմալայի նախագահ Խուան Խոսե Արվելոյի կառավարման տարիրներին,Գվատեմալայի առոջապահության նախարարության հետ համատեղ Բժիշկները վարակում էին զինվորներին, մարմնավաճառներին, բանտարկյալներին և հոգեկան խանգարում ունեցողներին սիֆիլիսով և այլ սեռական հիվանդություններով առանց նրանց կողմից տեղեկացված համաձայնության և բուժում էին բոլորին հակաբիոտիկներով։ Հետազոտությունը հանգեցրեց 83 մարդու մահվան։ 2010թվական-ին Միացյալ Նահանգները պաշտոնական ներողություն խնդրեց Գվատեմալայից էթիկայի նորմերի կոպտագույն խախտման համար։ Հետազոտությունը ղեկավարել է Ջոն Չարլզ Քաթլերը, ով նաև մասնակցել է Թասքեջի հետազոտության ուշ փուլերին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Սիֆիլիս: Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ, Ախտորոշում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիֆիլիս» հոդվածին։

Tags:

Սիֆիլիս Նշաններ և ախտանիշներՍիֆիլիս ՊատճառներՍիֆիլիս ԱխտորոշումՍիֆիլիս ԿանխարգելումՍիֆիլիս ԲուժումՍիֆիլիս ՀամաճարակաբանությունՍիֆիլիս ՊատմությունՍիֆիլիս ԾանոթագրություններՍիֆիլիս Արտաքին հղումներՍիֆիլիսԴժգույն տրեպոնեմա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական գորգՀայրենական մեծ պատերազմՄհեր ՄկրտչյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԾիրանԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՄակդիրՏեղի պարագաԼեռնային ՂարաբաղԱպրիլի 17Մխիթարյան միաբանությունՍերմԵրկրաշարժԽաչքարԼևոն ՇանթՅուպիտեր (մոլորակ)Տաթևի վանքԱկրոստիքոսԾաղկեվանք (Արա լեռ)Գրիգոր ՆարեկացիՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԳորիսՀամո ՍահյանԴաշտանային ցիկլՎերաբերական (խոսքի մաս)ՁկներՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՖրանսիայի քաղաքներԱնալ սեքսՀայաստանի զինված ուժերԳլյուկոզԺամանակի պարագաՖրանսիաԵրկրորդ համաշխարհային պատերազմԲագրատունիներԿոստանդնուպոլիսԹաթուլ ԿրպեյանՍյունիքի մարզԱցտեկներՈւղղանկյուն եռանկյունԵրազԷրիթրոցիտների նստեցման արագությունՈւզբեկստանՆոր ԶելանդիաԳառնու հեթանոսական տաճարՀովհաննես ՇիրազԵրևանի պետական համալսարանՀայաստանի պաշտպանության նախարարության շենքՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԶինվորական կոչումներՌափայել ՊատկանյանՃապոնիաՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԲնությունՀայաստանի քաղաքներըՀայկական մուֆլոնԹամարա ՊետրոսյանՄարտիրոս ՍարյանԱռաքյալներԱդրբեջանՀեշտոցԵրիկամի քրոնիկ հիվանդությունԺառանգական հիվանդություններԱրմեն Տիգրանյան (երգահան)Ներգործական սեռԳորշ արջՎիտամին DՀարավային ԿորեաԿանդիդոզԱլեքսանդր ՄակեդոնացիՀաղորդակցային գործընթացՎազգեն ՍարգսյանՀետգրությունՀարցական նշանՏրդատ ԳՀուլիոս ԿեսարԲրեստ-Լիտովսկի պայմանագիր🡆 More