Հարավային Կովկաս

Հարավային Կովկաս (վրաց.՝ სამხრეთი კავკასია, «Սամխրեթի Կավկասիա», օսերեն՝ Фæскавказ, «Ֆը̆շքավքաժ», ադրբ.՝ Cənubi Qafqaz, «Ջա̈նուբի Գաֆգազ»), նաև՝ Այսրկովկաս կամ Անդրկովկաս, երկրամաս Արևելյան Եվրոպայում ու Ասիայում, Մեծ Կովկասի լեռնաշղթայից հարավ։ Ըստ որոշ օտար գիտնականների, Հարավային Կովկասում են գտնվում Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերը, Փոքր Կովկասի լեռնաշղթան, Արցախի լեռնաշղթան, Հայկական լեռնաշխարհի մի հատվածը, Թալիշի լեռները, Սևանա լիճը և այլն։

Հարավային Կովկաս
Հարավային Կովկասի պետությունները

Իրականում Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ մի առանձին աշխարհագրական միավոր է, որն իր տարածքով՝ գրեթե 450 հազար քառակուսի կիլոմետր, եթե չի գերազանցում, ապա գոնե չի զիջում ո՛չ միայն առանձին վերցրած Այսրկովկասին և Հյուսիսային Կովկասին, այլև ամբողջ Կովկասին՝ միասին վերցրած։ Ավելին, այսպես կոչված Հարավային Կովկասը կամ Այսրկովկասը դարեր շարունակ եղել է Հայկական քաղաքակրթական գոտու մի մասը և հաճախ էլ պարզապես հայկական պետության մասն է կազմել, մասնավորապես՝ Արարատյան կամ Վանի թագավորության (Ք.ա. 9-7-րդ դարեր), Երվանդունիների Միացյալ Հայկական թագավորության, Արտաշիսյանների Մեծ Հայքի թագավորության (Ք.ա. I դ. գրեթե ամբողջությամբ ներառվելով Տիգրան Բ Մեծի տերության կազմի մեջ), Արշակունիների Մեծ Հայքի թագավորության (I-V դդ.), Բագրատունիների համադաշնային տերության (IX-XI դդ.) ժամանակներում։ Ամբողջ Հարավային Կովկասը դարեր շարունակ գտնվել է Հայաստանի քաղաքական, քաղաքակրթական, մշակութային, կրոնական բավական զորեղ ազդեցության ներքո։

Հարավային Կովկասում են գտնվում 3 ճանաչված (Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի) և 3 չճանաչված կամ մասամբ ճանաչված (Արցախի, Հարավային Օսիայի և Աբխազիայի) հանրապետություններ։ Երկրամասը հյուսիսից սահմանակից է Ռուսաստանին, արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ Թուրքիային, հարավից՝ Իրանին։

Այսրկովկաս, Կովկասյան պարանոցի մասը Սև ու Կասպից ծովերի, Կովկասյան գլխավոր ջրբաժանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրանի պետական սահմանի միջև։ Ընդգրկում է Ադրբեջանի և Վրաստանի հիմնական մասը և Հայաստանը։ Տարածքը 186,1 հզ. քառ. կմ է, բնակչությունը՝ 15,5 միլիոն մարդ (1987 թվական)։ Լեռնային երկիր է, նվազագույն բարձրությունը՝ 29 մ (Կասպից ծովի ափ), առավելագույնը՝ 5058 մ (Շխարա լիճ)։

Երկրներ

Անկախ պետություններ

Չճանաչված կամ մասամբ ճանաչված երկրներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հարավային Կովկաս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Կովկաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 396 Հարավային Կովկաս 

Tags:

Հարավային Կովկաս ԵրկրներՀարավային Կովկաս Տես նաևՀարավային Կովկաս ԾանոթագրություններՀարավային Կովկաս Արտաքին հղումներՀարավային ԿովկասԱդրբեջաներենԱսիաԱրաքսԱրցախԱրևելյան ԵվրոպաԹալիշի լեռներԿուրՀայկական լեռնաշխարհՄեծ ԿովկասՍևանա լիճՎիքիպեդիա:Վստահելի աղբյուրներՎրացերենՓոքր ԿովկասՕսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿոռուպցիաԱշտարակ (քաղաք)Զվարթնոցի տաճարՏրական հոլովՏիգրան ՀամասյանՎահագն ԴավթյանԽոսքի մասերԼևոն ԱրոնյանԿապանՀայերենի այբուբենԲեզոարյան այծՎարդանանք (պատմավեպ)ՍիրտԿիրանց (Տավուշի մարզ)Միրհավ (պատմվածք)Մակարիոս IIIԳեղարդի վանքՀրանտ ԴինքԲեհաեդդին ՇաքիրԱստվածաշունչՀաղթանակի օրՄիակազմ նախադասություններՄիջատներԱմբողջ թիվՄուշԼյուդվիգ վան ԲեթհովենԱլպիական մանուշակ (պատմվածք)Նոր ԶելանդիաՀայերենի կետադրությունՎանի թագավորությունՀայաստանի Կարմիր գիրքԵս և նաԿայծակՇնչառությունՏրանսպորտՀոգնակի թիվՍուրբ Յոթ ՎերքԲուրգ (երկրաչափություն)ՍտորոգյալՋրծաղիկԿռունկ (երգ)Լիոնել ՄեսսիՆախադաշտանային համախտանիշՄոլորակԵռանկյունՍպիտակ ձին (պատմվածք)Հայաստանի բուհերի ցանկՀովհաննես ՇիրազԱուտիզմՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՇախմատՄարգինալացումՀամացանցՊյութագորասի թեորեմՀայոց լեզվի պատմությունԱրշակ ԿարապետյանՀովհաննես ԲաղրամյանԱրտաշես Ա ԲարեպաշտՅակով ԶարոբյանՀայկական դիցաբանությունԽաղաղ օվկիանոսՌոբերտ ԱբաջյանՄուսա լեռան հերոսամարտԼյարդի հիվանդություններՍուր բրոնխիտՍաղմոսավանքՊարբերական հիվանդությունՍերժ ՍարգսյանԵրիկամաքարային հիվանդությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍասնա ծռերՆեմեսիս (դիցաբանություն)Մովսես ԳորգիսյանՀուլիոս ԿեսարԳարեգին ԲԹութք🡆 More