Գավառ Տարոն: Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի գավառ

Տարոն, հին ուղղագրությամբ՝ Տարօն, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում։

Գավառ Տարոն: Աշխարհագրություն, Պատմություն, Տես նաև
Տարոնը և Մամիկոնյանների ուրիշ կալվածները

Աշխարհագրություն

Տարոնը տարածվում էր Արածանի գետի միջին հոսանքի և նրա ձախակողմյան Մեղրագետ վտակի հովիտներում։ Գավառի հարավային կողմում ձգվում է Հայկական Տավրոս լեռնահամակարգը, հյուսիսում՝ Բյուրակնյան լեռնաշղթաները, արևելքում՝ Նեմրութ և Գրգուռ լեռնազանգվածները։ Հյուսիսից սահմանակից է Արշամունիք և Հարք, հարավից՝ Ասպակունիք, Խութ, արևելքից՝ Բզնունիք, արևմուտքից՝ Հաշտյանք, հարավ-արևմուտքից՝ Սասուն գավառներին։ Գավառի կենտրոնը և գլխավոր քաղաքը Մուշն էր։

Լեռնային այս երկրամասի համար տնտեսական կարևոր նշանակություն են ունեցել Արածանիի, Մեղրագետի, սրանց վտակների և օժանդակների ջրառատ ու արգավանդ հովիտները։ Ունի հարուստ, բազմազան կենդանական և բուսական աշխարհ, գետերում ու գետակներում աճում են ձկան ամենատարբեր տեսակներ, ունի անտառային զանգվածներ և օգտակար հանածոների պաշարներ։ Տարոնի նկարագրությունը տրված է «Պատմություն Տարոնո» երկում (4-7-րդ դարեր)․ «Երկիրն այս բարեբեր է, օդն անուշաբույր, ջրերը առատահոս, դաշտավայրը ընդարձակ և շուրջ բոլորը լեռներով պարսպված, ամրոցներ բազում, երկիր՝ հոտավետ և մայրաբուխ։ Ինչպես որ մանանան, որին մենք գազպա ենք կոչում, երկնքից էր [երկրի] վրա իջնում, այստեղ էլ անտառների վրա է իջնում։ Քանզի ձեր երկիրը խորշակահար է ու հացապակաս, իսկ սա ամենայն բարությամբ լցված, առողջարար [երկիր է]․․․»։

Հնում Տարոնն ունեցել է երկրագործական բարձր կուլտուրա․ հատկապես տարածված էին հացահատիկի, պտուղ-բանջարեղենի մշակությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը և անասնապահությունն ու արհեստները։

Պատմություն

Մ.թ.ա. IX-VI դդ. Տարոնը եղել է Հայկական լեռնաշխարհում կազմավորված առաջին միասնական պետության՝ Ուրարտուի կարևոր ազգագավառներից մեկը, առաջնակարգ դեր խաղացել նրա տնտեսական, քաղաքական և հատկապես կրոնամշակութային կյանքում։ Կրոնական ավանդույթի ուժով, 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած հայ ժողովուրդը մկրտվել է Տարոնի հնամենի սրբատեղիներում։ Տրդատ Գ թագավորի զորքերը տևական մարտերում ընկճել են Տարոնի ընդդիմադիր ուժերին, կործանել հեթանոսական սրբարանները և դրանց տեղում հիմնել եկեղեցիներ։ Արքունի հրովարտակով Վահունի քրմապետական տան տիրույթները տրվել են Գրիգոր Լուսավորչին հայրապետ տոհմին, իսկ Սլկունյաց տիրությունները՝ Մամիկոնյանների տոհմի սպարապետական ճյուղին։ V-VI դդ Տարոնը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ազատագրական շարժման հզոր կենտրոն։ Այդ պայքարում Մամիկոնյան իշխանները հաճախ սատարել են Բյուզանդական կայսրությանը, և Տարոնը արյունալի պատերազմաբեմ է եղել։ VI-VIII դդ Մամիկոնյանները Տարոնին են միացրել մերձակա Խույթը, Սասունը և այլ գավառներ։ Հայաստանի 591 թվականի բաժանմամբ Տարոնը անցել է բյուզանդական գերիշխանության ներքո։ 639 թվականից վերամիավորվել է արաբական արշավանքների հետևանքով առժամանակ անկախությունը վերականգնված Հայաստանին։ 774-775 թվականներին արաբական զորաբանակների դեմ ազատագրական մարտերում ծանր պարտություն կրելուց հետո, ուժասպառ Մամիկոնյանները Տարոնից գաղթել են Բյուզանդիա, մասամբ՝ Տայք։ Տարոնը այնուհետև անցել է արաբական խալիֆայության հետ ճկուն դիվանագիտություն վարող Բագրատունիներին։ XIII-XVI դդ Տարոնը ընկել է թաթար–մոնղոլական և թուրքմենական հրոսակ ցեղերի տիրապետության ներքո։ 1535 թվականին և 1639 թվականին կնքված թուրք–պարսկական պայմանագրերով Տարոնը զավթել է օսմանյան սուլթանությունը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Հակոբյան Թ․ Խ․, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, «Միտք», 1981։
  • Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 57 — 916 էջ։
  • Մամիկոնյան Հովհան, Տարոնի Պատմություն, Երևան, «Խորհրդային գրող», 1989։

Արտաքին հղումներ

Tags:

Գավառ Տարոն ԱշխարհագրությունԳավառ Տարոն ՊատմությունԳավառ Տարոն Տես նաևԳավառ Տարոն ԾանոթագրություններԳավառ Տարոն ԳրականությունԳավառ Տարոն Արտաքին հղումներԳավառ ՏարոնՄեծ ՀայքՏուրուբերան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԽՍՀՄ փլուզումԱղասի ԱյվազյանԽաչքարԿասկադ համալիրԵրգիծանքՀարավային ԿորեաՆվարսակի պայմանագիրՀեշտոցի սնկային վարակՍամվել (վեպ)Երկիր ՆաիրիՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՍտորոգյալՏրդատ ԳՀովհաննես ԱդամյանՎիլհելմ ՍտեյնիցԳոշավանքԱնալ սեքսԱրգանդի վզիկի քաղցկեղՌուսական կայսրությունՂազարոս ԱղայանԾիծեռնակներՀիսուսԷլեկտրական հոսանքԵղջերուներԱլեն ՍիմոնյանԵրկաթՃարտարապետությունՀարցական և հարաբերական դերանուններՇիրակի մարզՀեքիաթՋուրԱրարատյան դաշտԱլեքսանդր ՊուշկինՎեներա (մոլորակ)ԱզոտԽոյ (կենդանակերպի նշան)Ծիրանի փողըԼյուդվիգ վան ԲեթհովենԿուսաթաղանթՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՄայիսի 1 (տոն)Քաոս (վեպ)44-օրյա պատերազմՄագնեզիումՎրաստանՀայաստանի Կարմիր գիրքԽաչատուր ԱբովյանԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԻնքնապաշտպանական մարտեր (1915)Պարզ թիվԱռաջին համաշխարհային պատերազմԱնիԱղբյուր ՍերոբՎանի թագավորության արքաների ցանկՖեյսբուքՅուրի ԳագարինՕրալ սեքսՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)ԻսպանիաՍևանա լիճԿենդանիների հատկանիշների ցանկԱմենայն Հայոց ԿաթողիկոսԷվոլյուցիաԼիտրԱշխարհի երկրներն ըստ տարածքիԳուրգեն ՄահարիՎերք Հայաստանի (վեպ)Թութակներ (ընտանիք)ԿոռուպցիաԱրցախյան ազատամարտԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Հաղարծնի վանքԾրագրավորման լեզուԱրաբական խալիֆայությունԳագիկ ԱԻտալիաՀարավաֆրիկյան Հանրապետություն🡆 More