Էդիթ Պիաֆ (ֆր.՝ Édith Piaf, (ֆրանսերեն: ( լսել)), (իսկական անունը՝ Էդիթ Ջովաննա Գասսիոն, դեկտեմբերի 19, 1915(1915-12-19), Փարիզ - հոկտեմբերի 10, 1963(1963-10-10), Գրաս), ֆրանսիացի երգչուհի, երգերի հեղինակ, կաբարեների կատարող, դերասանուհի, հայտնի է որպես Ֆրանսիայի ազգային և միջազգային տաղանդավոր երգչուհի։
Էդիթ Պիաֆ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Édith Piaf |
Ի ծնե անուն | ֆր.՝ Édith Giovanna Gassion |
Նաև հայտնի է որպես | Édith Piaf |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1915[…] Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1963[…] (47 տարեկան) Գրաս |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Gassion-Piaf |
Ժանրեր | շանսոն |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, ստուդիական երաժիշտ, Շանսոնիե, փողոցային կատարող և երգերի հեղինակ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1935-1963 |
Լեյբլ | Capitol Records, Pathé-Marconi?, Columbia Records, Polydor Records և Philips Records |
Անդամակցություն | Ancient Mystical Order Rosae Crucis? |
Ամուսին | Ժակ Պիլս և Թեոֆանիս Լամբուկաս |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Édith Piaf Վիքիպահեստում |
Պիաֆի մատուցած երաժշտությունը հաճախ ինքնակենսագրական բնույթ ուներ։ Պիաֆը մասնագիտացված էր շանսոն ժանրում, կատարում էր սիրային տխուր բալլադներ կորստի և թախիծի մասին։ Ամենահայտնի երգերն են «La Vie en rose»-ը (1946), «Non, je ne regrette rien»-ը (1960), «Hymne à l'amour»-ը (1949), «Milord»-ը (1959), «La Foule»-ը (1957), «L'Accordéoniste»-ը (1940) և «Padam, padam...»-ը (1951)։
Մահից հետո (1963 թ․) Պիաֆը հիշատակվել է մի քանի կենսագրականներում և ֆիլմերում, որոնցից են 2007 թվականի օսկարակիր «Վարդագույն կյանք» (ֆր.՝ La Vie en rose) ֆիլմը։ Այսպիսով Պիաֆը դարձել է 20-րդ դարի ամենանշանավոր կատարողներից։
Չնայած հազարավոր ինքնակենսագրականների՝ Պիաֆի կյանքի մասին շատ բան հայտնի չէ։ Ամբողջական անունը Էդիթ Ջովաննա Գասսիոն է։ Ծնվել է Բելվիլում։ Կա վարկած, որ Պիաֆը լույս աշխարհ է եկել Rue de Belleville 72 հասցեում։ Սակայն, համաձայն ծննդյան վկայականի, նա ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 19-ին Փարիզի 20-րդ թաղամասում գտնվող Տենոն հիվանդանոցում։
Պիաֆին կոչել են ի պատիվ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանացի բուժքույր Էդիթ Կավելլիյի։ Վերջինիս մահապատժի ենթարկեցին Պիաֆի ծնվելուց երկու ամիս առաջ՝ ֆրանսիացի զինվորներին գերությունից ազատվելուն օգնելու համար։ Պիաֆը ժարգոնային բառ է, որը նշանակում է ճնճղուկ։ Պիաֆ մականունը նա ստացավ 20 տարի անց։
Էդիթր հայրը՝ Լուի Ալֆոնս Գասսիոն (1881–1944), շրջիկ ակրոբատ էր Նորմանդիայում, նախկինում աշխատել էր թատրոնում։ Լուին Վիկտոր Ալֆոնս Գասսիոյի (1850–1928) և Լեոնտին Լուիզ Դիքեմփսի (հայտնի ինչպես Maman Tine, 1860–1937) որդին էր։ Լեոնտին Լուիզ Դիքեմփսը անբարոյական կին էր, տնօրինում էր հասարակաց տուն Բերնեյում (Նորմանդիա)։
Պիաֆի մայրը Անետա Ջիովաննա Մեիյարն (1895–1945) էր։ Անետայի հայրը ծագումով ֆրանսիացի էր, իսկ մայրը՝ իտալուհի և բերբեր։ Անետան բնիկ Լիվոռնոյից էր։ Աշխատում էր սրճարանում՝ որպես երգչուհի։ Բեմական անունն էր Լինա Մարսա։ Ծնողներն էին Auguste Eugène Maillard (1866–1912) և Էմմա (Aïcha) Սաիդ Բեն Մոհամեդը (1876–1930)՝ Սաիդ Բեն Մոհամեդի (1827–1890)՝ Էս Սուվեյրայում ծնված մարոկկոյաբնակ ակրոբատի և Մուրացանոյում ծնված Մարգարիտա Բրակկոյի դուստրը։ Անետան և Լուին 1929 թվականի հունիսի 4-ին բաժանվեցին։
Մայրը լքում է նորածին Պիաֆին։ Վերջինս որոշ ժամանակ ապրում է մայրական տատի՝ Էմմայի հետ։ 1916 թվականին Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելու համար հայրը զինվորագրվեց ֆրանսիական բանակին։ Էդիթին տեղափոխեցին մոր մոտ, ով Բերնեյում հասարակաց տուն էր տնօրինում։ Այստեղ մարմնավաճառուհիներն օգնում էին խնամել Պիաֆին։ Հասարակաց տունն ուներ երկու հարկ և յոթ սենյակ։ Մարմնավաճառուհիներն այնքան էլ շատ չէին։ Ինչպես հետո Պիաֆն է նշում՝ մոտ տասը չքավոր աղջիկներ, որոնցից հինգ կամ վեցը հիմնական աշխատողներ էին, իսկ մի քանիսը՝ ոչ մշտակա։ Էդիթը վստահ էր, որ իր թուլությունը տղամարդկանց հանդեպ կապված էր իր՝ տատի հասարակաց տան մարմնավաճառուհիներին միախառնված լինելուց։ «Կարծում եմ, երբ տղան կանչում է աղջկան, աղջիկը երբեք չպետք է մերժի նրան»,- կասեր Պիաֆը։
Երեքից յոթ տարեկան հասակում Պիաֆը մասամբ կույր էր եղջերենու բորբոքային հիվանդության հետևանքով։ Կենսագրություններից մեկում նշվում է, որ նրա տեսողությունը վերականգնվեց, երբ տատի համար աշխատող մարմնավաճառուհիները գումար հավաքեցին աղջկան սբ․ Թերեզ Լիզյոացու գերեզման ուխտ տանելու համար։ Պիաֆը վստահ էր՝ սա հրաշքով բուժում էր։
1929 թվականին (14 տարեկանում) Պիաֆը հոր հետ մասնակցում է ակրոբատական փողոցային ներկայացումների ողջ Ֆրանսիայով և հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ երգում է հանրության առաջ։ 15 տարեկանում Պիաֆը հանդիպում է Simone "Mômone" Berteaut-ին, ով գրեթե քույր էր իր համար և Պիաֆի կյանքի ուղեկիցն էր։ Միասին շրջում էին փողոցներով, երգում գումար վաստակում։ Լինելով ակրոբատների տրիոյի անդամ՝ աշխատած լրացուցիչ գումարով Պիաֆը և Mômone-ը սենյակ վարձեցին Grand Hôtel de Clermont-ում (18 Rue Véron, Մոնմարտր, Փարիզի 18-րդ վարչական բաժանում)՝ Mômone-ի հետ աշխատելով որպես շրջիկ երգչուհի Պիգալ թաղամասում, Մենիլմոնտանում և Փարիզի արվարձաններում։
1932 թվականին Պիաֆը ծանոթանում է Լուի Դյուպոնի հետ և սիրահարվում։ Շատ կարճ ժամանակում Լուին տեղափոխվում է Պիաֆի սենյակ, անկախ Mômone-ի՝ իր հանդեպ տածած ատելության։ Լուիին երբեք դուր չի եկել Պիաֆի՝ փողոցներում թափառելու գաղափարը։ Աշխատանքներ գտնելով նրա համար՝ Լուին համոզում է Պիաֆին աշխատել։ Վերջինս դիմադրեց այնքան ժամանակ, մինչև հղիացավ և կարճ ժամանակով աշխատանքի անցավ գործարանում՝ որպես ծաղկեպսակ պատրաստող։
1933 թվականի փետրվարին Տենոն հիվանդանոցում ծնվում է Պիաֆի (17 տարեկան) դուստրը՝ Մարսելը (կեղծանուն՝ Cécelle)։ Պիաֆն էլ մոր նման դժվարանում է հոգ տանել երեխային։ Նա չուներ մայրակակն բնազդ, ծնողական գիտելիքներ և հմուտ չէր տնային գործերում։ Պիաֆն անմիջապես անցնում է փողոցային երգերին, որը շարունակվում է միչև 1933 թվականի ամառ։
Իր վարքագծի շուրջ շարունակական վեճերի պատճառով Պիաֆը լքում է Լուի Դյուպոնին՝ իր հետ տանելով Մարսելին և Mômone-ին։ Երեքով հաստատվեցին Hôtel Au Clair de Lune-ում,(Rue André-Antoine)։ Այս ընթացքում Պիաֆը և Mômone-ը հիմնականում զբավում էին փողոցներում կամ ակումբներում երգելով։ Մարսելը մնում էր սենյակում մենակ։ Վերջապես Դյուպոնը տանում է երեխային իր հետ։ Ըստ նրա՝ եթե Էդիթն իսկապես ցանկանում էր երեխային, նա կվերադառնար տուն, անկախ դայակին վճարելուց։ Մարսելը մահանում է մենինգիտից երկու տարեկանում։ Ենթադրվում է, որ Պիաֆը գիշերել է մի տղամարդու հետ Մարսելի թաղման ծախսերը հոգալու համար։
1935 թվականին Le Gerny's գիշերային ակումբի տնօրեն Լուի Լեփլեն Պիաֆին գտավ Փարիզի Պիգալ թաղամասում։ Նրա ակումբ էին այցելում ստորին և վերին խավի մարդիկ։ Լուին համոզեց Պիաֆին երգել։ Վերջինիս ծայրահեղ նյարդայնությունը, կարճահասակությունը (142 սմ․) ոգեշնչեցին Լուիին Էդիթին տալ մի կեղծանուն, որ ուղեկցելու էր նրան ողջ կյանքի ընթացքում և լինելու էր բեմական անունը՝ La Môme Piaf (Փարիզի ժարգոն, որ նշանակում է կին ճնճղուկը կամ փոքրրիկ ճնճղուկը)։ Լեփլեն սովորեցրեց Էդիթին բեմական կեցվածքի հիմունքները, խորհուրդ տվեց հագնել սև զգեստ, որն էլ դարձավ Էդիթի տարբերակիչ հանդերձանքը։
Լեփլեն վարում էր մեծ գովազդային արշավ Պիաֆի ելույթի գիշերվա նախորդող օրերին, գրավում շատ հայտնիների ուշադրությունը, որոնց թվում էր դերասան և երգիչ Շեվալե Մորիսը։ Նվագախմբի առաջնորդն այդ երեկո Ջանգո Ռեյնհարդն էր, դաշնակահարը՝ Նորբեր Գլանցբերգը։ Ակումբում Պիաֆի առաջին ներկայացումներին հաջորդեցին նույն տարում թողարկված երկու ձայնագրությունները, որոնցից մեկը թողարկեց Մարգարետ Մոնոտը՝ Պիաֆի կյանքի գործընկերը և սիրելի երգահաններից մեկը։
1936 թվականի ապրիլի 6-ինի Լեփլեն սպանվեց։ Պիաֆին հարցաքննեցին և մեղադրեցին որպես սպանությանը ներկա։ Սակայն շուտով արդարացրին։ Լեփլիին սպանել էին ավազակախմբերը, որոնք նախկինում կապված էի Պիաֆի հետ։ Այժմ ԶԼՄ-ների բացասական ուշադրությունը սպառնում էր նրա կարիերային։ Իր իմիջը վերականգնելու նպատակով Էդիթը միացավ Ասսո Ռայմոնին, ում հետ հետագայում ռոմանտիկ հարաբերություններ ուներ։ Ռայմոնը փոխեց Էդիթի անունը՝ անվանելով նրան Էդիթ Պիաֆ։ Արգելեց անցանկալի ծանոթներին տեսնել Էդիթին և հանձնարարեց Մարգարետ Մոնոտին գրել երգեր, որոնք կարտացոլեին Պիաֆի նախկին փողոցային կյանքը։
1940 թվականին Պիաֆը նկարահանվեց Ժան Կոկտոյի հաջողակ մեկ գործողությամբ պիեսում՝ Le Bel Indifférent-ում։ Փարիզի գերմանական օկուպացիան չկանգնեցրեց նրա կարիերան։ Պիաֆը սկսեց ընկերանալ նշանավոր մարդկանց հետ, որոնցից էր պոետ Jacques Bourgeat-ը։ Պիաֆն ինքն էր գրում իր երգերից շատերի խոսքերը, համագործակցում երգահանների հետ երաժշտության համար։ 1944 թվականի գարնանը Մուլեն Ռուժում համագործակցեց և սիրային հարաբերությունների մեջ էր Իվ Մոնտանի հետ։
1947 թվականին Պիաֆը Իվ Մոնտանի համար գրեց «Mais qu’est-ce que j’ai ?» երգի խոսքերը, իսկ երաժշտության հեղինակն էր Հենրի Բետտին։ Մեկ տարվա ընթացքում Պիաֆը դարձավ Ֆրանսիայի ամենահայտնի երգչուհին։ Պիաֆի և Մոնտանի հարաբերությունները խզվեցին, երբ վերջինս դարձավ արդեն այնքան հայտնի, որքան Պիաֆն էր։
Այս ընթացքում Պիաֆը՝ որպես Ֆրանսիայի ամենահայտնի աստղ, մեծ հաջողությունների էր հասել Փարիզում։ Պատերազմից հետո նա դարձավ հայտնի միջազգային մասշտաբով, ճամփորդեց Եվրոպայով, Միացյալ Նահանգներով և Հարավային Ամերիկայով։ Փարիզում նա հնարավորություն տվեց Atahualpa Yupanqui-ին (Héctor Roberto Chavero) բեմ բարձրանալ։ Վերջինիս առաջին համերգը տեղի ունեցավ 1950 թվականին։ Վաղ 1950-ական թվականներին Պիաֆն օգնեց Շառլ Ազնավուրին սկսել իր կարիերան՝ տանելով իր հետ Ֆրանսիա և Միացյալ նահանգներ կատարած իր շրջագայություններին և ձայնագրելով Շառլի երգերից մի քանիսը։ Սկզբում նա քիչ հաջողություններ ունեցավ Միացյալ նահանգներում, որտեղ հանդիսատեսը սպասում էր շքեղ մի ներկայացում և հիասթափված էր Պիաֆի պարզագույն ցուցադրումից։ 1947 թվականին Նյու Յորքի ազդեցիկ քննադատ Թոմսոն Վիրջիլի New York Herald Tribune-ում կատարած գրությունից հետո Պիաֆի հեղինակությունը բարձրանում է այնքանով, որ նա ութ անգամ մասնակցում է The Ed Sullivan Show հաղորդմանը և երկու անգամ ելույթ ունենում Քարնեգի հոլում(1956 և 1957)։
Պիաֆի ամենահյատնի երգը՝ La Vie en rose-ը (հայերեն՝ Կյանքը վարդագույն ակնոցով) գրվել է 1945 թվականին, 1998 թվականանին երգը մտավ «Գրեմմի մրցանակի փառքի դահլիճ»։
1955 թվականի հունվարից մինչև 1962 թվականի հոկտեմբեր Բրունո Կոկատրիքսի հայտնի Օլիմպիա համերգասրաում Պիաֆը հասավ վերջնական, կայուն հաջողության՝ տալով մի շարք համերգներ Փարիզի ամենահայտնի համերգասրահում։ Այս համերգներից հինգի հատվածներ(1955, 1956, 1958, 1961, 1962) թողարկվել են ձայնագրությամբ և CD տարբերակով։ Սնանկացումից խուսափելու նպատակով Պիաֆի խոստացած 1961 թվականի համերգներում առաջին անգամ ներկայացվեց Non, je ne regrette rien երգը։ 1963 թվականի ապրիլին Պիաֆը թողարկեց իր վերջին երգը՝ L'Homme de Berlin-ը։
Պիաֆի կարիերան և հայտնությունը թափ առան Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ։ Պիաֆը ելույթ էր ունենում տարբեր գիշերային ակումբներում և հասարակաց տներում, որը ծաղկում ապրեց 1940-1945 թթ՝ Années Erotiques ( պատմաբան Patrick Buisson-ի գրքի վերնագիր)։ Փարիզում հայտնի հասարակաց տներից շատերը, ներառյալ Le Chabanais-ը, Le Sphinx-ը, One Two Two-ը La rue des Moulins-ը և Chez Marguerite-ը վարձված էին գերմանացի սպաների և համագործակցող ֆրանսիացիների համար։ Պիաֆը, օրինակ, հրավիրված էր գերմանացի սպաների հովանավորությամբ Բեռլինում կայանալիք համերգային շրջագայությանը։ Նրա հետ էին դերասաններ և երաժիշտներ, ինչպիսիք են Լուլու Գաստեն, Ռայմոն Սուպլեքսը, Վիվիան Ռոմանսն ու Ալբեր Պրեժանը։
1942 թվականին Պիաֆին հաջողվեց արժանանալ շքեղ բնակարանի Փարիզի 16-րդ թաղամասում (այժմ՝ rue Paul-Valéry) գտնվող տներից մեկում։ Նա ապրում էր L'Étoile de Kléber-ի՝ հայտնի գիշերային ակումբի և հասարակաց տան վերևում, որը գտնվում էր Փարիզի գեստապոյի շտաբների մոտ։
Պիաֆին համարում էին դավաճան և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առանցքի ուժերին անդամակցող։ Պիաֆը ստիպված էր վկայություն տալ, քանի որ նախատեսված էր արգելել նրան հայտնվել ռադիոհաղորդումներում։ Այնուամենայնիվ Պիաֆի քարտուղար Andrée Bigard-ը, որ Ֆրանսիայի պայքարի անդամ էր, ազատագրումից հետո խոսեց Պիաֆի օգտին։ Ըստ Bigard-ի՝ Պիաֆը մի քանի անգամ ելույթ է ունեցել Գերմանիայի բանտարկյալների ճամբարներում՝ օգնելով շատ բանտարկյալների փախչել։ Պիաֆը շատ արագ վերադառնում է երգին։ 1944թվականի դեկտեմբերին Մարսելում Պիաֆը բեմ է բարձրանում Մոնտանի հետ հակահիտլերյան խմբավորումների համար։
17 տարեկանում Պիաֆը դուստր է ունենում՝ Մարսելը։ Երկու տարեկանում երեխան մահանում է։ Պիաֆն այլևս չէր ուզում և չունեցավ երեխաներ։
1949 թվականի հոկտեմբերին Փարիզ-Նյու Յորք թռիչքի ժամանակ ինքնաթիռի կործանումից մահանում է Պիաֆի կյանքի սերը՝ բռնցքամարտիկ Մարսել Սերդանը։ Վերջինս՝ չնայած ամուսնացած լինելուն, հարաբերությունների մեջ էր Պիաֆի հետ և մեկնում էր նրան հանդիպելու։ Էյր Ֆրանս ավիաընկերությանը պատկանող Lockheed Constellation ավիալայները ջախջախվեց Ազորյան կղզիներում։ Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են ողջ անձնակազմը և ուղևորները, որոնց թվում էր հայտնի ջութակահարուհի Ժինեթ Նևյոն։ Պիաֆի և Սերդանի մասին խոսում էր միջազգային մամուլը, քանի որ Սերդանը միջքաշայինների կարգի աշխարհի չեմպիոն էր և Ֆրանսիայի լեգենդ էր։
1951 թվականին Պիաֆը Շառլ Ազնավուրի հետ ավտովթարի է ենթարկվում և ծանր վնասվածքներ ստանում՝ կոտրելով ձեռքը և երկու կողերը։ Այնուհետև սուր բարդություններ առաջացան մորֆինի և ալկոհոլի կախվածությունից։ Իրավիճակն ավելի է սրվում երկու գրեթե մահացու ավտովթարներից հետո։ Երգիչ Ժակ Պիլսը Պիաֆին երեք տարբեր առիթներով տանում է վերականգնողական կենտրոն, բայց ապարդյուն։
Պիաֆն ու Պիլսy (իսկական անունը՝ René Ducos) ամուսնանում են 1952 թվականին։ Պիլսը նրա առաջին ամուսինն էր։ Իսկ 1957 թվականին բաժանվում են։ 1962 թվականին Պիաֆն ամուսնանում է Տեո Սարապոյի հետ, ով Պիաֆից 20 տարով փոքր էր։ Տեոն հույն վարսահարդար էր, դարձել էր երգիչ և դերասան։ Պիաֆի վերջին մի քանի ելույթներում ամուսինները միասին են երգել։
1915 թվականից 1931 թվականները Պիաֆը հիմնականում ապրել է հոր հետ Բելվիլում։ 1934-ից մինչև 1941 թվականը բնակվել է rue de Chézy 45 հասցեում՝ Նյոյի սյուր Սեն համայնքում։ 1941-1956 թվականներին Պիաֆն ապրել է մենակ, իսկ 1952-1956թթ՝ Ժակ Պիլսի հետ։ Այնուհետև մինչև 1959 թվականը շարունակել է ապրել մենակ։ Կյանքի վերջին տարիները (1959-1962թթ) մենակ, իսկ հետո Տեո Սարապոյի հետ անցկացրել է Նյոյի սյուր Սենում՝ rue Édouard Nortier 23 հասցեում մինչև մահ՝ 1963 թվական։
Հսկայական քանակությամբ դեղամիջոցները, որոնք Պիաֆն ընդունում էր սկզբում արթրիտի ցավերի հանգստացման համար, իսկ ավելի ուշ՝ անքնության դեմ, դրա հետ մեկտեղ ալկոհոլի չարաշահումը ազդեցին Պիաֆի առողջության վրա։ Ավտովթարների հետևանքով ավելի էր սրվում կախվածությունը, և ի վերջո 1959 թվականին Պիաֆը ստամոքսի խոցի մի քանի վիրահատություններ է տանում։ Լյարդի վատթարացմանը զուգահեռ արյան փոխներարկումից հետո, մինչև 1962 թվականը Պիաֆը զգալի քաշ էր կորցրել և հասել ընդամենը 30կգ։ Մի քանի ամիս գիտակից, երբեմն էլ անգիտակից վիճակում լինելուց հետո 1963 թվականի հոկտեմբերի 10-ին Plascassier թաղամասում (Գրասսե), Ֆրանսիական Ռիվիերայում, գտնվող իր վիլլայում Պիաֆը մահանում է լյարդի քաղցկեղից 47 տարեկան հասակում։ Պիաֆի մահից մեկ օր անց՝ 1963 թվականի հոկտեմբերի 11-ին մահանում է կինոռեժիսոր և Պիաֆի ընկեր Ժան Կոկտոն։ Պիաֆի վերջին խոսքերն էին․ «Յուրաքանչյուր հիմար արարքի համար, որ գործում ես այս կյանքում, ստիպված ես լինում վաղ թե ուշ վճարել»։ Կա վարկած, որ Սարապոն մարմինը գաղտնի տարել է Փարիզ, որպեսզի երկրպագուները կարծեն՝ Պիաֆը մահացել է իր իսկ հայրենիքում։ Պիաֆը թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը՝ դստեր՝ Մարսելի կողքին։ Նրա գերեզմանն ամենաշատ այցելվողների շարքին է պատկանում։ Նույն գերեզմանում են թաղված Պիաֆի հայրը՝ Լուի Ալֆոնս Գասսիոն, և Տեո Սարապոն։ Շիրմաքարի ստորին հատվածում փորագրված է՝ Famille Gassion-Piaf։ Կողքին փորագրված է իր անունը՝ Madame Lamboukas dite Édith Piaf։
Չնայած Պիաֆի վարած ապրելակերպի պատճառով կարդինալ Մորիս Ֆելտենը մերժում է հոգեհանգստի արարողությունն (անգլ.՝ requiem Mass, funeral Mass) անցկացնել, հուղարկավորության ժամանակ տասնյակ հազարավորներ մարդիկ Փարիզի փողոցներում սգում էին նրա մահը։ Ավելի քան 100,000 երկրպագուներ ներկա էին թաղման արարողությանը։ Շառլ Ազնավուրը նշեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Պիաֆի թաղման արարողությունը միակ դեպքն է եղել, երբ ինքը ականատես է եղել Փարիզի երթևեկության ամբողջովին փակմանը։
1963 թվականից սկսած ֆրանսիական մամուլը շարունակաբար թերթեր, գրքեր է հրատարակում, հատուկ հեռուստահաղորդումներ և ֆիլմեր թողարկում աստղի մասին, որ հաճախ համընկնում էր Պիաֆի մահվան տարելիցի հետ։ ԽՍՀՄ տարիների աստղագետ Լյուդմիլա Կարաչկինան ի պատիվ Եդիթ Պիաֆի փոքր մոլորակն անվանում է 3772 Պիաֆ։
Փարիզում գործում է երկհարկանի թանգարան՝ Musée Édith Piaf։
2013 թվականի հոկտեմբերի 10-ին, Պիաֆի մահից հիսուն տարի անց, իր ծննդավայր Բելվիլի Սբ․ Ժան Բատիստեյի եկեղեցում հռոմեական կաթոլիկ եկեղեցին հիշատակի արարողություն է կազմակերպում։
2015 թվականի դեկտեմբերի 19-ին Նյու Յորքի The Town Hall-ում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Պիաֆի ծննդյան 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էին Ռոբերտ Օսբորնը, Դանիել Նարդիսիոն և Էնդի Բրատեյնը։ Մասնակցում էին Little Annie-ն, Gay Marshall-ը, Amber Martin-ը, Marilyn Maye-ը, Meow Meow-ն, Elaine Paige-ն, Molly Pope-ը, Vivian Reed-ը, Kim David Smith-ը և Aaron Weinstein-ը։
Պիաֆի կյանքը եղել է մի շարք ֆիլմերի և պիեսների ստեղծման աղբյուրը։
(1998) “Tu Es Partout” Saving Private Ryan
Ստորև նշված են Պիաֆի երգերի ժողովածուների անվանումները, այլ ոչ Պիաֆի գործունեության ժամանակ թողարկվածները։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link), translated into EnglishՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Պիաֆ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Պիաֆ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Էդիթ Պիաֆ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.