Լոբազգիներ

Լոբազգիներ կամ թիթեռնածաղիկներ (լատին․՝ Fabáceae, կամ Leguminósae, կամ Papilionaceae), երկշաքիլավորների ընտանիքի բույսեր։

Բակլազգիներ
Լոբազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Lindl., 1836
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Լոբազգիներ
Լոբի սովորական (Phaseolus vulgaris)

Ընդհանուր բնութագիր

Ծաղկավոր բույսերի ամենամեծ ընտանիքներից մեկն է։ Ըստ պեղածո ծաղկափոշու և ցողունների՝ ընտանիքի ծագումը տեղի է ունեցել վերին կավճի և պալեոցենի սահմանագխին (65մլն տարի առաջ)։

Այս ընտանիքի որոշ բույսեր կարևոր սննդամթերք են։

Ընտանիքի խոտբույսային ներկայացուցիչները, որոնք ի վիճակի են ֆիքսել մթնոլորտային ազոտ, հողի ռեկուլտիվացիայի համար օգտագործվող հիմնական բույսերն են։ Նրանք առանձնահատուկ դեր են խաղում կենսոլորտային ազոտի ցիկլի մեջ։

Կենսաբանական նկարագրություն

Լոբազգիների ընտանիքի բույսերի մեջ կան ծառեր, թփեր և կիսաթփեր, խոտաբույսեր, որթատունկեր (ինչպես թփային, այնպես էլ խոտաբույսային)։

Տերևները հերթադիր են, սովորաբար բարդ ու տերևակիցներով, ավելի քիչ՝ առանձին տերևներով։

Ծաղկաբույլը՝ աղկույզ, ավելի հազվադեպ՝ հուրան կամ կիսահովանոցներ։

Ծաղիկները հաճախ միջատներով փոշոտվող են, երկսեռ, հնգամաս ծաղկաբաժակով, որպես կանոն, երկկողմանի համաչափ։ Սովորական լոբազգիների վերին մեծ ծաղկաթերթը կոչվում է դրոշ (առագաստ), կողմնակի ծաղկաթերթերը՝ թևեր (թիակներ), իսկ երկու միաձուլված թերթիկները՝ ստորին մասերը, կոչվում են նավ։ Առէջները սովորաբար տասն են, միաձուլված առէջային թելեր կամ ազատ

Ծաղկի բանաձևը.

    Լոբազգիներ Լոբազգիներ 
    Լոբազգիներ Լոբազգիներ 

կամ

    Լոբազգիներ Լոբազգիներ 

Կարևոր տարբերակիչ առանձնահատկությունը չոր, սովորաբար բազմասերմ, երկու մասերով բացվող միաբույն պտուղն է, որում շարքով տեղակայված են սերմերը, և որը կոչվում է ունդ։ Ունդը երբեմն բաժանվում է միասերմ հատվածների, իսկ հազվադեպ այն պարունակում է մեկ սերմ և այդ դեպքում մեծ մասամբ չի բացվում։ Սերմերը սովորաբար առանց էնդոսպերմի են և մեծ շաքիլներով։

Տաքսոնոմիա

1985 թվականից լոբազգիների ընտանիքի համակարգման ուսումնասիրությանը նվիրված է Լոբազգիների վերաբերյալ տվյալների բազայի և ինֆորմացիոն ծառայության ստեղծման միջազգային ծրագիրը (Legume Database և Information Service, ILDIS), որը տեղակայված է Ռեդինգ քաղաքում (Մեծ Բրիտանիա

Ըստ The Plant List կայքի՝ լոբազգիների ընտանիքն ընդգրկում է 24505 տեսակ, որոնք խմբավորվում են 946 ցեղերում։ Մեծ ընտանիքը սովորաբար բաժանվում է երեք ենթաընտանիքների՝ ցեզալպինազգիններ (Caesalpinioideae), միմոզազգիներ (Mimosoideae) և թիթեռնածաղկավորներ (Papilionoideae): Դրանք իրենց հերթին բաժանվում են ենթախմբերի.

Ցիզալպինազգիներ (Caesalpinioideae) Միմոզազգիներ (Mimosoideae) Թիթեռնածաղկավորներ (Papilionoideae)
  • Caesalpinieae
  • Cassieae
    • Cassiinae
    • Dialiinae
    • Duparquetiinae
  • Cercideae
  • Detarieae
  • Abreae
  • Amorpheae
  • Bossiaeeae
  • Brongniartieae
  • Cicereae
  • Crotalarieae
  • Dalbergieae
  • Desmodieae
    • Desmodiinae
    • Lespedezinae
  • Dipterygeae
  • Euchresteae
  • Fabeae — Լոբազգիներ
  • Galegeae
    • Astragalinae
    • Galeginae
    • Glycyrrhizinae
  • Genisteae
  • Hedysareae
  • Hypocalypteae
  • Indigofereae
  • Loteae
  • Millettieae
  • Mirbelieae
  • Phaseoleae
    • Cajaninae
    • Clitoriinae
    • Diocleinae
    • Glycininae
    • Kennediinae
    • Ophrestiinae
    • Phaseolinae
  • Podalyrieae
  • Psoraleeae
  • Robinieae
  • Sesbanieae
  • Sophoreae
  • Swartzieae
  • Thermopsideae
  • Trifolieae
  • Acacieae
  • Ingeae
  • Mimoseae

Նշանակություն և կիրառում

Լոբազգիներ 
Լոբազգիների սերմեր. ոլոռ (կանաչ), սիսեռ (բաց բեժագույն, կլոր), լոբի (սպիտակ, մանուշակագույն, սև), ոսպ (նարնջագույն և բաց բեժագույն, հարթ)

Մի շարք լոբազգիներ վաղուց մշակվում են որպես սննդի բույսեր և լայնորեն օգտագործվում են գյուղատնտեսության մեջ, մյուսները հայտնի են որպես դեկորատիվ կամ կերային բույսեր, մի մասը` փայտի արժեքավոր տեսակների աղբյուր։ Այգեգործության ոլորտում գնահատվում են անուշահոտ ոլոռը, լյուպինը, ռոբինիան, կարագանան, վիստերիան և շատ ուրիշներ։

Լոբազգիները մեծացնում են հողի բերրիությունը, որովհետև նրանց արմատներում բնակվում են խլամանրէները և կլանում մթնոլորտային ազոտը։ Դաշտերում լոբազգիները երբեմն օգտագործվում են որպես կանաչ պարարտանյութ։

Բազմաթիվ տեսակներ մեղրատու բույսեր են (մեղվաբույծները հատկապես գնահատում են ակացիան, երեքնուկը, առվույտը և այլն)։

Լոբազգիների ընտանիքի որոշ ներկայացուցիչներ՝

Ծանոթագրություններ

Գրականություն

  • «Бобовые». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Миркин Б. М., Наумова Л. Г., Мулдашев А. А. Высшие растения: краткий курс систематики с основами науки о растительности: Учебник. — 2-е, перабот. — М.: Логос, 2002. — 256 с. — 3000 экз. — ISBN 5-94010-041-4
  • Барабанов Е. И. Ботаника: учебник для студ. высш. учеб. заведений. — М.: Издат. центр «Академия», 2006. — 448 с. — ISBN 5-7695-2656-4
  • Андреева И. И., Родман Л. С. Ботаника. — 3-е, перераб. и доп. — М.: Колос, 2005. — 528 с. — ISBN 5-9532-0114-1
  • Яковлев Г. П Бобовые земного шара. — Наука, 1991. — 144 с.
  • Бобовые / Сытин А. К. // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 621—622. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
Լոբազգիներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոբազգիներ» հոդվածին։
Լոբազգիներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոբազգիներ» հոդվածին։

Tags:

Լոբազգիներ Ընդհանուր բնութագիրԼոբազգիներ Կենսաբանական նկարագրությունԼոբազգիներ ՏաքսոնոմիաԼոբազգիներ ԾանոթագրություններԼոբազգիներ ԳրականությունԼոբազգիներԵրկշաքիլավորներԸնտանիք (կենսաբանություն)Լատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՉակերտներՋրհեղեղԿանադաՀայկական գորգՔանդակագործությունԽոսրովի անտառ պետական արգելոցՍինդրիկՎիտամին B12 անբավարարությունՄինչամուսնական սեքսԹթվածինԲուլինգԱղիների բորբոքային հիվանդությունԱլեն ՍիմոնյանՄայր Հայաստան հուշահամալիրՓղերԱրագածԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԳյումրիԱրագածոտնի մարզՄԻԱՎՀարավային ԱմերիկաՕրալ սեքսՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՕսմանյան կայսրությունԲուրգ (երկրաչափություն)Սյունիքի մարզԷկոլոգիաԽաղաղ օվկիանոսՄիսաք ՄեծարենցՊտուղՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀայաստանի Ազգային ժողովԾխախոտԱլերգիաՆորավանքՅանդեքսՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՄրջյուններՆավթՀայկական գամփռՀայկական դրամԱնտարկտիդաՄիավորված ազգերի կազմակերպությունՆյութափոխանակությունՍուրբ ծնունդՎանի թագավորության արքաների ցանկՓողՍրտամկանի ինֆարկտՀարավային ԿովկասՀարկադրական եղանակՄարի ԱնտուանետԿասկադ համալիրՏաթևի վանքՎահան ՏերյանՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ԾիրանՄագաղաթՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՍասունԲանակում (հեռուստասերիալ)Ավետիք ԻսահակյանՏեսակարար ջերմունակությունԿոռուպցիաԱրտաշեսյանների թագավորությունԼևոն ՇանթՊետրոս ԴուրյանԱռաքյալը (Մուրացան)Օհմի օրենքՄեր հայրենիքՆաիրի ԶարյանՈւսուցման մեթոդներՏոլմաՆոյՀին աստվածներ (դրամա)Սակրավոր🡆 More