Դերբայական Դարձվածի Շարադասությունն Ու Կետադրությունը

Դերբայական դարձվածը նախադասության մեջ ունի ազատ շարադասություն․ այն կարող է հանդես գալ առաջադաս, միջադաս և վերջադաս դիրքերում։

Օրինակ՝

Հպարտության զգացումով լցված՝ մայրը բանակ ճանապարհեց որդուն։

Մայրը, հպարտության զգացումով լցված, բանակ ճանապարհեց որդուն։

Մայրը բանակ ճանապարհեց որդուն՝ հպարտության զգացումով լցված։

Դերբայական դարձվածները լինում են կետադրվող (տրոհվող) և չկետադրվող (չտրոհվող)։

Կետադրվող դերբայական դարձված

Կետադրվող են համարվում որպես գերադաս անդամ հանդես եկող անորոշ և հարակատար դերբայներով կազմված դերբայական դարձվածները (հիմնականում ձևի, երբեմն նաև ժամանակի կամ պատճառի պարագայի պաշտոն)։

Կետադրվող առաջադաս և վերջադաս դերբայական դարձվածները նախադասությունից տրոհվում են բութով, իսկ միջադասը՝ երկու կողմից ստորակետով։

Օրինակ՝

Առաջադաս

Տեսնելով արդեն սենյակ մտած Մարիամին՝ նա շփոթվեց (Ս․ Խ․)։

Վերջադաս

Նրան սպասողները հեռվում տեսան հեծյալ մի զորամաս՝ նետերով, նիզակներով և սրերով զինված (Ստ․ Զ․)։

Միջադաս

Ձիերը, անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան (Ակ․ Բ․)։

Կետադրվում են նաև՝

  • զիջման պարագա դերբայական դարձվածը բոլոր դիրքերում։

Օրինակ՝

Չնայած բավականաչափ միջոցներ ունենալուն՝ իրեն շատ համեստ էր պահում։

  • Նպատակի պարագան վերջադաս դիրքում, ինչպես՝

Տղաներն անմիջապես դուրս թափվեցին բակերից՝ հեռվից ժամանած իրենց հյուրերին դիմավորելու։

  • Հետադաս որոշիչ դերբայական դարձվածը, ինչպես՝

Աղջնակը՝ բարձր ու զիլ ձայնով երգող, միանգամից լռեց։

  • Եթե կետադրվող դերբայական դարձվածից առաջ կա նախադասության որևէ այլ անդամ, ապա դերբայական դարձվածը համարվում է միջադաս։

Օրինակ՝

Սեղանի տակ, փափուկ բարձը գրկած, քնել էր փոքրիկը։

  • Եթե դերբայական դարձվածը հաջորդում է շաղկապին, կարող է կետադրվել թե՛ բութով (առաջադաս), թե՛ ստորակետով (միջադաս)։

Օրինակ՝

Նա անցավ ու տեսնելով փթթող երկիրը՝ նախանձից քարացրեց այն։

Նա անցավ ու, տեսնելով փթթող երկիրը, նախանձից քարացրեց այն։

  • Եթե նախադաս դերբայը կամ դերբայական դարձվածը ունի իրեն լրացնող ստորադաս նախադասություն, ապա կարելի է տրոհել թե՛ բութով, թե՛ ստորակետով։

Օրինակ՝

Մտածելով, որ իրեն չեն նկատի, (՝) տղան դուրս գնաց։

  • Եթե վերջադաս դերբայական դարձվածը ընկած է շաղկապից առաջ, պետք է տրոհել։

Օրինակ՝

Հակոբը կանգնեց՝ վերցնելով գինու բաժակը, և շնորհավորեց ընկերոջը։

Եթե դերբայական դարձվածը գտնվում է բարդ նախադասության կազմում, ապա կետադրությունը որոշվում է ըստ այնմ, թե բաղադրիչ ո՛ր նախադասության մեջ է այն հանդես եկել և ի՛նչ դիրքում։

Չկետադրվող դերբայական դարձված

Դերբայական դարձվածը չի կետադրվում, եթե կատարում է ենթակայի, ստորոգելիի, հատկացուցչի, նախադաս որոշչի, խնդիրների պաշտոն։

Օրինակներ՝

Անծանոթ մարդկանց ներս գալը (ենթակա) նրան զարմացրեց (Ակ․ Բ․):

Ձախողման պատճառը այդ մարդուն վստահելն (ստորոգելի) էր։

Խոսելու չափուկշիռը պահողի (հատկացուցիչ) հարգանքն անչափ մեծ է։

Նա միանգամից որոշեց, որ գործի անցնելու (որոշիչ) ժամանակը եկել է։

Անահիտն ուզում էր անվերջ բղավել (խնդիր)։

Ընդհանրապես չի կետադրվում համակատար դերբայով արտահայտված դերբայական դարձվածը, որը կատարում է ժամանակի պարագայի պաշտոն։

Օրինակ՝

Բերդի մուտքը նկարելիս մատիտը մի պահ ձեռքին մնաց (Ակ․ Բ․):

Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով… (Ե․ Չ․)։

Եթե առաջադաս կամ միջադաս դերբայական դարձվածին հաջորդում է օժանդակ բայը, ապա դերբայական դարձվածը չի տրոհվում։

Օրինակներ՝

Ամանները լվանալով էր անցկացրել իր առաջին օրը հյուրանոցի խոհանոցում։

Զինվորները դեռ լույսը չբացված էին հեռացել գյուղից։

Տես նաև

Աղբյուր

  • Հովհաննես Բարսեղյան, Փառանձեմ Մեյթիխանյան, Հայոց լեզու 9-րդ դասարանի համար, «Աստղիկ գրատուն» հրատարակչություն, Երևան, 2018, էջ 22-25։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Դերբայական Դարձվածի Շարադասությունն Ու Կետադրությունը Կետադրվող դերբայական դարձվածԴերբայական Դարձվածի Շարադասությունն Ու Կետադրությունը Չկետադրվող դերբայական դարձվածԴերբայական Դարձվածի Շարադասությունն Ու Կետադրությունը Տես նաևԴերբայական Դարձվածի Շարադասությունն Ու Կետադրությունը ԱղբյուրԴերբայական Դարձվածի Շարադասությունն Ու Կետադրությունը ԾանոթագրություններԴերբայական Դարձվածի Շարադասությունն Ու Կետադրությունը Արտաքին հղումներԴերբայական Դարձվածի Շարադասությունն Ու ԿետադրությունըԴերբայական դարձվածՆախադասությունՇարադասություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրծիվներԱրյուն կղանքումԱնհանգիստ ոտքերի համախտանիշԵրաժշտությունՄաշկ (մարդ)Անուղղակի խնդիրՊարույր ՍևակՄԻԱՎՏուբերկուլոզՆեխուրՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՇաքարային դիաբետԱսպրամ ԿրպեյանԵռանկյունՀեպատիտ BԱրհեստական բանականությունՎիտամին CՄակբայԾաղիկԴաունի համախտանիշՀայկական ատոմային էլեկտրակայանԿոնքի բորբոքային հիվանդությունՄարդու առնանդամՕրգազմՊարկինսոնի հիվանդությունՎազգեն Ա ԲուխարեստցիԼոպերամիդՏոտոԳեյմինգՍալոմեԼեոնիդ ԵնգիբարյանԱծական անունՀովհաննես ՇիրազՏնտեսագիտությունԿանդիդոզԽոյ (կենդանակերպի նշան)Սպիտակի երկրաշարժՆոյԲուլինգՎանԱրտավազդ ԲՎարդան Ղուկասյան (Դոգ)Հաղարծնի վանքՀակահիստամինային դեղերՍիֆիլիսՑրված սկլերոզՀայաստանի գետերի ցանկՎրաստանԴավիթ ԲեկԴավիթ ԱնհաղթԵվրասիական տնտեսական միությունԳորիսՄեծ Հայքի նահանգների ցանկԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՕրենբուրգի մարզՃապոնիաՔրիստոնեությունՔիմիական ռեակցիաներՀառիճի վանքԱռնո ԲաբաջանյանՀայկական պարՍուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Գյումրի)ՀունաստանՀայկական մուֆլոնՀովհաննես ԱդամյանՀայկական առածներ և ասացվածքներԶինվորական կոչումներՓողԹամարա ՊետրոսյանԱրյան ընդհանուր հետազոտությունԱքիսԵղինջԱլպիական մանուշակ (պատմվածք)Հաստատուն բաղադրության օրենքԵրիկամԱրգենտինա🡆 More