Նռնենի

Նռնենի (լատին․՝ Punica granatum), նռնազգիների ընտանիքի տերևաթափ պտղատու թփերի և ոչ մեծ ծառերի ցեղ, երկարավուն կաշեկերպ տերևներով, ալ կարմիր ծաղիկներով։

Նուռ
Նուռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մրտածաղկավորներ
Ընտանիք Նռնազգիներ
Ցեղ Նռնենի
Լատիներեն անվանում
Punica granatum
Հատուկ պահպանություն

Նռնենի
Դասակարգումը
Վիքիցեղերում

Նռնենի
Պատկերներ
Վիքիպահեստում




Կենսաբանական նկարագիր

Նռնենի 
Բուսաբանական նկարազարդումը գրքից OV Tome «Flora von Deutschland, Österreich und der Schweiz», 1885

Պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Բնի բարձրությունը մինչև 5 մ է։ Տերևները կաշեկերպ են, փայլուն, նշտարաձև կամ երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ փնջերով, վառ կարմիր։ Պտուղը հատապտղանման է՝ գնդաձև, հաստ պտղամաշկով, բարակ թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են (ըստ ավանդության՝ 365 հատ)՝ պատված բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն (քաղցր, թթվաշաքաղցր) հյութալի շերտով։

Տարածում

Նռնենին վայրի ձևով հանդիպում է Փոքր և Միջին Ասիայում, Հարավային Կովկասում, Իրանում, Աֆղանստանում։ Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։

Հայաստանում

Հայաստանում վայրի վիճակում հանդիպում է Սյունիքի (Մեղրի, Գորիս) և Լոռու (Ալավերդի-Ախթալա) մարզերում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Էկոլոգիա

Աճում է գետափերին, գետերի չորացած հուներում, կիրճերում, խճոտ և կավոտ լանջերին, նախալեռներում, նոսրանտառներում (400-1100 մ բարձրություններում) և այլն։ Չորասեր է։ Կարող է ընտրասերման հումք լինել չորա- և ցրտադիմացկուն սորտեր ստանալու ժամանակ։

Քիմիական կազմ

Նռան հյութը պարունակում է 8-19 % շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար, բուժիչ է։ Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ), ինչպես նաև բուժիչ նպատակներով, իսկ կեղևի եփուկը կամ թուրմը՝ որպես ճիճվամուղ միջոց։ Տերևը, արմատը և բնի կեղևը պարունակում են 25–32 % աղաղանյութեր։

Կիրառում և նշանակություն

Ծաղկումը տևում է մայիսից-օգոստոսը, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին։ Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար։ Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են ներկերի ստացման, նուրբ կաշիների դաբաղման համար։ Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ) վիճակում։ Պետք է հավաքել հասուն վիճակում, քանի որ պահելով չի հասունանում։ Օգտագործվում են նուրբ կաշիների աղաղման և ներկերի պատրաստման համար։ Գեղազարդիչ է։ Չորասեր է։ Կարող է ընտրասերման հումք լինել չորա- և ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար։ Հայոց մեջ նռնենին համարվել է առատության խորհրդանիշ։ Հայկական ճարտարապետական հուշարձանների պատերին, խաչքարերի վրա հաճախ կարելի է տեսնել նռան զարդաքանդակներ։

Պատկերասրահ

Գեղարվեստական գրականության մեջ

  • Նուռ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 112-114։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Борисова А. Г. Род 921. Гранат — Punica // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1949. — Т. XV. — С. 553. — 742 с. — 4000 экз.

Արտաքին հղումներ

Նռնենի Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նռնենի» հոդվածին։
Նռնենի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նռնենի» հոդվածին։

Tags:

Նռնենի Կենսաբանական նկարագիրՆռնենի ՏարածումՆռնենի ԷկոլոգիաՆռնենի Քիմիական կազմՆռնենի Կիրառում և նշանակությունՆռնենի ՊատկերասրահՆռնենի Գեղարվեստական գրականության մեջՆռնենի ԾանոթագրություններՆռնենի ԳրականությունՆռնենի Արտաքին հղումներՆռնենիԼատիներենԾաղիկՏերև

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱստղԵվրասիաԱղմուկ ականջներումՄիջին ականջի բորբոքումԱղասի ԱյվազյանՀապավումԿոկորդաբորբԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՆոյյան տապանՕրգազմՍուրբ ծնունդԺենգյալով հացԿրծքագեղձի քաղցկեղԳայլերԱծխածինՀայերենԱնիՆոր ԶելանդիաԵրաժշտական գործիքներՎերածնունդՄոնա ԼիզաՆախադասությունԲիբլիական (պոեմ)Ազգային ժողովրդավարական բևեռԿույր աղիքԹիթեռներԼուսանԳառնու հեթանոսական տաճարՍպիտակ ձին (պատմվածք)ՄատենադարանԱնալ սեքսՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Աղբյուր ՍերոբԴավիթ ԱնանյանԱֆղանստանBooking.comԱշխարհի բնակչությունՍումգայիթի ջարդերԹուրք-հայկական պատերազմ (1920)Տարերային աղետներԲարդ նախադասությունԹոմաս ԷդիսոնՖեռնան ՄագելանԱրքիմեդեսԿիստաԱմերիկաՄովսես ԳորգիսյանՄուշեղ ԳալշոյանԳարեգին ԲՎանաձորՄայր Հայաստան հուշահամալիրԱրեգակնային համակարգԴաունի համախտանիշՀայաստանի դրոշԵգիպտոսՆապաստակներՔրոմոսոմԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԱրտիստը (Շիրվանզադե)ՇվեդիաՎիտամին CՀրանտ ՄաթևոսյանԺամՆավթՇվեյցարիաՀայաստանի քաղաքներըՓղերՀայկական հարցԳագիկ ԲՀայաստանԵրկիր ՆաիրիԿալցիումԳրիգոր ԶոհրապՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)🡆 More