Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյան: հայ ըմբիշ

Արթուր Գևորգի Ալեքսանյան (հոկտեմբերի 21, 1991(1991-10-21), Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի քառակի չեմպիոն (2014, 2015, 2017, 2022), Եվրոպայի յոթակի չեմպիոն (2012, 2013, 2014, 2019, 2020, 2023, 2024), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012), 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 2020 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն (2019):

Արթուր Գևորգի Ալեքսանյան
Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյան: Կենսագրություն, Պարգևներ, Ծանոթագրություններ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝Սպիտակ արջ
Ազգություն՝Հայ
Մասնագիտացում՝Հունահռոմեական ըմբիշ
Երկիր՝Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյան: Կենսագրություն, Պարգևներ, Ծանոթագրություններ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 22, 1991 (32 տարեկան)
Ծննդավայր՝Հայաստան Գյումրի, Հայաստան
1,9 մետր
Քաշ՝98 կիլոգրամ

Կենսագրություն

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեականըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ 2007-2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում։ 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն պատանիների 84 կգ քաշային կարգում։

2011 թվականին Արթուրը տեղափոխվեց ավելի ծանր քաշային կարգ։ Հայաստանի առաջնությունում հաղթելուց հետո նա համալրեց Հայաստանի ազգային հավաքականի շարքերը (2011 թվականին նաև Հայաստանի սպորտի վարպետի կոչմանն է արժանացել)։ Նրա մեկնարկային առաջնությունը Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ նա հասավ մինչև եզրափակիչ, սակայն պարտվեց բելառուս Մատվեյ Ձեյնիչենկոյին։ 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ոսկե մեդալ։ Այդ առաջնության ընթացքում նա հաղթեց 5 գոտեմարտում՝ մրցակիցներին տալով ընդամենը մեկ միավոր։ Ապա Արթուրը հաղթեց Սոֆիայի լիցենզիոն առաջնությունում և ստացավ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք։ Կիսաեզրափակչում նա պարտվեց ապագա օլիմպիական չեմպիոն Ռեզաի Գասեմին (Իրան), բայց հետագայում, հաղթելով Թուրքիան և Կուբան ներկայացնող մարզիկներին, նվաճեց բրոնզե մեդալ։

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի 2014 և 2015 թվականների լավագույն մարզիկ։ Նույն թվականին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյան: Կենսագրություն, Պարգևներ, Ծանոթագրություններ 
«Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ

2015 թվականի ապրիլի 25-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ։ Գրեթե չորս ամիս անց՝ օգոստոսի 8-ին, ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն։ 2016 թվականի օգոստոսի 17-ին, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը (Ատլանտայի օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանի նվաճած ոսկուց հետո)։

Բելգրադում ընթացող 2022 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

2023 թվականին Խորվաթիայում դարձել է Եվրոպայի վեցակի չեմպիոն 97 կգ քաշային կարգում, հաղթել է բուլղարացի Կիրիլ Միլովին։

2023 թվականին Բելգրադում հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը նվաճել է արծաթե մեդալ և 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

2024 թվականին Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուրը, եզրափակիչ գոտեմարտում 6։3 հաշվով հաղթելով ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևին (հանդես էր գալիս որպես անհատ չեզոք մարզիկ), դարձել է աշխարհամասի յոթակի չեմպիոն։

Պարգևներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյան: Կենսագրություն, Պարգևներ, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)» հոդվածին։

Tags:

Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյան ԿենսագրությունԸմբշամարտիկ Արթուր Ալեքսանյան ՊարգևներԸմբշամարտիկ Արթուր Ալեքսանյան ԾանոթագրություններԸմբշամարտիկ Արթուր Ալեքսանյան Արտաքին հղումներԸմբշամարտիկ Արթուր Ալեքսանյան19912012201320142015201720192020202220232024Ամառային Օլիմպիական խաղեր 2016Ամառային Օլիմպիական խաղեր 2020ԳյումրիԵվրոպական խաղեր 2019Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀոկտեմբերի 21Հունահռոմեական ըմբշամարտՕլիմպիական խաղեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արտաշես Ա ԲարեպաշտԿոստանդնուպոլիսՎիքիպեդիաԱրտարգանդային հղիությունՎերաբերական (խոսքի մաս)Լեոնիդ ԱզգալդյանՈւկրաինաՍերժ ԱվետիքյանԱրմեն Տիգրանյան (երգահան)ԱրտադրյալՀարավային ԱմերիկաՌափայել ՊատկանյանԵվրասիաՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՌուսաստանՎազգեն Ա ԲուխարեստցիՆոր ԶելանդիաՄատենադարանՍևանա լճի պահպանությունՄուրացանՆապաստակներՄողեսներԴերբայԵռանկյան բարձրությունՍպիտակի երկրաշարժԼիլիթ ՀովհաննիսյանՍիմոն ԱբգարյանԵրկրաշարժՀեպատիտ CՔրիստիան ԲեյլՀայրենական մեծ պատերազմԽրիմյան ՀայրիկԷպոսՀայաստանի քաղաքներըՀայկական անմոռուկԱվարայրի ճակատամարտՖեռնան ՄագելանԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՆեղոսԲուրգ (երկրաչափություն)Արշակ ԿարապետյանԱրագածոտնի մարզՍողոմոն ԹեհլիրյանՀայաստանի տնտեսությունՄարդու պապիլոմավիրուսԱստղՄիքայել ՆալբանդյանՄարգինալԱռաքյալը (Մուրացան)ԲառակապակցությունԵվրոպաԱպրիլի 24Եռանկյան միջնագիծԺողովրդավարությունԱնանուխՎազգեն ՍարգսյանԿողմնացույցՓորլուծությունՍիլվա ԿապուտիկյանԱքբար ՄեծՇիրակի մարզՍևանա լիճՍեռական հերպեսՓոշոտումՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՕսմանյան կայսրությունՀայոց ցեղասպանությունՍոս ՍարգսյանԵռանկյունԲուլինգԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Ռոբերտ ՔոչարյանԶվարթնոցի տաճարԻլհամ ԱլիևՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԹաթուլ Կրպեյան🡆 More