Շուշիի Ազատագրում

Շուշիի ազատագրում (հայտնի է նաև Հարսանիք լեռներում ռազմագործողություն, Շուշիի գրավում անվանումներով), Արցախյան պատերազմի մաս կազմող ռազմական գործողություն, որը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի (համաձայն ադրբեջանական տեսակետի՝ Ադրբեջանի Հանրապետության Շուշիի շրջանի) Շուշի քաղաքում և բնակավայրի մատույցներում և իրականացվել է հայկական զինված ուժերի, այդ թվում՝ կամավորական ջոկատների կողմից։

Շուշիի Ազատագրում
Շուշիի ազատագրում
Շուշիի Ազատագրում
Թվական1992թ.Մայիսի 8-9
Մասն էԱրցախյան ազատամարտ
ՎայրՇուշի, Արցախ
ԱրդյունքՇուշիի ազատագրում
Հակառակորդներ
Արցախ Արցախ{{{2}}} Ադրբեջանական Հանրապետություն
{{{2}}} չեչեն վարձկաններ
Հրամանատարներ
Արցախ Արկադի Տեր-Թադևոսյան
Արցախ Վալերի Չիթչյան
Արցախ Արկադի Կարապետյան
Արցախ Սեյրան Օհանյան
Արցախ Սամվել Բաբայան
Ադրբեջան Էլբրուս Օրուջև
{{{2}}} Էլխան Օրուջև
{{{2}}} Շամիլ Բասաև
Կողմերի ուժեր
Մոտ 1700 զինծառայող2300 զինծառայող
Ռազմական կորուստներ
70 - 300

Նախապատմություն

Շուշիի կոտորածներ 1920

1920 թվականի մարտի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան, որն իրականացվեց Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից։ Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված ջարդերի հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց, մյուսները տեղահան արվեցին։

Արցախյան շարժում

Ռազմական գործողությանը նախորդած իրադարձություններ

Ստեփանակերտի և հարակից հայկական բնակավայրերի ռմբակոծում

Ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող Շուշիից Արցախյան պատերազմի սկզբում անընդհատ հրթիռակոծությունների էին ենթարկվում Ստեփանակերտ քաղաքն ու հարակից բնակավայրերը։ Կաթվածահար վիճակում էր գտնվում հաղորդակցությունը։ Շուշին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։ 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով Արցախի Հանրապետության պաշտոնական տվյալներով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։

Ինքնապաշտպանության ուժերի 1991 թվականի վերջին և 1992 թվականի սկզբին հայկական զինված ստորաբաժանումների հաջող գործողությունները, մի շարք ադրբեջանական կրակակետերի ճնշումը, Խոջալու բնակավայրի ազատագրումն ու օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական նախադրյալներ Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար։

Առանձին ռազմական գործողություններ

Առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992 թվականի հունվարի 25-26-ին Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայկական զինուժին հաջողվել է ետ մղել ադրբեջանական բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների։

Այդ հարձակումից հետո շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի հրթիռահրետակոծությունները։ Մեկ շաբաթվա ընթացքում Շուշիից ադրբեջանական զինուժը արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ։ 1992 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք։

Հարսանիք լեռներում ռազմագործողություն

Ռազմագործողության ընդհանուր հրամանատար է նշանակվում Արկադի Տեր-Թադևոսյանը, ով առավել հայտնի է Կոմանդոս անունով։ Ի սկզբանե նախատեսվում էր ռազմագործողությունը սկսել 1992 թվականի մայիսի 5–ին, սակայն այդ օրը տեղացած առատ ձյան պատճառով հայկական զինված ուժերի հրամանատարությունը այն հետաձգեց։

Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտավորապես 40 կիլոմետր էր և ընդգրկում էր չորս հարվածային ուղղություն։ Հյուսիսային ուղղության հրամանատար նշանակվեց Վալերի Չիթչյանը, Շոշի ուղղության հրամանատար՝ Արկադի Կարապետյանը, Հարավային (Բերձորի) ուղղության՝ Սամվել Բաբայանը, Ջանհասան–Քյոսալար ուղղության հրամանատար՝ Սեյրան Օհանյանը։

Շուրջ 300 զինվորից կազմված պահեստային ստորաբաժանման հրամանատար էր նշանակվել Յուրա Հովհաննիսյանը։

Քաղաքի հրդեհում

Աղբյուրներ

Գրականություն

  • «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան

Տես նաև

Արտաքին հղումներ

Tags:

Շուշիի Ազատագրում ՆախապատմությունՇուշիի Ազատագրում Ռազմական գործողությանը նախորդած իրադարձություններՇուշիի Ազատագրում Հարսանիք լեռներում ռազմագործողությունՇուշիի Ազատագրում Քաղաքի հրդեհումՇուշիի Ազատագրում ԱղբյուրներՇուշիի Ազատագրում ԳրականությունՇուշիի Ազատագրում Տես նաևՇուշիի Ազատագրում Արտաքին հղումներՇուշիի Ազատագրում1992Ադրբեջանի ՀանրապետությունԱրցախի ՀանրապետությունԱրցախյան պատերազմՄայիսի 8Մայիսի 9ՇուշիՇուշիի շրջան (Ադրբեջան)Շուշիի շրջան (Արցախ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄակարավանքՉակերտներՎարդավառԲույսերՆյուտոնի օրենքներՀիսուսԲիբլիական (պոեմ)Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՁվարանի կիստաԹալեաթ ՄեհմեդԴանիել ՎարուժանԿրիաներՀակոբ ՊարոնյանԱրտաշատՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Արյուն կղանքումՎերին ՈսկեպարԴիմադրություն (էլեկտրական)Ակսել ԲակունցՀենրիխ ՄխիթարյանՄիգրենԴաշտանԿոնքի բորբոքային հիվանդությունԹարախակույտՔաջ Նազար (հեքիաթ-դրամա)Ներարգանդային պարույրՖարինգիտՀին ՀռոմՀայաստանի Հանրապետության բնակչությունՁեռնաշարժությունՇեղանկյունՎիքիպեդիաՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՋուրԱրտաշես Ա ԲարեպաշտՍեռական բազմացումԾխախոտԲայՓորկապությունՍասունԴավիթ ԱնհաղթԳայանե (բալետ)ԼեհաստանԱրծվաշենՓոքրիկ իշխանըԱստիգմատիզմԳրիգոր ԼուսավորիչՀարցական նշանԳերմանիաԱրեգակՔրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիաԿարսՇեշտԿոնԼեոնարդո դա ՎինչիՄեր հայրենիքՀայրենիք (հասկացություն)Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱրցախի պատմությունԽաչքարԲրեստ-Լիտովսկի պայմանագիրԽոր ՎիրապԿարմիր քամիՍայաթ-ՆովաԲաշ-Ապարանի ճակատամարտՍահմանական եղանակՕձերԱրմեն Տիգրանյան (երգահան)Զինվորական կոչումներՓայծաղՍպիտակավոր վանքՄթնոլորտի աղտոտումՖոտոսինթեզ🡆 More