Ոսկեպար Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոսկեպար Սուրբ Աստվածածին Եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՈսկեպար, Տավուշի մարզ, Հայաստան
Հասցեգյուղից 1 կմ հս-աե, Ոսկեպար գետակի ձախ կողմում, բլրալանջին
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական տիպխաչաձև կենտրոնագմբեթ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված7-րդ դար
Ոսկեպար Սուրբ Աստվածածին Եկեղեցի Holy Mother of God Church, Voskepar Վիքիպահեստում

Պատմություն

Եկեղեցու կառուցման ժամանակի վերաբերյալ մատենագրական և վիմագրական տեղեկություններ հայտնի չեն։ Ճարտարապետական վերլուծությունից ելնելով՝ այն թվագրվում է 6-ից 7-րդ դարերով։

1975–1977 թվականներին եկեղեցին նորոգվել Է։

Ճարտարապետական նկարագիր

Սուրբ Աստվածածին եկեղեցին դասվում մաստարայատիպ հուշարձանների շարքին։ Քառակուսի հատակագծով աղոթասրահի կենտրոնական ծավալը շարունակվում է գմբեթով։ Թմբուկը ներսից և դրսից ութանիստ է։ Անցումը գմբեթատակ քառակուսուց գմբեթի բոլորակ հիմքին իրականացված է տրոմպների հաջորդական երեք շարքով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են արտաքուստ ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձե խորաններ։ Արևելյան խորանի երկու կողմի սենյակները խորանի ծավալից զգալի ցածր են, որի հետևանքով կառույցի ընդհանուր ծավալատարածական հորինվածքում ունեն երկրորդական նշանակություն։

Եկեղեցու ճարտարապետական կերպարի պարզության, լակոնիկության և արտահայտչականության գրավականն են հարդարանքից գրեթե զուրկ ճակատների մոնոլիտությունը, մոնումենտալ պատերի հարթայնությունը, որ շատ բնորոշ է 5-ից 7-րդ դարերի հայկական ճարտարապետությանը։ Եկեղեցու թմբուկի նիստերը մշակված են զույգ սյուների դեկորատիվ կամարաշարով, արևմտյան և հարավային մուտքերը՝ զույգ կիսասյուներով և ճակտոնով պսակված շքամուտքի ձևով (արևմտյան ճակատակալ քարին պատկերված է զարդարուն խաչ), լուսամուտները՝ պարզ պսակներով։ Ներսի պատերը հավանաբար սվաղված են եղել և ծածկված որմնանկարներով։ Տաճարի ամբողջականությունը, նրա համաչափությունների կատարյալ ներդաշնակությունը վկայում են կառուցողի մեծ վարպետությունը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Ոսկեպար Սուրբ Աստվածածին Եկեղեցի 

Tags:

Ոսկեպար Սուրբ Աստվածածին Եկեղեցի ՊատմությունՈսկեպար Սուրբ Աստվածածին Եկեղեցի Ճարտարապետական նկարագիրՈսկեպար Սուրբ Աստվածածին Եկեղեցի ՊատկերասրահՈսկեպար Սուրբ Աստվածածին Եկեղեցի ԾանոթագրություններՈսկեպար Սուրբ Աստվածածին ԵկեղեցիՀայ առաքելական եկեղեցիՀայ-ադրբեջանական շփման գիծՀայաստանՀայերՈսկեպարՏավուշի մարզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վլադիմիր ԼենինԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՀայաստանի բուհերի ցանկԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԵվրոպայի դրոշներԳեղամ ՍարյանՈւսուցման մեթոդներԿիպրոսԱվարայրի ճակատամարտԷլեկտրական հոսանքՏեղեկատվական տեխնոլոգիաներԱշխարհի մայրաքաղաքների ցանկԲրյունետ (երգչուհի)Ակսել ԲակունցՀեշտոցՄիավորված ազգերի կազմակերպությունՀայաստանի կուսակցությունների ցանկՀնդկաստանԱրյան ճնշումԳրիգոր ՆարեկացիՀամախառն ներքին արդյունքԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԿոմս Մոնտե-ՔրիստոՀաննիբալՏիեզերագնացությունԴանիել ՎարուժանԿարճատեսությունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԴերբայական դարձվածՕվկիանոսԶինվորական կոչումներԾրագրավորումՎիտամինԹվական անունԱրտավազդ (մրցանակ)Սարդարապատի հերոսամարտՍամվել (վեպ)Սեղան (երկրաչափություն)ՋրծաղիկՀյուսիսային ԱմերիկաՎերածնունդԱրեգակնային համակարգԿոմիտասՀինգերորդ շարասյունԱվետիք Իսահակյան8 նոր ժամադրություններՆԱՏՕԿոտորակ (մաթեմատիկա)Վերք Հայաստանի (վեպ)ԱծանցյալԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԱլեքսանդր ԹամազովԿելվինԹռչուններԱրտաշես ԱՋուրԼյարդի ցիռոզԱտամհատիկԽաղողԱրտիստը (Շիրվանզադե)ՂազախստանԿենդանիներՀայերեն հայհոյախոսությունՄթնոլորտՊորտուգալիաՀարավային ԿորեաՄեսրոպ ՄաշտոցԳլանՍրբանային սեքսԱնտարկտիդաՀայրենական մեծ պատերազմԽորվաթիաՆատրիումի քլորիդԵրիկամԼևոն ՇանթՍեռական հարաբերությունՀարրի Փոթեր (վիպաշար)🡆 More