Էրեկտիլ Դիսֆունկցիա

Էրեկտիլ դիսֆունկցիա (ԷԴ), հայտնի նաև որպես իմպոտենցիա, բնութագրվում է, որպես սեռական հարաբերության ընթացքում առնանդամի էրեկցիայի հասնելու կամ էրեկցիան պահպանելու անհնարինություն։ ԷԴ-ն կարող է ունենալ հոգեբանական հետևանքներ, քանզի այն կարող է կապված լինել հարաբերություններում դժվարությունների և ցածր ինքնագնահատականի հետ։

Էրեկտիլ դիսֆունկցիա
Էրեկտիլ Դիսֆունկցիա
Չէրեկցված առնանդամի լայնական հատում
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունՈւրոլոգիա
ՀՄԴ-9302.72 և 607.84
ՀՄԴ-10F52.2 և N48.4
ՀոմանիշներԻմպոտենցիա
Բուժումհոգեթերապիա
Էրեկտիլ Դիսֆունկցիա Erectile dysfunction Վիքիպահեստում

Դեպքերի 80%-ում պատճառը կապված է ֆիզիոլոգիական հիվանդության հետ։ Այդ պատճառներից են սիրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, նյարադաբանական խնդիրներ, ինչպիսին են պրոստատէկտոմիայից (շագանակագեղձի հեռացում), հիպոգոնադիզմից և դեղերի կողմնակի ազդեցությունից առաջացող խնդիրները։ Հոգեբանական իմպոտենցիայի դեպքում էրեկցիայի կամ ներհրման անհնարինությունը կապված է մտքերի կամ զգացմունքների հետ, և ինչ-որ չափով ավելի հազվադեպ է հանդիպում՝ դեպքերի մոտ 10%-ում։ Հոգեբանական իմպոտենցիայի դեպքում շատ արդյունավետ են պլացեբոների կիրառումը։ Էրեկտիլ դիսֆունկցիա տերմինը չի օգտագործվում էրեկցիայի հետ կապված այլ խնդիրներ նկարագրելիս, ինչպիսին է օրինակ՝ պրիապիզմը։

Բուժումը ներառում է հիմքում ընկած պատճառների վերացում, ապրելակերպի փոփոխություն և հոգեսոցիալական խնդիրների լուծում։ Շատ դեպքերում կիրառվում է ֆարմակոլոգիական թերապիա ՖԴԷ-5 պաշարիչներով, ինչպիսին է սիլդենաֆիլը։ Որոշ դեպքերում բուժումը կարող է ներառել միզուկի մեջ պրոստոգլանդինային հատիկների ներմուծում, առնանդամի մեջ հարթ մկանների ռելաքսանտների և անոթալայնիչների ներարկում, առնանդամի պրոթեզավորում, առնանդամի պոմպ կամ վազոռեկոնստրուկտիվ վիրահատություն։ ԷԴ-ն հանդիսանում է տղամարդկանց մոտ ամենահաճախ հանդիպող սեռական խանգարումը։

Նշաններ և ախտանիշներ

ԷԴ-ն նկարագրվում է որպես սեռական ակտ իրականացնելու համար բավարար պնդության էրեկցիայի հասնելու կանոնավոր կամ կրկնվող անհնարինություն։ Այն բնորոշվում է որպես «բավարարիչ սեռական ակտ իրականացնելու համար բավարար պնդության էրեկցիայի հասնելու կայուն կամ կրկնվող անհնարինություն՝ առնվազն 3 ամսվա ընթացքում»։

Հոգեբանական ազդեցություն

ԷԴ-ն հաճախ ազդեցություն է ունենում և՛ տղամարդու, և՛ նրա զուգընկերոջ էմոցիոնալ բարեկեցության վրա։ Շատ տղամարդիկ չեն դիմում բժշկի ամոթի զգացումի պատճառով։ Ախտորոշված ԷԴ-ների մոտ 75%-ը մնում են չբուժված։

Պատճառներ

ԷԴ-ի առաջացման պատճառներն կամ նպաստող գործոններն են՝

Տարբեր նպատակներով իրականացվող որոշ վիրահատական միջամտությունների հետևանքով կարող են խախտվել այն անատոմիական կառույցները, որոնք պատասխանատու են էրեկցիայի համար, կարող են վնասվել նյարդերը, կամ այն անոթները, որոնք ապահովում են առնանդամի սնուցումը։ ԷԴ-ն հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի բուժմանն ուղղված որոշ միջամտություններ բարդություն, ներառյալ պրոստատէկտոմիան կամ շագանակագեղձի քայքայումը արտաքին ճառագայթման միջոցով, չնայած սրան, շագանակագեղձը ինքնին հարկավոր չէ էրեկցիայի հասնելու համար։ Ինչ վերաբերվում է աճուկային ճողվածքի վիրահատությանը, դեպքերի մեծ մասում, երբ բացակայում են հետվիրահատական բարդությունները, վիրահատական միջամտությունը կարող է բարելավել նախավիրահատական շրջանում սեռական դիսֆունկցիա ունեցող պացիենտների սեռական կյանքը, մինչդեռ մնացած դեպքերում այս վիրահատությունը չունի որևէ ազդեցություն սեռական ֆունկցիայի վրա։

ԷԴ-ն նաև կարող է կապված լինել հեծանիվ վարելու հետ, քանզի այդ ժամանակ սեղմման են ենթարկվում առնանդամի նյարդերն ու անոթները։ Այս դեպքում ռիսկը մեծ է մոտ 1,7 կարգով։

2015 թվականի գրականության ուսումնասիրման համաձայն այն մտահոգությունները, որ պորնոգրաֆիկ ֆիլմերի դիտումը կարող է բերել ԷԴ-ի զարգացման անհիմն են։

Ախտաֆիզիոլոգիա

Առնանդամի էրեկցիայի կարելի է հասնել 2 եղանակով՝ ռեֆլեքսային էրեկցիա, որին հասնում են անմիջապես առնանդամի ցողունին դիպչելով, և հոգեծին էրեկցիա, որին հասնում են էրոտիկ կամ էմոցիոնալ գրգռիչների միջոցով։ Առաջինը ներառում է ծայրամասային նյարդերը և ողնուղեղի ստորին հատվածները, մինչդեռ երկրորդը ներառում է ուղեղի լիմբիկ համակարգը։ Երկու դեպքում էլ հաջողված և ամբողջական էրեկցիայի հասնելու համար հարկավոր է անվնաս նյարդային համակարգ։ Առնանդամի ցողունի ստիմուլյացիայի հետևանքով նյարդային համակարգի կողմից ձերբազատվում է ազոտի օքսիդ (NO), որը բերում է խորշիկավոր մարմնի (առնանդամի հիմնական էրեկտիլ հյուսվածք) հարթ մկանների թուլացման, ինչը թույլ է տալիս խորշիկավոր մարմնի անոթներին լայնանալ, սա էլ բերում է առնանդամի առատ արյունալեցման և հետևաբար էրեկցիայի առաջացման։ Նաև առողջ էրեկտիլ համակարգի զարգացման համար հարկավոր է տեստոստերոնի ադեկվատ քանակություն (արտադրվում է ամորձիների կողմից) և անվնաս հիպոֆիզ։ Նորմալ էրեկցիայի մեխանիզմներից դժվար չէ հասկանալ, որ էրեկտիլ դիսֆունկցիա կարող է առաջանալ հորմոնային անբավարարության, նյարդային համակարգի խանգարումների, առնանդամի արյան մատակարարման անբավարարության կամ հոգեբանական խնդիրների պատճառով։ Ողնուղեղի վնասվածքները առաջացնում են սեռական դիսֆունկցիա, ներառյալ ԷԴ։ Արյան մատակարարման անբվարարությունը կարող է առաջանալ էնդոթելիալ դիսֆունկցիայի պատճառով, որը առաջանում է պսակային զարկերակային հիվանդության հետ կապված պատճառներով, բայց նաև կարող է առաջանալ ուժեղ լույսի տակ երկար մնալուց։

Ախտորոշում

Շատ դեպքերում ախտորոշումը կարելի է իրականացնել հիմնվելով հիվանդի ախտանիշների պատմության վրա։ Մնացած դեպքերում հարկավոր է կատարել ֆիզիկալ զննում և լաբորատոր հետազոտություններ՝ ժխտելու համար ԷԴ-ի ավելի լուրջ պատճառները՝ հիպոգոնադիզմ կամ պրոլակտինոմա։

Առաջին քայլերից մեկը պետք է լինի ֆիզիոլոգիական և հոգեբանական ԷԴ-ների տարբերակումը։ Ակամա ինքնաբուխ ծագող էրեկցիաների առկայությունը պարզելը շատ մեծ դեր է խաղում ԷԴ-ի հոգեբանական պատճառների հնարավորության ժխտման մեջ։ Երբեմն ամբողջական էրեկցիաների առաջացումը, ինչպիսին է օրինակ քնած ժամանակ առաջացող գիշերային էրեկցիան (այսինքն, այն դեպքում, երբ հոգեբանական խնդիրները, եթե իհարկե այդպիսիք կան, ավելի թույլ են դրսևորված), հուշում է, որ ֆիզիկական կառույցները նորմալ գործում են։ Նմանապես, մաստուրբացիայի հետ կապված, ինչպես նաև այլ կատարողական խանգարումները կամ սուր սիտուացիոն ԷԴ-ն, կարող են խոսել ԷԴ-ի հոգեբանական կոմպոնենտի առկայության մասին։

ԷԴ-ի առաջացման այլ պատճառներից է շաքարային դիաբետը, որը նեյրոպաթիայի առաջացման հայտնի պատճառներից է։ ԷԴ-ն նաև կապված է ընդհանուր վատ ֆիզիկական առողջության, վատ սննդակարգի, ճարպակալման և հատկապես սիրտանոթային հիվանդությունների հետ, ինչպիսին են պսակային զարկերակային հիվանդությունը և ծայրամասային անոթային հիվանդությունը։ Սիրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների՝ ծխելու, դիսլիպիդեմիայի, հիպերտենզիայի և ալկոհոլամոլության սքրինինգը կարող են օգտակար լինել։

Որոշ հատուկենտ դեպքերում նախկինում չախտորոշված աճուկային ճողվածքի հայտնաբերումը կարող է օգտակար լինել, քանզի այն ազդում է տղամարդու սեռական ֆունկցիայի վրա և համեմատաբար հեշտ է ենթարկվում բուժման։

ԷԴ-ն ներառվել է ներկայիս հոգեկան հիվանդությունների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում (diagnostic and statistical manual of mental diseases (DSM-IV)

Ուլտրասոնոգրաֆիա

Էրեկտիլ Դիսֆունկցիա 
Գերձայնային հետազոտության պատկեր լայնական կտրվածքով, առնանդամի առաջային դիրք։ Նկարը արվել է էրեկցիա ինդուկցելուց հետո, պրոստագլանդին E1-ի ներարկումից 15 րոպե անց, սլաքներով նշված են լայնացած սինուսոիդները։

Առնանդամի գերձայնային դոպլեր հետազոտության միջոցով կարելի է հետազոտել էրեկցված առնանդամը։ ԷԴ-ի օրգանական պատճառների մեծ մասը կապված են խորշիկավոր մարմնի արյան մատակարարման խանգարման հետ, որը լինում է օկլյուզիվ զարկերակային հիվանդության պատճառով՝ ամենաշատը աթերոսկլերոտիկ ծագման, կամ վենո-օկլյուզիվ մեխանիզմի խափանման հետևանքով։ Գերձայնային հետազոտության ժամանակ մինչև դոպլեր եղանակով հետազոտելը, առնանդամը պետք է զննել նաև B ռեժիմով՝ հնարավոր ուռուցքները, ֆիբրոտիկ վահանիկները, կալցիֆիկատները կամ հեմատոման բացառելու նպատակով, ինչպես նաև խորշիկավոր զարկերակների վիճակը գնահատելու համար, որոնք կարող են լինել խորդուբորդ կամ աթերոմատոզ։

Էրեկցիան կարելի է խթանել 10-20 մկգ պրոստագլանդին E1 ներարկելով՝ հետագան 25-30 րոպեների ընթացքում ամեն 5 րոպեն մեկ զարկերակային արյունահոսքը գնահատելով (տես նկարը)։ Պրիապիզմի նախատրամադրվածություն ունեցող (օրինակ՝ մանգաղաբջջային անեմիա ունեցողներ) պացիենտների դեպքում պրոստագլանդին E1-ի ներարկումը հակացուցված է, ինչպես նաև պրոստագալդնինի ներարկումը հակացուցված է առնանդամի անատոմիական դեֆորմացիաներով կամ առնանդամի իմպլանտով անձանց դեպքում։ Շատ հաճախ ներարկմանը ավելացնում են նաև ֆենտոլամին (2 մգ)։ Այնուամենայնիվ տեսողական և տակտիլ (շոշափողական) ստիմուլյացիան բերում է ավելի լավ արյդունքի։ Որոշ հեղինակներ խորհուրդ են տալիս օգտագործել բերանացի ընդունման սիլդենաֆիլ՝ հակացուցումների դեպքում ներարկումների փոխարինելու նպատակով, չնայած այս դեղորայքի արդյունավետությունը ունի հակասական կարծիքներ։

Մինչև ընտրված դեղորայքի ներարկումը հոսքային պատկերը միաֆազ է՝ ցածր սիստոլիկ արագությամբ և դիաստոլիկ հոսքի բացակայությամբ։ Ներարկումից հետո, ըստ օրենքի, առավելագույն սիստոլիկ և դիաստոլիկ արագությունները պետք է մեծանան, այնուհետև երակների օկլյուզիայի հետևանքով գնալով փոքրանան և դառնան բացասական՝ երբ առնանդամը ամբողջովին պնդանա (տես նկարը)։ Նորմալ ցուցանիշները տատանվում են կախված տարբեր հետազոտություններից, գտնվելով 25սմ/վ-ից մինչև 35սմ/վ միջակայքում։ 35 սմ/վ-ից մեծ արդյունքները խոսում են զարկերակային հիվանդության բացակայության մասին, իսկ 25 սմ/վ-ից ցածրները՝ զարկերակային անբավարարության, իսկ 25-35 սմ/վ արդյունքները համարվում են անորոշ, քանի որ նրանք նվազ սպեցիֆիկ են (տես նկարը)։ Հավաքված տվյալները պետք է համապատասխանեն էրեկցիայի վիզուալ մակարդակի հետ։ Եթե առավելագույն սիստոլիկ արագությունները նորմալ են, ապա պետք է որոշել վերջնական դիաստոլիկ արագությունները՝ 5 սմ/վ-ից ցածր արագությունները կապված են երակածին ԷԴ-ի հետ։

Ախտորոշման այլ մեթոդներ

Առնանդամի նյարդերի ֆունկցիա։ Որոշելու համար առնանդամի բավարար նյարդային զգայունությունը կարելի է ստուգել բուլբոկավերնող ռեֆլեքսը։ Բժիշկը սեղմում է առնանդամի գլխիկը, ինչը անմիջապես բերում է հետանցքի մկանների կրճատման, եթե նյարդային ֆունկցիան նորմալ է։ Բժիշկը պետք է չափի գլխիկը սեղմելու և մկանների կրճատման միջև ընկած ժամանակահատվածը, դա կարելի է անել կամ անալ սեղմանը զննելով, կամ էլ ձեռնոցով մատը հետանցքը մտցնելով և զգալով սֆինկտերի կծկումը։

Առնանդամի գիշերային էրեկցիա (ԱԳԷ)։ Տղամարդու համար նորմալ է գիշերվա ընթացքում հինգից վեց էրեկցիա ունենալը, հատկապես քնի արագ ֆազայում։ Դրանց բացակայությունը կարող է խոսել առնանդամի նյարդավորման կամ արյունամատակարարման խանգարման մասին։ Գիշերվա ընթացքում առնանդամի պնդության և շրջագծի չափման համար կա երկու մեթոդ՝ տենզոմետր և շրջագիծը չափելու համար նախատեսված հատուկ գործիք։ Սեռական դիսֆունկիցա չունեցող բազմաթիվ տղամարդկանց մոտ կարող են բացակայել կանոնավոր գիշերային էրեկցիաները։

Առնանդամի բիոթեզիոմետրիա։ Այս փորձը օգտագործում են էլեկտրոմագնիսային վիբրացիայի միջոցով առնանդամի գլխիկի և ցողունի զգայունությունը որոշելու համար։

Դինամիկ ներարկումային կավերնոզոմետրիա:Տեխնիկա, որի ժամանակ առնանդամի մեջ որոշակի ճնշումով և արագությամբ մղվում է հեղուկ։ Սա թույլ է տալիս էրեկցիայի ժամանակ որոշել անոթային ճնշումը խորշիկավոր մարմնում։

Կավերնոզոմետրիա։ Խորշիկավոր մարմնում անոթային ճնշման որոշում կավերնոզոգրաֆիայի միջոցով։ Թիթեռնիկաձև ասեղով խորշիկավոր մարմնի մեջ ճնշման տակ ներարկում են ֆիզլուծույթ, և հոսքի այն արագությունը, որը թույլ է տալիս պահպանել էրեկցիան, ցույց է տալիս երակային հոսակորուստի մակարդակը։ Հոսակորուստի համար պատասխանատու երակը գտնելու համար կարելի է ֆիզլուծույթը խառնել ռենտգեն կոնտրաստ նյութի հետ և իրականացնել կավերնոզոգրաֆիա։ Կարելի է դիմել նաև թվային անգիոգրֆաիայի օգնությանը՝ պատկերները թվային եղանակով ստանալու համար։

Մագնիսառեզոնանսային անգիոգրաֆիա (ՄՌԱ)։ Սա նման է մագնիսառեզոնանսային շերտագրությանը։ Մագնիսառեզոնանսային անգիոգրաֆիան օգտագործում է մագնիսական դաշտը և ռադիոալիքներ՝ արյունատար անոթների մանրակրկիտ պատկերը ստանալու համար։ Բժիշկը պացիենտի կարող է պացիենտի արյունատար համակարգի մեջ ներարկել կոնտրաստ նյութ՝ ինչը թույլ կտա անոթային հյուսվածքին առանձնանալ մնացած հյուսվածքների մեջ։ Կոնտրաստ նյութը տալիս է ավելի ընդլայնված ինֆորմացիա անոթի անոմալիաների և արյունահոսքի մասին։

Բուժում

Բուժման եղանակը կախված է հիվանդության հիմքում ընկած պատճառներից։ Հիմնականում, վարժությունները, հատկապես աերոբիկ տեսակների, արդյունավետ են միջին տարիքում ԷԴ-ն կանխելու համար։ Եթե հիմքում ընկած պատճառը ունի հոգեբանական բնույթ, ապա կարելի է իրականացնել սեքսի հետ կապված սթրեսի կամ տագնապի քչացմանը ուղղված խորհրդատվություն։ Բուժման առաջին գծի մեթոդներ են համարվում բերանացի ընդունման դեղորայքները և էրեկցիա առաջացնող վակուումայն սարքերը, որոնց հաջորդում է առնանդամի մեջ դեղամիջոցների ներարկումը, ինչպես նաև առնանդամի իմպլանտները։ Որոշ հիվանդների դեպքում արդյունավետ կարող են լինել անոթային վերակառուցողական վիրահատությունները։ Բացի վիրահատությունից, այլ բուժման մեթոդները չեն վերացնում հիմքում ընկած պատճառը, բայց օգտագործվում են սեռական ակտից առաջ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։

Դեղամիջոցներ

ՖԴԷ-5 (ֆոսֆոդիէսթերազ-5) պաշարիչները՝ սիլդենաֆիլ (վիագրա), վարդենաֆիլ (Լևիտրա) և տադալաֆիլ (Ցիալիս) նշանակվում են բերանացի ընդունման համար։ 2018 թվականից սկսած սիլդենաֆիլը հասանելի է Միացյալ Թագավորություններում առանց դեղատոմսի։ Կանադայում ԷԴ-ի համար որպես առաջին ընտրության պրեպարատ հաստատվել է ալպրոստադիլ և ներծծումը լավացնող ԴԴԱԻՊ նյութերը պարունակող քսուկը։ Առնանդամային ներարկումները կարող են պարունակել հետևյալ դեղամիջոցները՝ պապավերին, ֆենտոլամին և պրոստագլանդին E1, հայտնի նաև որպես ալպրոստադիլ։ Որպես հավելում ներարկումների, գոյություն ունի նաև ալպրոստադիլ պարունակող սուպպոզիտորիա (մոմիկ)՝ միզուկի մեջ դնելու համար։ Էրեկցիան կարող է սկսվել սուպպոզիտորիան դնելուց 10 րոպե անց և պահպանվել մինչև մեկ ժամ։ ԷԴ-ի բուժման դեղորայքները կարող են առաջացնել պրիապիզմ կոչվող բարդություն։

Տեստոստերոն

Տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող տղամարդկանց մոտ կարող է առաջանալ ԷԴ։ Տեստոստերոնի ընդունումը կարող ե օգնել պահպանել էրեկցիան։ 2-րդ տիպի շաքարային դիաբետով տառապող տղամարդկանց մոտ 2 անգամ ավելի հավանական է տեստոստերոնի ցածր մակարդակ ունենալը, և երեք անգամ ավելի մեծ է ԷԴ-ի զարգացման ռիսկը, քան դիաբետ չունեցող տղամարդկանց մոտ։

Պոմպեր

Էրեկցիա առաջացնելու համար վակուումային սարքերը օգնում են արյանը հոսել դեպի առնանդամ՝ ստեղծելով բացասական ճնշում։ Այս տեսակի սարքերը երբեմն հիշատակվում են որպես առնանդամի պոմպեր և կարող են օգտագործվել սեռական ակտից անմիջապես առաջ։ FDA-ի (Food and Drug Administration) կողմից հաստատված մի քանի տեսակի վակուումային սարքերը հասանելի են դեղատոմսով։ Այն դեպքում, երբ ֆարմակոլոգիական մեթոդները չեն օգնում, հատուկ մշակված արտաքին վակուումային պոմպերը օգտագործվում են էրեկցիայի հասնելու համար, ինչից հետո առնանդամի հիմքին տեղադրվում է սեղմող օղակ՝ էրեկցիան պահելու համար։ Այս տեսակի պոմպերը պետք չէ շփոթել առնանդամի այլ պոմպերի հետ (չունեն սեղմող օղակ), որոնք օգտագործվում են ոչ թե իմպոտենցիան բուժելու համար, այլ միտված են առնանդամի երկարությունը մեծացնելու՝ շարունակական օգտագործման պայմաններում, կամ այն պոմպերից որոնք վիբրացիայի միջոցով օգտագործվում են մաստուրբացիայի համար։ Ավելի արմատական եղանակ է վիրահատական մեթոդով առնանդամի մեջ փչվող կամ պինդ իմպլանտների տեղադրումը։

Վիրահատություն

Հաճախ, որպես վերջին հույսի մեթոդ, երբ բուժման այլ մեթոդները ձախողել են, կատարում են վիրահատական միջամտություններ, որոնցից ամենահաճախ օգտագործվողը արհեստական ձողեր ունեցող պրոսթետիկ իմպլանտի տեղադրումն է առնանդամի մեջ։ Ըստ որոշ աղբյուրների անոթային ռեկոնստրուկտիվ վիրահատությունները որոշ պացիենտների դեպքում կարող են արդյունավետ լինել։

Այլընտրանքային բժշկություն

FDA-ն (Food and Drug Administration) խորհուրդ չի տալիս այլընտրանքային բուժման մեթոդների կիրառել սեռական դիսֆունկցիայի դեպքում։ Շատ ապրանքներ գովազդվում են որպես «բուսական վիագրա» կամ սեռականության «բնական» ուժեղացուցիչներ, բայց չկա որևէ գիտական հետազոտություն, որը կհաստատեր այս մեթոդների արդյունավետությունը ԷԴ-ի բուժման համար, ինչպես նաև այս ապրանքանիշներից շատերի պարունակության մեջ հայտնաբերվել են քիմիական սինթետիկ նյութեր, որոնք կարող են վնասակար լինել։ FDA-ը զգուշացրել է սպառողներին, որ ցանկացած սեռականության ուժեղացուցիչ, ինչպես նաև դեղատոմսով դուրս գրվող ապրանքանիշները, ամենայն հավանականությամբ պարունակում են այսպիսի վնասակար նյութեր։

Պատմություն

Էրեկտիլ Դիսֆունկցիա 
Դժբախտ կինը բողոքում է քադիին իր ամուսնու իմպոտենցիայից, Օսմանյան մանրանկար։

Դեռ 1000 տարի առաջ ԷԴ-ի բուժմանն ուղղված փորձեր էին կատարում։ 8-րդ դարում, Հին Հռոմի և Հունաստանի տղամարդիկ կրում էին աքլորի և այծի սեռական օրգաններից պատրաստված տալիսմաններ՝ հավատալով, որ այդ տալիսմանները կծառայեն որպես աֆրոդիզիակ և կուժեղացնեն նրանց սեռական ֆունկցիան։ 13-րդ դարում Ալբերտուս Մագնուսը խորհուրդ էր տալիս որպես իմպոտենցիա բուժման մեթոդ ուտել գայլի տապակած առնանդամ։ 16-17-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայում տղամարդկանց իմպոտենցիան համարվում էր հանցանք, ինչպես նաև ամուսնալուծության օրինական հիմք։

Պրակտիկան, որը ենթադրում էր բողոքողների ստուգումը դատական փորձագետի կողմից, 1677 թվականին համարվեց անպարկեշտ։

Առաջին հաջողված էրեկցիայի վակուումային սարքը, կամ առնանդամի պոմպը, վաղ 1800-ականներին ստեղծել է Վինսենթ Մարի Մոնդատը։ 1970-ականներին հոգեգալստյան քարոզիչ Գեդինգս Օսբոն հեծանիվի պոմպի հիման վրա ստեղծեց ավելի բարդ սարք։ Իսկ 1982 թվականին նա FDA-ի կողմից թույլատվություն ստացավ իր ապրանքանիշը գրանցել որպես ErecAid®։

1920-1930-ականների Միացյալ Նահանգներում Ջոն Ռ. Բրինքլին մեծ «բում» արեց իմպոտենցիայի բուժման մեջ։ Նա ռադիո հաղորդումով խորհուրդներ էր տալիս այծի գեղձերից թանկարժեք իմպլանտներ և «մերկուրոքրոմի» ինյեկցիաներ, ինչպես նաև Սերժ Որնոֆի կողմից իրականացվող վիրահատություններ՝ որպես ճանապարհ դեպի առնականության վերականգնումը։

ԷԴ-ի բուժման համար կիրառվող ժամանակակից դեղորայքը մեծ առաջընթաց ապրեց 1983 թվականին, երբ բրիտանացի ֆիզիոլոգ Ջայլ Բրինդլին Ուրոդինամիկայի Ասոցիացիայի ցնցված հանդիսատեսի դիմաց իջեցրեց իր տաբատը և ցուցադրեց պապավերին-խթանված էրեկցիան։ Դեղամիջոցը, որը Բրինդլին ներարկել էր իր առնանդամի մեջ, հանդիսանում է ոչ սպեցիֆիկ անոթալայնիչ, ալֆա-պաշարիչ նյութ, իսկ ազդման մեխանիզմը խորշիկավոր մարմնում հարթ մկանների թուլացումն էր։ Բրինդլիի բացահայտած էֆեկտը հիմք հանդիսացավ հետագայում սպեցիֆիկ, անվնաս և բերանացի ընդունման համար արդյունավետ դեղորայքի մշակման համար։

Ներկայումս ԷԴ-ի առաջին գծի թերապիա է հանդիսանում ՖԴԷ-5 պաշարիչը, որը ստեղծվել է Պֆայզերի կողմից 1999 թվականին։

Բառագիտություն

Լատիներեն տերմին impotentia coeundi -ին նշանակում է հեշտոցի մեջ առնանդամը ներհրելու անհնարինություն, որը ներկայումս փոխարինվել է ավելի ճշգրիտ տերմիններով, ինչպիսին է՝ էրեկտիլ դիսֆունկցիա։ ԷԴ-ի հետազոտությունը բժշկության մեջ իրականացվում է անդրոլոգիա կոչվող ճյուղի կողմից, որը հանդիսանում է ուրոլոգիայի ենթաճյուղ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ԷԴ-ն հաճախ հանդիպող խնդիր է, և տղամարդկանց մոտավորապես 40%-ը ունենում են ԷԴ-ին առնչվող ախտանիշներ, գոնե ժամանակ առ ժամանակ։ Այս հիվանդությունը երբեմն նաև անվանվում է ֆալոսային իմպոտենցիա։ Նրա հականիշը, կամ հակառակ վիճակը պրիապիզմն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Էրեկտիլ Դիսֆունկցիա Նշաններ և ախտանիշներԷրեկտիլ Դիսֆունկցիա ՊատճառներԷրեկտիլ Դիսֆունկցիա ԱխտաֆիզիոլոգիաԷրեկտիլ Դիսֆունկցիա ԱխտորոշումԷրեկտիլ Դիսֆունկցիա ԲուժումԷրեկտիլ Դիսֆունկցիա ՊատմությունԷրեկտիլ Դիսֆունկցիա ԲառագիտությունԷրեկտիլ Դիսֆունկցիա ԾանոթագրություններԷրեկտիլ Դիսֆունկցիա Արտաքին հղումներԷրեկտիլ ԴիսֆունկցիաԷրեկցիաՄարդու առնանդամՍեռական հարաբերություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մխիթար ԳոշՍարդարապատի հերոսամարտՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԵղիշե ԿիրակոսյանԱրցախյան շարժումՀայ ֆիդայիներԱզոտԲրազիլիաԵրվանդ ՊետրոսյանՀրայր ԴժոխքԵրիտթուրքերի հեղաշրջումՍնկերՂազախստանՀայկ ԽաչատրյանՄարտիրոս ՍարյանԱրամազդՓողային երաժշտական գործիքներՍոս ՍարգսյանԱնանիա ՇիրակացիԳառնու հեթանոսական տաճարՀայաստանի ազգային հերոսԲույսերՀելլենիզմԿանադաՎարդան ՄամիկոնյանՆորավանքՍեղան (երկրաչափություն)Ալեքսանդր ՄակեդոնացիՎահագն Վիշապաքաղի հուշարձան (Երևան, Էջմիածնի խճուղի)ԸնկույզԾավալԲաբելոնՉարլի ՉապլինԱսիաՀյուսվածքՄարսողական համակարգՄատենադարանՎիտամին D-ի անբավարարությունԽնձորԿրծքագեղձի քաղցկեղՍումգայիթԿորած մոլորվածը ՀայաստանումՆահանջ տարիՄշո ճառընտիրԳեղարդի վանքՌոբերտ ՔոչարյանՊարզ թիվԱստղԱրագածՆապոլեոն ԲոնապարտԵնթակաՀայրենիքի պաշտպանի օրՏիեզերքԳրիգոր ԼուսավորիչԳլխուղեղի ուռուցքՇունՄոմիկՓոխաբերություն«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՎիտամին B6Համաշխարհային պատերազմԵրևանՀայաստանի Ազգային ժողովԱբովյան (քաղաք)Արտաշես և ՍաթենիկԵռանկյան մակերեսՀարճը (պոեմ)Անորոշ դերբայՄեծ պասԲեզոարյան այծԿենդանակերպի նշաններԿակտուսներԷպիլեպսիաԱղավնիներԿոն🡆 More