Լեոնիդ Ազգալդյան

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան (նոյեմբերի 22, 1942, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 21, 1992, Տոնաշեն, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս։

Լեոնիդ Ազգալդյան
Դիմանկար
Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ Արցախփոստի կողմից թողարկված նամականիշ
Ծնվել էնոյեմբերի 22, 1942(1942-11-22)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 21, 1992(1992-06-21) (49 տարեկան)
Մահվան վայրՏոնաշեն, Մարտակերտի շրջան, Արցախ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս և զինվոր
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական խաչ» շքանշան և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
ԱնդամությունԱնկախության բանակ
Կայքazgaldyan.am
Լեոնիդ Ազգալդյան Leonid Azgaldyan Վիքիպահեստում

Կենսագրական տեղեկություններ

Ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թվականներին սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։

Արցախյան ազատամարտ

Արցախյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, ակտիվորեն մասնակցել է հայ ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կառույցի հրամանատարությունը։ Նա կազմակերպել և ղեկավարել է Խորհրդային Հայաստանի մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանական մարտերը, անձամբ մասնակցել բազմաթիվ ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նռնաձորի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման փորձի կանխումը։

Ազատագրական բանակ

Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։

1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ թշնամու դավադիր կրակոցների զոհ դարձավ։

Հիշատակ

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով։

2002 թվականի դեկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում կանգնեցվել է Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հուշարձան։

2019 թվականի ապրիլին կազմակերպվել էր ստորագրահավաք Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու նպատակով։ 2019 թվականի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախյան ազատամարտի ընթացքում իրականացրած ռազմական գործունեության համար Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լեոնիդ Ազգալդյան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Ազգալդյան» հոդվածին։

Tags:

Լեոնիդ Ազգալդյան Կենսագրական տեղեկություններԼեոնիդ Ազգալդյան Արցախյան ազատամարտԼեոնիդ Ազգալդյան ՀիշատակԼեոնիդ Ազգալդյան ՊատկերասրահԼեոնիդ Ազգալդյան Տես նաևԼեոնիդ Ազգալդյան ԾանոթագրություններԼեոնիդ Ազգալդյան Արտաքին հղումներԼեոնիդ Ազգալդյան19421992Արցախի ՀանրապետությունԱրցախի հերոսԱրցախյան ազատամարտԹբիլիսիԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀունիսի 21Մարտակերտի շրջանՆոյեմբերի 22Վրացական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՏոնաշեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՌուսաստանԱծխածինՁվարանի կիստաԿիլիկիայի հայկական թագավորությունԹութքԼյարդի ցիռոզԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՍակուրաՄիջատներԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՎահե ՇահվերդյանԵրվանդ ՔոչարԲուդդայականությունՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըԿուսակցությունԸնկալումՊատմություն Հայոց (Խորենացի)Օլիմպիական խաղերՍուրբ Յոթ ՎերքԹոքի քաղցկեղԿոտորակ (մաթեմատիկա)ՀույզերԱրգանդի վզիկի քաղցկեղԵրկրորդ համաշխարհային պատերազմԿաուչուկներՎրաստանԿիստաՀամասեռականությունԴերբայՄիքելանջելոԹութակներ (ընտանիք)ՄեքսիկաՀավերժության հայկական նշանԽաղաղ օվկիանոսՀիսուսՌուսերենԿիպրոսԼոպերամիդՀակոբ ՊարոնյանԱնգլիաՄիսաք ՄեծարենցՔառօրյա պատերազմՈւղղագրությունՍոցիալական մեդիա մարքեթինգMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքԿանանց միջազգային օրԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱտոպիկ մաշկաբորբՊակիստանԿոսովոյի հուշարձաններԱրցախի ՀանրապետությունԸնձառյուծԱրտարգանդային հղիությունՉինաստանՕձերՊապ թեստՑորենՍթրեսԿռունկներԲառարանՀայկական կինոԷրեկտիլ դիսֆունկցիաԼուիզա ՆերսիսյանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԳարեգին ՆժդեհԱծանցԳլխուղեղի ուռուցքՏերունական աղոթքԽոսքի մասերՄաշկի սնկային հիվանդություններԲնավորությունՀայկական դրամԿիպրոս (կղզի)Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՋիմ Թորոսյան🡆 More