Ստերոիդներ, օրգանական միացությունների դաս, ցիկլոպենտանապերհիդրաֆենանտրենի ածանցյալները (ընդհանուր բանաձևը՝
Քիմիական բնույթով դասվում են բնական միացությունների՝ իզոպրենոիդների շարքը։
Լայնորեն տարածված են բուսական և կենդանական աշխարհում։ Ստերոիդների մեծ մասն աստիճանաբար «մասնագիտացել» է որպես կենսաբանական կարգավորիչներ՝ հորմոններ։ Գրեթե բոլոր ստերոիդներ օրգանական լուծիչներում լավ (ջրում՝ համեմատաբար վատ) լուծվող, օպտիկապես ակտիվ բյուրեղներ են։ Ըստ մոլեկուլի քիմիական կառուցվածքի և ֆիզիոլոգիական ազդեցության մեխանիզմի տարբերում են․
Ստերոիդների քիմիան, կենսաքիմիան և ֆիզիոլոգիական ակտիվությունը լայնորեն ուսումնասիրվում են՝ կապված բժշկության, անասնաբուժության և անասնաբուծության մեջ դրանց կարևոր նշանակության հետ։ Յուրացված են բնական հումքից ստերոիդային հորմոնների արդյունաբերական սինթեզի քիմիական և մանրէաբանական մեթոդները։ Մեծ նշանակություն է ստանում նաև «արհեստական» ստերոիդային հորմոնների սինթեզը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստերոիդներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 124)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ստերոիդներ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.