Հարավային Օսիայի Հանրապետություն

Հարավային Օսիա (օսերեն՝ Хуссар Ирыстон, Խուսսար Իռըստոն; վրացերեն՝ სამხრეთ ოსეთი, Սամխրեթ Օսեթի; ռուսերեն՝ Южная Осетия, Յուժնայա Օսետիյա), 2017 թվականից նաև Ալանիայի պետություն, հանրապետություն է Հարավային Կովկասում, որը գտնվում է Վրաստանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում։ Այն ճանաչվել է միայն Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից։ Երկրի մայրաքաղաքն է Ցխինվալը։ 1990 թվականների սկզբից ի վեր Վրաց-օսական պատերազմի ժամանակ, երկրի տարածքի մեծամասնությունը կառավարում է Հարավային Օսիայի կառավարությունը, իսկ Վրաստանը վերահսկում էր Հարավային Օսիայի ավելի փոքր մասը։ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Օսիայի կառավարությունը վերահսկում է հանրապետության ողջ տարածքը։

Хуссар Ирыстон (օսերեն)
Южная Осетия (ռուսերեն)
სამხრეთი ოსეთი (վրացերեն)
Հարավային Օսիայի Հանրապետություն
Հարավային Օսիայի դրոշ
Դրոշ
Հարավային Օսիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Հարավային Օսիայի հիմն
Հարավային Օսիայի դիրքը
Հարավային Օսիայի դիրքը
Հարավային Օսիայի քարտեզը
Հարավային Օսիայի դիրքը
Հարավային Օսիայի դիրքը
Հարավային Օսիա (կանաչ) և Եվրոպա (մոխրագույն)
ՄայրաքաղաքՑխինվալ
42°14′N, 43°58′E
Պետական լեզուներ օսերեն, ռուսերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Էդուարդ Կոկոյտի
 -  Վարչապետ Բորիս Չոչիև
Անկախություն Վրաստանից (չի ճանաչված Վրաստանի կողմից)
 -  հռչակում նոյեմբերի 28, 1991 
 -  ճանաչում (Ռուսաստանից) օգոստոսի 26, 2008 
 -  ճանաչում (Նիկարագուայից) սեպտեմբերի 3, 2008 
Տարածք
 -  Ընդհանուր 3,900 կմ² 
Բնակչություն
 -  2000 նախահաշիվը 70,000 
 -  Խտություն 18 /կմ² 
 /մղոն²
Արժույթ ռուսական ռուբլի (RUB)
Ժամային գոտի (ՀԿԺ+3)

Կլիմա, ռելիեֆ

Հարավային Օսեթիայի տարածքի մեծ մասն զբաղեցնում են Մեծ Կովկասի լեռնաշղթաները։ Հյուսիսում լեռնագագաթները հասնում են 3000-3500 մ և ավելի բարձրության (Խալացա լեռ, 3938 մ)։ Հարավային մասը 700-900 մետր բարձրությամբ, կազմում է Ներքին Քարթլիի հարթավայրի հյուսիսային եզրամասը։ Մարզի տարածքի ավելի քան 90 %-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000 մետր բարձրության վրա։ Կլիման փոխվում է ըստ բարձրության՝ հարավում շոգ ամռանը հաջորդում է չափավոր ցուրտ ձմեռը, միջլեռնային գոտում գերիշխում է չափավոր ցուրտ կլիման, ծայր հյուսիսում՝ ցուրտ կլիման։ Տարեկան տեղումները՝ 500-1000 մմ են։

Գետեր ու լճեր

Գետերը պատկանում են Կուրի ավազանին (Մեծ Լիախվի, Կսանի, Լեխուրա, Մեջուդա), ունեն հիդրոէներգետիկ զգալի պաշարներ։ Առավել խոշոր լճերն են Կելիստբան և Էրցոն։

Բնակչություն

Բնակչության մեծ մասը (64,3 %) կազմում են օսերը, վրացիները կազմում են 25 %, ռուսները՝ 2,8 %, հայերը՝ 1,5 %, հրեաները՝ 0,9 %, այլ ժողովուրդները կազմում են 5,8 % (ըստ 2008 թվականի տվյալների)։

1990-ականների սկզբին կոնֆլիկտի պատճառով մեծ թվով օսեր գաղթեցին Ռուսաստան՝ հատկապես Հյուսիսային Օսեթիա։ 2008 թվականի օգոստոսին զինված հակամարտության արդյունքում վրացի բնակչության 80 %-ը (15 հազար մարդ) և օս բնակչության 70 %-ը (34 հազար մարդ) գաղթեցին այլ վայրեր։ Ըստ 2009 թվականի տվյալների՝ Հարավային Օսեթիայի բնակչության 80 %-ը կազմում են օսերը։

Ազգային Կազմը Հարավային Օսիայում 1926-2012 թվականներին

1926 1939 1959 1970 1979 1989 2008 2012
Օսեր 60 351 (69,1 %) 72 266 (68,1 %) 63 698 (65,8 %) 66 073 (66,5 %) 65 077 (66,4 %) 65 233 (66,2 %) 46 289 (64,3 %)¹ 45 950 (89,1 %)
Վրացիներ 23 538 (26,9 %) 27 525 (25,9 %) 26 584 (27,5 %) 28 125 (28,3 %) 28 187 (28,8 %) 28 544 (28,9 %) 18 000 (25,0 %)¹ 4 590 (8,9 %)
Ռուսներ 0 157 (0,2 %) 2 111 (2,0 %) 2 380 (2,5 %) 1 574 (1,6 %) 2 046 (2,1 %) 2 128 (2,1 %) 2 016 (2,8 %)¹ 500 (1,0 %)
Հայեր 1 374 (1,6 %) 1 537 (1,4 %) 1 555 (1,6 %) 1 254 (1,3 %) 953 (1,0 %) 984 (1,0 %) 871 (1,21 %)¹
Հրեաներ 1 739 (2,0 %) 1 979 (1,9 %) 1 723 (1,8 %) 1 485 (1,5 %) 654 (0,7 %) 396 (0,4 %) 648 (0,9 %)¹
այլ ժողովուրդներ 216 (0,2 %) 700 (0,7 %) 867 (0,9 %) 910 (0,9 %) 1 071 (1,1 %) 1 242 (1,2 %) 4 176 (5,8 %)¹ 500 (1,0 %)
ընդհանուր 87 375 106 118 96 807 99 421 97 988 98 527 72 000¹ 51 572

Նկատառում։ ¹ - տվյալները մոտավոր են.

Պատմություն

Օսերը կամ ովսուրները հին ալաններ ժողովորդի հետնորդներն են։

Կրոն

Մինչև 1991 թվականը Հարավային Օսեթիայում չկար պաշտոնապես գործող ոչ մի եկեղեցի։ 1990-ականների վերջին տեր Գեորգիի կողմից բացվել են 10 ռուսական ուղղափառ վանքեր։

2008 թվականին գործում էր հայ առաքելական եկեղեցի։ Հարավային Օսեթիան պաշտոնապես գտնվում է վրացական ուղղափառ եկեղեցու տարածքում։ Շրջանում կան մի շարք հին, չգործող եկեղեցիներ, որոնք հիմնականում վերագրվում են Վրաստանի «Ոսկեդարին»՝ Դավիթ Շինարար թագավորի և Թամար թագուհու ժամանակաշրջանին (10-13 դարեր)։ 2008 թվականի զինված հակամարտության արդյունքում եկեղեցիներից մի քանիսն ավերվեցին։ Ավերվեց Նիկոզի գյուղի վրացական եկեղեցին (10-րդ դար)։

Տաճարներ

2008 թվականին գործել են հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին և սինագոգը։

Հարավային Օսիայի Հանրապետություն 
Ցխինվալի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Զինված ուժեր

Հարավային Օսիայի զինված ուժերը 2009 թվականին մասնակիորեն ճանաչված Հարավային Օսիա պետության ռազմական անվտանգության ապահովման համար ստեղծված զինված կազմակերպություն են։ Ստեղծվել են 1991 թվականին և մասնակցել են երկու ռազմական կոնֆլիկտի՝ 1991-1992 թվականների հարավօսական պատերազմին և 2008 թվականի հնգօրյա պատերազմին Հարավային Օսիայում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Հարավային Օսիայի Հանրապետություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Օսիայի Հանրապետություն» հոդվածին։

Tags:

Հարավային Օսիայի Հանրապետություն Կլիմա, ռելիեֆՀարավային Օսիայի Հանրապետություն Գետեր ու լճերՀարավային Օսիայի Հանրապետություն ԲնակչությունՀարավային Օսիայի Հանրապետություն ՊատմությունՀարավային Օսիայի Հանրապետություն ԿրոնՀարավային Օսիայի Հանրապետություն Զինված ուժերՀարավային Օսիայի Հանրապետություն Տես նաևՀարավային Օսիայի Հանրապետություն ԾանոթագրություններՀարավային Օսիայի Հանրապետություն2008Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչումՆաուրուՆիկարագուաՌուս-վրացական պատերազմՌուսաստանՌուսերենՎենեսուելաՎրաստանՎրացերենՑխինվալՕսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴեղաբույսերԲացատրական բառարանՎանա լիճՔութեշԹուղթ (նյութ)Լեոնիդ ԵնգիբարյանԱշխարհի բնակչությունՆարցիսիզմՎահագն ԽաչատուրյանԳյումրիՊատվի համար (դրամա)Վիլհելմ ՍտեյնիցԳլաուկոմաՄեջքի ցավՀղիություն (մարդ)ՍահմիՄիություն և առաջադիմությունԽաչքարԹանաՀաղթանակի օրԽոր ՎիրապՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունԵրևանՆոր ԶելանդիաՎբեթԿարմրուկԱրամ ԱսատրյանԲանաստեղծությունՎերք Հայաստանի (վեպ)ԿաթնասուններԱղբյուր ՍերոբՎազգեն Ա ԲուխարեստցիՍաղմոսավանքՄեղուներԲառարանՀովհաննես ՇիրազՍիլվա ԿապուտիկյանՁայնավորներՄատենադարանԱրամ (ֆիլմ)ՀապավումԲանկԳերմանիաԱրցախի պատմությունՊաղպաղակԵրկաթՄոնղոլական կայսրությունՎիտամին CԲագրատ ԳալստանյանՎարդգես ՍուրենյանցՄազաթափությունԾաղիկՍմբատաբերդԽորանարդՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Փոքր ՄհերՁկներՊարբերական աղյուսակԹալեաթ փաշայի սպանությունԳորշ գայլՍևանավանքՀայկյան տոմարՀայաստանի ազգային հերոսԱլեքսանդր ՇիրվանզադեՄովսես ԽորենացիԱլբերտ ԱզարյանՀայոց այբուբենի հուշարձանԾնեբեկԳլխավոր էջԻրավունք44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկՕսկար ԱյզեկՖայլ Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքՏեղի պարագաՊետությունԻզաբել Սադոյան🡆 More