Կանանց Միջազգային Օր

Կանանց միջազգային օր, սկզբնական անվանումը՝ Աշխատավոր կանանց միջազգային օր, նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Կանանց միջազգային օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։

Կանանց Միջազգային Օր
1914 թվականի Կանանց միջազգային օրվան նվիրված գերմանական պաստառ։

1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց օրը», որից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։ Այդ օրվանից մարտի ութը համարվում է Կանանց միջազգային օրը կամ աշխատավոր Կանանց միջազգային օրը։ 1917 թվականին Խորհրդային միությունում կանայք ստացան ընտրելու իրավունք, որից հետո այն ԽՍՀՄ-ում դարձավ ազգային տոն։ Մարտի ութը սկզբում սկսեցին նշել հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները մինչև այն 1967 թվականին ճանաչվեց ֆեմինիստական շարժման կողմից։ 1975 թվականին մարտի Կանանց միջազգային օրը սկսեց նշել նաև ՄԱԿ-ը։

Կանանց միջազգային օրն այսօր տարբեր երկրներում նշվում է տարբեր կերպ․ որոշ երկրներում այն հանրային տոն է, այլ վայրերում՝ ամբողջությամբ անտեսվում է, որոշ վայրերում այս օրը բողոքների և պայքարի, որոշ վայրերում՝ կանացիության փառաբանման օր է։

Խորհրդային միությունից հետո Հայաստանում վերականգնվեց ապրիլի 7-ը որպես «մայրության և գեղեցկության տոն», որը նաև խորհրդային անցյալից հրաժարվելու փորձ էր։ Ապրիլի 7-ը առնչվում էր նախաքրիստոնեական (հեթանոսական) ժամանակաշրջանին։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, Հայաստանում նորից վերականգնվեց 2001 թվականին։ Հայաստանում մարտի ութն անվանվում է «Կանանց տոն» և համարվում է հանրային, ոչ աշխատանքային տոն։

Պատմություն

Կանանց Միջազգային Օր 
Կլարա Ցետկին և Ռոզա Լյուքսեմբուրգ, 1910 թվական

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով՝ Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ առաջ քաշվեց կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։

1909 թվականի փետրվարի 28-ին Սոցիալիստական կուսակցությունը, ակտիվիստ Թերեզա Մալքիլի առաջարկով, կազմակերպեց աշխատավոր Կանանց միջազգային օրը, որը մինչև 1913 թվականը նշվել է փետրվարի վերջին կիրակի օրը։ Չնայած շատերը պնդել են, թե որ այս օրը նպատակ ունի հիշատակել 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում տեղի ունեցած դերձակ կանանց բողոքի ցույցերը, հետազոտողները այս համընկնումը համարում են պատահական, իսկ պատմությունը՝ հորինված։

1910 թվականի օգոստոսին կազմակերպվեց Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսը։ Ոգեշնչվելով ամերիկացի սոցիալիստներից՝ գերմանացի սոցիալիստ Լուիզե Ցիթցը առաջարկեց նշել ամեն տարի նշել կանանց օրը։ Այս առաջարկը հետագայում երկրորդեց Ցիթցի գործընկեր և հետագայում կոմունիստական առաջնորդ Կլարա Ցետկինը։ Կոնֆերանսին, սակայն որևէ կոնկրետ օր չորոշվեց։ 17 պետություններից ժամանած 100 պատվիրակները համաձայնեցին այս գաղափարի հետ՝ որպես կանաց հավասար իրավունքների և ընտրական իրավունքի համար պայքարի ռազմավարության մի մաս։

Կանանց Միջազգային Օր 
Շինարար աշխատավորների ֆեդերացիայի ավստրալիացի կին անդամների երթը 1975 թվականի մարտի ութին՝ Սիդնեյում։

Հաջորդ տարի՝ 1911-ի մարտի 19-ին, Կանանց միջազգային օրը հանրայնորեն առաջին անգամ նշվեց Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում ավելի քան մեկ միլիոն մարդկանց կողմից։ Միայն Ավտրո-Հունգարական կայսրությունում տեղի ունեցան շուրջ 300 բողոքի ցույցեր։ Կանայք պահանջում էին ունենալ ընտրելու իրավունք, վերացնել աշխատանքային սեռական խտրականությունը։

1912 թվականին այդ օրն արդեն նշվում էր մայիսի 12-ին։ 1913 թվականին կանայք դուրս էին գալիս ցույցի Ֆրանսիայում և Ռուսաստանում մարտի 2-ին, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում՝ մարտի 9-ին, Գերմանիայում՝ մարտի 12-ին։ 1914 թվականին վեց պետություններում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, միաժամանակ նշվում էր մարտի 8-ին։ Այդ տարի մարտի 8-ը համընկավ կիրակի օրվա հետ։ Ամերիկայում Կանանց միջազգային օրը շարունակում էին նշել փետրվարի վերջին կիրակի օրը։ 1913 թվականին Ռուսաստանի կանայք առաջին անգամ նշեցին փետրվարի վերջին շաբաթ օրը՝ ըստ Հուլյան օրացույցի։

1914 թվականի մարտի ութին Կանանց միջազգային օրը նշվեց Գերմանիայում, որից հետո բոլոր երկրներում այն շարունակվեց նշվել մարտի 8֊ին։ 1914-ի միջոցառումը նվիրված էր կանանց ընտրության իրավունքին, որին հնարավոր եղավ հասնել միայն 1918-ին։

Կանանց Միջազգային Օր 
Մարտի 8-ին նվիրված խոհրդային նամականիշ։

1914-ի մարտի 8-ին Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում նույնպես տեղի ունեցավ երթ՝ նվիրված կանանց ընտրական իրավունքին։ Ակտիվիստ Սիլվիա Փանքհարսթը, որը ելույթ էր ունենալու այդ օրը, ձերբակալվեց Չարինգ Քրոս կայարանի դիմաց՝ Թրաֆալգարյան հրապարակի ճանապարհին։

1917 թվականի մարտի 8-ին՝ Ռուսական կայսրության մայրաքաղաք Պետրոգրադում տեքստիլ արտադրության կին աշխատավորները սկսեցին բողոքի ցույցեր իրականացնել, որը ընդգրկեց ամբողջ քաղաքը։ Սա սկիզբ դրեց Փետրվարյան հեղափոխությանը, որը Հոկտեմբերյան հեղափոխության հետ կազմում է Ռուսական հեղափոխությունը։ Սանկտ Պետերբուրգի կանայք այդ օրը գործադուլ սկսեցին պահանջելով «Հաց և խաղաղություն»՝ վերջ դնել Առաջին համաշխարհային պատերազմին և ցարիզմին։ Յոթ օր անց Նիկոլայ II-ը հրաժարվեց գահից և Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը կանանց շնորհեց ընտրության իրավունք։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշեվիկ Ալեքսանդրա Կոլոնտայը և Վլադիմիր Լենինը մարտի ութը Խորհրդային միության մեջ դարձրեցին պետական տոն, չնայած որ մինչև 1965 թվականը այն դեռ աշխատանքային օր էր։ 1965-ի մարտի 8-ին Գերագույն խորհրդի Նախագահությունը Կանանց միջազգային օրը ճանաչեց որպես ոչ աշխատանքային օր ամբողջ ԽՍՀՄ֊ի համար։ 1917-ից հետո մարտի 8-ը հիմնականում նշվում էր կոմունիստ պետություններում և շարժումներում։ Սովետական իշխանության առաջին իսկ տարիներից սկսվեց Մարտի 8-ի օրվա իմաստի խեղաթյուրումը։ Նախ, շեշտադրումը փոխվեց գենդերային հավասարությունից դեպի դասակարգային պայքար. այդ օրը սկսեցին անվանվել կին աշխատավորների՝ պրոլետար կանանց սոլիդարության օր։

Երկրորդ աշխարհամարտից հետո, հաշվի առնելով պատերազմի արդյունքում առաջացած ժողովրդագրական ճգնաժամը, ԽՍՀՄ-ում ծնելության խրախուսման քաղաքականություն է տարվում։ Մարտի 8-ը սկսում են զուգորդել մայրության խրախուսման հետ։

1922 թվականից մարտի ութը սկսեց նշվել նաև Չինաստանի կոմունիստների կողմից։ 1927-ին Գուանչժոուում տեղի ունեցավ երթ շուրջ 25,000 կին և տղամարդ աջակից մասնակիցներով։ 1949-ի հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո, դեկտեմբերի 23-ին Գլխավոր խորհուրդը մարտի 8-ը սահմանեց որպես պետական տոն՝ չինացի կանանց ընձեռելով կեսօրյա ազատ օր։

Մինչև 1967-ի ֆեմինիզմի երկրորդ ալիքը մարտի 8-ը մնաց հիմնականում որպես կոմունիստական տոն։ Ֆեմինիզմի երկրորդ ալիքի հետ մարտի 8-ը դարձավ ակտիվիզմի օր՝ Եվրոպայում հաճախ անվանվելով «կանանց պայքարի միջազգային օր»։ 1970-ական և 1980-ական թվականներին կանանց շարժումներին միացան նաև ձախականներն ու աշխատավորական կազմակերպությունները՝ պահանջելով հավասար աշխատանքային հնարավորություններ և աշխատավարձ, իրավական հավասարություն, վերարտադրման հավասար իրավունքներ, երեխայի սուբսիդավորվող խնամք և կանանց հանդեպ բռնությունների կանխարգելում։

ՄԱԿ-ը մարտի 8-ը սկսեց նշել 1975-ին՝ Կանանց միջազգային տարվա ընթացքում։ 1977-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան անդամ պետություններին առաջարկեց մարտի 8-ը սահմանել որպես կանանց իրավունքների և աշխարհի խաղաղության or:

2007 թվականի մարտի 4-ին Թեհրանում ոստիկանությունը ծեծեց հարյուրավոր տղամարդկանց և կանանց, որոնք մարտի 8-ի առիթով պատրաստվում էին երթի։ Ոստիկանությունը ձերբակալեց տասնյակ կանանց, որոնք միայն ազատ արձակվեցին օրեր անց՝ կալանքից և հարցաքննություններից հետո։ Շադի Սադրը, Մահբուբեհ Աբասղոլիզադեհը և այլ ակտիվիստներ ազատ արձակվեցին մարտի 19-ին՝ տասնինգ օր տևած հացադուլից հետո։

21-րդ դարում Արևմուտքում մարտի 8-ը հովանավորվում է մեծ ընկերությունների կողմից և սովորաբար օրվա ընթացքում արտահայտվում են բարեկեցության, այլ ոչ սոցիալական արմատական բարեփոխումների ուղերձներով։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 234 Կանանց Միջազգային Օր 

Tags:

Մարտի 8

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱվանդույթԶապել ԵսայանԼեյկոցիտՀրանտ ՄաթևոսյանԻբուպրոֆենԴաշտանային ցիկլՄիգրենԳարեգին ԲՄոնղոլական կայսրությունԵզդիներԳևորգ ՉաուշԲրոնխիալ ասթմաՀայոց ցեղասպանությունՁայնավորներԺողովրդավարությունՁայնՄարդու առնանդամԲնական գազԵրկրորդ համաշխարհային պատերազմՀայկական մշակույթՄայիսի 1 (տոն)ՀացՄթնոլորտային ճնշումՏիգրան ՊետրոսյանՄիջուկային զենքՍասանյան ՊարսկաստանՀայաստանի դրոշԿարտոֆիլՈսկեպարԳոյության կռիվՍաուդյան ԱրաբիաՎբեթՔարահունջԿառլես ՊուչդեմոնՎիտամին AԴեմոկրիտեսԱկացիաԱրտաշես Ա ԲարեպաշտՈւսուցման մեթոդներ և հնարներԱուտիզմՆատրիումի քլորիդԹոմաս ԷդիսոնՏիգրան ՄանսուրյանԿարեն Սարգսյան (սոցիոլոգ)ԱնտառՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Հայկյան տոմարՆեմեսիս գործողությունԱրարատ ԶուրաբյանՕքեյԴիլիջանՀայերեն հայհոյախոսությունԱշխարհի բնակչությունՆապաստակներՓավստոս ԲուզանդՍիլվա ԿապուտիկյանԶատիկՕրալ սեքսԿրծքավանդակի ցավԳևորգյան հոգևոր ճեմարանՐաֆֆիՍատուրն (մոլորակ)ՀերպեսԱմառԿրիաներԱնորոշ դերբայ44-օրյա պատերազմՀովհաննես ԹումանյանՍուրոգատ մայրությունԾաղկեվանք (Արա լեռ)Աշխարհի մայրաքաղաքների ցանկՄովսես ԳորգիսյանՄինաս ԱվետիսյանՎերաբերական (խոսքի մաս)Գևորգ ԷմինՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի🡆 More