Հոմերոս

Հոմերոս (հին հունարեն՝ Ὅμηρος, մոտ մ.թ.ա.

9-րդ դար">մ.թ.ա. 9-րդ դար, անհայտ - մոտ մ.թ.ա. 8-րդ դար, Իոս (կղզի), Ios Municipality, Thira Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան), հին հույն էպոսագիր բանաստեղծ։ Ըստ ավանդության՝ կույր երգիչ։ Հոմերոսի գրչին է վերագրվում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձաններ՝ «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմների ստեղծումը։ «Իլիականը» գրվել է Տրոյական պատերազմի ժամանակ, երբ հունական երկրների կողմից Տրոյա քաղաքը տասը տարի շարունակ պաշարված էր։ Այն կենտրոնանում է Ագամեմնոն թագավորի և զինվոր Աքիլլեսի վեճի վրա, որը պատերազմի վերջին տարում տևեց մի քանի շաբաթ։ «Ոդիսականը» կենտրոնանում է Իթակեի արքա Ոդիսևսի՝ Տրոյայի անկումից հետո հայրենի երկիր վերադառնալու վրա։

Հոմերոս
հին հունարեն՝ Ὅμηρος
Դիմանկար
Ծնվել էմոտ մ.թ.ա. 9-րդ դար
Ծննդավայրանհայտ
Մահացել էմոտ մ.թ.ա. 8-րդ դար
Մահվան վայրԻոս (կղզի), Ios Municipality, Thira Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան
ՔաղաքացիությունԻոնական Միություն
Ազգությունհույն
Մայրենի լեզուհին հունարեն
ԵրկերԻլիական, Ոդիսական և Homeric epics?
Մասնագիտությունբանաստեղծ, հեղինակ և գրող
Հոմերոս Homer Վիքիպահեստում

Հոմերոսի կյանքի մասին բազմաթիվ պատմություններ տարածվել են դասական հնագույն ժամանակաշրջանում։ Ամենատարածվածն այն է, որ նա եղել է կույր երգիչ և ապրել է Հոնիայում, որը գտնվում է Փոքր Ասիա թերակղզու արևմտյան եզրի կենտրոնական մասում, ներկայիս Թուրքիայի տարածքում։ Ժամանակակից գիտնականները դրանք լեգենդներ են համարում։

Հոմերոսական (կամ հոմերական) հարցը՝ ում կողմից, երբ, որտեղ և ինչ պայմաններում են ստեղծվել «Իլիականը» և «Ոդիսականը», դեռևս շարունակում է քննարկվել։ Ընդհանուր առմամբ, ժամանակակից գիտական կարծիքները բաժանվում են երկու խմբի։ Մի մասը կարծում է, որ «Իլլիականը» (որոշ տվյալների համաձայն՝ նաև «Ոդիսականը») մի հանճարեղ գրողի ձեռքի գործ է։ Մյուսները գտնում են, որ Հոմերոսի ստեղծագործությունները բազմաթիվ ներդրողների աշխատանքների արդյունք է, և որ «Հոմերոսը» բոլոր ավանդույթների պիտակն է։ Ընդունված է, որ Հոմերոսի ստեղծագործությունները գրվել են մ․թ․ա․ 8-րդ դարի վերջին կամ 7-րդ դարի սկզբին։ Հոմերոսի պոեմները գրված են հոմերոսական հունարենով, որը հայտնի է նաև որպես էպիկական հունարեն։ Այն գրական լեզու է, որը տարբեր դարերում արտացոլել է հոնիական և էոլիդական բարբառների առանձնահատկությունները․ գերակշռում է Արևելյան Հոնիայի ազդեցությունը։ Բազմաթիվ հետազոտողներ կարծում են, որ պոեմները սկզբնապես փոխանցվել են բանավոր կերպով։

Հին ժամանակներից մինչ այժմ, Հոմերական էպոսի ազդեցությունը Արևմտյան քաղաքակրթության վրա մեծ է, որի արդյունքում գրականության, երաժշտության, արվեստի և կինոյի ոլորտներում կան բազմաթիվ գործեր։ Հոմերական էպոսները ամենամեծ ազդեցությունն են թողել հին հունական մշակույթի և կրթության վրա․ Պլատոնի համար Հոմերոսը նա էր, ով «սովորեցրեց Հունաստանին»՝ տասը Hellada pepaideuken։

Հոմերոսի հնագույն կենսագիրները

Հին աշխարհում Հոմերոսին վերաբերող շատ ավանդույթներ են տարածված եղել, սակայն դրանց մեծ մասը ժանամակի ընթացքում մոռացվել է։ Ժամանակակից գիտնականները գալով ընդհանուր կոնսենսուսի, հայտնում են, որ դրանք որպես պատմության արժեքներ չունեն։ Բազմաթիվ պնդումներ կան, ըստ որի՝ Հոմերոսը կույր է եղել (վերցնելով Ոդիսականի հերոսներից մեկի՝ Դեմոդոկուսին, ով կույր բարդ էր), որ նա ծնվել է Խիոսում, եղել է Մելես գետի և հավերժահարսի որդին, եղել է թափառական բարդ, որ նա մահացել է կամ Իոսում կամ ձկնորսների կողմից առաջարդված հանելուկը լուծել չկարողանալու պատճառով։ Հոմերոսի հնագույն ժամանակների երկու ամենահայտնի կենսագրական աշխատություններն են Հոմեր Պսևդո-Հերոդոտուսի «Հոմերոսի կյանքը» և «Հոմերոսի և Հեսիոդոսի միջև մրցությունը»։

Կենսագրություն

Հոմերոսի մասին արժանահավատ կենսագրական տեղեկություններ չեն հասել։

Հասկանալի է, սակայն, որ «Իլլիականը» և «Ոդիսականը» ստեղծվել են ավելի ուշ, քան նրանցում նկարագրված իրադարձությունները, բայց նաև մ.թ.ա. VI դարից շուտ՝ երբ դրանց գոյությունը հավաստիորեն արձանագրված է։ Ժամանակահատվածը, որում Հոմերոսը ապրել է, ժամանակակից գիտություն թվագրում է մ.թ.ա. 8-րդ դարն։ Հերոդոտոսի խոսքերով, Հոմերոսը ապրել է իրենից 400 տարի առաջ, որն էլ մատնանշում է մ․թ․ա 850 թվականը։ Անհայտ մի պատմիչ իր աշխատությունում նշել է, որ Հոմերոսն ապրել է Քսերքեսից 22 տարի առաջ, որն էլ մատնանշում է մ․թ․ա․ 1102 թվականը։ Այլ հին պատմական աղբյուրերում գրված է, որ Հոմերոսն ապրել է Տրոյական պատերազմի ժամանակ։

Հոմերոսի ծննդավայրը նույնպես անհայտ է։ Հնում 7 քաղաք՝ Սմիրնա, Քիոս, Կոլոֆոն, Սալամիս, Հռոդոս, Արգոս, Աթենք, վիճարկում էին նրա ծննդավայր լինելու պատիվը։ Ինչպես հայտնում են հույն հեղինակներ Հերոդոտոսն ու Պավսանիուսը Հոմերոսը վախճանվել է Կիկլադյան կղզեխմբի Իոս կղզում։ «Իլլիականն» ու «Ոդիսականը» ամենայն հավանականությամբ ստեղծվել են հարակից կղզիներից մեկում կամ Հունաստանի փոքրասիական ափին, որը բնակեղցած է իոնյան ցեղերի կողմից։ Բայց և այնպես, Հոմերոսական բարբառը ճշգրիտ տեղեկություններ չեն տալիս Հոմերոսի ցեղային պատկանելիության մասին, քանի որ այն հին հունարենում իոնական և էոլիական բարբառների խառնուրդն է։ Կա մի ենթադրություն, ըստ որի նրա բարբառը իրենից ներկայացնում է բանաստեղծական կոյնեի ձևերից մեկը, որը ձևավորվել է Հոմերոսի կյանքի ենթադրյալ ժամանակահատվածից առաջ։

Ավանդաբար Հոմերոսը նկարագրվում է որպես կույր մարդ։ Ամենայն հավանականությամբ, այս տեսակետը չի բխում իր կյանքի իսկական փաստերից, այլ իրենից ներկայացնում է անտիկ կենսագրության ժանրի վերականգնում։ Այդ թվում նաև, «Հոմերոս» բառը ընթերցման այլ տարբերակով նշանակում է «չի տեսնում» (ὁ μῆ ὁρῶν)։ Քանի որ շատ հայտնի լեգենդար մարգարեներն ու երգիչները կույր են եղել (օրինակ՝ Թիրեսիասը), ըստ հին տրամաբանության, որը կապում է մարգարեական և բանաստեղծական շնորհքի հետ, Հոմերոսի կուրության մասին ենթադրությունը չափազանց պարզ էր։ Բացի այդ, «Ոդիսականում» երգիչ Դեմոդոկոսը կույր է ծնվում, որը նույնպես կարող է ընկալվել որպես ինքնակենսագրական։

Հոմերոսի և Հեսիոդոսի միջև բանաստեղծական մենամարտի մասին լեգենդ կա, որը նկարագրվել է «Հոմերոս և Հեսիոդոս մրցություն» աշխատության մեջ, որը ստեղծվել է մ․թ․ա 3-րդ դարում, իսկ որոշ հետազոտողների կարծիքով էլ՝ ավելի շուտ։ Բանաստեղծները հավանաբար հանդիպել են Էվբեյա կղզում՝ զոհված Ամֆիդեմայի պատվին կազմակերպված խաղերի ժամանակ։ Նրանք կարդում էին իրենց լավագույն բանաստեղծությունները։ Մրցույթում որպես դատավոր հանդես եկած Պանեդ կայսրը մրցույթի հաղթող ճանաչեց Հեսիոդոտոսին, քանի որ նա կոչ էր անում խաղաղության և հողագործության, այլ ոչ թե պատերազմի և ջարդի։ Միաժամանակ, հանդիսատեսի համակրանքը եղել է Հոմերոսիի կողմը։

Բացի «Իլլիականից» և «Ոդիսականից» Հոմերոսն ունի նաև այլ ստեղծոգործություններ, որոնցից են «Հոմերական օրհներգերը» (մ.թ.ա. VII-V դդ. Հոմերոսիի հետ միասին համարվում են հունական պոեզիայի ամենահին օրինակները), «Մարգարետ» երգիծական պոեմը և այլն։

«Հոմերոս» բառի նշանակությունը (այն ծագել է մ․թ․ա 7-րդ դարում, Կալին Եփեսոսեցին անվանեց նրան «Ֆիվաիդայի» հեղինակ) ցանկացել են պարզել դեռևս անտիկ շրջանում, որպես իմաստ առաջադրելով «պատանդ», «հաջորդող» (Արիստոտել) կամ «կույր» (Էֆորուս), «բայց այս բոլոր տարբերակները նույնքան անհավատալի են, որքան ժամանակակից առաջարկները` իրեն «գուսան» կամ «նվագակցող» նշանակել»։

Հոմերոսյան հարցը

Դարեր շարունակ «Իլիականի» ու «Ոդիսականի» հեղինակային պատկանելությունը, չհաշված առանձին դեպքեր, կասկած չի հարուցել։ Սակայն 1795 թվականին գերմանացի գիտնական Ֆ.Ա. Վոլֆը հայտնեց այն կարծիքը, որ պոեմների հեղինակը չի կարող լինել մեկ մարդ, այն հավաքական աշխատանքի արդյունք է։ Այդ թեզով սկիզբ դրվեց այսպես կոչված «հոմերոսյան հարցին»։ «Իլլիականի» և «Ոդիսականի» հեղինակների, դրանց առաջացման և ճակատագրին առնչվող խնդիրների ամբողջությունը կոչվեց «հոմերոսյան հարց»։ Այն ծագել է դեռևս հին ժամանակներում, ապա պնդում էին, որ Հոմերոսը իր էպոսը ստեղծել է Ֆանտասի բանաստեղծուհու բանաստեղծությունների հիման վրա Տրոյական պատերազմի ժամանակ։ Գրվեցին և մինչ այսօր էլ շարունակվում են գրվել բազմաթիվ ուսումնասիրություններ, հայտնվել են ամենատարբեր, իրարամերժ կարծիքներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները.

  1. պոեմների հեղինակը Հոմերոսն է
  2. պոեմներն ունեն բանահյուսական ծագում և խմբային ստեղծագործության արդյունք են
  3. պոեմները կազմված են առանձին երկերից, որոնք մեկը վերցրել և կցել է իրար
  4. պոեմների հիմքը եղել է փոքրածավալ մի ստեղծագործություն, որի վրա տարբեր հեղինակներ ժամանակի ընթացքում ավելացրել են նոր հատվածներ։

Աշխատություններ

Հոմերոս 
Հոմերոսը և իր ուղեկցորդը (1874), Ուիլյամ Բուգրո

Այսօր միայն Իլլիական և Ոդիսական պոեմներն են ասոցացվում Հոմերոս անվան հետ։ Հնում մի շարք գործեր երբեմն վերագրում էին նրան։ Այդ գործերից են Հոմերական հիմները, Հոմերի և Հեզիոդի միջև մրցույթ, Փոքր Իլլիական, Նոստիոնը, Թեբայիդը, Կիպրիան, Էպիգոն, կատակերգական մինի-էպոս Բատրախոմոմաչիա ("Գորտ-մուկ պատերազմ"), Մարգիթները, Օչալիայի գրավումը և Ֆոկաիսը։ Այսօր այս պնդումները հավաստի չեն և հնագույն աշխարհում ընդունված չեն եղել։ Հոմերոսի կյանքին շրջապատող բազմաթիվ լեգենդների նման սրանք ևս չեն արտացոլում հին հունական մշակույթում Հոմերոսի դերը։

Հոմերոսի պոեմները

Ուսումնասիրողների կարծիքով, Հոմերոսի վերագրվող պոեմներից «Իլիականը», ըստ նկարագրվող հասարակարգի և նյութական մշակույթի, ավելի վաղ շրջանի պոեմ է, համապատասխանում է VIII-VII դդ.։ Այդ դարաշրջանին բնորոշ են ռազմիկների բրոնզե զենքերը, արևելյան ոճի հագուստներն ու սանրվածքները, Փոքր Ասիայից բերվող մարգարտյա զարդերը։ «Ոդիսականը» ավելի ուշ շրջանի է պատկանում, արտացոլում Է նավագնացության և առևտրի նոր էտապ։ Պոեմները ստեղծվել են Իոնիայում, իոնական բարբառով։

Հոմերոսի պոեմները գրված են հեքսամետրով /վեցաչափով/՝ –-uu / –uu / –uu / –uu / –-uu / – – / /–՝ շեշտված վանկ, ս՝ անշեշտ/։

Հայերեն թարգմանություններում հեքսամետրը չի պահպանվել։

Հոմերոսյան, ընդհանրապես անտիկ տաղաչափության մեջ հանգ չի եղել։

Գերմանացի քննադատ Շլեգելը հոմերոսյան վիպերգն ուղղակի ճանաչել է որպես ժողովրդական ասմունքողների կոլեկտիվ ստեղծագործության արգասիք։

Գրականություն

  • Հարություն Սուրխաթյան, Հոմերոս. Շեքսպիր, Երևան, Պետհրատ, 1935, 583 էջ։
  • Demetrius Chalcondyles editio princeps, Florence, 1488
  • the Aldine editions (1504 and 1517)
  • 1st ed. with comments, Micyllus and Camerarius, Basel, 1535, 1541 (improved text), 1551 (incl. the Batrachomyomachia)
  • Th. Ridel, Strasbourg, c. 1572, 1588 and 1592.
  • Wolf (Halle, 1794–1795; Leipzig, 1804 1807)
  • Spitzner (Gotha, 1832–1836)
  • Bekker (Berlin, 1843; Bonn, 1858)
  • La Roche (Odyssey, 1867–1868; Iliad, 1873–1876, both at Leipzig)
  • Ludwich (Odyssey, Leipzig, 1889–1891; Iliad, 2 vols., 1901 and 1907)
  • W. Leaf (Iliad, London, 1886–1888; 2nd ed. 1900–1902)
  • William Walter Merry and James Riddell (Odyssey i–xii., 2nd ed., Oxford, 1886)
  • Monro (Odyssey xiii–xxiv. with appendices, Oxford, 1901)
  • Monro and Allen (Iliad), and Allen (Odyssey, 1908, Oxford).
  • D.B. Monro and T.W. Allen 1917–1920, Homeri Opera (5 volumes: Iliad = 3rd edition, Odyssey = 2nd edition), Oxford. 0-19-814528-4, 0-19-814529-2, 0-19-814531-4, 0-19-814532-2, 0-19-814534-9
  • H. van Thiel 1991, Homeri Odyssea, Hildesheim. 3-487-09458-4, 1996, Homeri Ilias, Hildesheim. 3-487-09459-2
  • M.L. West 1998–2000, Homeri Ilias (2 volumes), Munich/Leipzig. 3-598-71431-9, 3-598-71435-1
  • P. von der Mühll 1993, Homeri Odyssea, Munich/Leipzig. 3-598-71432-7
  • Carlier, Pierre (1999). Homère (French). Paris: Les éditions Fayard. ISBN 978-2-213-60381-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • de Romilly, Jacqueline (2005). Homère (5th ed.). Paris: Presses Universitaires de France. ISBN 978-2-13-054830-0.
  • Fowler, Robert, ed. (2004). The Cambridge Companion to Homer. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-01246-1.
  • Latacz, J.; Windle, Kevin, Tr.; Ireland, Rosh, Tr. (2004). Troy and Homer: Towards a Solution of an Old Mystery. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-926308-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) In German, 5th updated and expanded edition, Leipzig, 2005. In Spanish, 2003, 84-233-3487-2. In modern Greek, 2005, 960-16-1557-1.
  • Monro, David Binning (1911). «Homer» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 12 (11th ed.). էջեր 626–39.
  • Morris, Ian; Powell, Barry B., eds. (1997). A New Companion to Homer. Leiden: Brill. ISBN 978-90-04-09989-0.
  • Powell, Barry B. (2007). Homer (2nd ed.). Malden, MA; Oxford, UK; Carlton, Victoria: Wiley-Blackwell. ISBN 978-1-4051-5325-6.
  • Vidal-Naquet, Pierre (2000). Le monde d'Homère (French). Paris: Perrin. ISBN 978-2-262-01181-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Wace, A.J.B.; F.H. Stubbings (1962). A Companion to Homer. London: Macmillan. ISBN 978-0-333-07113-7.
  • Auerbach, Erich (1953). «Chapter 1». Mimesis: The Representation of Reality in Western Literature. Princeton: Princeton University Press. ISBN 978-0-691-11336-4. (orig. publ. in German, 1946, Bern)
  • de Jong, Irene J.F. (2004). Narrators and Focalizers: the Presentation of the Story in the Iliad (2nd ed.). London: Bristol Classical Press. ISBN 978-1-85399-658-0.
  • Edwards, Mark W. (1987). Homer, Poet of the Iliad. Baltimore: Johns Hopkins University Press. ISBN 978-0-8018-3329-8.
  • Fenik, Bernard (1974). Studies in the Odyssey. Hermes, Einzelschriften 30. Wiesbaden: Steiner.
  • Finley, Moses (2002). The World of Odysseus. New York: New York Review of Books. ISBN 978-1-59017-017-5.
  • Nagy, Gregory (1979). The Best of the Achaeans: Concepts of the Hero in Archaic Greek Poetry. Baltimore; London: Johns Hopkins University Press.
  • Nagy, Gregory (2010). Homer: the Preclassic. Berkeley: University of California Press. ISBN 978-0-520-95024-5.
  • Iliad:
  • Odyssey:
    • A. Heubeck (gen. ed.) 1990–1993, A Commentary on Homer's Odyssey (3 volumes; orig. publ. 1981–1987 in Italian), Oxford. 0-19-814747-3, 0-19-872144-7, 0-19-814953-0
    • P. Jones (ed.) 1988, Homer's Odyssey: A Commentary based on the English Translation of Richmond Lattimore, Bristol. 1-85399-038-8
    • I.J.F. de Jong (ed.) 2001, A Narratological Commentary on the Odyssey, Cambridge. 0-521-46844-2
  • Janko, Richard (1982). Homer, Hesiod and the Hymns: Diachronic Development in Epic Diction. Cambridge Classical Studies. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-23869-4.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հոմերոս Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոմերոս» հոդվածին։
Հոմերոս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոմերոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 539 Հոմերոս 

Tags:

Հոմերոս ի հնագույն կենսագիրներըՀոմերոս ԿենսագրությունՀոմերոս յան հարցըՀոմերոս ԱշխատություններՀոմերոս ի պոեմներըՀոմերոս ԳրականությունՀոմերոս ԾանոթագրություններՀոմերոս Արտաքին հղումներՀոմերոսd:Q18073246d:Q763524ԻլիականԻոս (կղզի)Հարավային Եգեյան կղզիներՀին հունարենՀունաստանՄ.թ.ա. 8-րդ դարՄ.թ.ա. 9-րդ դարՈդիսականՈդիսևսՏրոյական պատերազմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայրենական մեծ պատերազմՇախմատՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀակոբ ՊարոնյանԱղբյուր ՍերոբՀայ-վրացական պատերազմԱրյան շրջանառությունՍամվել (վեպ)Ցեղին սիրտը (ժողովածու)ՕդՍողուններՄեծ Հայքի նահանգների ցանկՈւսուցման մեթոդներԱրտույտների ագարակըԵրկաթՀայոց լեզվի պատմությունԲաժանարարների աղյուսակՀայաստանի առաջին բաժանումՄեղրԳաստրիտՄարգինալացումՏարերային աղետներԱրտաշեսյաններԱտոպիկ մաշկաբորբՀայկական ատոմային էլեկտրակայանՄուրացանՎիտամին B12 անբավարարությունՄարտիրոս ՍարյանՀայերենՆեմեսիս գործողությունԷկոլոգիաԷվերեստԹոմաս ԷդիսոնՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԳոյական անունԵվրոպաԿրծքագեղձի քաղցկեղԾխախոտԱկսել ԲակունցՎիլյամ ՍարոյանԲառարանԼյարդՅուրի ՎարդանյանՄյունխհաուզենի համախտանիշԿունիլինգուսՀաղորդակցային գործընթացՀայաստանի դրոշԱրարատի մարզՍմբատաբերդՀամախառն ներքին արդյունքԱրքիմեդի օրենքՄակդիրԱլեն ՍիմոնյանՁկներԱծխաջուրՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԹթվածինՕլիմպիական խաղերԽորանարդՀեպատիտ CՍպիտակուցներՍայաթ-ՆովաՀոմանիշԷրիթրոցիտներՌուսաստանԴերբայական դարձվածՉարլի ՉապլինԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՔրիստոնեությունՊարզ թիվԿրիպտոարժույթԱռողջ ապրելակերպԷթիլ սպիրտԱմերիկայի հայտնագործումՀամեմատություն🡆 More