Աթենք: Հունաստանի մայրաքաղաք

Աթենք (հուն.՝ Αθήνα), Հունաստանի մայրաքաղաքն է։ Գտնվում է Ատտիկա թերակղզու հարավում, Եգեյան ծովի ափի մոտ։ Աթենա, Մեծ Աթենք, Հունաստանի մայրաքաղաքը։ Աթենքի անունը հույները կապում էին աստվածուհի Աթենաս Պալլասի անվան հետ, որին համարում էին քաղաքի հովանավորուհին։ Ատտիկա թերակղզու հարավում՝ երեք կողմից շրջապատված լեռներով, Եգեյան ծովի Սարոնիկոս ծոցին հարող հարթավայրում։ Ժամանակակից Աթենքը կառուցվել է հնի տեղում և ընդարձակվելով միաձուլվել ութ կիլոմետր հեռու գտնվող Պիրեյ նավահանգստին։ Աթենքը արվարձաններով Պիրեյայի հետ կազմում է Մեծ Աթենք, որն զբաղեցնում է 433,3 կմ² տարածություն և ունի 1852,7 հազար բնակիչ։ Մեծ Աթենքը Հունաստանի տրանսպորտային և արդյունաբերական խոշորագույն կենտրոնն է, տալիս է երկրի արդյունաբերական արտանդրանքի 2/3 –ը։ Մեծ Աթենքում են կենտրոնացված նրա տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունների 60 %, կարի արտադրության 57 %, կաշվի՝ 51 %, քիմիական արդյունաբերության 47 %, մետաղաձուլության 64 %, մեքենաշինության 50 %։ Զարգացած են սննդի արդյունաբերությունը, գորգագործությունը և հուշանվերների արտադրությունը։ Աթենքի Հելենիկոն օդանավակայանը միջազգային հանգույց է։ Աթենքում են գտնվում Ազգային գիտությունների ակադեմիան, համալսարանը, պոլիտեխնիկական ինստիտուտը, քաղաքական գիտությունների բարձրագույն դպրոցը, ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտը, օպերային թատրոնը, կոնսերվատորիան, հնագիտական ինստիտուտներ, Ազգային գրադարանը, Ազգային հնագիտական թանգարանը, Ակրոպոլիս թանգարանը, Ագորայի թանգարանը, Բյուզանդական թանգարանը, Ազգային պատկերասրահը և Բենակի թանգարանը։ Աթենքի հիմնադրման տարեթիվը ճշտված չէ։ Ըստ հնագիտական պեղումների արդյունքների՝ առաջին բնակավայրերն այնտեղ երևան են եկել մ.թ.ա.

11-7-րդ հազարամյակների միջակայքում։ Ըստ ավանդության՝ Աթենքն ունի առնվազն 3.400 տարվա պատմություն։

Բնակավայր
Աթենք
հուն․՝ Αθήνα
Զինանշան
Աթենք: Պատմություն, Ճարտարապետություն, հուշարձաններ, Ժողովրդավարությունը Աթենքում

Աթենք: Պատմություն, Ճարտարապետություն, հուշարձաններ, Ժողովրդավարությունը Աթենքում
ԵրկիրՀունաստան Հունաստան
Հիմնադրված էմոտ մ.թ.ա. 7 հազարամյակ թ.
Մակերես39 կմ²
ԲԾՄ170 մետր
Պաշտոնական լեզուհունարեն
Բնակչություն643 452 մարդ (2021)
Ժամային գոտիDAZD?
Հեռախոսային կոդ210
Փոստային դասիչ104 xx-106 xx, 111 xx-118 xx և 121 xx-124 xx
Ավտոմոբիլային կոդBK, BM, BN, BP, HY, IA, IB, IE, IK, IM, IO, IP, IT, IX, IY, IZ, OA, TT, XE, XH, XP, XT, XX, XY, XZ, YA, YB, YE, YH, YZ, ZH, ZK, ZM և ZZ
Պաշտոնական կայքcityofathens.gr
Աթենք (Հունաստան)##
Աթենք (Հունաստան)
Աթենք: Պատմություն, Ճարտարապետություն, հուշարձաններ, Ժողովրդավարությունը Աթենքում

Դասական Աթենքը հզոր քաղաք-պետություն էր՝ սերտորեն կապված Պիրեյա նավահանգստի հետ։ Լինելով արվեստների, կրթության, իմաստասիրության կենտրոն, Պլատոնի ակադեմիայի, Արիստոտելի լիցեյի հիմնադրման ու գործունեության վայր՝ շատերի կողմից համարվում է արևմտյան քաղաքակրթության ու ժողովրդավարության օրրան (հաշվի է առնվում նրա մշակութային ու քաղաքական մեծ ազդեցությունը մայրցամաքային Եվրոպայի և հատկապես ռոմանական հատվածի վրա)։ Նորագույն ժամանակներում Աթենքը դարձել է մի ընդարձակ մետրոպոլիս, Հունաստանի տնտեսական, ֆինանսական, քաղաքական, մշակութային կենտրոնը և խոշորագույններից մեկը Հարավարևելյան Եվրոպայում։ Նրա Պիրեյա նավահանգիստը ուղևորափոխադրումների ծավալով առաջին տեղն է գրավում Եվրոպայում և երկրորդ տեղը՝ ամբողջ աշխարհում։ Միայն բուն Աթենք քաղաքը, որ մեծապես ընդարձակված ամբողջ քաղաքային համայնքի մի փոքր մասն է կազմում այսօր, ունի 664.046 բնակիչ (2011 թվականի տվյալներով)՝ ըստ պաշտոնական տվյալների զբաղեցնելով 38.96 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ Մեծ Աթենքում ու Մեծ Պիրեյայում միասին ապրում է 3.090.508 մարդ՝ ավելի քան 412 քառակուսի կիլոմետր տարածքի վրա (ըստ Եվրոստատի տվյալների)։

Աթենքը հին աշխարհի տնտեսական, քաղաքական և մշակութային խոշոր կենտրոնն էր։ Մ.թ.ա 146-ից Աթենքը գտնվում էր Հռոմի իշխանության ներքո։ 4-րդ դարից մինչև 1204 թվականը մտնում էր Բյուզանդական կայսրության մեջ։ 1204-1458 թթ-ին Աթենական դքսության մայրաքաղաքն էր։ 1458-ին գրավեցին թուրքերը։ Հույն ժողովրդի 1821-29-ի ազգային-ազատագրական շարժման ժամանակ Աթենքը դարձավ Հունաստանի վարչական, մշակութային և քաղաքական կենտրոնը, 1834-ից մայրաքաղաքը։ 1941-ի ապրիլի 17-ին Աթենքը օկուպացրին գերմանա-ֆաշիստական զավթիչները։ Ազատագրվեց 1944-ի հոկտեմբերի 13-ին՝ հունական ազգային ազատագրության ճակատի (ԷԼԱՍ) զորքերի կողմից։

Պատմություն

Աթենքը հունական մշակույթի ամենահզոր և ամենամեծ քաղաքն էր։ Ոսկեդարում (մոտ մ.թ.ա. 500 թվական - մ.թ.ա. 300 թվական) Հունաստանը դարձավ աշխարհի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը։ Ոսկեդարից հետո Աթենքը դեռ չէր կորցրել իր արժեքը, մինչև Հռոմեական կայսրության ծաղկումը։

529 թվականին Բյուզանդացի կայսր Հուստինիանոսի կողմից մի շարք փիլիսոփայական դպրոցներ փակվեցին։ Դրանից երկու հարյուր տարի առաջ Բյուզանդիայում քրիստոնեությունը հռչակվել էր պետական կրոն։ Եվ այդպես Աթենքը կորցնում է իր փառքը և դառնում գավառական քաղաք։ 13-րդ և 15-րդ դարերի միջև քաղաքի վրա էին հարձակվում բյուզանդացի, ֆրանսիացի և իտալացի ասպետները Լատինական կայսրությունից։

1458 թվականին թուրքերը գրավում են Աթենքը և դարձնում են Օսմանյան կայսրության մի մասը։ 17-19-րդ դարերի ընթացքում կայսրության անկումից հետո Աթենքում մի շարք բնակավայրեր(այդ թվում նաև հին պատմական շենքեր) ավերված էին, իսկ քաղաքը վերահսկում էին մի քանի խմբեր։ Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև անդադար պատերազմները բացասաբար էին ազդում Աթենքի վրա։ Այսպիսով, բոլոր հարձակումների արդյունքում, վենետիկյան քարտուղար Ֆրանչեսկո Մորոսինին 1687 թվականի սեպտեմբերի 22-ին քանդում է Պարթենոնը։

1833 թվականին Աթենքը դառնում է նորաստեղծ Հունաստանի մայրաքաղաքը(այդ ժամանակ քաղաքի բնակչության թիվը հասնում էր հինգ հազարի)։ 1834 թվականին գահին է նստում հունացի թագավոր Օտտոն Բավարացին, նա նպատակներ ուներ վերակառուցել երկիրը և վերադարձնել երկրի հին փառքը։ Աթենք հրավիրված Լեո Ֆոն Կլենցը և Թեոֆիլ Ֆոն Հանսենը սկսեցին կառուցողական աշխատանքները։ Կառուցել են մի քանի գլխավոր փողոցներ, ինչպես նաև Սինտագմա հրապարակը, Աթենքի գլխավոր համալսարանը, Ազգային պարկը, ցուցահանդես-սրահ Զապեիոնը։ 1896 թվականին վերակառուցված Պանատինաիկոս մարզադաշտում՝ կառուցված ամուր մարմարից, տեղի են ունեցել առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը։

20-րդ դարի սկզբին ակտիվ գործունեություն ծավալեցին հնագիտական և վերականգնողական աշխատանքները։ Երկիրը արդեն սկսում էր իր զարգացման փուլը։ 1920 թվականին քաղաքի բնակչությունը աճել էր մինչև 2,000,000 մարդ։ Ըստ հունա-թուրքական համաձայնագրի՝ Աթենք վերադարձան շատ հույներ։ 1920 թվականի Սևրի պայմանագրի, 1923 թվականի Լոզանի համաձայնագրի և 1912-1913 թվականներին Բալկանյան պատերազմների արդյունքում Հունաստանը երկու անգամ մեծացրեց իր տարածքը և բնակչությունը։ Զարգանալով Աթենքը իր արժանապատիվ տեղը զբաղեցրեց եվրոպական մայրաքաղաքների շարքում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը գրավել էին Աթենքը։ Բայց պատերազմից հետո Աթենքում, ինչպես նաև Հունաստանում ընդհանրապես, սկսվեց արագ զարգացման շրջան մինչև 1980 ական թվականները, երբ առաջին անգամ ի հայտ եկան նոր խնդիրներ՝ գերբնակեցվածության և տրանսպորտի։ 1981 թվականին Հունաստանի՝ Եվրամիություն մտնելը բերեց ոչ միայն հսկայական ներդրումներ, այլև մի շարք ուրբոէկոլոգիական խնդիրներ։ Ողջ 1990-ական թվականները քաղաքային իշխանությունները հաջողությամբ իրականացնում էին մի շարք ժամանակակից միջոցառումներ՝ պայքարելով կեղտոտ օդից առաջացած մառախուղի(սմոգ) դեմ։ Արդյունքում, երկրում անգամ 40 °C ժամանակ չի հայտնվել սմոգ-ը։ Տրանսպորտի վիճակը ավելի բարելավվեց շնորհիվ նոր ճանապարհների կառուցմանը, իսկ 2004 թվականի Օլիմպիական խաղերի նախօրեին կառուցվեց ստորգետնյա գիծ։

2004 թվականին այստեղ տեղի ունեցան 28-րդ ամառային Օլիմպիական խաղերը։ 2008 թվականի դեկտեմբերին Աթենքում սկսվեցին անկարգություններ, որը տարածվեց ամբողջ Հունաստանում, հետագայում նաև Եվրոպայում։ Բոլոր անկարգությունների, բողոքների, դժգոհությունների արդյունքում դեկտեմբերի 6 ին ոստիկանության կողմից սպանվեց 16 ամյա մի պատանի։ 2010 թվականին Աթենքը մեկը դարձավ զանգվածային քաղաքացիական անհնազանդության կենտրոններից, որտեղ համազգային հարվածներ էին հասցվում կառավարության համաճգնաժամային միջոցառումներին։

Նոր Աթենք՝ լցված հնագույն հուշարձաններով, աշխարհահռչակ «գիշերային կյանք» ով և բարձրագույն մակարդակի առևտրային կենտրոններով։

Ժամանակակից քաղաքի տեղում առաջին բնակավայրերը երևան են եկել մ. թ. ա. 16-13-րդ դարերում։ Քաղաքի հունարեն անվանումն է Աթենա։ Հին հույները քաղաքի անվանումը կապում էին աստվածուհի Աթենաս Պալլասի անվան հետ, որին համարում էին քաղաքի հովանավորուհին։ Ոմանք, սակայն, ենթադրում են, որ անվանումն ունի նախահունական ծագում, հիմքում ընկած է պելասգերեն (պելասգ ցեղն ապրել է Բալկանյան թերակղզու հարավում մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակում) «բլուր, բարձրավայր» նշանակող արմատը։

Ճարտարապետություն, հուշարձաններ

Անտիկ բարձրարվեստ հուշարձանների համադրումը բյուզանդական միջնադարյան հուշարձանների և կառուցապատված շրջանների հետ Աթենքի ճարտարապետական տեսքին հաղորդել է անկրկնելի ինքնատիպություն։ Աթենքի տարերային հատակագծով կառուցապատումը սկսվել է մ.թ.ա VII դարի վերջին։ Քաղաքի պատմական կորիզը՝ Ակրոպոլիսի ժայռը, դարձավ պաշտամունքային կենտրոն, Ագորան (Ակրոպոլիսից հյուսիս-արևմուտք), Արեոպագոս և Պնիսկ բլուրները՝ հասարակական և քաղաքական կենտրոններ։ Ակրոպոլիսում և նրա հարակից մասերում են անտիկ արվեստի հուշարձանների մեծ մասը։ Պերիկլեսի օրոք ստեղծվեցին Ակրոպոլիսի հիմնական կառույցները, որոնք պարսիկների կողմից ավերված միջնաբերդը դարձրին աշխարհի գեղեցկագույն ճարտարապետական անսամբլներից մեկը։ Այն լուծված էր ազատ հատակագծման սկզբունքով, որը, զուգորդելով համամասնության և անհամամասնության տարրերը, դիտողի առջև հաջորդաբար պարզում էր ճարտարապետական մի շարք համայնապատկերներ։ Պերլկլեսի օրոք Ակրոպոլիսի կառուցապատման ընդհանուր ղեկավարությունը իրականացրեց Ֆրիդիասը։ Ակրոպոլիսի կարևորագույն հուշարձաններն էին՝ շքամուտք ծառայող Պրոպիլեյները (մ.թ.ա 437-432, ճարտ. Մնեսիկլես), Նիկե Ապտերոսի տաճարը( ավարտվել է մ.թ.ա մոտ 420, ճարտ. Կալլիկոստես), Ակրոպոլիսի գլխավոր կառույց Պարթենոնը(մ.թ.ա 447-438, ճարտ. Իկտինոս և Կալլիկրատես, քանդակագործական հարդարանքը ստեղծել են Ֆիդիսափ խմբի վարպետները մ.թ.ա 421-406)։ Քաղաքի տարածքում գտնվում են տարբեր վիճակում պահպանված մեծ թվով հին հունական և հռոմեական ժամանակաշրջանի կառույցներ՝ Օլիմպիական Զևսի տաճար (սկսվել է մ.թ.ա 175-164, ճարտ. Կոսսուտիոս, ավարտվել է մ.թ.ա 129-132), Հեփեստոսի տաճարը( մ.թ.ա 5-րդ դարի 2-րդ կեսին), Լիսիկատեսի խորեգիական հուշարձանը, Լիսիկատեսի խորեգիական հուշարձանը (մ.թ.ա մոտ 335 թվական), «Հողմերի աշտարակը» (մ.թ.ա առաջին դարի կեսերին) և այլն։

Միջին դարերից պահպանվել են գլխավորապես բյուզանդական ժամանակաշրջանի եկեղեցական ճարտարապետության հուշարձաններ՝ Այուս- Էլեֆթերիուս (11-րդ դար), Այի- Ապուտոսի (Ագորայում 11-րդ դար) եկեղեցիները։

19-րդ դարի գլխավոր հրապարակաների ու փողոցների կանոնավոր հատակագիծը գծվել է ճարտարապետ Ս. Կլեանթիսի և գերմանացի ճարտարապետ Է. Շաուբերտի 1832-ին առաջարկած նախագծի հիման վրա։ Քաղաքի այս նոր կենտրոնում կառուցվել են հասարակական շենքեր՝ Հին թագավորական պալատը (այժմ՝ պառլամենտ, 1834-1838, ճարտարապետ Ֆ.Գերտներ, Լ. Կլենցեր մասնակցությամբ), Ազգային գրադարանը (1832), Համալսարանը (1837), Գիտությունների ակադեմիան (1859-1885)։ Մինչև 20-րդ դարի սկիզբը բնակելի շենքերը 1-3 հարկանի էին։ Ժամանակակից քաղաքը կառուցվում է խիստ երկրաչափական հատակագծով՝ կենտրոնական փողոցներից տարածվելով բոլոր ուղղություններով։ 20-րդ դարի խոշոր շենքերից են՝ Հիլտոն օթելը, ԱՄՆ-ի դեսպանատան շենքը։

Ժողովրդավարությունը Աթենքում

Հունաստանի ամենահին և կայուն ժողովրդավարությունը զարգացել է Աթենքում։ Այն պահում էր բոլոր քաղաքացիների իրավունքները՝ հայտարարելով տղամարդկանց, կանանց, երեխաներին, ստրուկներին և օտարազգիներին զբաղվել քաղաքականությամբ։ Մ.թ.ա 6-րդ դարում Աթենքի պետական գործիչ Սոլոնը թուլացնում է արիստոկրատների ուժը էկլեսիաների (կարող էր այնպես անել, որ չափից դուրս հարուստ պետական գործիչները արտաքսվեին երկրից)՝ քաղաքացիական խորհուրդների, հաշվին։

Դատավոր Կլեիսթենեսի (մ.թ.ա 570-507) շնորհիվ է Աթենակազմ սահմանադրությունը մոտենում իր վերջնական տեսքին։ Նա Աթենքը բաժանում է 140 քվեարկող դեմոսների, որոնք խմբված էին 10 ցեղերի մեջ։ Սրանցից ամեն մեկը ամեն տարի խորհրդին տալիս էր 50 մասնակից։ Եվ այս խումբը օգնում էր այդ խորհրդի առաջնորդների 50 հոգանոց խմբին կատարել կառավարության ամենօրյա գործերը։

Աթենացիների պարտությունը Պելոպոնեսյան պատերազմում՝ դադարեցրեց ժողովրդավարությունը։

Հայկական համայնքը Աթենքում

Աթենքի հայկական համայնքը հնագույններից է Հունաստանում։ Հայերի թիվն այստեղ սկսեց ավելանալ 1895-96- ի հայկական կոտորածներից հետո և հատկապես՝ 1914-18 ու 1922 թ.-ին։ XIX դարի վերջերից համայնքն ապրել է աշխույժ հասարակական-քաղաքական կյանքով, հրատարակվել են պարբերականներ և գրքեր, եղել են դպրոցներ, մշակութային միություններ։ 2015 թվականի տվյալներով՝ Աթենքում բնակվում է շուրջ 20 հազար հայ; Գործում են «Ազատ Օր» օրաթերթը (ՀՅԴ), Գալփաքյան վարժարանը (1956-ից), ՀԲԸՄ մասնաճյուղը, 60 հոգուց բաղկացած երգչախումբը, «Արարատ» մշակութային-մարզական միությունը և այլ հասարակական կազմակերպություններ։

Աթենք: Պատմություն, Ճարտարապետություն, հուշարձաններ, Ժողովրդավարությունը Աթենքում 
Քաղաքի համայնապատկերը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  1. Պատմություն Արխիվացված 2013-12-30 Wayback Machine
Աթենք: Պատմություն, Ճարտարապետություն, հուշարձաններ, Ժողովրդավարությունը Աթենքում Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենք» հոդվածին։
Աթենք: Պատմություն, Ճարտարապետություն, հուշարձաններ, Ժողովրդավարությունը Աթենքում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենք» հոդվածին։

Tags:

Աթենք ՊատմությունԱթենք Ճարտարապետություն, հուշարձաններԱթենք Ժողովրդավարությունը ումԱթենք Հայկական համայնքը ումԱթենք ԾանոթագրություններԱթենք Արտաքին հղումներԱթենքԱտտիկաԵգեյան ծովՀունաստանՀունարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՕքեյՆեպտունՍտրեպտոկոկային ֆարինգիտԳոյական անունԱնհանգիստ ոտքերի համախտանիշՋահերով երթԱշխարհի երկրներն ըստ տարածքիՐաֆֆու ստեղծագործությունների ցանկԱնդրանիկ ՕզանյանԱրյուն կղանքումՍուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)Հայաստանի լեռներԲաժանարարների աղյուսակՀովհաննես ԱդամյանՄաշկային հիվանդություններՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաԱրևելյան ՀայաստանՍեռական հարաբերությունՄարդու աչքՍեռական բազմացումՋրծաղիկՀաստ աղիքների բորբոքումՎլադիմիր ԼենինՎինսենթ վան ԳոգԳերմանիաԵրակների վարիկոզ լայնացումԵրկաթ պակասորդային սակավարյունությունԼեղիՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՀովհաննես ԱյվազովսկիՔարերի սիմֆոնիաՄիրհավ (պատմվածք)Կոտայքի մարզԵրվանդունիների թագավորությունՄանդակԻտալիաԲարդ համադասական նախադասությունՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ԻնքնաթիռՆահանջը առանց երգիՍեղան (երկրաչափություն)Մերկուրի (մոլորակ)Հարավային ԱմերիկաԲյուրականի աստղադիտարանԲրեստ-Լիտովսկի պայմանագիրՐաֆֆիԵղնջացանԴավիթ ԱնհաղթՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Մարինա ԲերբերյանՎրաստանԿոստանդնուպոլիսԴերանունՄարդու պապիլոմավիրուսՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԱդենոմիոզՀայ-վրացական պատերազմՏերունական աղոթքՄաշկաբորբՍերՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունԹրաֆիքինգՄեղուներՕրենքով գողԼյարդի ցիռոզՀերպեսԱրծվաշենԳագիկ ԾառուկյանՀին ՀռոմMercedes-BenzՓորլուծությունՀայ գրերի գյուտՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ🡆 More