Ֆինլանդիա: երկիր Հյուսիսային Եվրոպայում

Ֆինլանդիա (ֆիններեն՝ Suomi, շվեդ.՝ Finland, պաշտոնապես Ֆինլանդիայի Հանրապետություն, ֆիններեն՝ Suomen tasavalta, շվեդ.՝ Republiken Finland), պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Սկսած 1956 թվականից Հյուսիսային Խորհրդի, 1995 թվականից՝ Եվրոպական Միության և 1996 թվականից Շենգենյան համաձայնության անդամ է։

Ֆինլանդիա
Ֆինլանդիայի դրոշ Զինանշան
Ֆինլանդիա: Անվանում, Աշխարհագրություն, Բնություն
Ֆինլանդիա: Անվանում, Աշխարհագրություն, Բնություն
Ֆինլանդիա: Անվանում, Աշխարհագրություն, Բնություն
Կարգավիճակինքնիշխան պետություն, երկիր, ունիտար պետություն, Բալթիկ ծովին սահմանակից երկիր և OECD country?
Ներառում էՎարսինայս-Սուոմի, Ուուսիմաա, Սատակունա, Պյայատ-Հյամե, Հյուսիսային Սավո, Հյուսիսային Օստրոբոտնիա, Հյուսիսային Կարելիա, Օստրոբոտնիա, Պիրկանմաա, Լապլանդիա, Կյումենլաակսո, Կենտրոնական Ֆինլանդիա, Կենտրոնական Օստրոբոտնիա, Կանտա-Խյամե, Կաինուու, Հարավային Սավո, Հարավային Օստրոբոտնիա, Հարավային Կարելիա և Ալանդյան կղզիներ
Պետական լեզուֆիններեն և շվեդերեն
ՄայրաքաղաքՀելսինկի
Պետական կարգԽորհրդարանական հանրապետություն
Օրենսդիր մարմինԷդուսկունտա
Երկրի ղեկավարԱլեքսանդր Ստուբ
Կառավարության ղեկավարPetteri Orpo?
Ազգաբնակչություն5 563 970 մարդ (դեկտեմբերի 31, 2022)
ԿրոնEvangelical Lutheran Church of Finland? և Finnish Orthodox Church?
ՀիմնՖինլանդիայի օրհներգ
ԿարգախոսI wish I was in Finland և O na bawn yn y Ffindir
Հիմնադրված էդեկտեմբերի 6, 1917 թ.
Արժույթեվրո
Կենտրոնական բանկՖինլանդիայի բանկ
Ազգային տոնIndependence Day?
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+358
Ինտերնետ-դոմեն.fi
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,94
finland.fi
Ֆինլանդիա: Անվանում, Աշխարհագրություն, Բնություն

Արևելքում սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս-արևմուտքում՝ Շվեդիային, հյուսիսում՝ Նորվեգիային։ Ողողվում է Բալթիկ ծովի, Ֆիննական ու Բոտնիկ ծոցերի ջրերով։ Ֆինլանդիայի կազմի մեջ են մտնում նաև Ալանդյան կղզիները։ Տարածությունը 338 հզ. կմ² է (առանց ներքին ջրերի՝ 305,5 հզ. կմ²), բնակչությունը՝ 5,5 մլն. (2015), մայրաքաղաքը՝ Հելսինկի։ Վարչականորեն բաժանված է 12 լյանի (նահանգի)։

Անկախ պետություն է 1917 թվականից։

2010 թվականին Ֆինլանդիան Newsweek ամսագրի կողմից գրավել է առաջին տեղը «Աշխարհի լավագույն պետություններ» ցանկում (անգլերեն՝ The world's best countries), իսկ 2012 թվականին դարձավ «Ամենակայուն երկիրն աշխարհում» ամերիկյան «Fund for Peace» ֆոնդի գնահատմամբ։

Անվանում

Երկիրը Ֆինլանդիա են անվանել շվեդները, որոնք երկար դարեր տիրում էին նրան։ Ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի, որի ստուգաբանության մասին կան տարբեր վարկածներ։

Աշխարհագրություն

Վարչական բաժանում

2011 թվականի հունվարի 1-ից Ֆինլանդիայի Հանրապետության վարչական բաժանման համակարգը հետևյալն է՝

  1. 19 շրջանների (կամ տարածաշրջանների) (ֆիններեն՝ maakunta, շվեդ.՝ landskap)
  2. շրջանները բաժանվում են 72 մարզերի (ֆիններեն՝ seutukunta, շվեդ.՝ ekonomisk region)
  3. մարզերը բաժանվում են 342 համայնքների (ֆիններեն՝ kunta, շվեդ.՝ kommun)

Բնություն

Ֆինլանդիան գտնվում է Ֆենեոսկանդիայի սահմանում։ Ափագծի երկարությունը (առանց ոլորանների) 1100 կմ է։ Ափերը ցածրադիր են, արևմուտքում՝ կտրտված շխերներով։ Ռելիեֆում տիրապետում են մորենաթմբային հարթավայրերը (տարածքի 2/3-ից ավելին ցածր է 200 մետրից)։

Ժայռային ապարների ելքերով, լճային գոգավորություններով և բարձրադիր բլուրներով (Մաանսելկյա, Սուոմենսելկյա, Սալպաուսելկյա)։ Ծայր հյուսիս-արևմուտքում Սկանդինավյան լեռների վերջավորություններն են մինչև 1365 մ բարձրությամբ (Հալտիատոնտուրի լեռ)։ Ժամանակակից ռելիեֆի ձևավորման գործում կարևոր նշանակություն է ունեցել չորրորդական ծածկույթային սառցապատումը։

Ֆինլանդիայի տարածքում, որը տեղադրված է Բալթիական վահանի սահմաններում, գերակշռում են մետամորֆային ապարների կոմպլեքսները և մինչքեմբրիի գրանիտոիդները՝ ծածկված անթրոպոգենի սառցադաշտային նստվածքներով։ Ֆինլանդիան հարուստ է քրոմիտի, վանադիումի, կոբալտի (1-ին տեղը Արմ․ Եվրոպայում), տիտանի, նիկելի (2-րդ տեղը), պղնձի և ծծմբահրաքարի (3-րդ տեղը), կադմիումի, ոսկու, բազմամետաղների, ապատիտի երկաթի, մագնեզիումի, գրաֆիտի պաշարներով։

Կլիման բարեխառն է, հարավ-արևմուտքում՝ անցումային ծովայինից ցամաքայինի, հյուսիս արևմուտքում՝ ցամաքային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը —3 °C-ից մինչև - 14 °C է, հուլիսինը՝ 14° - 17 °C, տարեկան տեղումները՝ 400 մմ-ից (հյուսիսում) մինչև 700 մմ (հարավ-արևմուտքում)։ Ձմեռը աչքի է ընկնում կայուն ձնածածկույթով։

Լճերը (մոտ 6 հզ․ լիճ) գրավում են երկրի տարածքի 8 %-ը և կազմում են խոշոր ջրային համակարգեր (Սեյմա և այլն)։ Գետերը ջրառատ են, սահանքավոր և հարուստ ջրային ռեսուրսներով։ Լանդշաֆտում տիրապետում են պոդզոլային հողերը։ Անտառները, գլխավորապես, տայգային են և գրավում են երկրի տարածքի 61 %-ը։ Ֆինլանդիանի ծայր հյուսիսում լեռնային տունդրա է։ Ազգային պարկերից նշանավոր են Պալլաս-Օունաստունտուրին, Լեմենյոկին, Օռլանկան։

Ծանոթագրություններ

Ֆինլանդիա: Անվանում, Աշխարհագրություն, Բնություն  Ընթերցե՛ք «Ֆինլանդիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Tags:

Ֆինլանդիա ԱնվանումՖինլանդիա ԱշխարհագրությունՖինլանդիա ԲնությունՖինլանդիա ԾանոթագրություններՖինլանդիաԵվրոպական ՄիությունՀյուսիսային ԵվրոպաՀյուսիսային ԽորհուրդՇենգենյան համաձայնությունՇվեդերենՖիններեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Զվարթնոց միջազգային օդանավակայանՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՄանե ՄխոյանՆավթԵռանկյան միջնագիծԱրմավիրՀայաստանի զինանշանԱմբրոքսոլԼիբանանի ճգնաժամ (1958)Շուշիի ազատագրումԻսլամԿռունկներԼեոնիդ ՊարֆյոնովՌուսաստանԱնաֆիլաքսիաԶանգվածի պահպանման օրենքՊարբերական աղյուսակՄոսկվաԱլմա-Աթայի հռչակագիրԱրհեստական բանականությունՀանցագործության հանցակազմԵզդիներԴանթեական առասպելԱրգանդի վզիկի քաղցկեղԵգիպտոսՇիզոֆրենիաՎահան ՏերյանՀոգեկան հիվանդություններԹոքաբանությունԳրիգոր ԼուսավորիչԱՄՆ-ի նախագահների ցանկՋրածինՄարտիրոս ՍարյանՍտոմատոլոգիաԳլխավոր էջԱնդրանիկ ՍողոյանԱնկախ պետությունների դրոշներԱրցախյան ազատամարտՀուդայածառՎինսենթ վան ԳոգԳրիգոր ԶոհրապՀակոբ ՊարոնյանԿուսաթաղանթԱնդրանիկ ՕզանյանԱզոտԱրծվաշենԱկսել ԲակունցՍայաթ-ՆովաՏասը կույսերի առակԱուտիզմԿեսարյան հատումԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՍարդարապատի հերոսամարտԱդրենալինՈւղիղ խնդիրԱղբյուր ՍերոբԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԲանանSpotifyՀարկԱրշակ Բ (օպերա)ՀիսուսԹիթեռներԱհաբեկչությունԶատիկը ՀայաստանումՌոբերտ ԱբաջյանԲարորակ ուռուցքներՀապավումԱնահիտՀայաստանի գետերի ցանկԳորշ արջԹվաբանական պրոգրեսիաՌամադան (ամիս)ՆևրոզներՎանի թագավորության արքաների ցանկՄենք ենք, մեր սարերը (ֆիլմ)🡆 More