Մակերիկամ

Մակերիկամ, ներզատիչ զույգ գեղձեր են, որոնք արտադրում են բազմաթիվ կենսաակտիվ նյութեր՝ ադրենալին, ալդոստերոն, կորտիզոլ և այլն։ Մակերիկամները տեղակայված են երիկամների վերևում։ Գեղձը ունի կեղևային շերտ, որը արտադրում է ստերոիդ հորմոններ, և միջուկ, որտեղ արտադրվում է ադրենալին։ Կեղևը բաժանվում է երեք շերտի՝ կծիկավոր շերտի, խրձավոր շերտի, ցանցային շերտի։

Մակերիկամ
Պատկեր:Շ
Երիկամների վերևում տեղակայված մակերիկամները
Պատկեր:Ներզատականհամակարգ.
Ներզատիչ համակարգ
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասներզատիչ գեղձ, կեղևամիջուկային օրգան և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Կազմված էմակերիկամի կեղև և մակերիկամի միջուկ
Անատոմիական տեղայնացումՀետորովայնամզային տարածություն
Լատիներեն անվանումGlandula suprarenalis
ՀամակարգՆերզատիչ համակարգ (էնդոկրին)
ԶարկերակՎերին վերերիկամային զարկերակ, միջին վերերիկամային զարկերակ, ստորին վերերիկամային զարկերակ
ԵրակՎերերիկամային երակներ
ՆյարդԸնդերային և երիկամային հյուսակներ
Ավշային հանգույցԳոտկային ավշահանգույցներ
Արտադրում էԿատեխոլամիններ, ստերոիդ հորմոններ
Լիմֆատիկ դրենաժLumbar lymph nodes?
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
adrenal gland development?
MeSHA06.300.071
Foundational Model of Anatomy9604
Terminologia Anatomica 98A11.5.00.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն), Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916, Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7
Մակերիկամ Adrenal glands Վիքիպահեստում

Մակերիկամի կեղևը արտադրում է ստերոիդ հորմոնների երեք հիմնական տեսակներ՝ միներալոկորտիկոիդներ, գլյուկոկորտիկոիդներ և անդրոգեններ։ Միներալոկորտիկոիդները (օրինակ՝ ալդոստերոն) արտադրվում են կծիկավոր շերտում և մասնակցում են արյան ճնշման, էլէկտրոլիտների հավասարակշռության պահպանմանը։ Կորտիզոլ և կորտիզոն գլյուկոկորտիկոիդները արտադրվում են խրձավոր շերտում և կարգավորում են նյութափոխանակությունը, ճնշում են իմունային համակարգը։ Կեղևի ամենախորը շերտում՝ ցանցավոր շերտում արտադրվում են անդրոգեններ, որոնք սեռական գեղձերում վերափոխվում են վերջնական ֆունկցիոնալ հորմոնների՝ սեռական գեղձերում և այլ օրգաններում։ Ստերոիդ հորմոնների արտադրությունը կոչվում է ստերոիդոգենեզ և ներառում է բազմաթիվ ռեակցիաներ, որոնք կատարվում են կեղևային բջիջներում։ Միջուկում արտադրվում են կատեխոլամիններ՝ ադրենալին և նորադրենալին, որոնք մեծ դեր ունեն սթրեսային ռեակցիայի ժամանակ։

Մակերիկամի ֆունկցիայի խանգարման հետ են կապված բազմաթիվ էնդոկրին համակարգի հիվանդություններ։ Կորտիզոլի գերարտադրությունը բերում է Կուշինգի համախտանիշի, իսկ անբավարարությունը բերում է Ադիսոնի հիվանդությանը։ Բնածին մակերիկամային հիպերպլազիան գենետիկ հիվանդություն է, որը առաջանում է էնդոկրին կարգավորման մեխանիզմների խանգարումից։ Մակերիկամի հյուսվածքից կարող են առաջանալ բազմաթիվ ուռուցքներ, որոնք հիմնականում հայտնաբերվում են այլ հիվանդության կապակցությամբ կատարվող բժշկական պատկերավորման (ռենտգեն պատկեր, համակարգչային շերտագրություն) ժամանակ։

Կառուցվածք

Մակերիկամները զույգ օրգան են և տեղակայված են հետորովայնամզային տարածությունում՝ երիկամներից վեր և միջայնորեն։ Մարդկանց մոտ աջ մակերիկամը բրգաձև է, իսկ ձախը կիսալուսնաձև է և համեմատաբար ավելի մեծ։ Մակերիկամների երկարությունը 3 սմ է, լայնությունը 5.0 սմ, բարձրությունը 1.0 սմ։ Հասուն մարդու մակերիկամների քաշը գումարային 7-ից 10 գրամ է The glands are yellowish in colour.։

Մակերիկամները շրջապատված են ճարպային հյուսվածքով և ներառված են երիկամային փակեղի մեջ, որը ներառում է նաև երիկամները։ Թույլ արտահայտված շարակցական հյուսվածքը բաժանում է մակերիկամները երիկամներից։ Մակերիկամները գտնվում են անմիջապես կրծքային ստոծանու տակ և կպած են ստոծանու ոտիկներին երիկամային փակեղի միջոցով։

Յուրաքանչյուր մակերիկամ ունի արտաքին կեղև և ներքին միջուկ, որոնք արտադրում են հորմոններ։

Մակերիկամի կեղև

Մակերիկամ 
Մարդու մակերիկամի պրեպարատ, որի վրա երևում են տարբեր շերտեր։ Մակերեսից դեպի կենտրոն՝ կծիկային գոտին, խրձային գոտին, հատիկավոր գոտին, միջուկը։ Միջուկում տեսանելի է կենտրոնական ադրենոմեդուլյար երակը։

Մակերիկամի կեղևը մակերիկամի արտաքին շերտն է։ Մակերիկամի կեղևը ունի երեք գոտի։ Մանրադիտակով դիտելուց կարելի է նկատել, որ յուրաքանչյուր գոտի ունի յուրահատուկ տեսք և նրանից յուրաքանչյուրը ունի իր գործառույթը։ Մակերիկամի կեղևը արտադրում է ալդոստերոն, կորտիզոլ և անդրոգեններ։

Կծիկային շերտ

Կեղևի ամենաարտաքին շերտը կծիկայինն է։ Այն գտնվում է անմիջապես գեղձի պատիճի տակ։ Այս շերտի բջիջները կազմում են օվալաձև խմբեր, որոնք բաժանված են միմյանցից շարակցահյուսվածքային շերտերով։ Շարակցահյուսվածքային շերտերի կազմում կան լայն մազանոթներ։

Այս շերտում ալդոստերոն սինթազայի ազդեցությամբ արտադրվում է միներալոկորտիկոիդ՝ ալդոստերոն։ Ալդոստերոնը ունի կարևոր դեր՝ ճնշման երկարատև կարգավորման մեջ։

Խրձային շերտ

Խրձային շերտը գտնվում է հատիկավոր և կծիկային շերտերի միջև։ Այս շերտի բջիջները արտադրում են գլյուկոկորտիկոիդ՝ կորտիզոլ Սա երեք շերտերից ամենամեծն է և կազմում է մակերիկամի կեղևի ծավալի 80%-ը։ Խրձային շերտում բջիջները տեղակայված են սյուների նման և ուղղված են դեպի միջուկը։ Բջիջները պարունակում են ճարպի կաթիլներ, առատ միտոքոնդրիումներ և բարդ կառուցվածքով հարթ էնդոպլազմատիկ ցանց։

Ցանցային շերտ

Ցանցային շերտը կեղևի ներքին շերտն է և գտնվում է միջուկի հարևանությամբ։ Այն արտադրում է անդրոգեններ՝ դեհիդրոէպիանդրոստերոն, դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատ և անդրոստենդիոն, որը մարդկանց մոտ տեստոստերոնի նախորդն է։ Այս շերտի փոքր բջիջները ձևավորում են անկանոն դասավորված բջիջների խմբեր, որոնք իրարից բաժանված են մազանոթներով և շարակցական հյուսվածքով։ Բջիջները պարունակում են համեմատաբար քիչ քանակի ցիտոպլազմա և ճարպային կաթիլներ, իսկ երբեմն պարունակում են նաև լիպոֆուսցինի շագանակագույն պիգմենտ։

Միջուկ

Մակերիկամի միջուկը գտնվում է մակերիկամի կենտրոնում և շրջապատված է մակերիկամի կեղևով։ Միջուկի քրոմաֆինային բջիջները մարդու մարմնում կատեխոլամինների (ադրենալին, նորադրենալին) հիմնական աղբյուրն են։ Նորադրենալինի մոտ 20%-ը և ադրենալինի 80%-ը արտադրվում են միջուկում։

Մակերիկամի միջուկը դրդվում է սիմպատիկ նյարդային համակարգի նախահանգուցային ճյուղերով, որոնք սկիզբ են առնում ողնուղեղի կրծքային մասից՝ T5–T11 ողերի մակարդակից։ Մակերիկամի միջուկը համարում են նյարդային հանգույցի հատուկ տեսակ, քանզի այն նյարդավորվում է նախահանգուցային ճյուղերով։ Ի տարբերություն այլ նյարդային հանգույցների, միջուկը ստանալով ազդակը, արտադրում է կենսաակտիվ նյութեր և ուղարկում արյունահոսք։

Արյունամատակարարում

Փոփոխոկանություն

Ծանոթագրություններ

Tags:

Մակերիկամ ԿառուցվածքՄակերիկամ ԾանոթագրություններՄակերիկամ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍերմնահեղուկԿալցիումՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԲագրատունիներԾնեբեկՄանուշակԾծմբական թթուԷպոսՄանրանկարչությունՍևանի իշխանՄխիթարյան միաբանությունՀայաստանի ՍահմանադրությունԱրեգակՌուբեն ՍևակԱնգլերենԿենդանիների հատկանիշների ցանկԵվրոպական միությունՄողեսներԿիլիկիաԱմենայն Հայոց ԿաթողիկոսԽաչքարՊարբերական հիվանդությունՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՇիկացման լամպԵրազահանԸնտանիքՍպիտակի երկրաշարժԲացականչական նշանՀամաստեղություններԵրկաթ պակասորդային սակավարյունությունԱլերգիաՀեքիաթԱրմավիրՎանի թագավորությունՄԻԱՎ/ՁԻԱՀՇուշիի ազատագրումԱլյումինՀայաստանի առաջին հանրապետությունԿրիաներԱրշակունիներՀեպատիտ CԴավիթ ՄուրադյանՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՊյութագորասի թեորեմՀին աստվածներ (դրամա)Արեգակնային համակարգԱնալ սեքսԱրցախյան շարժումՇաղկապՊատվի համար (դրամա)Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԱլեքսանդր ՄակեդոնացիՆեպտունՄիքայել ՆալբանդյանՊյոտր ՉայկովսկիՂազախստանՀայկական պարԼյարդի հիվանդություններԼյուդվիգ վան ԲեթհովենՍահմանական եղանակԱկսել ԲակունցԿիլիկիայի հայկական թագավորությունԱդրբեջանՊոլ ՄորֆիԲագրատունիների թագավորությունԽնձորԳորշ արջԱյբուբենԷնվեր փաշաԿրեատինինԼեոնիդ ԵնգիբարյանԱկնարկ (ժանր)Սուրբ Յոթ ՎերքՍարդարապատի հերոսամարտԵրիցուկՁեռնաշարժությունԼևոն ՇանթԾիածանՀայկական հարց🡆 More