Աստղիկ: սիրո ու գեղեցկության աստվածուհին հին հայկական դիցարանում

Աստղիկ սիրո և գեղեցկության աստվածուհին հին հայկական դիցարանում։

Աստղիկ
Տեսակջրի աստվածություն
ԴիցաբանությունՀայկական դիցաբանություն
Սեռիգական
Անվանված էաստղ
ՎայրՄեծ Հայք Մեծ Հայք
ՀայրԱրամազդ
Քույր/ԵղբայրԱնահիտ և Նանե
ԱմուսինՎահագն
Ատրիբուտներաղավնի

Ավանդության համաձայն, Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։ Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։ Աստղիկը, ըստ ավանդության, Նոյի դուստրն է, Վահագն աստծու սիրեցյալը։ Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն։ Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր։ Այն կոչվել է նաև «Վահագնի սենյակ», որտեղ Աստղիկը հանդիպել է Վահագնին։ Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ է համարվել. մարդիկ կարծել են, թե նրանց հանդիպումից է, որ անձրև է տեղում երկրի վրա, բերք ու բարիք ստեղծվում։ Ավանդության համաձայն՝ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղաբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն աստծուն։

Աստղիկին նվիրված տաճարներ կային նաև Վանա լճի մերձակա Արտամետ գյուղում, Անձևյաց գավառում և այլուր։ Երևանի օպերայի և բալետի շենքի տեղում նույնպես եղել է Աստղիկին նվիրված տաճար։ Տոնակատարության ժամանակ Աստղիկին նվիրաբերել են վարդեր (այստեղից էլ՝ նրա Վարդամատն մականունը), աղավնիներ թռցրել, ջուր ցողել իրար վրա, ուրախացել։

Աստղիկը համապատասխանում է հունական Ափրոդիտե, հռոմեական Վեներա աստվածուհիներին։ Աստղիկի տոնը նշել են հուլիսի կեսին՝ համաժողովրդական մեծ հանդիսություններով և արարողություններով։ Այդ տոնը կոչվել է Վարդավառ և ցայսօր պահպանվում է։ Վարդավառը Հայ եկեղեցու տաղավար տոներից է և նշվում է որպես Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն։

Ըստ արիական ավանդույթների՝ ստորգետնյա աստվածն արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը, նրանց հոգիներում բուն է դնում ատելությունը և նրանք դառնում են տգեղ ու դժնակ։ Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին և, շրջելով Արարատով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ։ Վարդավառը Հայոց աշխարհում անցնում է մեծ շուքով։ Դա հայերի ամենասիրված տոներից է։ Այդ օրը մեծ թե փոքր խանդավառությամբ իրար օծում են ջրով, միմյանց Սեր ու Գեղեցկության են տալիս, երգում, պարում, նորոգում աստվածային խորհուրդը, փառաբանում Աստղիկին, իրար նվիրում նորոգ սիրո խորհրդանիշ ծաղիկը՝ Վարդը։ Ըստ ավանդազրույցի՝ ծովի ճերմակաթույր փրփուրներից էր ծնվել Աստղիկը և որտեղից քայլում էր՝ ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին բուսնում։ Երբ դիցուհին վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհին, դրանք աննկատելիորեն քսվում էին հայ աղջիկներին և նրանց օժտում աստվածային գեղեցկությամբ։

Աստղիկ աստվածուհու անունն է կրում Հայկյան տոմարի յուրաքանչյուր ամսվա յոթերորդ օրը։

Ակադեմիկոս Մ. Աբեղյան Աստղիկին համարում է նաև ջրի աստվածուհի և գտնում է, որ Գեղամա լեռներում հայտնաբերված «վիշապներ» կոչված ձկնակերպ կոթողներն Աստղիկ դիցուհու արձաններն են։

Աստղիկ դիցուհին ըստ Մ. Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատության

Մ. Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունում. Բելոսյան Սիբիլլայից գրառված ավանդազրույցի համաձայն՝ Աստղիկը (Աստարտե) եղել է Նոյ (Քսիսութրիոս) նահապետի դուստրը, որը հարթել է իր ավագ եղբոր՝ Սեմի (Զրվան) և կրտսեր եղբայրներ՝ Քամի (Տիտան) ու Հաբեթի (Հապետոսթեն) միջև ծագած գշտությունները։ Քամը և Հաբեթը համաձայնվում են, որ Սեմը որպես ավագ եղբայր իշխի իրենց վրա, բայց ուխտով և երդումով դաշինք են հաստատում, որ Սեմից ծնվելիք բոլոր արուներին սպանեն, որպեսզի նրանք սերնդից սերունդ չիշխեն իրենց վրա։ Այս նպատակով վերահսկող են նշանակում նրա կանանց ծնունդների վրա և երբ երկուսին սպանում են, Աստղիկը Սեմի կանանց հետ միասին դիմում է Նոյին, որպեսզի ազդի իր որդիների վրա՝ Սեմի մյուս ծնվելիք տղաներին կենդանի պահելու համար։

Ծանոթագրություններ

Tags:

Հայկական դիցաբանություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Իլհամ ԱլիևԱվստրալիաՂարաքիլիսայի ճակատամարտՀայ ֆիդայիներՍուր բրոնխիտԿլաուդիա ԿարդինալեՀայրենական մեծ պատերազմՄուշեղ ԳալշոյանՕվկիանոսԿարսԲագրատունիների թագավորությունՈրոշիչԷլեկտրոնիկի արկածներըԿրիշտիանու ՌոնալդուՄիակազմ նախադասություններՄեծ Հայքի նահանգների ցանկՄարսողությունԽնձորՄակերեսՀայերենի կետադրությունՄարդու պապիլոմավիրուսԱզգային ժողովրդավարական բևեռԶվարթնոցի արծիվՄուսա լեռՄուրացանԵգիպտոսՄեր թաղը (պատմվածաշար)ԼուսինԱբդուլ Համիդ IIՎիքիպեդիաՀովհաննես ՇիրազԱրեգակԳևորգ ԷմինԵս և նաԹրաֆիքինգՆիկոլ ՓաշինյանՍննդային ալերգիաՍոս ՍարգսյանԴիկլոֆենակՀրանտ ՄաթևոսյանՀայաստանի բուհերի ցանկՊեպոՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀին ՀունաստանԽորանարդԵրկկենցաղներԴավիթ ՄուրադյանՄիխայիլ ԼոմոնոսովՄիսաք ՄանուշյանԴերանունՄակարավանքԱրևմտյան ՀայաստանՊարզ նախադասությունՀայկական առածներ և ասացվածքներՄանդակԲուլինգՌուսաստանՀայերենՄագաղաթԵռանկյան միջնագիծՔառօրյա պատերազմԽոնարհումՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԵվրոպական միությունԲացատրական բառարանԱվարայրի ճակատամարտԹութքՍայաթ-ՆովաՁվարանի կիստաՍասնա ծռերԴեքսամետազոնԳեղարդի վանքԹոքաբորբՇունԴաշտանային ցիկլԼեոնիդ ԱզգալդյանԺենգյալով հաց🡆 More