Հույզեր

Հույզեր, հոգեկան վիճակներ են՝ կապված նյարդային համակարգի հետ։ Առաջացնում են քիմիական փոփոխություններ, որոնք տարբեր կերպ կապված են մտածողության, զգացմունքների, վարքային հակազդումների և հաճույքի կամ տառապանքի աստիճանի հետ։ Ներկայումս գիտական համաձայնեցված սահմանում չկա։ Հույզերը հաճախ միահյուսում են տրամադրությունը, խառնվածքը, անհատականությունը, մոտիվացիան։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում հույզերի ոլորտում հետազոտությունները էականորեն աճել են՝ ներառելով բազմաթիվ ոլորտներ․ հոգեբանություն, նյարդագիտություն, բժշկություն, պատմություն, հույզերի սոցիոլոգիա և ինֆորմատիկա։ Բազմաթիվ տեսություններ, որոնք փորձում են բացատրել հույզերի առաջացումը, նեյրոբիոլոգիան, փորձը և գործառույթները միայն նպաստել այդ ոլորտի ավելի ինտենսիվ հետազոտությանը։

Հույզերը կարող են սահմանվել որպես դրական կամ բացասական փորձ՝ կապված որոշակի ձևի ֆիզիկական ակտիվության հետ։ Հույզերն առաջացնում են տարբեր ֆիզիկական, վարքային և կոգնիտիվ փոփոխություններ։ Հույզերի առաջնային դերը հարմարվողական վարքի մոտիվացիան է։

Որոշ տեսություններում ճանաչողությունը հույզերի կարևոր ասպեկտն է։ Այն գործողությունը, որն առաջին հերթին ազդում է հույզերի վրա՝ զգացողություններն են, որոնք կարող են թվալ չմտածված, բայց մտավոր գործողություններ դեռևս անհրաժեշտ են, հատկապես՝ մեկնաբանման պրոցեսում։ Օրինակ՝ գիտակցումը, որ մենք վտանգավոր իրադրությունում ենք և մեր մարմնի նյարդային համակարգի հետագա գրգռումը մեր վախի զգացողության անբաժանելի փորձառությունն է։ Ինչևէ, ըստ այլ տեսության հույզերը անջատ են և կարող են նախորդել ճանաչողությանը։ Բնորոշվում է վերբալ մեկնաբանություններով, որը նկարարգրում է ներքին վիճակը։

Հույզերը կոմպլեքսային են։ Ըստ որոշ տեսությունների՝ դրանք զգացողությունների վիճակներ են, որոնք հանգեցնում են մեր վարքի ֆիզիկակական և հոգեբանական փոփոխություններին։ Հույզերի ֆիզիոլոգիան անմիջականորեն կապված է նյարդային համակարգի արթմնիության հետ։ Հույզերը նաև կապված են վարքային կանխատրամադրվածության հետ։ Էքստրավերտները ավելի հակված են լինել սոցիալական և ի ցույց դնել իրենց հույզերը, մինչդեռ ինտրովերտները այդքան էլ սոցիալական էակներ չեն և հակված են վերահսկելու իրենց հույզերը։ Հույզերը հաճախ դրական կամ բացասական մոտիվացիայի շարժիչ ուժերից են։ Ըստ այլ տեսությունների՝ հույզերը բռնությունների պատճառ չեն, այլ պարզ բաղադրիչների համախտանիշ, որոնք կարող են ներառել մոտիվացիաները, զգացողությունները, վարքը և ֆիզիկակակն փոփոխությունները, բայց այս բաղադրիչներից ոչ մեկ հույզ չէ։

Հույզերը ներառում են տարբեր կոմպոնենտներ, ինչպիսիք են՝ սուբյեկտիվ փորձը, ճանաչողությունը, արտահայտիչ վարքը, հոգեֆիզիոլագիական փոփոխությունները և օժանդակող վարքը։ Գիտնականները փորձել են նույնականցնել հույզերը այս կոմպոնենտներից մեկի հետ․ Վիլյամ Ջեյմսը՝ սուբյեկտիվ փորձի, բիհեյվորիստները՝ օժանդակող վարքի, հոգեֆիզիոլոգները՝ ֆիզիոլագիական փոփոխությունների հետ և այլն։ Վերջերս հույզերը կապում են նշված բոլոր կոմպոնենտների հետ, որոնցից յուրաքանչյուրը դասակարգվում է մի փոքր տարբեր՝ կապված ակադեմիական կարգի հետ։ Հոգեբանությունում և փիլիսոփայությունում հույզերը սովորաբար իրենց մեջ ներառում են սուբյեկտիվ, զգացողական փորձառություն, որն առաջին հերթին բնութագրվում է հոգեֆիզիոլոգիական փորձով, բիոլոգիական ռեակցիայով և մտավոր վիճակներով։ Հույզերի նման բազմաբաղադրիչ նկարագրությունը հանդիպում է սոցիոլոգիայում։ Օրինակ՝ Պեգի Թոիտսը հույզերը նկարագրում է որպես ֆիզիոլոգիական բաղադրիչ, որը ներառում է մշակութային և էմոցիոնալ կողմեր (զայրույթ, զարմանք և այլն), մարմնի արտահայտիչ գործողություններ։

Հույզը (լատին․՝ emoveo՝ ցնցում, անհանգստացում), միջին տևողությամբ հոգեբանական գործընթաց է, որն արտացոլում է սուբյեկտիվությունը գնահատող վերաբերմունք՝ գոյություն ունեցողի կամ հնարավոր իրավիճակների և օբյեկտիվ աշխարհի նկատմամբ։ Հույզերը բնութագրվում են հետևյալ բաղադրիչներով՝ անհանգստություններով կամ հոգեկանում հույզերի զգացողության գիտակցմամբ, գործընթացներ՝ նյարդային համակարգում կատարվող իրադրությունով՝ էնդոկրին համակարգ, շնչառական, մարսողական և օրգանիզմի մնացած համակարգով, հույզերը արտահայտիչ են նաև դեմքի վրա։ Հույզերը տարբերվում են մյուս տեսակի հուզական գործընթացներից։ Աֆֆեկտ, զգացմունք և տրամադրություն։

Հուզական գործընթացներ և վիճակներ կամ հույզեր (այդ տերմինի նեղ իմաստով), զգացմունքի, ապրման սովորական և բնորոշ ձև։ Այլ կերպ ասած, հույզը որևիցե զգացմունքի անմիջական վերապրումն (ընթացումն) է։ Օրինակ՝ հույզ է կոչվում ոչ թե հենց երաժշտության նկատմամբ ունեցած սերը, որպես մարդու մեջ արմատացված առանձնահատկություն, այլև հաճույքի, հիացումի վիճակ, որն ապրում, զգում է վերջինս, երբ լսում է վարպետորեն կատարվող երաժշտական ստեղծագործություն։ Այդ նույն զգացմունքը ապրվում է վրդովմունքի, բացասական հույզի ձևով, երբ երաժշտական ստեղծագործությունը լսում ենք վատ կատարմամբ։

Հույզերը հոգեկան երևույթների շրջանակներում հանդիսանում են կարևորագույն բարդ գործընթացներ, որոնք զուգակցվում են հոգեկան բոլոր երևույթների հետ։ Հույզերը ունի առաջացման սկիզբ, ընթացք, զարգացում և ավարտ։

Հույզերը արտահայտում են սուբյեկտի վերաբերմունքը շրջապատող աշխարհի օբյեկտների և սուբյեկտների նշանակելի լինելու նկատմամբ։ Այն պահանջմունքների գոյության սուբյեկտիվ ձևն է. հույզերը սուբյեկտի համար ազդակ են հանդիսանում արտաքին օբյեկտների կարևորությունը գնահատելու համար և դրդում են ուղղելու իրենց գործունեության ուղղվածությունը։ Հույզերը արտացոլում են սուբյեկտի վերաբերմունքը աշխարհի և ինքն իր նկատմամբ, պահանջմունքների բավարարված կամ անբավարարված լինելը նաև ապագայում դրանց բավարարվածության հնարավոր և անհնարին լինելը։

Ստուգաբանություն և պատմություն

Հույզեր 
Շառլ լը Բրենի կողմից ստեղծված 16 դեմք, որտեղ ցուցադրված է մարդկային կրքերը (1821 թվական)

«Հույզ» բառը թվագրվում է 1579 թվականին, փոխառվել է ֆրանսերեն émouvoir բառից։ Հույզ տերմինը ակադեմիական քննարկումներում ներառվել է որպես կրքերի, զգացմունքների և աֆեկտների համապարփակ տերմին։

Որոշ միջմշակութային հետազոտություններ ցույց են տալիս, որ «հույզի» կատեգորիայի և դասակարգման բաժանումը, այնպիսի նախնական հույզեր, ինչպիսիք են՝ զայրույթը և տխրությունը ամբողջական չեն և որ այդ հասկացությունների սահմանները տարբեր մշակույթներում տարբեր են։ Ինչևէ, ըստ այլ փաստարկների որոշ մշակույթներում կան որոշ հույզերի ընդհանուր հիմքեր։ Հոգեբուժության և հոգեբանության մեջ հույզերի արտահայտման կամ ըմբռնման անկարողությունը կոչվում է ալեքսիթիմիա։

Սահմանում

Օքսֆորդի բառարանում հույզի սահմանումը հետևյալն է․- «Ուժեղ զգացմունք, որը սկիզբ է առնում հանգամանքից, տրամադրությունից կամ այլոց հետ հարաբերություններից»։ Հույզերը արտաքին և ներքին իրադրությունների պատասխան ռեակցիաներն են։

Հույզերը կարող են կապված լինել պատահարների (օրինակ՝ խուճապ) կամ հակումների (օրինակ՝ թշնամություն) հետ, լինել կարճաժամկետ (օրինակ՝ զայրույթ), երկարաժամկետ (օրինակ՝ թախիծ)։ Հոգեթերապեվտ Մայքլ Գրահամը նկարագրել է բոլոր հույզերը որպես գոյության շարունակություն։ Այդպիսով, վախը կարող է տարափոխվել սարսափի կամ ամոթը՝ պարզ շփոթվածությունից թունավորի ամաչկոտության։ Հույզերը կարող են նկարագրվել որպես կայուն պատասխանների համակարգված վիճակներ, որոնք ներառում են վերբալ, ֆիզիոլոգիական, վարքային և նյարդային մեխանիզմներ։

Գրահամը տարանջատում է հույզերը՝ որպես ֆունկցիոնալ կամ դիսֆունկցիոնալ և պնդում, որ բոլոր ֆունկցիենալ հույզերն ունեն առավելություն։

Բառի որոշ կիրառողների կարծիքով, հույզերը ինտենսիվ զգայություններ են, որոնք ուղղված են ինչ-որ բանի կամ մեկի։ Մեկ այլ տեսանկյունից, հույզերը կարող են կիրառվել իրավիճակը նկարագրելու համար։

Գործնականում Ջոզեֆ Լեդուքսը հույզերը սահմանում է որպես ճանաչողության կամ զգացողության գործընթացների արդյունք, որն օրգանիզմի պատասխան ռեակցիան է։

Բաղադրիչներ

Քլաուս Սչերերի մշակած հույզերի մոտելը պարունակում է 5 կարևոր տարրեր։ Ասում են, որ բաղադրիչների պատկերման գործընթացում հուզական փորձը պահանջում է, որ բոլոր այդ գործընթացները կարճ ժամանակահատվածում լինեն համակարգված։ Չնայած կոգնիտիվ գնահատականի (տարրերից մեկը վիճելի է), բաղադրիչի մշակման մոդելը ապահովում է վիճակների հերթականություն, որն արդյունավետ նկարագրում է հուզական դրվագում ներգրաված կոորդիանցիան․

  • Կոգնիտիվ գնահատական - ապահովում է իրադարձությունների և օբյեկտների էվոլյուցիան։
  • Մարմնական ախտանշան - հուզական փորձառության ֆիզիոլոգիական բաղադրիչ։
  • Միտումնավոր գործողություններ - շարժական ռեակցիաների կանխամտածված և նպատակաուղղված մոտիվացիոն բաղադրիչ։
  • Արտահայտություն - դեմքի և ձայնի արտահայտություն, որը մշտապես պարունակում է հուզական վիճակ, որպեսզի փոխանցվի ռեակցաին և մտադրված գործողությունը։
  • Զգացմունքներ - հուզական վիճակի սուբյեկտիվ փորձառություն։

Տարբերակում

Աֆեկտիվ նեյրոգիտության տեսանկյունից հույզերը կարող են տարբերակվել․

  • Զգացմունքներ - ոչ բոլոր զգացմունքներն են պարունակում հույզեր․ ինչպիսին է իմանալու զգացումը։ Հույզերի կոնտեքստում զգացմունքները ավելի լավ է հասկանալ որպես հույզերի սուբյեկտիվ ներկայացում, անհատական՝ դրանք զգացող մարդու համար
  • Տրամադրություն - դիֆուզ-աֆեկտիվ վիաճակ, որը ընդհանուր առմամբ տևում է ավելի երկար քան հույզերը և հաճախ չունեն հստակ ստիմուլներ։
  • Աֆեկտներն օգտագործվում են, որպեսզի նկարագրեն զգացողության կամ հույզերի փորձառությունը։

Նպատակ և արժեք

Ըատ կարծիքներից մեկի՝ հույզերը նպաստում են շրջակա միջավայրի մարտահրավերներին հարմարվելուն։ Հույզերը բնութագրվում են որպես էվոլյուցիայի արդյունք, որովհետև հին և կրկնվող խնդիրների համար ապահովում են լավ լուծումներ։ Հույզերը կարող են գործել որպես մեր համար կարևորը (արժեքները և էթիկան) փոխանցելու ճանապարհ։ Ինչևէ, որոշ հույզեր, օրինակ՝ անհանգստության որոշ տեսակներ, երբեմն դիտարկվում են որպես հոգեկան հիվանդությունների մաս և հետևաբար ունենում են բացասական արժեք։

Դասակարգում

Տարբերակում կարող է լինել հուզական դրվագների և հուզական հակումների միջև։ Հուզական հակումները նույնպես համեմատելի են բնավորության գծերի հետ։ Օրինակ՝ դյուրագրգիռ մարդն ավելի հեշտությամբ կամ արագ է հակված զգալ բարկություն, քան այլք։ Որոշ տեսաբաններ դասակարգում են հույզերը ավելի ընդահնուր կատեգորիայում՝ «աֆեկտիվ վիճակներում», որտեղ այդ վիճակները նույնպես ներառում են հուզականորեն կապված երևույթներ, ինչպիսիք են՝ հաճույքը և ցավը, մոտիվացված վիճակը (օրինակ՝ քաղցն ու հետաքրքրասիրությունը), տրամադրությունը։

1991 թվականին Ջեյմսը, ելնելով հույզերի առաջացման իր ունեցած հասկացությունից, հույզական ռեակցիաների առաջացման պատճառները տեսնում էր ռեֆլեկտոր ակտերի բազմազանության մեջ, որոնք առաջանում են արտաքին օբյեկտներից և անմիջապես գիտակցվում մեր կողմից։ Ռեֆլեկտոր ակտում չկա անչափելի և բացարձակ ոչինչ։

Պետք է նշել, որ հաճախ հաճախ հույզերի զանազանությունը համարվում է դրանց ցանկի ոչ ճշգրիտ դասակարգումը, երբ հույզերին են վերագրում երևույթներ, որոնք ոչ մի կապ չունեն վերջիններիս հետ։ Օրինակ՝ Բորդնիկովի և այլոց աշխատություններում (2000 թվական) հույզերին էին վերագրում ճանաչում ձեռք բերելու ցանկությունը, վրեժխնդիր լինելու ցանկությունը, լարվածության զգացումը, շփվելու ցանկությունը, իր գործում հաջողության հասնելու ցանկությունը, բազում անգամ միևնույն բանը ձեռք բերելու ցանկությունը, ինչ-որ բան անելու ձգտումը, երևույթի իմաստը հասկանալու մեջ խորանալը, սեփական մտքերում անհամաձայնությունների հաղթահարումը և այլն։ Այսպիսով հեղինակները ընդլայնել են հույզերի ցանկը պահանջմունքների, ցանկությունների, ձգտումների հաշվին՝ այսպիսով շփոթելով մոտիվները հույզերի հետ։

Հուզական ռեակցիաների որակների և տեսակների հարցը քննարկվում է վաղուց։ Անգամ Արիստոտելը առանձնացնում էր սերը և ատելությունը, ցանկությունը և զզվանքը, հույսը և հուսախաբությունը, ամաչկոտությունը և խիզախությունը, ուրախությունը և տխրությունը, բարկությունը։ Հին հունական փիլիսոփայական ստոիցիզմի դպրոցի ներկայացուցիչները պնդում էին, որ հույզերը, իրենց հիմքում ունենալով երկու օգուտ և երկու վնաս, պետք է բաժանվեն չորս կրքերի՝ ցանկություն և ուրախություն, տխրություն և վախ։ Հետագայում նրանք բաժանեցին դրանք 32 երկրորդային կրքերի։

Սպինոզան կարծում էր, որ գոյություն ունեն հաճույքի, տհաճության և ցանկությունների այնքան տեսակներ, որքան կան դրանց համապատասխան օբյեկտներ, որոնց կողմից մենք ենթարկվում ենք աֆֆեկտների։

Դեկարտն ընդունում էր 6 հիմնական կրքեր՝ զարմանք, սեր, ատելություն, ցանկություն, ուրախություն, տխրություն։

Շատ գիտնականներ են փորձել տալ հույզերի ունիվերսալ դասակարգում, և նրանցից յուրաքանչյուրը դրա համար ուներ սեփական պնդումներն ու հիմնավորումները։

Բրաունը հույզերի դասակարգման հիմքում դիտարկում էր ժամանակի գործոնը՝ տարանջատելով հույզերը ուղղակիորեն, որոնք գործում են «այստեղ և հիմա», և հետադարձ հայացքով դիտարկվող կամ հեռանկարային։

Ռիդը կառուցել է հույզերի դասակարգման տեսությունը գործողության աղբյուրի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հիման վրա։ Նա բոլոր հույզերը բաժանում էր երեք խմբի՝

  1. հույզեր, որոնց բնորոշ է մեխանիկական հիմք (բնազդ, սովորույթ),
  2. կենդանական ծագման հույզեր (ախորժակ, ցանկություն, ազդեցություն),
  3. ռացիոնալ հիմքով հույզեր (ինքնասիրություն, պարտք

Ստյուարտի դասակարգումը տարբերվում է մյուսների դասակարգումից։ Նա վերը թվարկված առաջին երկու խմբերը միավորում էր ու այն անվանում բնազդային։

Կանտը բոլոր հույզերը երկու խմբում էր առանձնացնում, որոնց հիմքում դիտարկում էր հույզերի առաջացման պատճառները՝ զգայական և ինտելեկտուալ։ Աֆֆեկտներն ու կրքերը նա վերագրում էր կամային ոլորտին։

Բէնը (1902 թվականին) առանձնացրել է 12 տեսակի հույզեր։

Գիտական հոգեբանության հիմնադիր Վունդտը կարծում էր, որ հույզերի քանակը (առավել կոնկրետ - զգայությունների հուզական երանգները) այնքնան շատ են (առավել քան 50 000), որ անգամ լեզուն չունի այդ քանակությամբ բառ, դրանք անվանելու համար։

Ամերիկացի հոգեբան Թիթչեներ (Titchener, 1899) հակառակ կարծիքին էր։ Նա ենթադրում էր, որ գոյություն ունի միայն երկու տիպի հուզական զգայություն՝ բավարարվածություն և անբավարարվածություն։ Նրա կարծիքով Վունդտը խառնել է երկու տարբեր երևույթներ՝ զգացմունք և զգացմունքնայնություն։ Զգացմունքնայնությունը, ըստ նրա, բարդ գործընթաց է, որը բաղկացած է զգայություններից ու բավարարվածության և ոչ բավարարվածության զգացումից (այժմյա հասկացությամբ՝ հուզական տոնից)։ Նա կարծում էր, որ մեծ քանակի հույզերի (զգացմունքների) գոյության թվացյալությունը, կարող է ուղեկցված լինել զգայությունների անհամար թվով համակցություններով։ Թիթչեները տարանջատում էր հույզերը, տրամադրությունը և բարդ զգացմունքները, որոնցում էական դեր է խաղում բավարարվածության և անբավարարվածության զգացմունքները։

Հույզերի դասակարգման հիմնական բարդությունն այն է, որ մի կողմից դժվար է որոշել, թե համարվում է արդյոք ընդգծված հույզը ինքնուրույն գործող տեսակ, թե այն բնութագրում է միևնույն հույզը տարբեր բառերով, հոմանիշներով։ Իսկ մյուս կողմից արդյոք հույզի նոր բառային բնութագրումը չի համարվում միայն նրա արտահայտվածության արտացոլման աստիճան (օրինակ՝ տագնապ-վախ-սարսափ)։

Պ. Սիմոնովը (1970) նշում է, որ վերը թվարկված դասակարգումներից ոչ մեկը չի ստացել լայնամասշտաբ ճանաչում և չի դարձել օգտակար գործիք՝ հետագա փնտրտուքների և ճշտգրտումների համար։ Նրա կարծիքով դա բացատրվում է նրանով, որ այդ դասակարգումները կառուցվել են սխալ տեսական հիմքերով։ Արդյունքում առաջացել են հույզեր, որոնք դրդում են ձգտել դեպի օբյեկտը կամ խուսափել նրանից, սթենիկ և ասթենիկ հույզեր և այլն։

Մարդկային հույզերը դասակարգելու ամենատարբեր փորձեր են կատարվել։ Ծանոթանանք նորագույն դասակարգումների հետ, որոնք այսօր էլ օգտագործվում են հոգեբան-հետազոտողների կողմից։

Հիմնական հույզեր

Հույզեր 
Հիմնական հույզերի օրինակ
Հույզեր 
Հույզերի անիվ

Ավելի քան 40 տարի Պոլ Էքմանն աջակցել է այն տեսակետին, որ հույզերը անջատ են, չափելի և ֆիզիոլոգիապես ակնհայտ։ Ըստ Էքմանի ամենաազդեցիկ աշխատանքի որոշ հույզեր համընդհանուր ճանաչված են։ Այլ դասական հետազոտություններ գտնում են, որ երբ մասնակիցները ղեկավարում են իրենց դիմային մկանները, այնուամենայնիվ նրանք ցույց են տալիս սուբյեկտիվ և ֆիզիոլոգիական փորձառնություն, որը համընկնում է տրաբեր դեմքի արտահայտությունների հետ։ Նրա հետազոտությունները թույլ տվեցին հույզերի 6 տեսակենր դասակարգել որպես հիմնական․ զայրույթ, զզվանք, վախ, երջանկություն, տխրություն և զարմանք։ Ավելի ուշ Էքմանն առաջարկեց, որ այլ ամբողջական հույզեր կարող են գոյություն ունենալ այս 6-ից դուրս։ Վերջերս Էքմանի նախկին ուսանողներ Դանիել Քորդարոյի և Դաչեր Կելտների կողմից անցկացրած միջմշակությանին ուսումնասիրությունները լայնացրեցին ամբողջական հույզերի ցուցակը։ Ի հավելումն սկզբանական 6-ին, այս հետազոտողները փաստեցին այլ հույզերի մասին․ զվարճանք, սոսկում, գոհունակություն, իղձ, շփոթություն, ցավ, կարեկցանք։ Նրաք նաև փաստեր գտան դիմախաղում և ձայնի մեջ հետևյալ հույզերի մասին՝ ձանձրույթ, շփոթմունք, հպարտություն և ամոթ։

Ռոբերտ Պլուտչիկը համաձայնեց Էլքմանի տեսակետի հետ, բայց մշակեց «հույզերի անիվը»՝ առաջարկելով դրական կամ բացասական խմբավորումներով 8 հիմնական հույզեր․ հրճվանքն ընդդեմ տխրության, զայրույթն ընդդեմ վախի, վստահությունը՝ զզվանքի և զարմանքն ընդդեմ ակնկալման։ Որոշ հիմնական հույզեր կարող են փոխանակվել կոմպլեքս հույզերի։ Դրանք կարող են ծագել մշակութային պայմաններից կամ հիմնական հույզերի հետ զուգորդումների միավորման արդյունքում։

Միևնույն հույզը մարդու կյանքում տարբեր իրադրություններում ունենում է ուժգնության տարբեր աստիճաններ։ Դրանք տարբեր անուններ են կրում։ Օրինակ՝ վրդովմունքը, զայրույթն ու կատաղությունը միևնույն հույզի ուժգնության տարբեր աստիճաններն են։ Դրանք առաջ են գալիս, օրինակ, այն դեպքում, երբ մարդու նպատակասլաց գործունեության ճանապարհին արգելքներ են հանդիպում կամ երբ նա իրեն այլ մարդկանց անարդար գործողությունների զոհի դերում է զգում։ Բայց թե հիշյալ հույզի երեք տարբերակներից որը կծագի մարդու մեջ, կախված է նրանից, թե ինչպիսի նշանակություն է նա տալիս իր նպատակին, ինչ ուժ ունի իր կրած վիրավորանքը և այլն։ Այստեղ պետք է նկատենք նաև, որ մեկ հույզից կարող են ծնվել նորերը։ Օրինակ, վիրավորանք կրելով՝ մարդիկ զայրանում են։

Միևնույն հույզի տարբեր աստիճաններ են նաև տագնապը, վախը և սարսափը։ Որքան ավելի ուժգին է հույզը, սովորաբար այնքան ավելի ակտիվ գործողությունների է մղում մարդուն։ Կան, իհարկե, նաև բացառություններ։ Օրինակ, մարդը սարսափից կարող է քարանալ։

Ի մի բերելով մեծաթիվ հետազոտողների արդյունքները՝ հույզերի հոգեբանության ժամանակակից մասնագետ Քերոլ Իզարդը հանգել է այն տեսակետին, որ մարդիկ ունեն 10 հիմնական հույզեր, որոնք ամենայն հավանականությամբ ժառանգական պայմանավորվածություն ունեն։ Դրանք են՝ հետաքրքրություն-հուզմունք, ուրախություն, զարմանք, վիշտ-տառապանք, զայրույթ, զզվանք, արհամարհանք, սարսափ, ամոթ և մեղավորություն։

Երկրորդային հույզեր

Երկրորդային են կոչվում այն հույզերը, որոնք ծագում են առաջնային հույզերի հիման վրա՝ հաճախ նրանցից երկուսի ձուլման հետևանքով։ Օրինակ՝ ուրախության և համակրանքի հիման վրա կարող է սեր առաջ գալ, իսկ համակրանքի և վախի միացումը հանգեցնում է ենթակայության։

Ըստ այս տեսության ՝ լավատեսությունը կանխազգացման և ուրախության միացման արդյունքն է, իսկ զարմանքի և տխրության միացումից առաջանում է հուսախաբություն։ Զայրույթն ու զզվանքը միաձուլվելով հանգեցնում են արհամարհանքի։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ երկու կամ ավելի հույզերի զուգորդությունից կարող է ծագել որակապես այլ հույզ։ Բայց նման դեպքերում դժվար չէ նաև նկատել, որ այդ բարդ կազմավորումների մեջ կան իմացական գործողություններ և դրանց արդյունքներ՝ մտապատկերներ և մտքեր։ Օրինակ երբ մենք զարմանալով և տխրելով հուսախաբություն ենք ապրում, մենք նաև գիտենք, թե ինչն է մեզ հուսախաբ արել։ Եվ հենց դա էլ նշանակում է, որ հույզերն ու իմացական գործընթացները մեր կյանքում անբաժան են և կազմում են մտահուզական բարդույթներ։ Հույզերն անբաժան են նաև շարժումներից և մարդու օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական պրոցեսներից։

Երկարժեք հույզեր

Որակական առումով հույզերը լինում են հաճելի և տհաճ։ Որոշ հուզական վիճակներ մեզ հաճույք են պատճառում, այլ հուզական վիճակներ մեզ համար տհաճ են, և մենք կցանկանայինք որքան հնարավոր է արագ ազատվել դրանցից։ Օրինակ եթե որևէ երևույթ մեզ զզվանք է պատճառում, ապա ձգտում ենք հեռանալ նրանից և վերացնել մեր մեջ առաջ եկած այդ տհաճ հույզը կամ գոնե մեղմացնել այն։ Ընկալվող օբյեկտների իրական կամ թվացյալ, վերագրվող հատկություններն են մեր մեջ ծնում այս կամ այն հույզը։ Իսկ երբ դրանք կրկնվում են, ապա կարող են կայուն զգացմունքներ, այսինքն՝ հուզական դիրքորոշումներ դառնալ։

Բայց կյանքի փորձ ձեռք բերելու ընթացքում կարելի է առանց դժվարության նկատել, որ շատ քիչ են այն մարդիկ, առարկաներն ու երևույթները, որոնք մեր մեջ առաջ են բերում միայն մեկ տեսակի, միանշանակ հույզեր։ Դա նշանակում է, որ շատ քիչ են զուտ տհաճ և զուտ հաճելի երևությները։ Որպես կանոն, շատ երևույթներ, ունենալով բազմաթիվ հատկություններ, ինչ-որ առումներով մեզ դուր են գալիս, հաճելի են, իսկ այլ առումներով՝ տհաճ և անցանկալի։ Ահա այսպիսի փաստերից ելնելով էլ հոգեբանները եզրակացրել են, որ բացի զուտ հաճելի և զուտ տհաճ հույզերից կան նաև երկարժեք կամ, ինչպես ընդունված է ասել հոգեբանության մեջ, ամբիվալենտ հույզեր։ Դա նշանակում է, որ որևէ օբյեկտ ընկալելիս մենք ապրում ենք բարդ հուզական վիճակ, որի մեջ միաձուլված են և´ հաճելին, և´ տհաճը։ Երկարժեք կամ նույնիսկ բազմարժեք հույզերն առաջանում են երկու խումբ պատճառների հիման վրա։ Առաջինը մեր պահանջմունքներն են, այն կարիքները, որ ունենք և ցանկանում ենք բավարարել, իսկ երկրորդը այն առարկաներն են, վիճակներն ու ընդհանրապես օբյեկտները, որոնք մենք ցանկանում ենք տիրել։ Դրանք մեր նպատակներն են։ Հույզի երկարժեքությունը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ մարդու մեջ սովորաբար միաժամանակ ակտիվանում են մեկից ավելի դրդապատճառներ։ Երբ մենք բավարարում ենք դրանցից մեկը, ապա մյուսը ճնշվում է։ Ահա թե ինչու տհաճություն ենք զգում։ Երբ մենք որևէ նպատակ ենք ընտրում, որի միջոցով կարող ենք բավարարել մեր պահանջմունքը, ապա գոնե ժամանակավորապես հրաժարվում ենք այլ նպատակներից, իսկ դա միշտ տհաճ է։ Բացի այդ չկա այնպիսի կատարյալ օբյեկտ, որն իր մեջ ունենա միայն մեզ համար հաճելի հատկություններ։ Հետևաբար, ամեն մի օբյեկտ, որն ընտրում ենք որպես նպատակ, և´ հաճելի է, և´ տհաճ։

Դ. Ակտիվացնող և պասիվացնող հույզեր

Ինչպես հասկացանք, տարբեր հույզեր տարբեր կերպ են ազդում մարդու վարքի վրա, նրանում տարբեր փոփոխություններ են առաջ բերում։ Այս չափանիշից ելնելով՝ հոգեբաններն առանձնացրել են մարդկային հույզերի ևս երկու տեսակ՝ ակտիվացնող և պասիվացնող։

Ակտիվացնող հույզերը գիտական գրականության մեջ կոչվում են ստենիկ հույզեր (հունարեն sthenos - ուժ բառից)։ Իսկապես, կան հույզեր ու հուզական վիճակներ, որոնց ընթացքում մարդն իրեն ավելի ուժեղ ու ճարպիկ է զգում և իր գործողություններում հենց այդպես էլ դրսևորում է իրեն։ Օրինակ՝ ուրախության ու զայրույթի հուզական վիճակը գրգռում է մարդուն, նա շատ գործունյա ու շարժուն է դառնում և մեծ քանակությամբ եռանդ է ծախսում։ Այդ հույզերի ազդեցության տակ մարդու մեջ կարծես եռանդի նոր աղբյուրներ բացված լինեն։

Ստենիկ հույզերի ազդեցության տակ մարդիկ երբեմն այնպիսի արդյունքներ ու նվաճումներ են ցույց տալիս, որոնք սովորական, հանգիստ հոգեվիճակում անհասանելի են։ Ոգեշնչվածությունը, օրինակ, անհավատալի արդյունքների է հանգեցնում, քանի որ նրա ազդեցության տակ շարժման մեջ են դրվում մարդու իմացական և ֆիզիկական կարողություններիի թաքուն ռեզերվները, որոնք սովորական հոգեվիճակում նրա համար մատչելի չեն։ Նույնանման արդյունքի կարող է հանգեցնել նաև վախը։ Օրինակ՝ վայրի գազանից սարսափահար փախչող մարդը կարող է կապկի ճարպկությամբ ծառը բարձրանալ կամ բարձր պատի վրայից թռչել ու փրկվել՝ զարմանալով, թե դա ինչպես կատարվեց։

Մարդու էվոլյուցիայի ընթացքում ակտիվացնող հույզերը ծագել են որպես վտանգի պահին անհատի հոգեկան ու ֆիզիկական ուժերն ի մի բերելու, եռանդի պաշարներն ակտիվացնելու մեխանիզմներ։ Հասկանալի է, որ դրանք նպաստել են վտանգավոր պայմաններում մարդկանց հարմարվելուն։ Իսկ եթե մադրիկ անընդմեջ բարձր ակտիվության վիճակում լինեն, ապա արագորեն կսպառեն իրենց ուժերն ու կծերանան։ Անընդմեջ բարձր ակտիվությունը նպատակահարմար վարքագիծ չէ։

Մարդուն պասիվացնող, թուլացնող ու անգործունյա դարձնող հույզերին գիտնականները տվել են աստենիկ հույզեր անունը (հունարեն ա մասնիկը, ժխտելով sthenos - ուժ բառը, դարձնում է թուլություն)։ Օրինակ՝ թախիծն ու վիշտը, անկասկած, աստենիկ հույզեր են։ Վիշտ ապրող մարդը կարող է անգործունյա դառնալ և նոր նպատակադրումներ չկատարել։ Նա իրեն հոգնած, ուժասպառ է զգում և կարող է նույնիսկ կյանքի իմաստի կորուստ ապրել։ Ոմանց մոտ այդ աստենիկ վիճակը կայունանում և համանուն նևրոզի տեսք է ընդունում։

Բայց արդեն նշվել է, որ հույզերի ակտիվացնող կամ պասիվացնող ազդեցությունը կախված է նաև նրանց ուժից, ինչպես նաև մարդու այնպիսի անհատական առանձնահատկություններից, ինչպիսին խառնվածքի գծերն են։ Ահա թե ինչու սարսափը՝ որպես վախի բարձրագույն արտահայտություն, կարող է կաշկանդել մարդու գործողությունները։ Մինչդեռ միջին ուժի վախը սովորաբար ակտիվացնում է մարդուն՝ ստիպելով դիմել ինքնապաշտպանական, հարամարվողական գործողությունների։

Տարածական վերլուծություն

Հույզեր 
Հույզերի երկու տարածություն։ Մատչելի պատրաստված պրակտիկ կիրառության համար։

Հոգեբաններն օգտագործել են այս մեթոդը որպես վերլուծության գործակից, որպեսզի փորձեն ցույց տալ հույզերի հետ կապված ռեակցիաները։ Այսպիսի մեթոդները թույլ են տալիս դուրս բերել հույզերի հիմանական չափումները, որոնք ցույց են տալիս փորձառնությունների նմանությունն ու տարբերությունը։ Երբեմն առաջին երկու մեծությունները բացահայտում են վերլուծության վալենտության գործոնը (որքան բացասական կամ դրական է ընկալվում փորձը) և գրգռող (որքան եռանդուն է ընկալվում փորձը)։ Այս երկու մեծությունները կարող են պատկերվել 2D քարտեզի վրա։

Տեսություններ

18-19-րդ դարերում հույզերի վերաբերյալ չկար համակարգված, միասնական տեսակետ. ամենատարածվածը հուզերի ինտելեկտուալիստական տեսությունն էր, որը պնդում էր թե հույզերի օրգանային դրսևորումները հոգեկանի գործառնման արդյունք են։ Այս տեսության առավել կարկառուն ներկայացուցիչ էր Ի.Ֆ. Հերբարտը, ով պնդում էր, թե պատկերացումները կազմում են հոգեբանական փաստեր, իսկ դրանց միջև առաջացող կապերը առաջ են բերում զգացողություններ, որոնք կարելի է դիտարկել որպես այդ պատկերացումների միջև հակադրման, կոնֆլիկտի արդյունք։ Այսպես՝ ծանոթի մահացած մարմնի պատկերը և նրա՝ կենդանի, քայլող, ծիծաղող և խոսող պատկերացումները կոնֆլիկտ են ծնում մարդու մեջ և առաջացնում թախիծ։ Իր հերթին տվյալ հուզական վիճակը ռեֆլեքսիվ առաջացնում է արցունքներ, որոնք բնութագրական են տխրության, թախիծի համար։

Նույն տեսակետն ուներ նաև Վիլհելմ Վունդտը՝ էքսպերիմենտալ հոգեբանության հայրը։ Նրա կարծիքով հույզերը նախ և առաջ փոփոխություներ են, որոնք բնութագրվում են զգացումների ազդեցությամբ պատկերացումների վրա, և, որոշ չափով, վերջիններիս ազդեցությամբ իրենց վրա, իսկ հուզական օրգանիկ վիճակները համարվում են հույզերի հետևանք։

Նորագույն ժամանակահատվածի վաղ շրջափուլի պատմություն

Ստոիցիզմի տեսություններում հույզերը դիտարկվում են որպես բանականության արգելք և հետևաբար առաքինության խոչընդոտ։ Արիստոտելը հավատում էր, որ հույզերն առաքինության անբաժանելի մասն են կազմում։ Նրա տեսանկյունից բոլոր հույզերը (կոչվում էին կրքեր) համապատասխանում էին ցանկություններին կամ ընդունակություններին։ Միջնադարում Արիստոտելի հայացքներն ընդունվեցին և հետագայում զարգացվեցին սխոլաստիկների և Թովմա Աքվինացու կողմից։

Հին Չինաստանում հավատում էին, որ չափազանց շատ հույզերը վնասում են ցիին, հետևաբար վնասում էին կենսական կարևոր օրգաններին։ Չորս հակումների տեսությունը հայտնի դարձավ Հիպոկրատի շնորհիվ, որն առաջարկում էր ուսումնասիրել հույզերը նույն կերպ ինչ՝ բժշկությունը։

11-րդ դարի սկզբին Ավիցեննան մշակեց տեսություն առողջության և վարքի վրա հույզերի ազդեցության մասին՝ առաջարկելով կառավարել հույզերը։

Հույզերի մասին վաղ շրջանի տեսանկյունները զարգացել են փիլիսոփաներ՝ Ռենե Դեկարտի, Նիկոլո Մաքիավելիի, Բենեդիկտ Սպինոզայի, Թոմաս Հոբսի և Դեյվիդ Հյումի շնորհիվ։

Զարգացման տեսություններ

Հույզեր 
(չաշխատող հղում)Չարլզ Դարվինի «Մարդկանց և կենդանիների հույզերի արտահայտություն» աշխատության պատկերազարդում

19-րդ դար

Հույզերի ձևերի հեռանկարները էվոլյուցիոն տեսությունում սկսվել են 19-րդ դարի կեսերից, Չարլզ Դարվինի «Մարդկանց և կենդանիների հույզերի արտահայտություն» 1872 թվականին գրված գրքի հետ։ Զարմանալի է, բայց Դարվինը պնդում է, որ հույզերը մարդու զարգացման արդյունք չեն։ Դարվինը պնդում էր, որ հույզերը զարգանում են ժառանգական ճանապարհով ձեռք բերված բնավորության գծերի միջոցով։ Նա առաջիններից էր, ով մեթոդներ կիրառեց ոչ վերբալ փորձառությունն ուսումնասիրելու համար և հանգեց այն եզրահանգման, որ որոշ արտահայտություններ ունեն միջմշակութային ամբողջականություն։ Դարվինը նաև մանրամասն նկարագրեց կենդանիների հույզերի համանամն փորձառությունը։

Արդի տեսություններ

Էվոլյուցիոն հոգեբանության արդի տեսակետներ ենթադրում են, որ հիմնական և սոցիոլոգիական հույզերը զարգացել են, որպեսզի մոտիվացնեն վարքի ձևերը։ Հույզերը յուրաքանչյուր մարդու որշումների ընդունման և պլանավորման անբաժանելի մասն են և գիտակցության ու հույզերի միջև տարբերությունն այդան էլ պարզ չէ, որքան թվում է։ Պաուլ Մաքլեանը պնդում էր, որ հույզերը մրցում են առավել բանզդային ռեակցիաների հետ։ Նեյրոպատկերման աճող նախադրյալները թույլ տվեցին բացահայտել ուղեղի տսարբեր հատվածների էվոլյուցիան։

Սոցիալական հույզերի հետազոտությունները նույնպես կենտրոնացած են հույզերի ֆիզիկական դրսևորման վրա՝ ներառելով մարդկանց և կենդանիների մարմնի լեզուն։ Օրինակ՝ թվում է, թե տհաճությունն աշխատում է մարդու դեմ, բայց այն կարող է հաստատել այնպիսի համբավ, որ ինչ-որ մեկը վախենա այդ մարդուց։ Ամաչկոտությունն ու հպարտությունը կարող են մոտիվացնել վարքը, ինչը կօգնի մարդուն պահպանել հասարակությունում իր դերը, իսկ ինքնագնահատականը սեփական կարգավիճակի գնահատումն է։

Մարմնական տեսություններ

Հույզերի մարմնական տեսությունները պնդում են, որ մարմնական ռեակցիաները, այլ ոչ թե կոգնիտիվ մեկանաբանությունները, ահնրաժեշտ են հույզերի համար։ Այդպիսի տեսությունների առաջին ժամանակակից տարբերակը առաջարկել է Վիլյամ Ջեյմսը՝ 1880 թվականին։ Տեսությունը կորցրեց հայտինություը 20-րդ դարում, բայց վերջերս նորից հայտինություն ձեռք բերեց շնորհիվ այնպիսի տեսաբանների, ինչպիսիք են՝ Ջոն Կասիոպոն, Անտոնիո Դամասիոն, Ջոզեֆ Լեդուքսը և Ռոբերտ Զայոնցը։

Ջեյմս-Լանգեի տեսություն

Հույզեր 
Ջեյմս-(չաշխատող հղում) Լանգեի տեսության պարզեցված գծապատկեր

Վիլյամ Ջեյմսը՝ իր 1884 թվականին գրված հոդվածում պնդում էր, որ զգացողություններն ու հույզերը երկրորդական են ֆիզիոլագիական երևույթների համար։ Իր այս տեսությունում Ջեյմսը առաջարկում էր, որ այն զգայական ընկալումները, որոնք անվանում էր «գրգռող գործոն», անմիջականորեն հանգեցնում են ֆիզիոլոգիական ռեակցիաների, կոչվում են հույզեր։ Որպեսզի հաշվի առնեն հուզական փորձառության տարբեր տեսակները, Ջեյմսն առաջարկեց, որ վեգետատիվ նյարդային համակարգում առաջացնեն ակտիվության խթաններ, որն իր հերթին հուզական փորձ կառաջացնի ուղեղում։ Միևնույն ժամանակ դանիացի հոգեբան Կարլ Լանգեն առաջարկեց համանման տեսություն։ Այդ իսկ պատճառով տեսությունը կոչվում է Ջեյմս-Լանգեի տեսություն։ Ինչպես գրում է Ջեյմսը․ «հույզերը մարմնական ըմբռնումների փոփոխություններն են»։ Այնուհետև Ջեյմսը պնդում է, որ․ «մենք զգում ենք տխրություն, որովհետև մենք լաց ենք լինում, զայրույթ, որովհետև ցնցված ենք, վախ, որովհետև դողում ենք կամ զղջում, զայրանում՝ կապված իրավիճակից»։

Այս տեսության օրինակներից է․ հույզեր առաջացնող ազդակները (օձ) մղում են ֆիզիոլոգիական ռեակցիաների (սրտի զարկերի հաճախականության ավելացում, արագ շնչառություն և այլն), որը մեկնաբանվում է որպես հույզ (վախ)։ Այս տեսությունը հաստատվում է գիտափորձով, որտեղ մանիպուլիացիայի ենթարկելով մարմնի վիճակը, ստանում են ցանկալի հուզական վիճակ։ Որոշ մարդիկ կարող են հավատալ, որ հույզերն առաջացնում են իրենց բնորոշ գործողություններ։ Օրինակ՝ ես լաց եմ լինում, որովհետև տխուր եմ կամ ես վազզում եմ մի կողմ, որովհետև ես սարսափած եմ։ Ջեյմս-Լանգեի տեսության հիմքում պատճառահետևանքային կապն է։

Թիմ Դալգլիշը պնդում էր, որ ժամանակակից նեյրոգիտնականները ընդունում են Ջեյմս-Լամգեի հույզերի տեսությունը։

Ուսումնասիրելով հույզերի ֆենոմենը՝ հետազոտողները ուշադրություն են դարձրել այն բանին, որ հուզական ապրումները միշտ ուղեկցվում են որոշակի մարմնական դրսևորումներով։ Օրինակ՝ հանդիպելով իրեն վիրավորողին՝ մարդը գունատվում կամ կարմրում է, սեղմում է բռունցքները։ Շփոթվելիս մարդու մոտ կարող է խախտվել շնչառության ռիթմը և այլն։

Ամերիկացի հոգեբան Ու. Ջեյմսը և ռուս գիտնական Կ. Լանգեն առաջարկեցին հենց այդ մարմնական հակազդումները դիտարկել որպես հույզերի առաջացման պատճառ։

Մարմնական հակազդումները ծագում են ճանաչողական համակարգի ակտիվացման պայմաններում (ընկալում, հիշողություն, մտածողություն) և մարդու կողմից այդ հակազդումների գիտակցման ակտերը անձնապես վերապրվում են որպես հույզեր։ Այսպիսով՝ ըստ Ջեյմս-Լանգեի տեսության՝ մենք վտանգավոր կենդանուց փախչում ենք ոչ թե այն պատճառով, որ վախենում ենք, այլ որ ընկալում ենք տեղեկատվությունը, հասկանում վտանգը, և կենտրոնական նյարդային համակարգը հրահանգում է «փախչել»։ Իսկ որպեսզի շարժողական համակարգը ապահովվի անհրաժեշտ էներգիայով, բոլոր ընդերային մեխանիզմները ակտիվացնում են իրենց աշխատանքը՝ ակտիվանում է արյունատար համակարգը, հաճախանում է շնչառությունը, ներզատիչ գեղձերը արյան մեջ են մղում ադրենալին և այլն։ Այս ընդերային գործընթացները օրգանիզմի կողմից վերապրվում է որպես հույզեր։ Այսինքն՝ մենք զգում ենք վախ, որովհետև փախչում ենք, և ոչ թե հակառակը։ Ջեյմս-Լանգեի տեսությունը գրավեց հետազոտողների ուշադրությունը, բայց շուտով քննադատվեց։ Քննադատական գլխավոր հանգամանքը ընդերային (մարմնական) և հուզական հակազդումների զարգացման արագությունների անհամապատասխանությունն էր (հուզական հակազդումների հերթափոխվելու արագությունն ավելի մեծ է)։

Կեննոն-Բարդի տեսություն

Ուոլտեր Բրեդֆորդ Կեննոնն ընդունում էր, որ ֆիզիկական ռեակիցաները որոշիչ դեր են խաղում հույզերի արտահայտնամն գործընթացում, բայց չէր հավատում, որ որ միայն ֆիզիկական ռեակցիաները կկարողանան բացատրել սուբյեկտիվ հուզական փորձը։ Նա պնդումէր, որ ֆիզիկական ռեակցիաները շատ դանդաղ են և հաճախ աննկատ և դա չի կարող գնահատել համեմատաբար արագ և ինտենսիվ սուբյեկտիվ հույզերը։ Նա նաև հավատում էր, որ հուզական փորձի հարստությունը, բազմազանությունը չեն կարող դիմադրել ֆիզիկզկան ռեակցիաներին, որոնք արտացոլում են մարտի և փախուստի բավականին չտարանջատված ռեակցիաներ։ Այս տեսության օրինակներից է․ «հույզեր առաջացնող իրավիճակը միաժամանակ ի հայտ է բերում ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ գիտակցական հույզերի փորձառություն»։

Ֆիլիպ Բարդը ներդրում է ունեցել տեսության մեջ՝ աշխատելով կենդանիների հետ։ Նա հայտնաբերեց, որ զգայությունը, շարժումը և ֆիզիկական ինֆորմացիան պետք է անցնի միջանկյալ ուղեղով (հատկապես՝ տեսաթումբ), մինչ որևէ մշակման ենթարկվելը։

Երկգործոն տեսություն

Սթենլի Շաքթերը ձևակերպեց իր տեսությունը իսպանացի բժիշկ Գրեգորիո Մարանիոյի վաղ աշխատությունների հիման վար, որը պացիենտներին ներարկում էր ադրենալին և հարցնում, թե ինչպես են իրենց զգում։ Մարանիոն բացահայտեց, որ այդ պացիենտներից շատերը ինչ-որ բան էին զգում, բայց առանց հույզ առաջացնող ազդակի․ պացիենտները չէին կարողանում մեկանաբանել իրենց ֆիզիկական ոգևորությունը՝ որպես փորձված հույզ։ Շաքթերը համաձայն էր, որ ֆիզիկական ռեակցիաները մեծ դեր ունեն հույզերում։ Նա առաջարկեց, որ ֆիզիկական ռեակցիաները աջակցում են հուզական փորձառությանը։ Հույզերը բաժանվեցին երկփուլ գործընթացի․ ընդհանուր ֆիզիկական գրգռում և հույզերի փորձ։ Օրինակ՝ ֆիզիկական գրգռումը (սրտխփոց) հարուցվում է արտաքին ռեակցիաներից (հանդիպել արջին խոհանոցում)։ Այնուհետև ուղեղն արագորեն սքանավորում է տարածքը՝ մեկնաբանելով հարվածները։ Հետևաբար, ուղեղը սրտխփոցը մեկանբանում է որպես «արջից» վախենալու արդյունք։ Շաքթերն, իր աշակերտ Ջերոմ Սիրնգերի հետ, ցույց էր տալիս, որ հետազոտվողները կարող են ունենալ տարբեր հուզական ռեակցիանր, չնայած նրան, որ նրանք միևնույն ֆիզիկական վիճակում են (ներարկված է եղել ադրենալին)։ Դիտարկվում էր, որ հետազոտողները ցույց էին տալիս զայրույթ կամ ուրախություն՝ կապված այդ իրավիճակում դիմացի մարդուց (դաշնակից)։ Հետևաբար, իրավիճակի (կոգնիտիվ) գնահատականը և մասնակցի կողմից ադրանալինի կամ պլացեբոյի ընդունումը միասին որոշում է ռեակցիան։ Այս գիտափոևձը քննադատությունների ենթարկվեց։

Կոգնիտիվ տեսություն

Երկգործոն տեսության հետ միասին նոր տեսությունը միավորում էր նար ճանաչողությունը․ տեսությունը փաստում էր, որ կոգնիտիվ ակտիվությունը՝ դատողության, գնահատման կամ մտքերի տեսքով անհրաժեշտ է հույզերի առաջացման համար։ Այս հայացքի ակտիվ կողմնակիցներից էր Ռիչարդ Լազարիուսը, որը փաստում էր, որ հույզերը պետք է ունենան որոշ կոգնիտիվ կանխամտածվածություն։ Կագնիտիվ գուծունեությունը, ներառելով հուզական մեկնաբանություն, կարող է լինել գիտակցված կամ չգիտակցված և կարող է ընդունել կամ չընդունել գղափարախոսական ընթացքի ձև։

Լազարիուսի տեսությունը շատ ազդեցիկ է․ հույզերը խանգարումներ են, որոնք ընթանում են հետևյալ հերթականությամբ․

  1. Կոգնիտիվ գնահատում - իրադարձությունների կոգնիտիվ անհատական գնահատում
  2. Ֆիզիոլոգիական փոփոխություններ - Կոգնիտիվ ռեակցիաները սկսում են կենսաբանական փոփոխություններ, օրինակ՝ սրտի արագ աշխատանք
  3. Գործողություն - անհատը զգում է հույզեր և ընտրում, թե ինչպես արձագանքել։

Օրինակ՝ Ջենին տեսնում է օձ․

  1. Ջենին կոգնիտիվ կերպով գնահատում է օձի առկայությունը։ Գիտակցությունը թույլ է տալիս հասկանալ դա որպես վտանգ։
  2. Նրա ուղեղը ակտիվացնում է մակերիկամները, որոնք արյան համակարգով մատակարարում են ադրենալին, ինչը հանգեցնում է սրտի արագ աշխատանքի։
  3. Ջենին ճչում է և փախչում։

Լազարիուսն ընդգծեց, որ ինտենսիվ հույզերի քանակը կարգավորվում է կոգնիտիվ գործընթացների միջոցով։

Ջորջ Մանդլերը 2 գրքում (Միտք և հույզեր 1975 թվական և Միտք և մարմին) ներկայացրեց հույզերի ընդարձակ և գործնական քննարկում, որի վրա ազդում է ճանաչողությունը, գիտակցությունը, վեգետատիվ նյարդային համակարգը։

Տեսությունների առանձին խումբ են կազմում տեսակետները, որոնք հույզերի էությունը բացահայտում են կոգնիտիվ գործոնների միջոցով՝ մտածողության և գիտակցության։

Սրանց շարքում առաջինն հարկ է առանձնացնել Լեոն Ֆեստինգերի կոգնիտիվ դիսոնանսի տեսությունը։ Դրա հիմնական, կենտրոնական հասկացությունն է համարվում դիսոնանսը։ Դիսոնանսը բացասական հուզական վիճակ է, որն առաջանում է այն իրավիճակներում, երբ սուբյեկտը ստանում է օբյեկտի վերաբերյալ հակասական ինֆորմացիա։ Հուզական վիճակ առաջանում է այն դեպքում, երբ մարդու ենթադրությունները հաստատվում են, այսինքն երբ գործունեության իրական արդյունքները համապատասխանում են սպասվածներին։ Ընդ որում առաջացած դրական հուզական վիճակը կարող է բնութագրվել որպես կոնսոնաս։ Բացասական հուզական վիճակ է առաջանում համապատասխանաբար այն դեպքում, երբ սպասվածի և իրական արդյունի միջև կա զգալի տարբերություն, նույնիսկ հակադրություն՝ դիսոնանս։ Կոգնիտիվ դիսոնանսի վիճակը անհարմարության սուբյեկտիվ զգացում է առաջացնում, մարդը ձգտում է հնարավորինս արագ դրանից ազատվել։ Դրա համար նա կարող է կիրառել վարքային երկու ռազմավարություն՝ փոխել սեփական սպասելիքները, որպեսզի դրանք համապատասխանեն իրականությանը, կամ աշխատել ստանալ նոր տեղեկատվություն, որոնք կհամապատասխանեին նախկին սպասելիքներին։

Տվյալ տեսակետին մոտ են Ս. Շեխտերի հայացքները, ով բացահայտել է հիշողության և մոտիվացիայի դերի նշանակությունը հուզական գործընթացներում։ Շեխտերի հայեցակարգը ստացել է կոգնիտիվ-ֆիզիոլոգիական անվանումը։ Այս տեսության համաձայն, առաջացած հուզական վիճակների վրա, բացի ընկալվող ստիմուլներից և մարմնական փոփոխությունների ց, ազդում են նաև ապերցեպցիան և տվյալ իրավիճակի սուբյեկտիվ գնահատումը։ Ընդ որում գնահատականը ձևավորվում է մարդու համար ակտուալ պահանջմունքների և հետաքրքրությունների հիման վրա։ Փորձերից մեկում մարդկանց դեղահաբի փոխարեն տրվւմ էր պլացեբո՝ չեզոք լուծույթ տարատեսակ հրահանգների ուղեկցությամբ։ Մի դեպքում նրանց ասվում էր այն մասին, որ դեղահաբը առաջացնում է էյֆորիկ զգացողություններ, մյուս դեպքում՝ դիսֆորիկ։ Դեղահաբն ընդունելուց ժամանակ անց, երբ փորձարկվողներին տրվում էր հարց, թե ի՞նչ են իրենք զգում, նկարագրված ապրումները մեծ մասամբ համապատասխանում էին տրված հրահանգին։

Կոգնիտիվ տեսությունների դասին է պատկանում նաև հույզերի ինֆորմացիոն հայեցակարգը։ Այն մշակվել է Պ. Վ. Սիմոնովի կողմից։ Տեսության համաձայն՝ հուզական վիճակները որոշվում են անհատի ակտուալ պահանջմունքներով և գնահատականով, որ նա տալիս է այդ պահանջմուքի բավարարման հավանականությանը։ Հավանականության հաշվառումը անհատն իրականացնում է բնածին և անհատական ձեռք բերված փորձի հիման վրա՝ չկանխամտածված կերպով համադրելով այն տեղեկատվությունը, որ նա ունի միջոցների, ռեսուրսների, ժամանակի մասին՝ ենթադրաբար անհրաժեշտ պահանջմունքի բավարարմանը ընթացիկ եկող ինֆորմացիայի հետ։ Օրինակ՝ վախի հույզն առաջանում է, երբ մարդը չունի բավարար չափով ինֆորմացիա ինքնապաշտպանության հասանելի միջոցների մասին։

Սիմոնովի մոտեցումը իրացվում է հետևյալ բանաձևում՝

Հ = Պ(Ի.անհ. - Ի.առկա), որտեղ՝

Հ- հույզն է, դրա ուժը և որակը

Պ- ակտուալ պահանջմունքի մեծությունը և սպեցիֆիկան,

Ի. անհ.- անհրաժեշտ ինֆորմացիան ակտուալ պահանջմունքը բավարարելու համար,

Ի.առկա- առկա, ընթացիկ ինֆորմացիան տվյալ պահին:

Տեսության եզրակացություններն հետևյալն են՝ եթե պահանջմունքի բացակայում է, չկան նաև հույզեր, հույզեր չկան նաև այն դեպքում, երբ մարդը ունի իր պահանջմունքը բավարարելու լրիվ հնարավորություն։ Եթե պահանջմունքի բավարարման սուբյեկտիվ գնահատականը բարձր է, առաջանում են դրական հույզեր, իսկ եթե ցածր՝ բացասական։ Այսպիսով գիտակցված, թե ոչ, մենք մշտապես ինֆորմացիա ենք հավաքում, հաշվարկում մեր պահանջմունքների բավարարման, համար և համապատասխան տրվող սուբյեկտիվ գնահատականի՝ պահնաջմունքների բավարարման հնարավորության, առաջանում են համապատասխան հույզեր։

Փորձարարական հետազոտությունների տվյալները ցույց են տվել, որ հուզական վիճակների կարգավորման մեջ առաջատար նշանակություն են ձեռք բերում մեծ կիսագնդերի կեղևը, հիպոթալամուսը, լիմբիական համակարգը՝ նամանավանդ նշաձև կորիսը։ Պավլովը ապացուցել է, որ հենց կեղևն է կարգավորում հույզերի ընթացքը և արտահայտումը, ազդում ենթակեղևային գործընթացների վրա։ Եթե կեղևը հայտնվում է բարձր գրգռման վիճակում, ենթակեղևային գոյացություններն էլ են գրգռման վիճակի գալիս, արգելակման պարագայում՝ առաջ է գալիս ընդհանուր շարժողական պասիվություն, թուլացում, սրտանոթային համակարգի գործունեության նվազում։

Ընդհանուր բնութագիր

Հույզեր 
«Վիշտ», Վան Գոգ, 1882 թ.

Հույզը սուբյեկտի վերաբերմունքի արտացոլումն է շրջապատող աշխարհի նշանակալի օբյեկտների նկատմամբ։ Սա պահանջմունքների գոյության սուբյեկտիվ ձև է։ Հույզերը սուբյեկտին ազդանշանում են օբյեկտների պահանջմունքային նշանակալիության մասին և խթանում, որպեսզի գործունեությունն ուղղվի դրանց կողմ։ Հույզերն արտացոլում են անձի վերաբերմունքն աշխարհի և հենց իր նկատմամբ, հաղորդում են պահանջմունքի բավարարման կամ անբավարարության և ապագայում այն բավարարելու հնարավորության կամ անհնարինության մասին։

Բոլորին հայտնի վիսցերալ փոփոխությունները, որոնք ուղեկցում են հուզական գրգռմանը՝ սրտի զարկերի, շնչառության, աղեստամոքսային տրակտի փոփոխությունները ղեկավարվում են ուղեղի կողմից։ Իսկ թե ինչպես է ուղեղն առաջացնում այդ փոփոխությունները և, ինչպես են դրանք կապված հույզերի հետ, որոնք ապրում է անձը, եղել և մնում է վիճաբանությունների առարկա։ Ֆրոյդի կարծիքով գլխուղեղում նյարդային տարրերի գրգռման ցածր աստիճանը անհարմարության ենթագիտակցական զգացողություն է առաջացնում։ Ենթակեղևին փոխանցվող այդ զգացողությունը կարող է առաջացնել արտաքին աշխարհի հետ փոխներգործության պահանջմունք, ինչպիսին են սնունդ ընդունելու կամ սեռական պահանջմունքները։ Այդ փոխներգործությունն իր հերթին բերում է սկզբնական անհարմարության զգացողության նվազմանը, որի պատճառով էլ հաճույքի զգացում է առաջացնում։ Իսկ երբ ենթակեղևն ընկալում է մոտիվները, դրանք դառնում են ցանկություններ։ Որոշ դեպքերում հույզերն աչքի են ընկնում գործունեությամբ, ստենիկական (հունարեն sthenos - ուժ բառից) են։ Հույզերը դառնում են արարմունքների, խոսքային արտահայտությունների դրդիչներ, մեծացնում են մկանների և օրգանիզմի ուժերի լարումը։ Ուրախությունից մարդը պատրաստ է լեռներ շուռ տալ։ Կարեկցելով ընկերոջը՝ նա օգնության միջոցներ է փնտրում։ Գործուն հույզի դեպքում մարդու համար դժվար է լռելը, դժվար է ակտիվորեն չշարժվելը։ Այլ դեպքերում հույզերը բնորոշվում են պասիվությամբ կամ հայեցականությամբ, զգացմունքները թուլացնում են մարդուն։ Երբեմն, ուժեղ զգացում ունենալով, մարդը պարփակվում է իր մեջ, ինքնամփոփ է դառնում։ Նրա մոտ կարեկցանքն այս դեպքում թեպետև մնում է ոչ դատապարտելի, բայց անպտուղ հուզական ապրում, ամոթը վերածվում է միայն ներքնապես ապրվող խղճի թաքուն և տանջալից խայթոցների։

Կատարվող գործողությունների դրդապատճառներ լինելով՝ հույզերը որոշ դեպքերում գործունեությունը կազմակերպող պահեր են, իսկ այլ դեպքերում կազմալուծում են այն։ Հուզական բթության վիճակում մարդու գործունեությունը կորցնում է նպատակաուղղվածությունը, մտածողությունը և երևակայությունը անհրաժեշտ ազդակներ չեն ստանում։ Մյուս կողմից խիստ հուզականությունը ամենուրեք իր հետևից բերում է օբյեկտների աղավաղած արտացոլում, փաստերի սուբյեկտիվ մեկնաբանություն, եզրակացությունների հանգելիս և արժեքավորելիս՝ տրամաբանական սխալներ։

Մարդն իր առօրյա կյանքում ունենում է տխրության, ուրախության, հաճույքի և տհաճության պահեր։ Այսինքն մարդը շրջապատող առարկաների, երևույթների նկատմամբ արտահայտում է իր վերաբերմունքը։ Զգացմունքը այն ապրումն է, որ նա ունենում է այս կամ այն օբյեկտի նկատմամբ՝ կապված պահանջմունքների բավարարման հետ։ Պահանջմունքների բավարարումը կամ անհաջող ավարտը մարդու մեջ առաջացնում են համապատասխան ապրումներ՝ զգացմունքներ, որոնք և արտահայտվում են տարբեր տիպի հույզերում, այսինքն զգացմունքը կարող է իրագործվել տարբեր հույզերում։ Օրինակ՝ հայրենիքի նկատմամբ սիրո զգացմունքը կարող է ծնել բերկրանքի կամ թախիծի հույզեր։

Արտաքին դրսևորում

Հույզերի արտաքին արտահայտությունները դրսևորվում են դեմքի վրա, դեմքը գունատվում է կամ կարմրում։ Այդ այնքան ցայտուն է արտահայտում հոգեվիճակը, որ Հուլիոս Կեսարը, զինվոր ընտրելիս, առաջնորդվում էր հենց դրանով. վտանգի ժամանակ ում դեմքը կարմրում էր, նրան վերցնում էր, ումը գունատվում՝ մերժում էր։

Յուրաքանչյուր հույզ կամ հուզական վիճակ ունի երեք կողմ.

1. Հույզերի զուտ հոգեբանական, այսինքն այս կամ այն չափով գիտակցվող և ապրումների ձև ունեցող կողմ (ուրախություն, զայրույթ, վախ, հիասթափություն)։

2. Հույզերի ֆիզիոլոգիական կողմ։ Հուզական վիճակների ժամանակ մարդու էնդոկրին, շնչառական և այլ համակարգերում բարդ գործընթացներ են կատարվում։

3. Հույզերը դրսևորվում են մարդու դիմախաղում և այլ արտահայտիչ շարժումներում։

Հուզական վիճակների ֆիզիոլոգիական հիմքում մեծ է ուղեղի տարբեր բաժինների դերը։ Այսինքն մարդու կողմից զգացմունքների ապրումը կեղևի և ենթակեղևային կենտրոնների համատեղ աշխատանքի հետևանքն է։ Մեծ կիսագնդերի կեղևից ցած գտնվող ուղեղային բաժիններում տեղավորված են օրգանիզմի ֆիզիոլոգիական գործունեության տարբեր կենտրոններ՝ շնչառական, սրտանոթային, մարսողական, արտազատման և այլն։ Այդ պատճառով ենթակեղևային կենտրոնների գրգռումը առաջանում է մի շարք ներքին օրգանների բուռն գործունեություն։ Սրա հետևանքով հույզերը ուղեկցվում են հետևյալ փոփոխություններով՝ շնչառական ռիթմի, սրտի գործունեության, օրգանիզմի տարբեր մասերին արյան մատակարարման, արտազատման գեղձերի աշխատանքի խախտմամբ և այլն։

Գործառույթներ (ֆունկցիաներ)

Հույզերը մարդու կյանքում կատարում են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են առարկաներն ու իրադրությունները գնահատելը, գործողության դրդող ներքին ուժերի դեր, կարող են նաև անկազմակերպ դարձնել մարդու գործունեությունը, հույզերը խոր ազդեցություն են գործում հիշողության և մյուս ճանաչողական գործընթացների վրա, կարգավորում են մարդկանց վարքը և այլն։

Ժառանգականություն

Հույզերը կարող են մոտիվացնել մարդկանց սոցիալական համագործակցությունները և հարաբերությունները։ Դրանք անմիջականորեն կապված են մարդու ֆիզիոլոգիայի հետ՝ հատկապես սթրեսային համակարգի։ Հույզերը սերտորեն կապված են հակասթրեսսային բաղադրիչների հետ։ Կապված են նաև կապվածության օքսիտոցին համակարգի հետ, որն էլ կարևոր դեր է կատարում ամրակցման գործընթացում։ Հուզականության ֆենոտիպերն ազդում են սոցիալական կապվածության վրա և հարմարեցվում են բարդ սոցիալական համակարգերին։ Այս բնութագրիչները սերտորեն կապված են մարդկային գեների հետ։ Տեղեկատվությունը կոդավորված է ԴՆԹ-ում, որը ապահովվում է սպիտակուցների հավաքման գործընթացը, որից էլ բաղկացած են մեր բջիջները։ Զիգոտները գենետիկ տեղեկատվության լրացման կարիք ունեն իրենց ծնողների սաղմնային բջիջներից և յուրաքանչյուր տեսակի ձևավորման մեջ էական է ժառանգական գծերը, որը թույլ է տալիս իր հաջորդին գոյատևել և հաջողությամբ վերածնվել։ Դրանց փոխանցվում են նոր գծերով համադրված, որոնք ժառանքների համար կարող են լինել բավականին օգտակար։

Այլ ձևակերպմամբ հույզերը համարվում է վարքի ժառանգական ծրագիր, որը օժտված է էներգետիկ հատկանիշներով, վերարտադրվելու կարողությամբ, փոխակերպվելու հատկությամբ, դինամիկայով, ինտենսիվությամբ, ազդեցություն ունելու հատկությամբ։

Հուզական ազդեցության ֆիլոգենետիկ ոլորտները

Դարվինը նշում էր, որ մարդկային զգացմունքները, որոնք համարվում են մարդու հոգու «սրբություն սրբոց», ունեն կենդանական ծագում։ Մարդու հույզերի բազմաթիվ դրսևորումներ՝ մասնավորապես արտահայտիչ շարժումները, ըստ նրա, համարվում են նպատակահարմար շարժումների կենտրոնական գաղափարներ։ Այժմ դրանց վերածվել են ասոցիատիվ սովորույթների, որոնք առաջանում են համապատասխան հույզերի ժամանակ՝ անկախ վերջիններիս օգտակարության չափից։ Այնուամենայնիվ, հուզական մեխանիզմների նմանություններնն ու դրսևորումները դեռ չի արտահայտում մարդու ամբողջական ինքնությունը։ Դարվինի հայեցակարգը առավել կենսաբանական էր և չէր բացահայտում մարդկային հույզերի և զգացմունքների ծագման ամբողջական նրբությունները, որոնք պարունակում են մարդու սոցիալական բնույթի բաղադրիչներ։

Գ. Սպենսերը, Տ. Ռիբոն, Ու. Մակ-Դոգալլը շարունակում էին զարգացնել աֆֆեկտներից և կենդանիների բնազդներից հույզերի առաջացման կենսաբանական գաղափարը։ Ու Վ. Մակ-Դոգալլը, օրինակ, ենթադրում էր, որ բնազդները բնորոշ են ոչ միայն կենդանիներին, այլև մարդկանց և յուրաքանչյուր բնազդին համապատասխանում է որոշակի հույզ։

Ռ. Պլուտչիկը հույզերը դիտարկում է որպես էվոլյուցիոն զարգացման բոլոր սանդղակներում կենդանիների հարմարման միջոց։

Ըստ Վ. Վոլդիմարի, կան տարբեր կարծիքներ այն մասին, թե ինչը կարելի է համարել կենդանիների հույզեր։ Մի դեպքում խոսվում է կենդանիների հույզերի, մյուս դեպքում՝ հուզական արձագանքների մասին, իսկ երրորդ դեպքում՝ աֆֆեկտիվ վարքի։

Հույզերի նյարդակազմաբանություն

Կենդանիների ուղեղային կառուցվածքների վրա էլեկտրական գրգռման փորձերը ցույց են տալիս, որ գոյություն ունի երկու տիպի կենտրոններ, որոնց գրռումն առաջ է բերում հաճույքի կամ տհաճության զգացողություն։ Առաջին անգամ այս մասին խոսվեց 20-րդ դարի կեսերին՝ Մանռեալի գիտական կոնգրեսում, երբ Օլդսը և Միլները ցուցադրեցին առնետների վրա ինքնագրգռման էֆֆեկտի գիտափորձը։ Նրանք էլեկտրոդներ են տեղադրում առնետի կողմնակի ենթատեսաթմբային շրջանի միջային առաջային խրձում, այնուհետև տեղավորում առնետին արկղում, որտեղ կա լծակ, որին հպվելիս է առնետն ամեն անգամ էլեկտրոնային հարված է ստանում։ Փորձերը ցույց են տվել, որ ժամանակի ընթացքում առնետը հաճախականացնում է լծակին հպվելու չափը, հասցնելով այն ժամում 7000 հպման։ Միջին և միջանկյալ ուղեղների շուրջփորոքային հատվածներում տեղադրված են տհաճության կենտրոնները, քանզի առնետը այս հատվածում տեղադրված էլեկտրոդների պարագայում խուսափում է դիպչել լծակին։ Ենթատեսաթմբում և գորշ նյութում ևս կան տհաճության կենտրոններ։ Հետագա հետազոտությունները բացահայտել են հույզերի կարգավորման, առաջացման, ինտենսիվության դերի մեջ գոտկային գալարի, նշաձև կորիզի և հիպոկամպի նշանակությունները։ Ամերիկացի նյարդաբան Ջ. Պեյպեցը հիմնվելով իր և նախկինում կատարված հետազոտությունների վրա առաջադրեց վարկած, ըստ որի գոյություն ունի ուղեղային գոյացությունների շղթա, որ կազմում է հույզերի ուղեղային հիմքը։ Այդ շղթան փակ է, ներառում է հետևյալ գոյացությունները՝ ենթատեսաթումբ, տեսաթմբի առաջային փորային կորիզ, գոտկաձև գալար, հիպոկամպ, պտկաձև կորիզներ։ Այս համակարգը հետագայում ստացավ լիմբիական համակարգ անվանումը։ Վարկածը ներկայումս քննադատվում և կասկածի տակ է առնվում, քանզի մասնավորապես հիմոկամպի և տեսաթմբի դերը հույզերի առաջացման, կարգավորման գործում միանշանակ չեն։ Հիպոկամպն ունի ավելի շատ տեղեկատվական բնույթ, քան հուզական։ Այնուամենայնիվ հիմքեր կան կարծելու, որ դրանում առկա են տագնապի և վախի կենտրոններ։

Մյուս կարևոր կենտրոնները, որոնք չեն նշվել Պեյպեցի օղակում, բայց կարևոր դեր ունեն հույզերի առաջացման մեջ ճակատային բլթերն են, նշաձև կորիզը և քունքային կեղևը։ Ճակատային բլթերի ախտահարումը առաջացնում է մարդու զգայական ոլորտի նշանակալի աղճատումների։ Մասնավորապես տուժում են բարձրագույն հույզերը՝ գործունեության, էմպաթիայի, ստեղծագործական աշխատանքի հետ կապված։ Քունքային բևեռների երկկողմ հեռացումը կապիկների մոտ հանգեցրել է ագրեսիվության և վախի ճնշման, այս խանգարումները համանման են նշաձև կորիզի քայքայման հետևանքով առաջացող խանգարումներին։

Հույզերի կառավարում

Հույզերի առաջացումն ոչ միշտ են ցանկալի, քանի որ նրանք կարող են ապակառուցել գործունեությունը, կամ, օրինակ՝ դրանց արտաքին դրսևորումները կարող են դնել մարդուն անհարմար դրության մեջ, մատնելով նրա զգացմունքները այլ մարդու մոտ։ Այլ տեսակետից հուզական աճը և լավ տրամադրությունը նպաստում են մարդու ինչ-որ գործունեություն ծավալելու, ազատ շփում իրականացմելու։

Փոքրերի հուզական վիճակի կառավարման անհրաժեշտության մասին Վ. Բեխտերևը գրել է, որ հուզական վիճակների անհանգստությունները նպաստում են երեխայի նորմալ զարգացմանը, այդ թվում և ինտելեկտուալ զարգացմանը։

«Բավարարված և երջանիկ երեխան առավել լավ է սնվում և առավել լավ մարսում սնունդը, նա առույգ է, ուժեղ է և աշխատունակ, ավելի շատ է հետաքրքրվում խաղերով և պարապմունքներով, հեշտ է հաղթահարում խնդիրները, քան մշտապես լացող, դժգոհ և դյուրագրգիռ երեխաները»։

Վ. Բեխտերևը ընդգծում էր ճիշտ խնամքի կարևորությունը նորածինների կյանքում՝ նրանց մոտ դրական հույզեր առաջացնելու նպատակով։ Նա հինականում կերևորում էր բացասական հույզերի բացառումը երեխաների կյանքից։

Այդ նպատակին հասնելու հիմնական սկզբունքները, ըստ նրա, օրգանիզմի ֆիզիկական ամրակազմության առկայությունն է, երեխաների տարբեր ձգտումների բավարարվածությունն է, գայթակղություններից խույս տալն է, որոնք հնարավոր չէ բավարարել։

Ռ. Նելսոն-Ջոունսը հույզերը բաժանում էր համապատասխան և անհամապատասխան դասակարգումների։ Անհամապատասխան էին համարվում այն հույզերը, որոնք խոչընդոտում են տրամաբանական հավասարակշռության հասնելու գործընթացին։ Օրինակ՝ տեղին է օտար և բարդ դրություններում լինել վախեցած, զգուշավոր, զգոն, որ կարողանաք նախաձեռնել ցանկացած քայլ, որոնք անհրաժեշտ են իրական պաշտպանության համար։ Բայց տագնապը և ծայրահեղ մտահոգվածությունը համարվում են անտեղին արտահայտվող հույզեր, քանի որ դրանք առաջանում են իռացիոնալ մտածողությունից կամ խելագար համոզմունքներից և կարող են խոչընդոտ հանդիսանալ նպատակին հասնելու ճանապարհին։

Ցանկալի է կարողանալ կառավարել հույզերը և կարողանալ ղեկավարել դրանց արտաքին դրսևորումները։ Դեռևս 1782 թվականին Ի. Պեստալոցցին գրել է,- «Ամենակարևորը երեխաներին սովորեցնել տիրապետելու իրենց զգացմունքները...»:

Արտաքին դրսևորումների բացակայությունը դեռևս չի նշանակում, որ մարդիկ դրանք չեն զգում։ Մարդը կարող է թաքցնել իր անհանգստությունները՝ պահելով դրանք ամենախորքերում։ Էքսպրեսիայի ղեկավարումը դրսևորվում է երեք ձևերով՝ «ճնշում», «դիմակավորում» և «սիմուլյացիա»։

Ցանկալի հույզերի առաջացում

Մարդկային գործունեության շատ տեսակներ, որոնք ստեղծագործական բնույթի են, կարիք ունեն ներշնչման, հոգևոր աճի։ Որպես օրինակ կարող ենք առանձնացնել դերասանի գործունեությունը։ Նրանցից որոշները այնքան են մտնում դերի և հուզական գրգռվածության մեջ, որ իրենց խաղընկերներին ֆիզիկական ցավ են պատճառում։

Կոմպոզիտորների կյանքում նույնպես կարևոր դեր է խաղում առաջացած հույզը։ Ռուս հայտնի կոմպոզիտորներից մեկը ասում էր, որ երաժշտության ստեղծումն աշխատանք է, որը պահանջում է համապատասխան հոգևոր տրամադրվածություն, հուզական վիճակ։ Նա այսպիսի հոգեվիճակ ինքն էր առաջացնում իր մոտ։

Սպորտային գործունեությունը նույնպես ստիպում է ոչ թե ճնշել այլ արտահայտել հույզերը։ Գոյություն ունի անգամ այսպիսի հասկացություն՝ «սպորտային բարկություն»։

Դրական հույզեր առաջացնելու համար օգնության է հասնում նաև մեր երևակայությունը, որպեսզի համապատասխան հուզական վիճակի առաջացնենք։ Այս մեթոդը օգտագործվում է՝ որպես ինքնակառավարման մի ձև։ Անձը հիշում է կամ պատկերացնում է իր կյանքից իրավիճակներ, դրվագներ, որոնք ուղեկցվում են իր կողմից ուժեղ անհանգստություններով, ուրախության հույզերով կամ հիասթափություններով։ Այսպիսի մեթոդների բազմակի կիրառման շնորհիվ արդյունքը առավել արդյունավետ կլինի։

Գոյություն ունի հուզական վիճակի այնպիսի ուղղություն, ինչպիսին գելոտոլոգիան է (հուն. gelos - ծիծաղ)։

Բացահայտված է, որ ծիծաղը մարդու հոգեկանի և ֆիզիոլոգիայի վրա առաջացնում է դրական ազդեցություն։ Այն մեղմում է ցավը։ Ծիծաղի ժամանակ առաջացած հորմոնների ազդեցությունը համեմատում են մորֆինի առաջացրած ազդեցության հետ։ Այն դրական է ազդում նաև արյան բաղադրության վրա և ազդեցությունը պահպանվում է օրեր շարունակ։

Ծիծաղը նվազեցնում է սթրեսը և կանխում դրա բացասական հետևանքները։ Անուղղակիորեն այն բարձրացնում է սեքսուալությունը։ Կանայք, ովքեր ծիծաղում են հաճախ և բարձրաձայն, առավել գրավիչ են երևում տղամարդկանց աչքերում։

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ ծիծաղը նաև խթանում է իմուն համակարգի գործունեությանը և իջեցնում է արյան ճնշումը։ Հետազոտություններում մասնակիցները 20 րոպե շարունակ դիտել են ֆիլմեր պատերազմի մասին պատմող, հումորային և չեզոք բովանդակությամբ։ Սեանսներից հետո կամավորներից արյան անալիզ են վերցրել։ Պարզվել է, որ այն խմբում, ովքեր հումորային ֆիլմեր են դիտել, իջել է կորտիզոլի մակարդակը, բարձրացել է իմուն համակարգի բջիջնրի քանակը և իջել է արյան ճնշումը։

Լացի ժամանակ արցունքների հետ օրգանիցմից դուրս են գալիս այնպիսի նյութեր, որոնք ձևավորվում են ուժեղ նյարդահոգեբանական լարվածության ժամանակ։ 15 րոպե լացը բավարար է առաջացած ավելորդ լարվածության թուլացման համար։

Գրականություն

  • Dana Sugu & Amita Chaterjee "Flashback: Reshuffling Emotions" Արխիվացված 2011-04-30 Wayback Machine, International Journal on Humanistic Ideology, Vol. 3 No. 1, Spring–Summer 2010.
  • Cornelius, R. (1996). The science of emotion. New Jersey: Prentice Hall.
  • Denton D (2006). The Primordial Emotions: The Dawning of Consciousness. Oxford University Press. ISBN 978-0-19-920314-7.
  • Fox E (2008). Emotion Science: An Integration of Cognitive and Neuroscientific Approaches. Palgrave MacMillan. ISBN 978-0-230-00517-4.
  • Freitas-Magalhães, A. (Ed.). (2009). Emotional Expression: The Brain and The Face. Porto: University Fernando Pessoa Press. 978-989-643-034-4.
  • Freitas-Magalhães, A. (2007). The Psychology of Emotions: The Allure of Human Face. Oporto: University Fernando Pessoa Press.
  • González, Ana Marta (2012). The Emotions and Cultural Analysis. Burlington, VT : Ashgate. 978-1-4094-5317-8
  • Ekman, P. (1999). "Basic Emotions". In: T. Dalgleish and M. Power (Eds.). Handbook of Cognition and Emotion. John Wiley & Sons Ltd, Sussex, UK:.
  • Frijda, N.H. (1986). The Emotions. Maison des Sciences de l'Homme and Cambridge University Press
  • Russell Hochschild, Arlie (1983). The managed heart: commercialization of human feeling. Berkeley: University of California Press. 9780520054547
  • Hogan, Patrick Colm. (2011). What Literature Teaches Us about Emotion Cambridge: Cambridge University Press.
  • Hordern, Joshua. (2013). Political Affections: Civic Participation and Moral Theology. Oxford: Oxford University Press. 0199646813
  • LeDoux, J.E. (1986). The neurobiology of emotion. Chap. 15 in J.E. LeDoux & W. Hirst (Eds.) Mind and Brain: dialogues in cognitive neuroscience. New York: Cambridge.
  • Mandler, G. (1984). Mind and Body: Psychology of emotion and stress. New York: Norton.http://www.affective-sciences.org/system/files/2005_Scherer_SSI.pdf Արխիվացված 2012-03-30 Wayback Machine
  • Nussbaum, Martha C. (2001) Upheavals of Thought: The Intelligence of Emotions. Cambridge: Cambridge University Press.
  • Plutchik, R. (1980). A general psychoevolutionary theory of emotion. In R. Plutchik & H. Kellerman (Eds.), Emotion: Theory, research, and experience: Vol. 1. Theories of emotion (pp. 3–33). New York: Academic.
  • Roberts, Robert. (2003). Emotions: An Essay in Aid of Moral Psychology. Cambridge: Cambridge University Press.
  • Robinson DL (2008). «Brain function, emotional experience and personality» (PDF). Netherlands Journal of Psychology: 152–167. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  • Scherer, K (2005). «What are emotions and how can they be measured?» (PDF). Social Science Information. 44 (4): 695–729. doi:10.1177/0539018405058216. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 25-ին.
  • Solomon, R. (1993). The Passions: Emotions and the Meaning of Life. Indianapolis: Hackett Publishing.
  • Zeki S, Romaya JP (2008). «Neural correlates of hate». PLOS One. 3 (10): e3556. doi:10.1371/journal.pone.0003556. PMC 2569212. PMID 18958169.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  • Wikibook Cognitive psychology and cognitive neuroscience
  • Dror Green (2011). "Emotional Training, the art of creating a sense of a safe place in a changing world". Bulgaria: Books, Publishers and the Institute of Emotional Training.
  • Goldie, Peter (2007). «Emotion». Philosophy Compass. 1 (6): 6. doi:10.1111/j.1747-9991.2007.00105.x.

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 641 Հույզեր 

Tags:

Հույզեր Ստուգաբանություն և պատմությունՀույզեր ՍահմանումՀույզեր ԲաղադրիչներՀույզեր ՏարբերակումՀույզեր Նպատակ և արժեքՀույզեր ԴասակարգումՀույզեր ՏեսություններՀույզեր Ընդհանուր բնութագիրՀույզեր Արտաքին դրսևորումՀույզեր Գործառույթներ (ֆունկցիաներ)Հույզեր ԺառանգականությունՀույզեր Հուզական ազդեցության ֆիլոգենետիկ ոլորտներըՀույզեր ի նյարդակազմաբանությունՀույզեր ի կառավարումՀույզեր Ցանկալի հույզերի առաջացումՀույզեր ԳրականությունՀույզեր ԾանոթագրությունՀույզեր Արտաքին հղումներՀույզերԱնձի հոգեբանությունԽառնվածքՀաճույքՀոգեկան վիճակներՄոտիվացիաՏրամադրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սննդային ալերգիաԶատկի ձուԱզոտԱրարատի մարզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008ԱրծվաշենՌոբերտ ԱբաջյանՓորլուծությունԱվստրալիաԱշխարհի նոր յոթ հրաշալիքներԿենդանակերպՄակբայՄոսկվաԴատաԼեքսՎրաստանՑրված սկլերոզՀայաստանի լեռներՀամո ՍահյանՊրահաՍալոմեՓոքր ՄհերՀայկյան տոմարԸնկույզՎիտամին D-ի անբավարարությունՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԱրծիվներԱվգուստ ՎայսմանԻսլամԱնգկոր ՎատՀղիություն (մարդ)ԿիստաՀականիշԳառնու հեթանոսական տաճարԹմրամիջոցՈսկիԱրարատԴիլիջանԿրիշտիանու ՌոնալդուՄիզուղիների ինֆեկցիաներԳալակտիկաներԶորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Երևան)Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԵրվանդունիների թագավորությունԱմֆետամինԲույսերԿաթԱֆրիկաՍինգապուրԿրեատինինԳլխուղեղի բորբոքումԿոնֆլիկտՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՄիջատներԿենդանիների հատկանիշների ցանկՀապավումԲերանաբորբԵվրոպական միությունԶվարթնոցԺիլբերտի համախտանիշԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՀուրոն լիճՌամադան (ամիս)ԱթերոսկլերոզՄաշկային հիվանդություններԶատկի ավանդույթներՍահմանական եղանակԹիրոքսինԿրծքագեղձի քաղցկեղՀայկական ազգային հագուստ (տարազ)Հաշվապահական հաշվառումՄարդ բանականԱուտոիմուն թիրեոիդիտՊապ թագավորՄերկուրի (մոլորակ)ԴՆԹ🡆 More