Երեքնուկ: դեղաբույս

Երեքնուկ (լատին․՝  Trifolium), ընդավորների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ցողունը գլանաձև է, տերևները՝ եռմասնյա, կան նաև 5—9 տերևներով, ծաղիկները մանր են (կարմիր, վարդագույն, դեղին, սպիտակ)՝ գնդաձև գլխիկի ձևով հավաքված ծաղկաբույլի մեջ։ Պտուղը ունդ է՝ 1—2, հազվադեպ՝ 4—6 սերմով։ Արմատն առանցքային է։ Ունի արմատապալարիկներ, որոևց մեջ զարգացող պալարամանրէները յուրացնում են օդի ազոտը և հողը հարստացնում ազոտով։

Երեքնուկ
Երեքնուկ: Սննդային արժեքներ, Տարածվածություն, Տեսակներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Երեքնուկ (Trifolium)
L., 1753

Սննդային արժեքներ

Երերքնուկի բարձրարժեք կերաբույս է։ Բացարձակ չոր նյութի հաշվով կանաչ զանգվածը պարունակում է 16,8% , իսկ խոտը՝ 15,2% սպիտակուց։ 100 կգ կանաչ զանգվածը համարժեք է 21,0 կերային միավորի, խոտը՝ 51,7, ծղոտը՝ 16,5, սիլոսը՝ 16,5, չոր խոտից պատրաստված ալյուրը՝ 83,8։

Տարածվածություն

Տարածված է երեքնուկի մոտ 300 տեսակ, գլխավորապես Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում և Աֆրիկայի որոշ շրջաններում։ Նախկին ԽՍՀՄ տարածքում կա մոտ 70 տեսակ, մշակության հիմնական շրջաններն են՝ բալթյան երկրները, Ռուսաստանի ոչ սևահողային գոտիները՝ Սիբիրը, Հեռավոր Արևելքը, Բելառուսական, Ուկրաինական տարածքները։ Հայաստանում մշակվում է կարմիր Երեքնուկի երկհար ձևը՝ Ստեփանավանի, Տաշիրի շրջաններում, տալիս է մինչև 70 ց/հա խոտի բերք։ Միամյա Երեքնուկը մշակվում է Արարատյան դաշտում, տալիս է մինչև 300 ց/հա կանաչ զանգված։

Տեսակներ

Դաշտավարության մեջ մշակվում են բազմամյաներից՝ կարմիր Երեքնուկի, վարդագույն Երեքնուկ, միամյաներից՝ պարսկական Երեքնուկ, կամ շաբդարը (T․ resupinatum) և ալեքսանդրիական կամ եգիպտական Երեքնուկ կամ բերսիմը (T․ alexandrinum)։ Առավել տարածվածը կարմիր Երեքնուկն է։ Ունի միահար և երկհար ենթատեսակներ։ Միահարը ուշահաս Է, երկարակեցությունը՝ 3—4 տարի, մշակվում է հյուսիսային պայմաններում։ Երկհարը վաղահաս Է, երկարակեցությունը՝ 2—3 տարի։ Կարմիր երեքնուկի ցանքը կատարվում է ծածկոցի տակ (աշնանացան կամ գարնանացան ցորեն)։ Ցանքի նորման 16— 18 կգ/հա է։ Խոտի համար բերքահավաքը կատարվում է կոկոնակալման Փուլում, ծաղկման սկզբում, սերմի համար, երբ գլխիկների 90—95%-ը գորշացել է։

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Երեքնուկ: Սննդային արժեքներ, Տարածվածություն, Տեսակներ 
Երեքնուկ: Սննդային արժեքներ, Տարածվածություն, Տեսակներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ» հոդվածին։
Երեքնուկ: Սննդային արժեքներ, Տարածվածություն, Տեսակներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 584 Երեքնուկ: Սննդային արժեքներ, Տարածվածություն, Տեսակներ 

Tags:

Երեքնուկ Սննդային արժեքներԵրեքնուկ ՏարածվածությունԵրեքնուկ ՏեսակներԵրեքնուկ ՊատկերասրահԵրեքնուկԱրմատ (բուսաբանություն)ԼատիներենԾաղկաբույլ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ռամադան (ամիս)Հայաստանի գետերի ցանկԱրգանդՀին ԿտակարանԾնեբեկԱշտարակի շրջանԿոնքի բորբոքային հիվանդությունՁայնԱպրոքսիմացիաԳլխուղեղի ուռուցքՄարտՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱծանցԱնլռելի զանգակատունԱնուղղակի խնդիրԱմոթույքՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՇիզոֆրենիաԱսպիրինԲեթմեն։ ՍկիզբըԿենսաբանական դասակարգումԱսկարիդոզՇրջակա միջավայրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱնդրանիկ Օզանյան«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԴերբայական դարձվածՀայկական լեռնաշխարհԱրտավազդ (մրցանակ)Հայոց պատմությունՄակդիրԵրվանդունիների թագավորությունՄարդու պապիլոմավիրուսՀամաստեղություններՍամվել (վեպ)Մաշկ (մարդու)Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունՄարիամ ԱստվածածինՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ՄոմիկԱլգորիթմՄշակույթՋուրԱրտավազդ Ա ՄամիկոնյանՍակուրաՀյուսիսային ԱմերիկաՍրտի կծկումների հաճախականությունԱմերիկյան կենդանիներՀայաստանի առաջին հանրապետությունԷրիթրոցիտներԿապանԼևոն ՇանթԼուսինԺամԿաթոլիկ եկեղեցիԲարդ ստորադասական նախադասությունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԷրեկտիլ դիսֆունկցիաԴեղանյութերԿարճատեսությունՏիեզերագնացությունՄարդու առնանդամի չափսԷկզեմաՕլիմպոսի աստվածներՏրդատ ԱՔաղաքագիտությունԻոսիֆ ՍտալինԿարմիր գիրքՌումինիաՏուբերկուլոզՀասարակ հերպեսԱրտաշես ԱՏիգրան ՄեծՌուսաստանԲելլեԱստիգմատիզմԱնգլիաԵնթաստամոքսային գեղձի բորբոքում🡆 More