Նյութ Թուղթ

Թուղթը բուսական թելերից մշակված և միահյուսված բարակ թերթանման նյութ է, որի թելերը միմյանց կապվում են կառչման մակերևույթային ուժերով։

Նյութ Թուղթ
Թղթի պատրաստումը հին եղանակով

Պատմություն

Թղթի պատրաստման եղանակը հայտնաբերել է Ցայ Լունը Չինաստանում ( 2-րդ դար)։ 6-ից 8-րդ դարերում Միջին Ասիայում, Ճապոնիայում, Կորեայում թուղթ էր արտադրվում։ Եվրոպայում երևան է եկել 11- 12-րդ դարերում։ Հայաստանում թուղթը օգտագործվել է 8 - 9-րդ դարերից։ Թղթի վրա մեզ հասած ամենահին հայկական ձեռագիրը 10-րդ դարի է։

Նյութ Թուղթ 
Թղթե էջ առաջին հայտնի տպագիր գրքից 868 թ. Չինաստան

Ժամանակագրություն

  • 105 թ. - Ցայ Լունը հայտնաբերեց թղթի պատրաստման եղանակը բամբակից Չինաստանում։
  • 600 թ. - Թուղթը մուտք գործեց Կորեա։
  • 625 թ. - Թուղթը մուտք գործեց Ճապոնիա
  • 751 թ. - Թալասյան ճակատամարտ - չինացի ռազմագերիների միջոցով թուղթը հայտնվեց Արևմուտքի երկրներում։
  • 1238 թ. - Իսպանիայում թղթի արտադրության համար սկսեցին օգտագործել հողմաղացներ։
  • 1770 թ. (մոտավոր) - Անգլիացի թղթի գործարանատեր Ջորջ Վատման ավագը մտցրեց թղթի արտադրման նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստանալ առանց ցանցի հետքերի թուղթ։
  • 1799 թ. - Հայտնագործվեց թղթի պատրաստման մեքենան Լուի Նիկոլյա Ռոբերի կողմից
  • 1803 թ. - Մեծ Բրիտանիայում թղթի պատրաստման մեքենայի տեղադրումը Բրայեն Դոնկինի կողմից։
  • 1806 թ. - Հայտնագործվեց պատճենահանման թուղթը։
  • 1827 թ. - Թղթի պատրաստման մեքենաները հայտնվեցին ԱՄՆ- ում
  • 1856 թ. - Հայտնագործվեց գոֆրե ստվարաթուղթը։
  • 1857 թ. - Հայտնագործվեց փայտանյութից թուղթ ստանալու եղանակը

Արտադրություն

Նյութ Թուղթ 
Թղթի ֆորմատները

Թղթի արտադրության համար օգտագործում են տարբեր փայտանյութերի և միամյա բույսերի թաղանթանյութը և փայտազանգվածը։ Այն բաղկացած է մի շարք պրոցեսներից՝ թղթազանգվածի պատրաստում (ստացվում է թելավոր նյութերի քիմիական և մեխանիկական մշակմամբ՝ բաղադրամասերի մանրում և խառնում, սոսնձում, զանգվածի լցում և գունավորում), մշակում թղթի պատրաստման մեքենայի վրա (ջրով նոսրացում, զանգվածի մաքրում կեղտից, դատարկում, մամլում և չորացում), վերամշակում (կալանդրում, կտրում), տեսակավորում և փաթթոցում։

Թղթի հատկություններ

  • Խզման երկարությունը
  • Կոտրման ունակությունը
  • Սեղմելիությունը
  • Ոլորելիությունը
  • Խոնավությունը
  • Ճերմակությունը

Թղթի տեսակներ

Հայտնի է թղթի մոտ 600 տեսակ։ Հիմնականում բաժանվում է 11 կարգի՝ տպագրական, գրելու, գծագրական- նկարչական, էլեկտրամեկուսիչ, գլանակի, ներծծող, ապարատների համար (հեռագրական, ծակաժապավեն), լուսանկարչական, փաթեթավորման, պատճենահանման, արդյունաբերական-տեխնիկական։

Խոշորագույն թուղթ արտադրողներ

Հետաքրքիր փաստեր

  • Ճապոներեն թուղթ բառը նշանակում է նաև աստվածություն։
  • A4 ֆորմատի թուղթը հնարավոր չէ ծալել 7-ից ավել անգամ։
  • Զուգարանի թուղթը հայտնի է դեռևս 14-րդ դարից։ 1857 թ. Նյու Յորքում Ջոզեֆ Ս Գայետտին կազմակերպել է զուգարանի թղթի արտադրությունը։ Ներկայիս տեսքը այն ստացել է 1884 թվականին։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 232 Նյութ Թուղթ 
Նյութ Թուղթ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուղթ (նյութ)» հոդվածին։

Tags:

Նյութ Թուղթ ՊատմությունՆյութ Թուղթ ԺամանակագրությունՆյութ Թուղթ ԱրտադրությունՆյութ Թուղթ Թղթի հատկություններՆյութ Թուղթ Թղթի տեսակներՆյութ Թուղթ Խոշորագույն թուղթ արտադրողներՆյութ Թուղթ Հետաքրքիր փաստերՆյութ Թուղթ Արտաքին հղումներՆյութ Թուղթ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրիկամԻսպանիաԱծական անունՑորենԴերբայԵրկիր ՆաիրիՊեպոՋրհեղեղՎահագն ԴավթյանՕդՀարադրությունԽրիմյան ՀայրիկԽտությունՊապ թագավորՀայկական լեռնաշխարհԱրշիլ ԳորկիՍատուրն (մոլորակ)ՃապոնիաԿրիպտոարժույթԱնասնապահությունBooking.comՀարցական նշանԿառավարում (տնտեսագիտություն)Հայոց ազգային խորհուրդ (1917-1918)ՕքեյԲաժանարարների աղյուսակՍեռական հարաբերությունՄԻԱՎ/ՁԻԱՀՊետրոս ԴուրյանԹաթուլ ԿրպեյանՄիլանՓղերԽուստուփԻմպրեսիոնիզմԱշխարհի մայրաքաղաքների ցանկՆևրոզներՀղիություն (մարդ)ԱլերգիաՀայկական մշակույթՌոբերտ ԱբաջյանSourՎաղարշապատԱտոպիկ մաշկաբորբՍիֆիլիսՄիջին ականջի բորբոքումԵզդիներԱրշակունիներՄատյան ողբերգությանՔրիստափոր ԿոլումբոսՄոնա ԼիզաՄթնշաղի անուրջներԿիրանց (Տավուշի մարզ)Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքԼևոն ԲԱրագածՑրված սկլերոզԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԵրկրաշարժՉարլզ ԴարվինԸղձական եղանակՀեպատիտ CԱրյունահոսությունԵռանկյան բարձրությունԱրձակՍասնա ծռերԴավիթ ԲեկԹթուներԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՀամեմատությունԽոստումը (ֆիլմ, 2016)Հայաստանի գետերի ցանկՇաքիի ջրվեժՔաղցկեղԿալցիումՀայերենԴերենիկ ԴեմիրճյանՀին աշխարհի յոթ հրաշալիքներ🡆 More