Տեստոստերոն: քիմիական միացություն

Տեստոստերոն, մարդու և բարձրակարգ ողնաշարավորների արական սեռական հորմոն։ Արտադրվում է հիմնականում սերմնարաններում։ միական կառուցվածքով ստերոիդ է։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ , ջրում վատ է լուծվում, օրգանական լուծիչներում՝ լավ (առաջին անգամ բյուրեղային վիճակում ստացվել է 1935 թվականին, ցուլի ամորձիներից)։ Տղամարդու արյան մեջ տեստոստերոնի բնականոն քանակությունը 0,5—0,6 մկգ/100 մլ է, կանանցը՝ 0,12 մկգ/100 մլ։ Հասուն տղամարդու օրգանիզմում օրական արտադրվում է 15 մգ տեստոստերոն։ Տեստոստերոնը խթանում է արական սեռական օրգանների և երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը։

Տեստոստերոն
Տեստոստերոն: քիմիական միացություն
Տեստոստերոն: քիմիական միացություն
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում(8R,9S,10R,13S,14S,17S) - 17-հիդրօքսի-10,13-դիմեթիլ- 1,2,6,7,8,9,11,12,14,15,16,17- դոդեկահիդրոցիկլոպենտա[a]ֆենանտրեն -3-ոն
Քիմիական բանաձևC₁₉H₂₈O₂
Մոլային զանգված4,8E−25 կիլոգրամ գ/մոլ
Հալման ջերմաստիճան155 °C °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար58-22-0
PubChem6013
EINECS համար200-370-5
SMILESCC12CCC3C(C1CCC2O)CCC4=CC(=O)CCC34C
ЕС200-370-5
ChEBI5791
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Տղամարդու մոտ տեստոստերոնն ունի կարևոր նշանակություն արական վերարտադրողական օրգանների հյուսվածքների՝ սերմնարանների և շագանակագեղձի, ինչպես նաև երկրորդային սեռական հատկանիշների՝ ավելացող մկանային և ոսկրային զանգվածի, մարմնի մազերի աճի, ձևավորման մեջ։ Տեստոստերոնը նաև կարևոր է առողջության և նորմալ կենսագործունեության, ինչպես նաև օստեոպորոզի կանխարգելման համար։

Հասուն տղամարդու մոտ տեստոստերոնի մակարդակը 7-8 անգամ ավելի մեծ է, քան հասուն կնոջ մոտ։ Քանի որ տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի նյութափոխանակությունը ավելի արտահայտված է, քան կանանց օրգանիզմում, դրա օրական արտադրությունը տղամարդու օրգանիզմում 20 անգամ ավելի է։ Կանայք ավելի զգայուն են հորմոնի նկատմամբ։ Տեստոստերոնն առկա է համարյա բոլոր ողնաշարավորների մոտ։ Ձկների մոտ սինթեզվում է մի փոքր տարբերվող 11-կետոտեստոստերոն։ Միջատների մոտ անալոգ միացությունը էկդիզոնն է։ Ամենուր հանդիպող ստերոիդներից կարելի է ենթադրել որ սեռական հորմոններն ունեն վաղ էվոլյուցիոն պատմություն։

Բժշկության մեջ տեստոստերոնը օգտագործվում է տղամարդկանց սեռական գեղձերի ֆունկցիայի անբավարարության, կանանց դաշտանադադարի (կլիմաքս) խանգարումների դեպքում և որոշ ուռուցքների բուժման նպատակով։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 657 Տեստոստերոն: քիմիական միացություն 

Tags:

ԱմորձիՈղնաշարավորներՍերմնարանՍտերոիդներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿրիաներԱրքիմեդի օրենքԴաունի համախտանիշԲնության պահպանությունՍտրեպտոկոկային ֆարինգիտՖոտոսինթեզՍպիտակ ձին (պատմվածք)Ամբողջ թիվՀովհաննես ՇիրազՄիզուղիների ինֆեկցիաներԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Գլխուղեղի ուռուցքԱրքիմեդեսԷկոհամակարգՈրդանման ելունի բորբոքումԷթիլ սպիրտՀայոց ցեղասպանության ճանաչումՊարբերական հիվանդությունԳուգլ (որոնողական համակարգ)ՊեպոԼիբանանՋրհեղեղՀովհաննես ԱդամյանԿապ (խոսքի մաս)ԵրեքնուկԱռողջ ապրելակերպՍողուններՍողոմոնի երգերըՀիսուսի ծնունդԲանաստեղծությունԷպիլեպսիաՆևրոզներԲարդիԿալցիումի օքսիդԱզատի ջրամբարՊյութագորասԿիստաՊետությունԱրմավիրի մարզԹվական անունՍեռական բազմացումՄետաղԵրվանդ ՔոչարՃապոնիաՄիսաք ՄեծարենցԱրյան ընդհանուր հետազոտությունԱնանիա ՇիրակացիԱրարատԱրտույտների ագարակըՀեմոգլոբինBooking.comՎիքիպահեստԱմերիկայի Միացյալ ՆահանգներԽոստումը (ֆիլմ, 2016)Եվրատեսիլ 2024 երգի մրցույթՏողադարձԲիբլիական (պոեմ)ԱլգորիթմԾիծեռնակներՇվեյցարիաԱրմավիրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԳենետիկ հիվանդություններՀավասարասրուն սեղանԾաղկեվանք (Արա լեռ)ԳնարբուկՁեռնաշարժությունԱրեգակՊատվի համար (դրամա)Հակոբ ԿոջոյանՄԻԱՎ/ՁԻԱՀՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ՊղինձԻբուպրոֆենԱշխարհի երկրներն ըստ տարածքիԵնթակա🡆 More