Բառակապակցություն

Բառակապակցություն, որևէ լեզվի՝ երկու կամ ավելի բառերից կազմված ինքնուրույն շարահյուսական միավոր, որն արտահայտում է անդամազատ, բայց ամբողջական հասկացություն։ Բառակապակցությունները կազմվում են խոսքի մասերի կապակցելիության օրենքներով։ Լինում են 2 տեսակ՝ ազատ և կայուն։ Ազատ բառակապակցությունների մեջ բառերից մեկը հանդես է գալիս որպես անդամ՝ լրացյալ։ Հայերենում լրացյալ կարող են լինել գոյականը, ածականը, բայը, մակբայը, հազվադեպ՝ դերանունն ու թվականը։ Ազատ բառակապակցությունները ստորաբաժանվում են ըստ լրացումների բնույթի և իմաստի։ Այսպես գոյականը ստանում է գոյական, ածական, թվական և այլ լրացումներ, որոնք արտահայտում են որոշչային, խնդրային կամ պարագայական հարաբերություններ։ Կայուն բառակապակցությունները ծագել են ազատ բառակապակցություններից, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերածվել բաղադրյալ անունների (Կովկասյան լեռներ, Խաղաղ օվկիանոս), դարձվածքների, հարադրական բարդությունների։

Բառակապակցությունների դասակարգումը

Բառակապակցությունները դասակարգվում են․

  • Ըստ կազմության
  • Ըստ բաղադրիչների կապակցելիության սերտության աստիճանի
  • Ըստ գերադաս անդամի խոսքի մասային պատկանելիության

Ըստ կազմության բառակապացությունները լինում են երկանդամ և բազմանդամ։ Բառակապակցությունը միաբառ լինել չի կարող, այն կազմված է լինում երկու կամ ավելի բառերից, օրինակ՝ գեղեցիկ աղջիկ, Երևանի Մանկավարժական համալսարան և այլն։

Ըստ բաղադրիչների կապակցելիության սերտության աստիճանի բառակապակցությանները լինում են ազատ և կայուն։

Ազատ բառակապակցությունները կազմվում են խոսքի ժամանակ և դրանց բաղադրիչները կարող են իրարից հեշտությամբ բաժանվել, գործածվել առանձին-առանձին, ինչպես նաև միանալ տարբեր բաղադրիչների հետ և ուրիշ բաղադրիչներ կազմել, օրինակ՝ պատանի բարեկամ, առաջին կարգ, քաղցր հայացք, զբաղվել ընթերցանությամբ բառակապակցությունների բաղադրիչները տարրալուծելի են , դրանց ստորադաս անդամները կարող են այլ գերադաս անդամների հետ գործածվել, այսպես՝ երիտասարդ բարեկամ, երրորդ կարգ, անմիտ հայացք, զբաղվել նկարչությամբ, ինչպես նաև ստորադաս անդամները կարող են գործածվել այլ գերադաս անդամների հետ, այսպես՝ պատանի մանկավարժ, առաջին դասարան, քաղցր միրգ, տարվել ընթերցանությամբ։

Կայուն բառակապակցությունները խոսքի ընթացքում չեն կազմվում, այլ կառուցված են լինում մշտապես իրար հետ գործածվող բաղադրիչներից և մեկ իմաստ են արտահայտում։ Այս բառակապակցությունների համար լեզվում նախապես ստեղծվել են պատրաստի կաղապարներ, այսպես՝ Ազգային ժողով, ծծմբական թթու, գառան դմակ և այլն։

Կայուն բառակապակցությունները լինում են երկու տեսակ՝ ոչ վերաիմաստավորված և վերաիմաստավորված։

Կայուն բառակապակցության ոչ վերաիմաստավորված իմաստով անվանվում են՝

  • Աշխարհագրական անունները, օրինակ՝ Սևանա լիճ, Մասիս սար, Հեռավոր արևելք և այլն,
  • Երկրների, պետությունների, մարզերի, քաղաքների ու գյուղերի անվանումները, օրինակ՝ Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղ, Մեծ Բրիտանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այլն,
  • Պետական կառավարման մարմիններն ու գերատեսչությունները, օրինակ՝ Ազգային ժողով, Անվտանգության խորհուրդ և այլն,
  • Մարդկանց բաղադրյալ հատուկ անունները, օրինակ՝ Տիգրան Մեծ, Արշակ Երկրորդ, Իվան Ահեղ և այլն,
  • Գիտական տերմինները, օրինակ՝ բաղադրյալ ստորոգյալ, խոսքի մաս և այլն։
  • Պարբերականների, գրքերի, ստեղծագործությունների անվանումներ, վերնագրեր, օրինակ՝ «Գրական թերթ», «Վերք Հայաստանի» և այլն։

Վերաիմաստավորված բառակապակցությունների ներքո պետք է հասկանալ միայն դարձվածային միավորները։

Ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատկանելիության բառակապակցությունները լինում են՝ գոյականական, ածականական, թվականական, բայական, մակբայական, դերանվանական։

Գոյականական

Գոյականական գերադաս անդամ ունեցող բառակապակցությունները կարող են ունենալ գոյականի տարբեր հոլովներով արտահայտված լրացումներ, օրինակ՝ ոսկի երազ, երեխայի ձայն, աշնան քամի, ծղոտից գլխարկ, հյուսերով աղջիկ, հանդիպում գրասենյակում և այլն։ Առավել տարածված են ածականներով և թվականներով լրացումներոը, օրինակ՝ առաջին դասարան, պատկերազարդ նկար և այլն, քիչ չեն դերանուններով և մակբայներով լրացումները, օրինակ՝ համայն աշխարհը, առավոտյան մարմնամարզություն և այլն։

Ածականական

Հայերենում բավականին տարածված են ածական գերադաս անդամով բառակապակցություններ, որոնց լրացումները կարող են արտահայտվել գոյականներով՝ խելքից պակաս, մտքով տկար, ածականներով՝ անսահման բարի, մակբայներով՝ արտաքուստ խաղաղ, թվականներով՝ երկու երեսանի, դերբայներով՝ գովելու արժանի, դերանուններով՝ այդքան գեղեցիկ։

Թվականական

Քիչ գործածական են թվական գերադաս անդամով կազմված բառակապակցությունները։ Դրանցից են՝ մոտավորապես քսան, համարյա հարյուր։

Դերանվանական

Այս բառակապակցությունները քիչ են գործածվում։ Օրինակ՝ համարյա բոլորը, գրեթե այսքանը։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 298 Բառակապակցություն 

Tags:

Բառակապակցություն ների դասակարգումըԲառակապակցություն ԾանոթագրություններԲառակապակցությունԱծականԲայԲառԳոյականԴարձվածքԴերանունԹվականԽաղաղ օվկիանոսՄակբայ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վարդանանք (պատմավեպ)Պապ թագավորԺամանակի պարագաՄակդիրՎիքիպեդիաՄիջին ականջի բորբոքումՌեջեփ Թայիփ ԷրդողանԷպոսԷրեբունի ամրոցՄաշկային հիվանդություններՎլադիմիր ԼենինՀաղպատի վանական համալիրԱրքիմեդի օրենքՎանի թագավորության արքաների ցանկՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՆռնենիՍպիտակավոր վանքԴավիթ ԲեկԹվաբանական պրոգրեսիաԱդրբեջանՄաշկի սնկային հիվանդություններՔրիստոնեությունՀյուսիսային ԱմերիկաՄարիխուանաՋաննի ՌոդարիԿոկորդաբորբՈւկրաինաԱվստրալիաՄիքելանջելոՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀակաբիոտիկներՀավասարասրուն սեղանԻլհամ ԱլիևԳուրգեն ՄահարիՏատիկիս դաջվածքներըԲացատրական բառարանՎիքիպահեստԵրկրորդ համաշխարհային պատերազմՄարգինալացումԿայծակՈւրց44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկԷպիլեպսիաՆԱՏՕՃապոնիաՆշիկաբորբԼեոնարդո դա ՎինչիՀայ գրերի գյուտՍասունԱռասպելՉինաստանԳեղարքունիքի մարզԱպրիլի 24ՓիղՀայկական գամփռՄարքեթինգՄարգինալԿրծքավանդակի ցավՍիամանթոԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Պարադի փողոց 588Ռոբերտ ՔոչարյանԱրտաշեսյանների թագավորությունՍակավարյունությունՄեջքի ցավԱնանուխՀամեմատությունՄիություն և առաջադիմությունԱրգենտինաՋեմալ փաշաՊարույր ՍևակՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Արշիլ ԳորկիԲառակապակցությունԳարեգին ՆժդեհՕվկիանոս🡆 More