Էպոս

Էպոս (հին հունարեն՝ έπος «խոսք», «ասք», «պատմություն»), գործածվում է երկու իմաստով 1.

Լայն առումով գրական երեք սեռերից մեկը (էպիկական, քնարական, դրամատիկական), 2. նեղ ժանրային առումով ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ, վիպական բանահյուսության ծավալուն և բարդ տեսակ, որը բաղադրվում է վիպական ու պատմահերոսական երկերից, ավանդություններից, զրույցներից։

Էպոս
Աքադհան սալիկ, որի վրա հատված է Գիլգամեշի էպոսից

Ազգային էպոսը էպիկական բովանդակությամբ էպիկական ժանրի բանաստեղծության կամ գրականության գործ է, որը ավանդաբար ներկայացնում կամ արտացոլում է որևէ ազգի մշակութային կամ ինքնաճանաչողական ոգին, դա կարող է վերաբերել նաև ինքնուրույնության կամ անկախության ձգտող որևէ էթնիկական կամ լեզվաբանական խմբի։ Ազգային էպոսների մեջ հաճախ նկարագրվում է տվյալ ազգային էթնոսի ծագման և զարգացման պատմությունը. կամ պատմության մի մասը, կամ տվյալ ազգության ինքնորոշման կամ ինքնագիտակցման պատմության կարևորագույն դրվագները և այլ ազգային խորհրդանշանների ծագման կամ ընդունման պատմությունը։

Էպիկական ժանրի ծագումը

Էպիկական ժանրի զարգացումը գրականության մեջ ունի փուլային բնույթ և պայմանավորված է պատմական իրադարձությունների ընթացքով։ Ազգային էպոսների ծնունդը սովորաբար ուղղորդվում է պանեգիրիկների կամ «հերոսապատումային մահախոսականների» և հերոսկան աշխարահայացքին մոտ ողբերի զարգացումով։ Այդ գրական ստեղծագործություններում անմահացված մեծ մարդկային գործքերը կամ ազգային ինքնագիտակցման խթան դարձած պատմական իրադարձությունները հաճախ դառնում են այն բովանդակությունը, որի շուրջը բանաստեղծները կառուցում են իրենց ստեղծագործությունները։ Պանեգիրիկներն ու ողբերը սովորաբար շարադրվում են նույն ոճով և բանաստեղծական չափերով ինչ էպոսները և դառնում դրանց անքակտելի գեղարվեստական մասը։

Ազգային էպոսների զարգացման պատմությունը

Միջին դարերում համարվում էր, որ Հոմերոսի Իլիականը հիմնված է պատմական փաստացի իրադարձությունների վրա, և որ Տրոյական պատերազմը պետք է դիտվի որպես Եվրոպական միապետների ծագումնաբանության պատմական հիմնավորում։ Վիրգիլիոսի Էնեականը դիտվում էր որպես Իլիականի հռոմեական համազոր տարբերակը, սկսած Տրոյայի անկումից մինչև երիտասարդ հռոմեական ազգի ծնունդը։ Եվ այն ժամանակներում գերիշխող պատմության հայեցակարգի համաձայն կայսրությունները ծնվում և մեռնում էին օրգանական հաջորդականությամբ և որոշակի համապատասխանություն կար անցյալի և ներկայի միջև։ Եվ ճիշտ ինչպես արքաներն ու միապետերն էին ուզում իրենց կենսագրություններով նմանվել Ալեքսանդր Մեծին կամ Հուլիոս Կեսարին, բանաստեղծները նույնպես գաղթակղվում էին նոր Հոմերոս կամ Վիրգիլիոս դառնալու պատվախնդիր ձգտումներով։ 16-րդ դարում Լյուիս Վաս դե Կամոենսը փառաբանում էր Պորտուգալիան որպես ծովային տերություն իր Os Lusíadas պոեմում մինչ Պյեռ դե Ռոնսարդը նոր էր սկսում գրել La Franciade էպիկական ստեղծագործությունը, որը ըստ նրա մտահղացման պետք է դառնար Վիրգիլիոսի պոեմի գալլական տարբերակը, ըստ որի ֆրանսիական ժողովրդի նախնիները նույնպես ծագում էին Տրոյական իշխանների ցեղից։


Ազգային Էպոսների ցանկը


Հանրահայտ ազգային էպոսներ

Գրականություն

  • Աբեղյան Մ. Երկ. հ.1 Ե, 1966
  • Ջրբաշյան Է.Մ. Գրականության տեսություն 4րդ հրատ, Երևան, 1972
  • Мелетинский Е. М., Происхождение героического эпоса. Ранние формы и архаические памятники. М.։ Изд-во вост. лит-ры, 1963.
  • Путилов Б. Н., Героический эпос и действительность. Л., 1988.
  • Невелева С. Л., Махабхарата. Изучение древнеиндийского эпоса. М., 1991.

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 64 Էպոս 

Tags:

Էպոս Էպիկական ժանրի ծագումըԷպոս Ազգային էպոսների զարգացման պատմությունըԷպոս Ազգային ների ցանկըԷպոս Հանրահայտ ազգային էպոսներԷպոս ԳրականությունԷպոս Արտաքին հղումներԷպոս ԾանոթագրություններԷպոսՀին հունարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրկիրԱրա Գեղեցիկ և ՇամիրամՖրանսիայի պատմությունԶանգվածի պահպանման օրենքՀայոց ցեղասպանությունՎազգեն ՍարգսյանԱրևածաղիկԼեոնարդո դա ՎինչիՅուպիտեր (մոլորակ)Քիմիական տարրերի ցանկԻմպրեսիոնիզմԿապ (խոսքի մաս)Բարդ համադասական նախադասությունՖերմենտԵնթակայական դերբայԾնեբեկԻսրայել ՕրիԱնդրանիկ ՕզանյանԳորշ արջՁիՄուտացիաՇրջակա միջավայրԳոյական անունԱստվածաշունչՄարմնի զանգվածի ինդեքսՀովհաննես ՇիրազԾիր ԿաթինՎանի թագավորությունՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՀնդկաստանԹռչուններՆոյԼիբանանԽաչատուր ՍուքիասյանԼատինական ԱմերիկաԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱնորոշ դերբայՄիակազմ նախադասություններՄարդու առնանդամՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՄեջքի ցավԿողմնացույցՄանրանկարչությունՀամախառն ներքին արդյունքՀայաստանի լեռներՓողային երաժշտական գործիքներԲուլինգԱրագիլներՓավստոս ԲուզանդՉինաստանԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀայոց պատմությունԵղիշե ՉարենցՄերկուրի (մոլորակ)ԵրիկամԱրյան ճնշումՕձերՀիսուսԹթուներՇաղկապՀատապտուղԱլեքսանդր ՇիրվանզադեՀայկական բանակ (1918-1920)ԱրուԿիրճԱռիթմիաՀացահատիկային բույսերԲազմացումՄագնեզիումՀայկական մշակույթՍահմանական եղանակՀռոմեական կայսրությունՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՎիտիլիգոԵրիկամաքարային հիվանդություն🡆 More