Գինի

Գինի (լատին․՝ vinum), ոգելից խմիչք (բնական թնդությունը՝ 9-16 %, թնդացված՝ 16-22 %), որը ստացվում է խաղողի կամ մրգապտղային հյութի ամբողջական կամ մասնակի խմորման միջոցով (երբեմն սպիրտի կամ այլ նյութերի ավելացմամբ)։ Խաղողի և խմորումների տարբեր տեսակներից ստացվում են տարբեր տեսակի գինիներ։ Այս տեսակները խաղողի, ֆերմենտացման գործընթացում ներգրավված ռեակցիաների և արտադրական պրոցեսի կենսաքիմիական զարգացման միջև բարդ փոխազդեցությունների արդյունք են։ Շատ երկրներ ընդունում են իրավական նշանակումներ, որոնք սահմանում են գինու ոճն ու որակը։ Սովորաբար դրանք սահմանափակում են խաղողի աշխարհագրական ծագումը և թույլատրելի տեսակները, ինչպես նաև գինու արտադրության այլ ասպեկտներ։ Գինիները, որոնք ստացված չեն խաղողից տարբերակվում են բրնձի գինի և մրգատու գինիներ` սալոր, բալ, նուռ, հաղարջ և կտտկենի։

Գինի
Գինի
Ենթատեսակfermented alcoholic beverage? և alcoholic fruit beverage?
Բաղադրամասերկարմիր գինի, սպիտակ գինի և փրփրուն գինի
Գույնկարմիր, վարդագույն, սպիտակ և նարնջագույն
Գինի Wine Վիքիպահեստում
Գինի
Կարմիր գինիով բաժակ
Գինի
Գինու գործարանի տակառներն Արենիում

Գինին արտադրվում է հազարավոր տարիներ շարունակ։ Հայտնի հնագույն գինու գործարանը 6,100 տարեկան Արենի-1 գինու գործարանն է Հայաստանում։ Գինու ամենահին հայտնի հետքերից մեկը Վրաստանից է (մ.թ.ա. 6000), Իրան (մ.թ.ա. 5000 թվական) և Սիցիլիա (մ.թ.ա. 4000 թվական) չնայած դրան կան ապացույցներ այն մասին, որ նմանատիպ ալկոհոլային խմիչք ավելի վաղ առկա էր Չինաստանում (մ.թ.ա. 7000 թվական)։ Գինին հասավ Բալկանյան թերակղզի մ.թ.ա. 4500 թ.-ին և օգտագործվում էր Հին Հունաստանում, Թրակիաում և Հռոմում։ Պատմության ընթացքում գինին օգտագործվել է իր հարբեցնող ազդեցության պատճառով։

Գինին երկար ժամանակ կարևոր դեր է խաղացել կրոնի մեջ։ Կարմիր գինին կապված էր հին եգիպտացիների արյան հետ և օգտագործվում էր ինչպես Դիոնիսոսի հունական պաշտամունքի, այնպես էլ հռոմեացիների կողմից իրենց Բակհանալիայում․ Հուդաիզմը այն ներառում է նաև Կիդդուշում և քրիստոնեություն՝ էվկարիսում։

Գոյություն ունեն գինիների տարբեր դասակարգումներ։ Հայաստանում ընդունված է գինիները դասակարգել ըստ սպիրտի և շաքարի պարունակության.

  • Սեղանի գինիներ
    • Անապակ գինի (շաքարի պարունակությունը ոչ ավել քան 0,3 % (3 գր/լիտր), սպիրտ՝ 9-13 %)։ Գինին «անապակ» է կոչվում, քանի որ դրանում շաքարը գրեթե ամբողջությամբ խմորման է ենթարկվել։
    • Անապակ հատուկ (սպիրտ՝ 14-16 %, շաքար՝ մինչև 3 գր/լիտր)
    • Կիսաանապակ (սպիրտ՝ 9-13 %, շաքար՝ 5-30 գր/լիտր)
    • Կիսաքաղցր (սպիրտ՝ 9-12 %, շաքար՝ 30-80 գր/լիտր)
  • Հատուկ (թնդացված)
    • Թունդ (սպիրտ՝ 17-21 %, շաքար՝ 30-120 գր/լիտր)
    • Քաղցր (սպիրտ՝ 14-20 %, շաքար՝ մինչև 15գր/լիտր)
    • Կիսաաղանդերային (սպիրտ՝14-16 %, շաքար՝ 50-120 գր/լիտր)
    • Աղանդերային (սպիրտ՝ 15-17 %, շաքար՝ 160-200 գր/լիտր)
    • Լիկյորային (սպիրտ՝ 12-16 %, շաքար՝ 210-300 գր/լիտր)
  • Բուրավետացված գինիներ (սպիրտ՝ 16-18 %, շաքար՝ մինչև 6-16 %)
  • Փրփրուն գինիներ, որոնք խմորման ժամանակ հարստացվում են ածխաթթու գազով։ Ամենահայտնի փրփրուն գինին է շամպայնը, որը պատրաստվում է Ֆրանսիայի Շամպան նահանգում հայտնաբերված տեխնոլոգիայով։
    • Բրյուտ - կյուվե (սպիրտ՝ 9-13 %, շաքար՝ 0 գր/լիտր)
    • Էքստրաբրյուտ (սպիրտ՝ 9-13 %, շաքար՝ 3-6 գր/լիտր)
    • Բրյուտ (սպիրտ՝ 9-13 %, շաքար՝ մինչև 15 գր/լիտր)

Կա տարածված կարծիք, որ գինու չափավոր օգտագործումը նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման ռիսկը, սակայն վերջին տարիներին տպագրված գիտական հետազոտությունները նման կապ չեն գտել։ Ալկոհոլը անգամ քիչ քանակներով օգտագործելու դեպքում բարձրացնում է որոշ տեսակի քաղցկեղների առաջացման ռիսկը։

Պատմություն

Գինի 
Մուտքը դեպի Արենի-1 քարանձավ, Հայաստանի հարավում, Արենի քաղաքի մոտակայքում. Քարանձավը աշխարհի ամենահին հայտնի գինու գործարանի և աշխարհի ամենահին հայտնի կաշվե կոշիկի հայտնաբերման վայրն է.

Խաղողի գինու և խաղողագործության ամենավաղ հնագիտական ապացույցները թվագրվում են մ.թ.ա. 6000-5800 թվականներին ժամանակակից Վրաստանի տարածքում։ Հնագիտական և գենետիկ ապացույցները վկայում են, որ այնուամենայնիվ գինու ամենավաղ արտադրությունը համեմատաբար ավելի ուշ է եղել, հավանաբար տեղի է ունեցել Հարավային Կովկասում, որն ընդգրկում է Հայաստանը և Վրաստանը, կամ Արևմտյան Ասիայում (Հայկական լեռնաշխարհ և հյուսիսային Իրան

Հայտնաբերվել է խաղողի վրա հիմնված ֆերմենտացված ըմպելիքի ամենավաղ ապացույցը Չինաստան(մ.թ.ա. 7000 թ.) և գինու ամենավաղ ապացույցը Վրաստան (մ.թ.ա. 6000 թ.), Իրան (մ.թ.ա. 5000 թ.), և Սիցիլիա (մ.թ.ա. 4000 թ.). Գինու արտադրության օբյեկտի ամենավաղ ապացույցն է Արենա-1 գինու գործարան Հայաստանում, որը ամենաքիչը 6100 տարեկան է.

Գինի 
Արևելյան աստիճաններով ռելիեֆի առանձնահատկություն Ապադանաում, Պերսեպոլիսում, պատկերելով Հայերին թագավորին կուժով գինի բերելուց։

Հնագետների 2003 թվականի զեկույցում նշվում է բրինձի խաղողի հետ խառնվելու հավանականության մասին, խառը խմորիչ խմիչքներ արտադրելու համար Չինաստանում, մ.թ.ա յոթերորդ հազարամյակի առաջին կեսերին։ Հենանի նեոլիթյան տեղանքում պատրաստված կավե ամանեղենի մեջ պարունակվում էին գինեթթվի և այլ օրգանական միացությունների հետքեր, որոնք սովորաբար հանդիպում են գինու մեջ։ Այնուամենայնիվ, տարածաշրջանի բնիկների համար նախատեսված այլ պտուղներ, ինչպիսին է ալոճը, չի կարելի բացառել։ Եթե այս ըմպելիքները, որոնք, կարծես, բրնձի գինու նախորդներն են, ներառում են խաղող ավելի, քան այլ մրգեր, դրանք կլինեին Չինաստանի մի քանի տասնյակ բնիկ վայրի վայրերից որևէ մեկինը ավելի շուտ, քան խաղող մշակովին ”, որը ներդրվեց այնտեղ 6000 տարի անց.

Գինու մշակույթի տարածումը դեպի արևմուտք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր Փյունիկիացիների կողմից, որոնք տարածվում էին քաղաք-պետություն մի բազայից դեպի Միջերկրական ծովի ափերի մոտ այսօրվա Սիրիա, Լիբանան, Իսրայել, և Պաղեստին։ Բիբլոսի գինիները արտահանվում էին Հին Եգիպտոս, այնուհետև ամբողջ Միջերկրական ծովի հարակից երկրներ։ Ապացույցները ներառում են փյունիկյանական երկու նավեր՝ մ.թ.ա. 750 թվականից, որոնք հայտնաբերվել են Ռոբերտ Բալլարդի կողմից, որի գինու բեռը դեռևս անձեռնմխելի էր։ Որպես գինու առաջին մեծ առևտրականները, փյունիկացիները կարծես դա պաշտպանել են ձիթայուղի մի շերտի օքսիդացումից, փյունիկացիները այն պաշտպանել են օքսիդացումից ձիթայուղի մի շերտով, որին հաջորդել է սոճու և խեժի կնիքը։ Չնայած նրան, որ Նուգարական մշակույթում` Սարդինայում կար սովորություն գինի խմել, նախքան փյունիկացիների գալը։

Գինի 
Վրաստան, Կվեվրի հին գինու անոթ

Պերսեպոլիսում գտնվող Ապադանա պալատի ամենավաղ մնացորդները(Մ.թ.ա. 515 թ) ներառում են Աքեմենյան կայսրության ենթակա ժողովուրդների զինվորներին պատկերող քանդակներ, որոնք նվերներ են բերում Աքեմենյան թագավորին, նրանց հետ հայերը բերում են իրենց հանրահայտ գինին։

Գրական հիշատակումները գինու մասին շատ են Հոմերոսի աշխատություներում (մ.թ.ա. 8-րդ դար, բայց հնարավոր է` հիշատակվի ավելի վաղ ստեղծագործություններում), Ալկմանի (մ.թ.ա. 7-րդ դար) և այլոց։ Հին Եգիպտոսում 36 գինիներից 6-ը ամֆորաում գտնվեցին թագավորի՝ Թութանհամոնի գերեզմանում, որը կրում էր «Խաի» անունը, արքայական գինեգործ։ Գինու հետքեր են հայտնաբերվել նաև Կենտրոնական Ասիայում, Սինծիանում՝ ժամանակակից Չինաստան, մ.թ.ա. երկրորդ և առաջին հազարամյակներին։

Գինու դիետիկ հատկությունները

Գինին օժտված է մարդու համար արժեքավոր մի շարք հատկություններով՝

  • պարունակում է ֆերմենտներ, որոնք օրգանիզմում նպաստում են նյութափոխանակությանը,
  • ունի հականեխիչ հատկություններ,
  • կարմիր գինիներն օժտված են P-վիտամինային ակտիվությամբ, օրգանիզմից հեռացնում են թունավոր նյութերը,
  • ամրացնում է զարկերակները, կարմիր գինիները նպաստում են ճարպային նստվածքների և սրտի իշեմիկ հիվանդությունների նվազմանը։

Ծանոթագրություններ

Գինի 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գինի հոդվածին
Գինի Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինի» հոդվածին։
Գինի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 72 Գինի 

Tags:

ԼատիներենՍպիրտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ալեքսանդր ՍպենդիարյանԲացառական հոլովԱշոտ Բ ԵրկաթՄոլորակԹոքաբորբԱրյան շրջանառությունՎանաձորՀրանտ ԴինքԱռաքյալներՀայկ և ԲելՓիղՈւկրաինաԲաժանարարների աղյուսակԳոյական անունԼիոնել ՄեսսիՎբեթԱրյունՀամեմատությունՀամիդյան ջարդերԵրիկամաքարային հիվանդությունՔիմիական ռեակցիաներԵհովայի վկաներՕսկար ԱյզեկՀնդեվրոպական լեզուներԱքբար ՄեծՇոկոլադՏիգրան ՄանսուրյանԴաշտանՎարդանանց պատերազմԲագրատ ԳալստանյանՄեծ պանդաԿենդանակերպԱմերիկայի հայտնագործումՀայերենի այբուբենԳնարբուկԴավիթ ԲեկՀայերԱրջերՎիտամին AԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԱղերՎարդԱղասի ԱյվազյանԱրարատՋեմալ փաշաԱնմոռուկ (խորհրդանիշ)Քաոս (վեպ)ՄասոնականությունԴլե ՅամանՎիքիպահեստԱվրորայի լուսաբացըՆոր ԶելանդիաԲաշ-Ապարանի ճակատամարտՎանՎանա ծովուն արշալույսըԱլբերտ ԱզարյանՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Արտաշես Ա ԲարեպաշտՏիգրան ՊետրոսյանԻսրայելԱրտարգանդային հղիությունԱրտադրյալՎիրուսներԱյրին (նորավեպ)ՀայերենՄակերեսՌոբերտ ԱբաջյանՄիակազմ նախադասություններՀրեաներԵղիշե ՉարենցՄիրհավ (պատմվածք)Պատմություն Հայոց (Խորենացի)Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՎարդան Ղուկասյան (Դոգ)ԲուլինգՎագր🡆 More