Երևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Երևանի Սուրբ Անանիա Առաքյալ անապատ (Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի), կրոնական կառույց հին Երևանի Շահար թաղամասի հյուսիսային կողմի այգեստանում։ Պարփակված է Պուշկին և Թումանյան փողոցներում` բազմահարկ բնակելի շենքերի միջև։ 17-րդ դարում եկեղեցին գտնվում էր հին Երևանի սահմաններից դուրս` հյուսիսային կողմի այգիների տարածքում։ Սուրբ Զորավոր եկեղեցին 17-րդ դարի վերջին կառուցված տիպիկ հուշարձան է, որպիսիք էին Երևանի մեծ երկրաշարժից (1679 թ.) հետո 1690-ական թվականներին վերակառուցված Կաթողիկե Սուրբ Աստվածածին, Սուրբ Պողոս-Պետրոս և մյուս եկեղեցիները։

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Երևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի
Սուրբ Անանիայի մատուռն ու Զորավոր եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Երևան, Կենտրոն համայնք
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1693
Ներկա վիճակԿանգուն
Մասն էԵկեղեցական համալիր Զորավոր Սբ. Աստվածածին
Կազմված էԽաչքար Էլիազի, Խաչքար Մովսեսի, Խաչքար Խոջա Փանոսի, Խաչքար Հովհաննեսի և Խաչքար Հուրիխանի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Կառուցման ավարտ1694 թ
Հիմնադրված1693
Երևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի Surb Zoravor Astvatsatsin Church Վիքիպահեստում
surbzoravor.am

Պատմություն

9-10-րդ դարերում այս տարածքում, Սուրբ Անանիա առաքյալի նշխարների վրա կառուցվել է մի մատուռ, որը ժամանակին ուխտատեղի է եղել։ Մարդիկ տարբեր վայրերից եկել են այստեղ հույսով, որ սրբի հրաշագործ մասունքները օժտված են բուժելու կարողությամբ։ Դրա մասին կա հիշատակում Առաքել Դավրիժեցու մոտ.

Երևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի  Կայր ի վաղեմի ժամանականաց վայելուչ մատուռ մի շինեալ ի վերայ դամբարանի սրբոյ առաքելոյն Անանիայի, որ եր ի հիւսիսային կողմանէ քաղաքին Երևանայ ի մեջ այգեստանացն, և եր աւիրակ և անմարդաբնակ, որոյ վասն ասաց խանն առ վարդապետն Մովսէս Սիւնիցի …։ Երևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի 

Դպրոցն ու անապատը

16-18-րդ դարերում Երևանում գործող եկեղեցիները համարվում էին մշակութային օջախներ, որոնցում գործում էին դպրոցներ։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Մովսես Սյունեցու (Տաթևացու) հիմնադրած Սբ Անանիա անապատի դպրոցը։ Մովսես Սյունեցին 1608թ. Սյունիքում` Կիրակոս Պոնտացու և Սարգիս եպիսկոպոսի հետ միասին հիմնում են նշանավոր Սյունյաց մեծ կամ Հարանց անապատը, որը միջնադարյան ամենախոշոր կրթական օջախն էր։ 1620թ. Մովսես Սյունեցին թողնում է Հարանց անապատը և մեկնում Էջմիածին։ Այնուհետև, խուսափելով Մելիքսեթ կաթողիկոսի հալածանքներից, Էջմիածնից տեղափոխվում է Երևան, ծանոթանում է այն ժամանակ «Երևանի իշխան» Ամիրգունա խանի հետ, և վերջինիս բարյացակամությունը շահելով, առաջարկ է ստանում մնալ Երևանում, վանք հիմնել Սուրբ Անանիա առաքյալի մատուռի շրջապատում և քարոզել բնակչությանը։ Մովսես Սյունեցի վարդապետը համաձայնում է։ Նոր Ջուղայի առևտրականների նյութական օժանդակությամբ և քաղաքի բնակիչների օգնությամբ կառուցվում են վանքը, ժամատունը, միաբանների խցերն ու առաջնորդարանը։ Այս մասին վկայում է Սիմեոն Երևանցի կաթողիկոսը «Ջամբռ» պատմագրության մեջ.

Երևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի  «…Սա (Մովսես կաթողիկոս) շինեաց և զեկեղեցին Անանիա առաքելոյն, որ յԵրևան և արար վանք միաբանակեցաց»։ Երևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի 

Մովսես վարդապետը պարսպապատում է վանական համալիրը, հավաքում է միայնակյաց վանականների միաբանություն ու 1620 թ. հիմնում վանական դպրոց` Սբ Անանիա մեծ անապատը, ուր ճգնելու և ուսում ստանալու էին գալիս երկրի տարբեր կողմերից։ Այստեղ են սովորել Փիլիպպոս, Սիմեոն Երևանցի կաթողիկոսները, Թովմա Մեծոփեցին, Ոսկան Երևանցին և այլք։ 16-18-րդ դարերում այստեղ գրվել, ընդօրինակվել են մշակութային ու գիտական արժեք ներկայացնող բազմաթիվ գրքեր ու մատյաններ։ 17-18-րդ դարերում Անապատում են ստեղծագործել միջնադարյան նկարչության մեծ վարպետ Նաղաշ Հովնաթանն ու նրա որդիները։ Նաղաշ Հովնաթանի ձեռքով է արված Սբ Զորավոր եկեղեցու մուտքի բարավորի որմնանկարը։

Ըստ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու, 17-րդ դարի առաջին քառորդում Մովսես վարդապետը (ապագա Մովսես Գ Տաթևացի կաթողիկոս) Երևանի Ամիրգունա խանի հորդորով և քաղաքի բնակիչների ու վաճառականների միջոցներով ս. Անանիայի գերեզմանի վրայի մատուռի շուրջը հիմնել է անապատ և կառուցել պարիսպներով շրջապատված համալիր՝ բաղկացած ժամատնից, առաջնորդարանից, խցերից (բոլորն էլ՝ փայտածածկ)։ Այստեղ կազմավորված միաբանությունում ղեկավարվել են Սյունյաց Մեծ անապատի կանոնադրությամբ։

Այստեղ Մովսես վարդապետը հիմնել է նաև դպրոց։ Անապատի և դպրոցի համբավը, ըստ Առաքել Դավրիժեցու, տարածվել է մինչև Հունաստան, Թուրքիա, Վրաստան, Պարսկաստան։ 1635–1636 թվականներին՝ թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, ավերվել են անապատի բոլոր շինությունները, բացի մատուռից։ Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը 1637 թվականին քարով վերակառուցել է անապատի բոլոր շենքերը՝ հավելելով նաև սեղանատուն։ 1679 թվականի հունիսի 4-ի երկրաշարժից անապատն ամբողջովին ավերվել է։

Վանքի վերակառուցումը

Մովսես Սյունեցու կառուցած շենքերը, բացի Սուրբ Անանիա մատուռից, փայտաշեն էին, ուստի երկար կյանք չունեցան։ 1635-1636 թթ թուրք-պարսկական կռիվների ժամանակ ավերվել են եկեղեցու կառույցները։ Այս մասին հիշատակում է Առաքել Դավրիժեցին.

Երևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի  «…իսկ Երևանայ անապատն` զորմէ ասացաք դամբարան գոլ Անանիայի առաքելոց, որ ինչ և շինուածք գոյր անդ բովանդակ փայտակերտ էր, զատ ի մատուռէն, և սոքա ամենեքեան քանդեալ ավիրեցան ի գալ վիրոյասացեալ թագաւորացն /Սուլթան Մուրադ և Շահսեփի/, որ և զայն և զբովանդակն ամենայն վիրստին շինեաց, ոչ թե փայտիւ` այլ քարիւ և …գմբեթեայ` զժամատունն, զսիղանատունն, զխցերն և զայլ ևս շինուածս ամենայն…»/։ Երևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի 

Փիլիպպոս կաթողիկոսը (1632-1655 թթ) վերակառուցում է վանքը, որը կրկին ավերվում է 1679թ. մեծ երկրաշարժից։ Նահապետ Ուռհայեցի կաթողիկոսի օրոք (1691-1705 թթ), Խոջա Փանոսի միջոցներով 1691-1993 թթ կառուցվում է քարաշեն Սբ Աստվածածին եկեղեցին` այժմյան տեսքով, որը կանգուն է մինչև օրս։ Այս եկեղեցու հիմքերը կապված չեն Սուրբ Անանիա առաքյալի մատուռի հետ. 1889 թ. վերանորոգման ժամանակ դամբարանի մուտքը եկեղեցու միջից փակվել է, իսկ նրա վրա կառուցվել է փոքր, գմբեթարդ շինություն։ Կառուցվել են նաև սյունազարդ ժամատուն, երկու ավանդատներ և զանգակատուն։ Միևնույն ժամանակ եկեղեցու պատերին դուռ և պատուհաններ են բացվել, որոնք անհարիր են կառույցի ոճին։

1693 թվականին Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսը մինչև հիմքերը քանդել է անապատի մատուռը և նույն տեղում սրբատաշ տուֆով կառուցել մեկ զույգ խաչաձև մույթերով եռանավ բազիլիկի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին և նրա արևմտյան ճակատին կից՝ եռակամար բաց սրահ, որի կենտրոնում բարձրանում է զանգակատան վեցասյուն ռոտոնդան։ Եկեղեցու ներսում, հյուսիսարևմտյան մույթի կողքից, սրահի հյուսիսային կողմում մուտք է բացվել դեպի Սուրբ Անանիայի թաղածածկ, ստորգետնյա ոչ մեծ դամբարանը։

1731 թվականին Ավետիք վարդապետը պատրաստել է տվել եկեղեցու խաչկալը։

1793 թվականին Գաբրիել հարյուրապետը նորոգել է եկեղեցու տանիքը։

1835 թվականին Սուրբ Անանիա Առաքյալ անապատը դադարել է մենաստան լինելուց, և նրա եկեղեցին դարձել է շուրջը բնակություն հաստատած մարաղացի գաղթականների համար ծխական եկեղեցի։

Սուրբ Անանիա վանքում վանական կյանքը տևել է մինչև 1835 թ., երբ եկեղեցին դադարել է մենաստան լինելուց։ Ռուսների կողմից քաղաքը գրավելուց հետո Էջմիածնի կաթողիկոսը և միաբանները Երևանում քիչ էին լինում, ուստի համալիրը վերածվում է ծխական եկեղեցու` Մարաղայից վերագաղթած և Սուրբ Զորավորի շուրջը բնակություն հաստատած հայ գաղթականների համար։ 1873 թ. երևանցի մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների միջոցներով Սուրբ Անանիայի գերեզմանի վրա կառուցվել է քառակուսի հատակագծով, երկհարկ, ութասյուն գմբեթով մատուռ, որի ներքին հարկում սրբի դամբարանն է։ Մատուռի համար արևմուտքից նոր մուտք է բացվել։ 1889 թ. պատգամավոր Մ. Սարգսյանի միջոցներով նորոգվել է եկեղեցին (ըստ հարավային մուտքի ճակատի արձանագրության) հարավային կողմից նոր դուռ և ճակատներում ուղղանկյուն լուսամուտներ են բացվել, ներսում, արևմտյան կողմում՝ վերնասրահ շինվել։

1939 թ. Երևանի նախկին Զորավար եկեղեցու շենքը Հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից հաշվի է առնվում որպես ճարտարապետական-հնագիտական հուշարձան։ Եկեղեցին` կրոնական համայնք չունենալու պատճառով 1938 թ. մայիսից դադարում է գործել` քահանա Խորեն Շուշանյանը հրաժարվում է իր պաշտոնից։ Եկեղեցու գույքը և շենքը անխնամ չմնալու համար ՊՀՊ կոմիտեն դիմում է ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահությանը` Զորավոր եկեղեցին հանձնելու իր իրավասությանը։

1974–1978 թվականներին ֆրանսահայ բարերար Սարգիս Պետոյանի նվիրատվությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է, հատակը՝ մարմարապատվել, Ավագ խորանում սեղան է տեղադրվել, շինվել է հյուսիսային որմում մկրտարանի ավազանը, նորոգվել է Սուրբ Անանիայի մատուռ-դամբարանի գմբեթը, շրջապատը՝ բարեկարգվել։

Ներկայումս Երևանի Սուրբ Անանիա Առաքյալ անապատը քաղաքի Կենտրոն համայնքի գործող եկեղեցիներից է։

«Զորավոր» ավետարան

Այնտեղ պահվող, հրաշագործ համարվող և «Զորավոր» կոչվող Ավետարանի անունով եկեղեցին սկսել է կոչվել Զորավոր Սուրբ Աստվածածին։

Ըստ ավանդության, իբրև թե այդ մատյանը Սևանա կղզու վանքից գողացված արժեքները տեղափոխելիս ընկել է լիճը, Հրազդան գետով հասել է Երևանի մոտ ու հայտնվել մի աստվածապաշտ կնոջ մոտ։ Վերջինս էլ սուրբ գիրքը հանձնել է Անանիա վանքին։ Այտեղ ավետարանը պահվել է մինչև 19-րդ դարի վերջը, նրան վերագրվել է բուժելու զորություն։

Պատկերասրահ

Եկեղեցին նախկինում

Ներկայիս տեսքը

Ներքին հարդարանքը

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Երևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի ՊատմությունԵրևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի ՊատկերասրահԵրևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի Տես նաևԵրևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի ԾանոթագրություններԵրևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի Արտաքին հղումներԵրևան Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի16791690Երևանի երկրաշարժ (1679)Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցի (Երևան)Հին ԵրևանՀին թաղ (Երևան)Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄարգինալԱռաքյալներՀարավային ԱմերիկաՄակդիրԼեոնարդո դա ՎինչիԱրևելյան ՀայաստանՔարահունջՔիմիական ռեակցիաներՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԵհովայի վկաներԿասկադ համալիրԴերանունԲրոնխիալ ասթմաՀովհաննես ՉեքիջյանԱրագածԿրիաներԱլմա-Աթայի հռչակագիրԱրմավիրի մարզԵրվանդ ՔոչարԵղիշե ՉարենցԱրշակունիների թագավորությունԱրյան ճնշումԻսպանիաՖուտբոլԷջմիածնի Մայր ՏաճարՑեղակրոնությունՎարդանանք (պատմավեպ)Արևմտյան Հայաստանի քաղաքներԱրթուր ԹարխանյանՍպիտակավոր վանքՅակով ԶարոբյանՍև բերդՊարադի փողոց 588Նեմեսիս գործողությունԴեր ԶորԱռողջ ապրելակերպՎանի թագավորության արքաների ցանկԱծական անունՄեղրատու մեղուԱնմոռուկ (խորհրդանիշ)Քիմիական տարրերի ցանկԷյֆելյան աշտարակԳարեգին Ա ՔեսաբցիՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍտեփան Զորյան (գրող)Մարդու գլխուղեղԹանաՎանի հերոսամարտԱնժելա ՍարաֆյանՄյունխհաուզենի արկածներըՀայոց այբուբենի հուշարձանԹոմաս ԷդիսոնՓորլուծությունՄթնոլորտի աղտոտումՊետրոս ԴուրյանՀայաստանի խորհրդանիշներՄակարիոս IIIԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՄուշԲառակապակցությունՄանուշակՄակերեսՇառլ ԱզնավուրՃապոնիաԷրեբունի ամրոցՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՈւրցԶվարթնոց միջազգային օդանավակայանԵրկաթ պակասորդային սակավարյունությունՊարզ թիվՎարդանանց պատերազմՍայաթ-ՆովաՀայկական առածներ և ասացվածքներԿունիլինգուսԹութակներ (ընտանիք)Անանուխ🡆 More