Բրինձ

Բրինձ (լատ․՝ Oryza), հացազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսեր, հատիկավոր մշակաբույս։ Հայտնի է բրնձի մոտ 23 տեսակ։

Բրինձ
Բրինձ
Բրինձ
ԵնթատեսակՀացահատիկային բույսեր, հիմնական սննդամթերք, caryopsis?, սննդային բաղադրամաս և երկար պահպանվող մթերք
Բրինձ Rice Վիքիպահեստում

Ցողունը հասնում է 60÷150 սմ բարձրության։ Ծաղկաբույլը՝ հուրան, հասկիկները՝ միածաղիկ են, պտուղը՝ հատիկ, թեփուկավոր։ Տերևները բավականին լայն են, մուգ կանաչ, եզրերը՝ փշփշոտ։

Թեփուկներից մաքրված հատիկը պարունակում է 15 % ջուր, մոտ 74 % ածխաջրեր, մոտ 8 % սպիտակուցներ, 0,4 % ճարպեր, 2,1 % թաղանթանյութ, 0,5 % մոխիր։

2011 թ. բրինձ արտադրող

երկրների վերին 20-ը
(միլիոն տոննա)

{{{2}}} Չինաստան 202.6
{{{2}}} Հնդկաստան 155.7
Բրինձ Ինդոնեզիա 65.7
{{{2}}} Բանգլադեշ 50.6
{{{2}}} Վիետնամ 42.3
Բրինձ Թաիլանդ 34.5
{{{2}}} Մյանմա 32.8
Բրինձ Ֆիլիպիններ 16.6
{{{2}}} Բրազիլիա 13.4
{{{2}}} Կամբոջա 8.7
Բրինձ Ճապոնիա 8.4
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 8.3
Բրինձ Հարավային Կորեա 6.3
Բրինձ Պակիստան 6.1
{{{2}}} Եգիպտոս 5.6
{{{2}}} Մադագասկար 5.0
{{{2}}} Նիգերիա 4.5
{{{2}}} Նեպալ 4.4
{{{2}}} Շրի Լանկա 3.8
{{{2}}} Իրան 3.2
Աղբյուրը՝

Պարենի և գյուղատնտեսության
համաշխարհային կազմակերպություն

Արտադրություն

Բրինձը հիմնականում արտադրվում և սպառվում հարավարևելյան ասիայի երկրներում։ Այն հիմնական գյուղատնտեսական արտադրանք և սննդային անվտանգության երաշխիք է հանդիսանում այդ երկրների գյուղական բնակչության համար։ Բրնձի աճեցման գործով հիմնականում զբաղվում են 1 հա-ից պակաս հողակտոր ունեցող փոքր գյուղացիական տնտեսությունները։ Բրնձի աճեցման համար պահանջվում են հատուկ պայմաններ։ Աշխատանքները հիմնականում կատարվում են ձեռքով։

Բրնձի համաշխարհային արտադրության 95 %-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին։ Միայն դրա կեսի արտադրությունն ապահովում են Չինաստանն ու Հնդկաստանը՝ միասին։

Բուժիչ նշանակություն

Հին ժամանակներում բժշկության մեջ բրինձը օգտագործվել է իբրև դիետիկ և բուժիչ միջոց։ Օգտակար է ստամոքսի, աղիքային հիվանդությունների դեպքում։ Բրնձի ալյուրից և դդմի հյութից պատրաստած շիլան օգտագործում են պեպենների և պիգմենտային բծերի հեռացման համար։

Սննդի մեջ բրնձի օգտագործումը նպաստում է մաշկի գույնի լավացմանը։ Սննդայնությունը ավելանում է, եթե այն պատրաստում են շաքարով և կաթով։ Բրնձի և սոյայի եփուկը հատիկավորների հետ օգտագործում են բրոնխիտը և բրոնխիալ ասթման բուժելիս։

Եփուկը խորհուրդ են տալիս մարսողական ուղու օրգանների քրոնիկ հիվանդությունների ժամանակ։ Բրնձի եփուկի մեջ ավելացնելով անանուխ և սոխ՝ գործածում են իբրև քրտնաբեր և ջերմությունն իջեցնող միջոց անգինայի, գրիպի, թոքաբորբի բուժման ժամանակ։

Բրինձը հեշտ է մարսվում, ինչի համար էլ այն բարձր է գնահատվում դիետոթերապիայի մեջ։ Բրնձի եփուկը և օսլան օգտագործում են աղեստամոքսային ուղու խանգարումների ժամանակ։ Բրնձի օսլան ավելի փափուկ է, քան կարտոֆիլի, ցորենի, եգիպտացորենի օսլաները։ Այն օգտագործում են որպես մանկական փոշենյութ։ Թեփից ստացած բրնձի յուղը բուժիչ քսուքների հումք է հանդիսանում, այն համարում են նաև լավ կոսմետիկ միջոց։ Արևելյան բժիշկները, այդ թվում՝ հնդկական, հնուց համոզված էին, որ բրինձը պաշտպանում է առողջությունը և պարգևում երկարակեցություն։

Ծանոթագրություններ

Բրինձ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրինձ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 565 Բրինձ 

Tags:

Հացազգիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Իոսիֆ ՍտալինՀայկական խոհանոցԻրանԴարձվածքԱնիՀայկական ֆիլմերի ցանկԲառակապակցությունԱրյան շրջանառությունԱրմեն Տիգրանյան (երգահան)ՆԱՏՕԱնգլիաՄեր հայրենիքԲարորակ ուռուցքներԱրագիլներԱպրիլի 24ՊրիզմաՄարդու առնանդամՀովհաննես ԱդամյանԾիրանի փողըՇահեն ՄեղրյանՄիապետությունՀենրիխ ՄխիթարյանՄեղուներՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ՇուկաԱրարատի մարզՀայկական ազգային հագուստ (տարազ)Հայաստանի լեռներԿենդանակերպԳետՍասունցի ԴավիթԽաղողՈրդանման ելունի բորբոքումԱնտարկտիդաԱնտանտԱղտոտումԱլկալիական մետաղներՎանի թագավորությունԴվինԵնթակաԱցտեկներՆյարդային համակարգԵրվանդունիների թագավորությունՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՔարԲուլինգՀայ գրերի գյուտԱրևմտյան ՀայաստանԶուգահեռագիծՄեսրոպ ՄաշտոցԺոզեֆ Լուի ՊրուստԻբուպրոֆենԹամարա ՊետրոսյանՍրտամկանի ինֆարկտՇառլ ԱզնավուրՀայկական մշակույթԿորյունՄխիթարյան միաբանությունԱկսել ԲակունցԱպրիլի 18ԷներգիաԸնտանի կենդանիներՀարավաֆրիկյան ՀանրապետությունՀայաստանի թռչունների ցանկՄողեսներԵրկրորդ համաշխարհային պատերազմՀրամայական եղանակՀայոց պատմությունԱստղԷպիլեպսիա44-օրյա պատերազմՆիդերլանդներՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԶվարթնոցի տաճարՆևրոզներՖեյսբուք🡆 More