Շառլ Ազնավուր: ֆրանսիացի երգիչ և դերասան

Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան, մայիսի 22, 1924(1924-05-22), Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ - հոկտեմբերի 1, 2018(2018-10-01), Մուրիես), ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։

Շառլ Ազնավուր
Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCharles Aznavour
Ի ծնե անունՇահնուր Վաղինակի Ազնավուրյան
Ծնվել էմայիսի 22, 1924(1924-05-22)[…]
Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ
ԵրկիրՇառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր Ֆրանսիա և Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 1, 2018(2018-10-01)[…] (94 տարեկան)
Մուրիես
Գերեզմանcemetery of Montfort-l'Amaury
Ժանրերփոփ երաժշտություն, շանսոն, ջազ, middle of the road, փոփ, բալլադ և Էթնիկ երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող, սցենարիստ, կինոդերասան, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, դիվանագետ, գրող, ստուդիական երաժիշտ, կինոռեժիսոր, Շանսոնիե և երգիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն1936–2018
ԼեյբլEMI
MusArm Records, Barclay, Polydor, MGM
ԱմուսինMicheline Rugel?, Evelyne Plessis? և Ulla Thorsell?
Պարգևներ
Կայքaznavourfoundation.org
Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր Charles Aznavour Վիքիպահեստում

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։

Չմոռանալով արվեստի մասին՝ նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։

2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։

Կենսագրություն

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝Վաղինակ Ազնավուրյան։

Ազնավուրի հայրը` Միքայելը (Միշան), ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին, Իզմիթում (Թուրքիա), հայ վաճառականների ընտանիքում, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թիֆլիսի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)։

Ծնողները արտիստներ էին. մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ։ Նրանք հանդիպել են Կոնստանդնուպոլսում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը մշակութային հոդվածներ էր գրում հայկական թերթի համար։

1922 թվականին նրանք գաղթում են Հունաստան, որտեղ 1923 թվականի հունվարի 13-ին Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է Շառլ Ազնավուրը։

Միշան, որը նախկին բարիտոն էր, «Կովկաս» անունով փոքրիկ ռեստորան է բացում, ուր երգում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գաղթականների համար։ Իր դերասանուհի կնոջ հետ նրանք մեծացնում էին իրենց երկու երեխաներին երաժշտության և թատրոնի մթնոլորտում, տարբեր արվեստագետների շրջանում, որոնք հաճախ էին այցելում Ուշեթ փողոցի վրա գտնվող նրանց ռեստորանը։

1929 թվականի տնտեսական ճգնաժամի պատճառով փակվում է նրանց ռեստորանը, Ազնավուրյանները տեղափոխվում են Կարդինալ Լըմուանի փողոց, ուր նրանց հայրը բացում է սրճարան Ռոնյոնի արվեստի դպրոցի դիմաց։ 1933 թվականին ծնողները որոշում են իրենց որդուն տանել այդ դպրոցը, քանի որ նա երազում էր դերասան դառնալ։ Ուսումնառության հենց առաջին տարում Շառլը առաջին անգամ բեմ է բարձրանում։ Նա իր համար բեմական անուն է ընտրում Ազնավուրը և սկզբնական շրջանում Պտի-Մոնդ անունը կրող փոքրիկ էստրադային բեմում հանդես է գալիս որպես պարող, ապա սկսում է մանկական դերեր կատարել Օդեոն, Մադլեն, Մարինի փարիզյան թատրոններում :

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ազնավուրյանները Փարիզի իրենց բնակարանում հրեաների և հայերի էին թաքցնում, այդ թվում` բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանին և նրա կնոջը՝ Մելինեին։

1941 թվականին Ազնավուրը հանդիպում է կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշին, որը «Մյուզիք-Հոլ» դպրոցի տնօրենն էր (որը հետագայում դարձավ Երգի ակումբ) և սկսվում է նրանց ընկերությունը, ինչից հետո Շառլը վերջնականապես որոշում է ընտրել երգարվեստը։ Պիեռի հետ նրանք ստեղծում են «Ռոշ և Ազնավուր» դուետը (1943-1950) և սկսում են ելույթներ ունենալ տարբեր համերգասրահներում։ 1944 թվականին նա գրում է իր առաջին «Ես խմել եմ» երգը, որը Ժորժ Ուլմերի կատարմամբ արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։

Շառլի համար բեկումնային է լինում հայտնի ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի և իր կուռք Շառլ Տրենեի հետ հանդիպումը։ Էդիթը այս դուետին աշխատանքի է հրավիրում Նյու-Յորք, որտեղ նա մեկնում էր շրջագայությունների։ Ռոշ և Ազնավուր դուետը փորձում է հաջողության հասնել Քվեբեկում, այնուհետև՝ Մոնրեալում։ Չնայած նրան, որ Շառլն ու Պիեռը մեծ ճանաչում ունեին Կանադայում, Ազնավուրը մեկնում է Ֆրանսիա և Պիաֆի խորհրդով սկսում իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում հաջողությամբ չի պսակվում։ Նա սկսում է համագործակցել Ժիլբեր Բեկոյի հետ։ 1956 թվականին համերգներով հանդես է գալիս Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ինչը նրան մեծ ճանաչում և հաջողություն է բերում։

1955 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունենում Փարիզի Օլիմպիա դահլիճում։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրում է ֆրանսիական մամուլը։

Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր  Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել։ Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր 

Մեկ տարի անց 1956-ին նա գրում է իր «Իմ կյանքի մասին» երգը, պատմելով իր հաջողության մասին։ 1960 թվականին՝ 36 տարեկան հասակում, նա գրում է "Je m’voyais déjà" երգը, որը նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Սրան հաջորդում եմ այլ ստեղծագործություններ՝ Tu t'laisses aller (1960), Les comédiens (1962), La Mamma (1963), Et pourtant (1963), For Me Formidable (1964), La Bohème (1965), Comme ils dissent (1972)…։ Ազնավուրը համաշխարհային հռչակ է ձեռք բերում 1963 թվականին՝ Նյու-Յորքի Քարնեգի հոլում տված համերգից հետո։ Նա համերգներով է հանդես եկել Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։

1974 թ. Ազնավուրը մեծ հաջողություն ունեցավ Մեծ Բրիտանիայում, երբ նրա «Նա» երգը չորս շաբաթվա ընթացքում գլխավորում էր հիթ-շքերթը։ Հազարից ավելի երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Հեղինակել է 14 գրքեր, որոնք թարգմանվել են տասնյակ լեզուներով ու դարձել բեսթսելլերներ։

Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2017 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդի Նիկոլան ստեղծեցին «Ազնավուր» հիմնադրամը, որի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը։ «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է։

Հայաստանի մշտական դեսպանն էր ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ։ 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

2010 թվականին նա ստանում է Victoires de la Musique մրցույթի գլխավոր մրցանակը։

2011 թվականին սկսվեց Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ Aznavour en Toute Intimité խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ «Aznavour toujours» ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

2017 թվականի օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը։

Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր  Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբա'յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»: Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր 

Մահ

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, իր՝ Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը եղել է թոքերի այտուցը։

Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։

Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր  Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ։
- Էմանուել Մակրոն, Հոկտեմբերի 5, 2018 թ․
Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր 

Հրաժեշտի արարողությանը ներկա էին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրանց կանայք և Ամենայն հայոց կաթողիկոսը։

Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը։ Ազնավուրը թաղված է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում։

Անձնական կյանք և մշակութային ազդեցություն

Ազնավուրն ունի մեկ քույր՝ Աիդա Ազնավուրը (ծնված 1923 թվականի հունվարի 13-ին),Ժորժ Կառվարենցի կինը։

Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր 
Ազնավուր կենտրոնը Երևանում

Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թվականի մարտի 16), երկրորդ անգամ՝ Էվելին Պլեսիսի հետ (1955 թվականի հոկտեմբերի 28), և երրորդ անգամ՝ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թվականի հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 5 երեխա՝ Սեդան, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։

Հորաքույրը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արուս Ազնավուրյանն է։

Զարմիկը՝ Մայք Քոնորս (1925–2017), ամերիկացի դերասան  , 1970 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր լավագույն հեռուստատեսային դերասանի համար։

1990 թվականին նա գրող-ռեժիսոր Մայքլ Ֆինի Կալանին առաջարկեց անդրադառնալ իր կյանքին հեռուստատեսային My Riviera շարքում, որի նկարահանումները տեղի ունեցան Հարավային Ֆրանսիայի Պորտ Գրիմո վայրում գտնվող Ազնավուրի տանը։ Նա բնակվում էր Սբ. Սյուլպիսում, Վո, Շվեյցարիա։

Նրա երաժշտականությունը և անունը արտերկրում առկա է փոփ մշակույթի շատ այլ ոլորտներում ևս։ Ազնավուրի անունը ընկած է Յոշիյուկի Տոմինոյի 1979 թվականի մեխա անիմե Mobile Suit Gundam սերիալի Char Aznable հերոսի անվան հիմքում։ Նրա «Parce Que Tu Crois» երգը նմուշօրինակ է եղել հիփ-հոփ պրոդյուսեր Dr. Dre-ի «What's the Difference» երգի համար (մասնակցությամբ Էմինեմի և Xzibit-ի)՝ 2001 թվականի ալբոմից։ Ազնավուրի անունը հիշատակվում է The Psychedelic Furs անգլիական ռոք խմբի «Sister Europe» («Քույր Եվրոպա») երգում («The radio upon the floor/ is stupid, it plays Aznavour» «Ռադիոն հատակին է/Գժվել է, նա Ազնավուր է երգում»)։

Ազնավուրը հաճախ էր կատակում իր ֆիզիկական թերությունների վերաբերյալ, հատկապես իր առանձնահատկության՝ կարճ հասակի, որը կազմում է 160 սմ։

Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր 
Մոմավառություն Ազնավուրի հիշատակին Ազնավուրի հրապարակում, Երևան

Ֆիլմեր

Ալբոմներ

  • Ջեզեբել
  • Ֆետր տոպե
  • Կյանքովս
  • Մյուզիք հոլլի բրավոները
  • Այդպես է
  • Ես արդեն ինձ տեսնում էի
  • Պետք է գիտենալ
  • Ով
  • Մամա
  • Դեռ երեկ-65
  • Բոհեմ
  • Քեզ սիրել
  • Սիրո դեմքերը
  • Ահա դու վերադառնում ես
  • Չտեսա ժամանակն ինչպես անցավ
  • Ինքնակենսագրություն
  • Առաջին պար
  • Շառլը երգում է Ազնավուր և Դիմեյ
  • Դու և ես
  • Ազնավուր-92
  • Խմում եմ
  • Համբուրիր ինձ
  • Ազնավուր 2000
  • Էականը
  • Լինել
  • Իմ սերերը
  • Պիեռ Ռոշ/Շառլ Ազնավուր
  • Առավել կապույտ
  • 20 ոսկե երգ
  • 40 ոսկե երգ
  • Համագումարների պալատի մենահամերգ 87 (լիակատար)
  • Օլիմպիա 1978
  • Համագումարների պալատի 97/98
  • Համագումարների պալատի 2000
  • Կենդանի Օլիմպիայում
  • Ազնավուր/Մինելլի

DAD-ներ

  • Ազնավուր/Մինելլի, Համագումարների պալատում-1994
  • Ազնավուրը համագումարների պալատում-2000
  • Շառլ Ազնավուրը Կարնեգի հոլում
  • Քեզ համար, Հայաստան
  • Կենդանի համագումարների պալատում-1997/1998
  • Օլիմպիա - 1968, 1972, 1978, 1980

Շառլ Ազնավուրը հայերեն

Գրքեր

  • Սեր սրտի չափով (բանաստեղծություններ), Ե., Հայաստան, 1968, 126 էջ։ Ֆրանսերենից թարգմ.՝ Աբրահամ Ալիքյան։ Բովանդակությունը՝ Ա. Ալիքյան։ Ազնավուր տաղանդ; Ինձ տվեցին; Քաղաքը; Օ, կյանք, օ, կյանք; Թե դաշնամուր ունենայի; Պոկեր; Տուր մեզ այսօր; Մի մանուկ; Ոսկե հասկ; Պետք է գիտենալ; Երբ ինձ մոտ ես գալիս... հոգիս; Բոհեմը; Իզաբել; Հոգուս մեղմ լույսում; Ուզում ես դու; Մեր ցնորքների պալատը; Գեղեցիկ աղջիկներ իմ թաղի; Այս դաշնամուրը օրհնյալ; Պարզ է սիրում եմ քեզ; Սեր սրտի չափով; Ալելույա; Մաման; Երկու կիթառ։
  • Ազնավուրը Ազնավուրի մասին, թարգմ.՝ Ս. Բուրսալյան, Երևան։ Հայաստան, 1976, 255 էջ։
  • Անցած օրեր։ Հուշեր, թարգմ. Համլետ Գասպարյան, Երևան։ «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2004, 356 էջ։
  • Շառլ Ազնավուր, Երգեր Սամվել Գասպարյանի թարգմանությամբ, Նվիրվում է Ազնավուրի 80-ամյակին, Երևան, Արեգ, 2005։
  • Ազնավուրը հայերեն, թարգմ.՝ Պերճ Թյուրաբյան, Երևան, Ա. հ., 2009, 50 էջ։

Մամուլ

  • «Ես կյանքում մենակ եմ, ամբողջովին մենակ, չափազանց մենակ»։ «Գարուն», 1967, № 3, էջ 68-71։
  • Շառլ Ազնավուր. Բանաստեղծություններ, «Գարուն», 1967, № 6:

Պարգևներ և ճանաչում

Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր 
Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նախորդող
Զոհրաբ Մնացականյան
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ
Շառլ Ազնավուր

2009 թ. մայիսի 4 - 2018 թ․ հոկտեմբերի 1
Հաջորդող
Անդրանիկ Հովհաննիսյան
Նախորդող
Զոհրաբ Մնացականյան
Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Շառլ Ազնավուր

2009 թ. մայիսի 5 - 2018 թ․ հոկտեմբերի 1
Հաջորդող
Անդրանիկ Հովհաննիսյան
Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ազնավուր» հոդվածին։
Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ազնավուր» հոդվածին։
Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ազնավուր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 120 Շառլ Ազնավուր: Կենսագրություն, Անձնական կյանք և մշակութային ազդեցություն, Ֆիլմեր 

Tags:

Շառլ Ազնավուր ԿենսագրությունՇառլ Ազնավուր Անձնական կյանք և մշակութային ազդեցությունՇառլ Ազնավուր ՖիլմերՇառլ Ազնավուր ԱլբոմներՇառլ Ազնավուր ը հայերենՇառլ Ազնավուր Պարգևներ և ճանաչումՇառլ Ազնավուր ԾանոթագրություններՇառլ Ազնավուր Արտաքին հղումներՇառլ Ազնավուր19242018d:Q1785d:Q245546Հոկտեմբերի 1Մայիսի 22ՄուրիեսՓարիզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սև բերդՀայկական դիցաբանությունՀրանտ ՄաթևոսյանԻտալիաԱֆրիկաՀայաստանի տնտեսությունՄեղրատու մեղուՖայլ ՆեղոսԴլե ՅամանԱծանցԱրայի (լեռ)ԱստղիկԳարունՀայոց այբուբենի հուշարձանՖեյսբուքԿիլիկիայի հայկական թագավորությունԵս և նաԱկրոստիքոսՈսկեպարԱրամ ԱսատրյանԱնանուխԵվրոպական միությունՍուրբ Յոթ ՎերքՄարդու առնանդամՍրտի կծկումների հաճախականությունԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ԴեքսամետազոնԱրծիվներԵրիցուկՄիրհավ (պատմվածք)ԻսպանիաՔըրք ՔըրքորյանՌուբեն Վարդանյան (գործարար)Բյուրականի աստղադիտարանՊապ թագավորՀարկադրական եղանակՔութեշԴերանունՎանա ծովուն արշալույսըՈւրան (մոլորակ)Արման ԾառուկյանՀայերՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԿայծակԱռյուծՁեռնաշարժությունԿոտայքի մարզՀեպատիտ CՔամիԲարդ համադասական նախադասությունԵղիշե ՉարենցԼոռու մարզԱրմեն Տիգրանյան (երգահան)ԱծանցյալԱնգլերենԼիմֆոմաՖրանսուա Անդրե ՖիլիդորՀեքիաթՄինչամուսնական սեքսԼևոն Տեր-ՊետրոսյանԱծական անունԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՌոբերտ ԱբաջյանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ԱվստրալիաԷկզեմաՀայկական ազգային հագուստ (տարազ)ՄագաղաթՌուսական կայսրությունԹոքաբորբԱրագածԱծականի համեմատության աստիճաններՕսկար ԱյզեկՎանաձորԿիպրոս🡆 More