Ենթաստամոքսային Գեղձի Բորբոքում

Ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ (լատ pancreatitis, հունարեն πάγκρεας ենթաստամոքսային գեղձ + -itis բորբոքում), վիճակ, որը բնութագրվում է ենթաստամոքսային գեղձի բորբոքմամբ։ Ենթաստամոքսային գեղձը մեծ օրգան է, որը գտնվում է ստամոքսի հետևում և արտադրում է մարսողական ֆերմենտներ, ինչպես նաև մի շարք հորմոններ։ Գոյություն ունի ենթաստամոքսային գեղձի բորբոքման հիմնական երկու տիպ՝ սուր պանկրեատիտ և խրոնիկական պանկրեատիտ։ Ենթաստամոքսային գեղձի բորբոքման հիմնական նշաններն ու ախտանիշները ներառում են ցավը որովայնի վերին հատվածում, սրտխառնոցը և փսխումը։ Ցավը հաճախ ճառագայթում է դեպի մեջք և սովորաբար ծանր է լինում։ Սուր պանկրեատիտի ժամանակ կարող է դիտվել ջերմության բարձրացում և ախտանիշները սովորաբար մարում են մի քանի օրվա ընթացքում։ Խրոնիկական պանկրեատիտին բնորոշ են քաշի կորուստը, ճարպային կղանքը և դիարեան (փորլուծություն)։ Բարդությունները կարող են ներառել վարակի միացումը (ինֆեկցում), արյունահոսությունը, շաքարային դիաբետը, ինչպես նաև այլ օրգանների հետ կապված խնդիրները։

Պանկրեատիտ
Pancreatitis
Ենթաստամոքսային Գեղձի Բորբոքում
Ենթաստամոքսային գեղձ և հարակից օրգաններ
Տեսակհազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառԸնդհանուր լեղապարկային ծորանի քարով խցանում՝ ենթաստամոքսային գեղձի ծորանի միացմամբ, ալկոհոլի օգտագործում
Հիվանդության ախտանշաններՑավ որովայնի վերին հատվածում, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում, քաշի կորուստ, ճարպային կղանք և դիարեա (փորլուծություն)
ՀետևանքMallet-Guy's sign?
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն
ՀՄԴ-9577.0 և 577.1
Ռիսկի գործոններԾխախոտի օգտագործում
ԱխտորոշումԱրյան մեջ ամիլազի և լիպազի քանակության երեք անգամ ավելացում
ԲուժումՆերերակային հեղուկներ, ցավազրկող դեղամիջոցներ, հակաբիոտիկներ
ԲարդություններՎարակի միացում (ինֆեկցում), արյունահոսություն, շաքարային դիաբետ, այլ օրգանների հետ կապված խնդիրներ
ՏևողությունԿարճատև և երկարատև
Հանդիպման հաճախականություն8,9 մլն դեպք 2015-ին
Մահերի քանակ132,700 դեպք 2015-ին
Ենթաստամոքսային Գեղձի Բորբոքում Pancreatitis Վիքիպահեստում

Սուր պանկրեատիտի առաջացման երկու ամենատարածված պատճառներն են ընդհանուր լեղապարկային ծորանի քարով խցանումը, իսկ հետո նաև ենթաստամոքսային գեղձի ծորանի միացումը, ինչպես նաև ալկոհոլի օգտագործումը։ Այլ պատճառների մեջ մտնում են գեղձի ուղղակի վնասումը, որոշակի դեղամիջոցները, այնպիսի ինֆեկցիաները, ինչպիսիք են խոզուկը (պարոտիտ), ինչպես նաև ուռուցքները։ Խրոնիկական պանկրեատիտը կարող է զարգանալ սուր պանկրեատիտի արդյունքում։ Դա սովորաբար պայմանավորված է ալկոհոլի ծանր և երկարատև օգտագործմամբ։ Այլ պատճառների մեջ ընդգրկված է արյան մեջ ճարպի բարձր քանակությունը, կալցիումի բարձր քանակությունը, որոշ դեղամիջոցներ և որոշակի գենետիկական խանգարումներ, ինչպես օրինակ՝ ցիստիկ ֆիբրոզը։ Ծխելը բարձրացնում է թե՛ սուր, և թե՛ խրոնիկական պանկրեատիտի զարգացման ռիսկը։ Սուր պանկրեատիտի ախտորոշումը հիմնված է արյան մեջ ամիլազի և լիպազի քանակության երեք անգամ ավելացման վրա։ Խրոնիկական պանկրեատիտի դեպքում այս թեստերը կարող են նորմալ լինել։ Բժշկական վիզուալիզացիայի այնպիսի տեսակները, ինչպիսիք են գերձայնային հետազոտությունը և համակարգչային շերտագրությունը, նույնպես օգտակար կարող են լինել։

Սուր պանկրեատիտը սովորաբար բուժվում է ներերակային հեղուկներով, ցավազրկող դեղամիջոցներով և երբեմն հակաբիոտիկներով։ Սովորաբար ուտելը և խմելը արգելվում է, իսկ ստամոքսի մեջ տեղադրվում է նազոգաստրալ զոնդ։ Գործողությունը, որը հայտնի է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա անունով, կիրառվում է դիստալ լեղապարկային ծորանի հետազոտման նպատակով, ինչպես նաև լեղային քարերի առկայության դեպքում՝ դրանց հեռացման նպատակով։ Լեղային քարերի առկայության դեպքում սովորաբար հեռացվում է նաև լեղապարկը։ Խրոնիկական պանկրեատիտի դեպքում, ի հավելումն վերը նշվածի, նազոգաստրալ զոնդով ժամանակավոր կերակրումը կարող է կիրառվել սնուցումը ապահովելու նպատակով։ Հնարավոր է պահանջվի երկարատև փոփոխություններ սննդակարգում և պանկրեատիկ ֆերմենտների կիրառում։ Երբեմն իրականացվում է պանկրեասի մասերի վիրահատական հեռացում։

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին գրանցվել է պանկրեատիտի 8,9 մլն դեպք։ Սա հանգեցրեց 132,700 մահվան, 83,000 մահվան դեպքով ավելի քան 1990 թվականին։ Տարեկան 100 հազար մարդկանցից 30-ի մոտ հայտնաբերվում է սուր պանկրեատիտ։ Խրոնիկական պանկրեատիտի նոր դեպքերը զարգանում են տարեկան 100 հազար մարդկանցից մոտ 8-ի մոտ և ներկայումս Միացյալ Նահանգներում 100,000 մարդուց մոտ 50-ի վրա է ազդում։ Այն ավելի տարածված է տղամարդկանց, քան կանանց շրջանում։ Հաճախ խրոնիկական պանկրեատիտը սկսվում է 30-40 տարեկանների շրջանում, մինչդեռ հազվադեպ այն կարող է դիտվել երեխաների շրջանում։ 1882 թվականին առաջին անգամ բացահայտվել է սուր պանկրեատիտը, իսկ խրոնիկական պանկրեատիտը առաջին անգամ նկարագրվել է 1946 թվականին։

Նշաններ և ախտանիշներ

Պանկրեատիտի ամենատարածված ախտանիշներից է համարվում որովայնի վերին հատվածի սաստիկ ցավը կամ ձախ վերին քառակուսու այրող բնույթի ցավը, որը ճառագայթում է դեպի մեջք, սրտխառնոցը և փսխումը, որն ավելի է վատանում ուտելու հետևանքով։ Ֆիզիկալ զննման արդյունքները կարող են կախված լինել ներքին արյունահոսության առկայությունից կամ ծանրության աստիճանից։ Արյան ճնշումը կարող է բարձրացած լինել ցավի պատճառով, կարող է նաև իջած լինել՝ օրգանիզմի ընդհանուր դեհիդրատացիայի (ջրազրկում) կամ արյունահոսության հետևանքով։ Սրտի կծկումների և շնչառական շարժումների թիվը սովորաբար բարձրացած է լինում։ Որովայնը շոշափելիս սովորաբար ցավոտ է, սակայն այդ ցավը շատ ավելի մեղմ է, քան պանկրեատիտի դեպքում առկա ցավը։ Ինչպես շատ հաճախ լինում է որովայնի խոռոչում առկա ախտահարումների դեպքում, այս դեպքում նույնպես աղիքային ձայները կարող են նվազած լինել աղիների ռեֆլեքսային պարալիզի հետևանքով։ Կարող է դիտվել նաև դեղնուկ և տենդ։ Խրոնիկական պանկրեատիտը կարող է նպաստել շաքարային դիաբետի կամ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացմանը։ Չհիմնավորված քաշի կորուստը պայմանավորված է մարսողական ֆերմենտների անբավարարության հետևանքով խախտված մարսողական գործընթացներով։

Բարդություններ

Վաղ բարդությունները ներառում են շոկը, ինֆեկցումը, համակարգային բորբոքային պատասխանի զարգացումը, արյան մեջ կալցիումի ցածր քանակությունը, արյան մեջ գլյուկոզի բարձր քանակությունը և դեհիդրատացիան (ջրազրկում)։ Արյան կորուստը, դեհիդրատացիան և հեղուկի կուտակումը որովայնի խոռոչում (ասցիտ) կարող են առաջացնել երիկամային անբավարարություն։ Շնչառական համակարգում առկա բարդությունները սովորաբար ավելի ծանր են ընթանում։ Հաճախ կարող է դիտվել հեղուկի կուտակում թոքամզի (պլևրա) խոռոչում։ Մակերեսային (ոչ խորը) շնչառությունը բերում է թոքի կոլապսի։ Պանկրեասի ֆերմենտները կարող են ախտահարել թոքերը՝ առաջացնելով բորբոքում։ Ծանր բորբոքումը կարող է նպաստել ներորովայնային հիպերտենզիայի և որովայնի կոմպարտմենտ համախտանիշի զարգացմանը։ Երիկամների և շնչառական համակարգի շարունակական ախտահարման պարագայում կարիք է լինում բացել որովայնը՝ ճնշումը նվազեցնելու նպատակով։

Ուշ բարդությունները ներառում են կրկնվող պանկրեատիտը և պանկրեատիկ պսևդոցիստերի (կեղծ կիստա) զարգացումը՝ պանկրեատիկ արտազատուկների կուտակում՝ պատված սպիական հյուսվածքով։ Սա կարող է նպաստել ցավի առաջացմանը, ինֆեկցվել, պատռվել և արյունահոսել, խցանել լեղապարկային ծորանը՝ բերելով դեղնուկի կամ տարածվել ամբողջ որովայնով։ Սուր նեկրոտիկ պանկրեատիտը կարող է առաջացնել պանկրեասի աբսցես (թարախակույտ)՝ թարախի կուտակում, որն առաջացել է նեկրոզի, հեղուկի կուտակման և ինֆեկցման հետևանքով։ Սա պատահում է դեպքերի մետ 3%-ի շրջանում կամ 60% դեպքերում, եթե առկա է երկու պսևդոցիստ և գազ պանկրեասում։

Պատճառներ

Պանկրեատիտի դեպքերի շուրջ 80%-ը պայմանավորված է ալկոհոլի օգտագործմամբ կամ լեղային քարերով։ Լեղային քարերը հանդիսանում են սուր պանկրեատիտի զարգացման միակ ամենատարածված պատճառը։ Ալկոհոլի օգտագործումը խրոնիկական պանկրեատիտի ամենատարածված պատճառն է։

Դեղամիջոցներ

Գոյություն ունեն շուրջ 7 դասի դեղամիջոցներ, որոնք կապված են սուր պանկրեատիտի զարգացման հետ․ ստատիններ, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչներ, օրալ հակաբեղմնավորիչներ կամ հորմոն փոխարինող թերապիա, դիուրետիկներ (միզամուղ), անտիռետրովիրուսային թերապիա, վալպրոյաթթու և օրալ հիպոգլիկեմիկ ագենտներ։ Հստակ պարզված չէ, թէ ինչ մեխանիզմով են այս դեղամիջոցները բերում պանկրեատիտի, բայց հնարավոր է, որ ստատինները ունեն ուղղակի տոքսիկ ազդեցություն ենթաստամոքսային գեղձի վրա, կամ էլ տոքսիկ մետաբոլիտների երկարատև կուտակման հետևաքով է առաջանում հիվանդությունը։ Միչդեռ, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչները առաջացնում են անգիոնևրոտիկ այտուց՝ ի հաշիվ բրադիկինինների՝ ենթաստամոքսային գեղձում կուտակման։ Օրալ հակաբեղմնավորիչները առաջացնում են ենթաստամոքսային զարկերակի թրոմբոզ՝ ճարպի կուտակման հաշվին (հիպերտրիգլիցերիդեմիա)։ Դիուրետիկները, ինչպիսիք են ֆուրոսեմիդը, ունեն ուղղակի տոքսիկ ազդեցություն պանկրեասի վրա։ Մինչդեռ, թիազիդային միզամուղները առաջացնում են հիպերտրիգլիցերիդեմիա և հիպերկալցեմիա, վերջինս էլ պանկրեատիկ քարերի առաջացման համար ռիսկի գործոն է հանդիսանում։

ՄԻԱՎ-ն ինքնին կարող է անձին ավելի խոցելի դարձնել պանկրեատիտի առաջացման նկատմամբ։ Մինչդեռ անտիռետրովիրուսային դեղամիջոցները կարող են առաջացնել նյութափոխանակային այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են հիպերգլիկեմիան և հիպերխոլեստերոլեմիան, որոնք էլ նախատրամադրում են պանկրեատիտի զարգացմանը։ Վալպրոյաթթուն կարող է ունենալ ուղղակի տոքսիկ ազդեցություն ենթաստամոքսային գեղձի վրա։ Կան տարատեսակ օրալ հիպոգլիկեմիկ ագենտներ, որոնք նախատրամադրում են պանկրեատիտի առաջացմանը, ներառյալ մեթֆորմինը։ Բայց գլյուկագոնանման պեպտիդ 1-ը ավելի ուժեղ է կապված պանկրեասի բորբոքման զարգացման հետ։

Ատիպիկ նեյրոլեպտիկները, ինչպես օրինակ կլոզապինը, ռիսպերիդոնը և օլանզապինը նույնպես կարող են նպաստել պանկրեատիտի զարգացմանը։

Ինֆեկցիոն հիվանդություններ

Մի շարք ինֆեկցիոն ագենտներ հայտնի են որպես պանկրեատիտի զարգացմանը նպաստող և ներառում են․

Այլ

Այլ տարածված պատճառների մեջ են մտնում վնասնածքները, աուտոիմուն հիվանդությունները, արյան մեջ կալցիումի բարձր քանակությունը և էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիան։ Երկատված պանկրեասը համարվում է ենթաստամոքսային գեղձի զարգացման բնածին արատներից մեկը և կարող է դեպքերի կրկնության պատճառ հանդիսանալ։ Տիպ 2 շաքարային դիաբետ կապված է 2,8 անգամ բարձր ռիսկերի հետ։

Ավելի հազվադեպ պատճառներն են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, պանկրեատիկ ծորանի քարերը, վասկուլիտները (պանկրեասի փոքր անոթների բորբոքում) և պորֆիրիան՝ հատկապես սուր ընդմիջվող պորֆիրիան և էրիթրոպոետիկ պրոտոպորֆիրիան։

Գոյություն ունի ժառանգական մի տարատեսակ, որի ժամանակ տեղի է ունենում տրիպսինոգենի ներգեղձային ակտիվացում՝ բերելով ուտոլիզի (գեղձի ինքնամարսում)։ Ներգրավված գեները ներառում են trypsin 1-ը, որը կոդավորում է տրիպսինոգենը, SPINK1-ը, որը կոդավորում է տրիպսինի արգելակիչը կամ ցիստիկ ֆիբրոզի տրանսմեմբրանային հաղորդման կարգավորիչը։

Մնեմոնիկ GETSMASHED տարբերակը սովորաբար օգտագործվում է պանկրեատիտի ամենատարածված պատճառները հիշելու նպատակով․

G—gall stones՝ լեղային քարեր

E—ethanol՝ էթանոլ

T—trauma՝ վնասնածք

S—steroids՝ ստերոիդներ

M—mumps՝ խոզուկ

A—autoimmune pancreatitis՝ աուտոիմուն պանկրեատիտ

S—scorpion sting՝ կարիճի խայթոց

H—hyperlipidemia, hypothermia, hyperparathyroidism՝ հիպերլիպիդեմիա, հիպոթերմիա, հիպերպարաթիրեոիդիզմ

E—endoscopic retrograde cholangiopancreatography՝ էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա

D—drugs՝ դեղամիջոցներ (հիմնականում ազաթիոպրինը, վալպրոյաթթուն, լիրագլուտիդը)։

Ախտորոշում

Ենթաստամոքսային Գեղձի Բորբոքում 
Սուր էքսուդատիվ պանկրեատիտի ՀՇ պատկեր

Պանկրիտիտի համար տարբերակիչ ախտորոշումը ներառում է, բայց չի սահմանափակվում խոլեցիստիտով, խոլեդոխոլիթիազով, պերֆորացված պեպտիկ խոցով, աղիքային ինֆարկտով, փոքր աղիքային անանցանելիությամբ, հեպատիտով և մշտական մեզենտերիալ իշեմիայով։

Ախտորոշման համար անհրաժեշտ են այս 3 չափանիշներից 2-ի առկայությունը․

  • Ցավի բնորոշ սուր սկիզբը էպիգաստրալ շրջանում կամ անորոշ որովայնային ցավը, որը ճառագայթում է դեպի մեջքը
  • Արյան շիճուկում ամիլազի կամ լիպազի քանակությունը նորմայից բարձր է շուրջ 3 անգամ
  • Համակարգչային, մագնիսառեզոնանասային շերտագրության և որովայնի գերձայնային և էնդոսկոպիկ գերձայնային հետազոտությամբ բնորոշ պատկեր նույնպես կարող է նպաստել ախտորոշելուն։
Ենթաստամոքսային Գեղձի Բորբոքում 
Կալցիֆիկացված պանկրեատիկ ծորան՝ որովայնում ազատ հեղուկի առկայությամբ

Ամիլազը և լիպազը պանկրեասի կոզմից արտադրվող 2 ֆերմենտներն են։ Լիպազի քանակության բարձրացումը սովորաբար համարվում է ավելի բնորոշ փոփոխություն պանկրեատիտի համար, քանի որ այն ունի ավելի բարձր սպեցիֆիկություն և ավելի երկար կիսադուրսբերման ժամանակ։ Ինչևէ, 2 ֆերմենտների բարձրացում կարող է դիտվել նաև մի շարք այլ հիվանդությունների դեպքում։ Խրոնիկական պանկրեատիտի դեպքում կղանքային պանկրեատիկ էլաստազ-1-ի թեստը պանկրեասի էկզոկրին ֆունկցայի մարկեր է։ Հավելյալ թեստերը, որոնք կարող են օգնել խրոնիկական պանկրեատիտի ախտորոշման գործում ներառում են հեմոգլոբին A1C-ի, իմունոգլոբուլին G4-ի, ռևմատոիդ գործոնի և հականուկլեար հակամարմնի որոշումը։

Վիզուալիզացիայի նպատակով կիրառվում է գերձայնային հետազոտությունը, որը համարվում է ամենահարմար, ոչ ինվազիվ, պարզ և ոչ թանկ հետազոտությունը։ Այն ավելի զգայուն և սպեցիֆիկ է պանկրեատիտների այն տեսակների դեպքում, որոնց առաջացումը պայմանավորված է եղել լեղային քարերով։ Ինչևէ, հիվանդների 25-35%-ի մոտ պանկրեասի տեսանելիությունը կարող է վատացած լինել աղիներում գազի կուտակման հետևանքով, և դա կարող է բարդացնել ախտորոշման գործընթացը։

Կոնտրաստով համակարգչային շերտագրությունը (ՀՇ) սովորաբար կարող է կիրառվել որովայնի ցավի առաջացումից մոտ 48 ժամ հետո, որպեսզի գնահատվի պանկրեասի նեկրոզը և արտապանկրեատիկ հեղուկը, ինչպես նաև հիվանդության ծանրության աստիճանը։ ՀՇ-ի ավելի վաղ կիրառումը կարող է կեղծ պատկերի առաջացման պատճառ դառնալ։

Էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիան կամ էնդոսկոպիկ գերձայնային հետազոտությունը կարող են օգնել լեղապարկային ծագման պանկրեատիտի ախտորոշմանը, եթե առկա են կասկածներ։

Բուժում

Պանկրեատիտի բուժումը համարվում է պահպանողական և կախված է հիվանդության ծանրության աստիճանից։ Մորֆինը, հիմնականում, հարմար է ցավի ղեկավարման տեսանկյունից։ Չկան կլինիկական հետազոտություններ այն մասին, որ մորֆինի օգտագործումը կարող է սրել կամ առաջացնել պանկրեատիտ կամ խոլեցիստիտ։

Սուր պանկրեատիտի բուժումը կախված կլինի նրանից, թե արդյոք ախտորոշված է պանկրեատիտի մեղմ ձևը, որը չի առաջացնում բարդություններ կամ ծանր ձևը, ինչը կարող է լուրջ բարդություններ առաջացնել։

Մեղմ սուր պանկրեատիտ

Մեղմ սուր պանկրեատիտի բուժումը հաջողությամբ իրականացվում է ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցներում։ Ավանդաբար, մարդկանց թույլ չի տրվում ուտել, մինչև որ բորբոքումը կլուծվի, բայց վերջերս ապացուցվել է, որ վաղ կերակրումը ապահով և բարելավում է արդյունքները։ Քանի որ պանկրիտիտը կարող է առաջացնել թոքերի ախտահարումներ և ազդել նորմալ թոքերի գործառույթների վրա, թթվածինը երբեմն կիրառվում է շնչառական խողովակներով, որոնք միացված են քթի միջոցով։ Խողովակները կարող են հեռացվել մի քանի օր անց, երբ ակնհայտ է, որ վիճակը բարելավվում է։ Ջրազրկում կարող է առաջանալ սուր պանկրեատի դրվագի ժամանակ, ուստի հեղուկները պետք է տրվեն ներերակային։ Օփիոիդները կարող են օգտագործվել ցավի մեղմացման համար։ Վաղ կերակրումը չի առաջացնում խնդիրներ և կարող է հանգեցնել հիվանդանոցից շուտ դուրս գրվելու հնարավորությանը։

Ծանր սուր պանկրեատիտ

Ծանր սուր պանկրեատիտը կարող է առաջացնել օրգանային անբավարարություն, նեկրոզ, պսևդոցիստեր և աբսցես։ Եթե ծանր սուր պանկրեատիտ է ախտորոշվել, մարդիկ պետք է ընդունվեն ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Ակնհայտ է, որ մարմնի մեջ առկա հեղուկների մակարդակը զգալիորեն կնվազի, քանի որ այն տարանջատում է մարմնի հեղուկներն ու սնուցիչները` ենթաստամոքսային գեղձի վերականգնման ժամանակ։ Հեղուկի մակարդակի անկումը կարող է հանգեցնել մարմնի ներսում արյան ծավալի կրճատմանը, որը հայտնի է հիպովոլեմիկ շոկ անվամբ։ Հիպովոլեմիկ շոկը կարող է կյանքին սպառնացող լինել, քանի որ այն կարող է շատ արագ թթվածնի նվազման պատճառ դառնալ,իսկ դա խիստ անհրաժեշտ է գոյատևման համար։ Հիպովոլեմիկ շոկից խուսափելու համար հեղուկները ներմուծվում են ներերակային ճանապարհով։ Թթվածին մատակարարվելու է քթին կցված խողովակներով և օդափոխության սարքավորումները կարող են օգտագործվել շնչելու նպատակով։ Սնուցող խողովակները կարող են օգտագործվել սննդային միջոցներ ապահովելու համար` համապատասխան ցավազրկման զուգորդմամբ։

Մեղմ սուր պանկրեատիտի դեպքում հարկավոր է բուժել հիմքում ընկած պատճառահետևանքները՝ լեղապարկային քարերը, դադարեցնել դեղորայքի կիրառումը, ալկոհոլի օգտագործումը և այլն։ Եթե պատճառը լեղապարկային քարերն են, ապա հավանական է, որ այն կվերացվի էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիայի ընթացքում կամ կիրականացվի լեղապարկի հեռացումը։ Լեղապարկը պետք է հեռացվի հիվանդանոցային պայմաններում կամ երկու շաբաթվա ընթացքում պանկրիտիտի առաջացման ժամանակ, որպեսզի սահմանափակվի կրկնվող պանկրեատի ռիսկը։

Եթե պանկրեատիտի առաջացման պատճառը ալկոհոլն է, ալկոհոլի օգտագործման դադարեցումը և ալկոհոլային կախվածության բուժումը կարող է բարելավել հիվանդի վիճակը։ Եթե անգամ պանկրեատիտի առաջացման հիմքում ալկոհոլի օգտագործումը չէ, այնուամենայնիվ բժիշկները խորհուրդ են տալիս զերծ մնալ դրա օգտագործումից 6 ամսվա ընթացքում, քանի որ այն կարող է հետագա վերականգնողական շրջանում վնասել պանկրեասը։ Սննդի բերանացի ընդունումը, հատկապես ճարպերի, սկզբնական շրջանում հակացուցված է, թեև ցույց է տրվել, որ 48 ժամվա ընթացքում էնտերալ սնուցման անցումը կարող է բարելավել կլինիկական արդյունքները։ Հեղուկները և էլեկտրոլիտները տրվում են ներերակային։ Սննդանյութերը տրվում են խողովակային սնուցման միջոցով, որպեսզի շրջանցվի ստամոքսաղիքային համակարգը և հնարավոր լինի խուսափել մարսողական ֆերմենտների վնասող ազդեցությունից, եթե բուժման առաջին 72-96 ժամվա ընթացքում չկա որևէ առաջընթաց։

Կանխատեսում

Ծանր սուր պանկրեատիտից մահացության ցուցանիշները տատանվում են 2–9%-ի շրջանակներում, իսկ ենթաստամոքսային գեղձի նեկրոզի առկայության դեպքում՝ ավելի բարձր։

Գոյություն ունեն պանկրեատիտի ծանրության աստիճանի գնահատման մի քանի միավորային համակարգեր։ Դրանցից յուրաքանչյուրը համատեղում է ժողովրդագրական և լաբորատոր տվյալները` գնահատելու հիվանդության ծանրությունը կամ մահվան հավանականությունը։ Օրինակները ներառում են APACHE II-ը, Ranson-ը, BISAP-ը և Glasgow-ն։ Մոդիֆիկացված Glasgow-ի չափանիշների հիման վրա կասկածվում է ծանր պանկրեատիտ, եթե առկա է նշված չափանիշներից գոնե 3-ը․

  • Տարիքը 55-ից բարձր
  • Արյան կազմ․
    • PO2 թթվածին < 60 մմ ս. ս. կամ 7.9 կՊա
    • Արյան սպիտակ բջիջների՝ լեյկոցիտների քանակություն > 15
    • Կալցիում < 2 մմոլ/լ
    • Միզանյութ > 16 մմոլ/լ
    • Լակտատ դեհիդրագենազա > 600 մմ/լ
    • Ասպարտատ ամինոտրանսֆերազա (Ասատ) > 200 մմ/լ
    • Ալբումին < 32 գ/լ
    • Գլյուկոզ > 10 մմոլ/լ

Սա կարելի է մտապահել՝ մնևմոնիկ հիշելով PANCREAS բառը․

  • PO2
  • Age
  • Neutrophilia
  • Calcium
  • Renal urea
  • Enzymes
  • Albumin
  • Sugar

BISAP-ի ցուցանիշները (blood urea nitrogen level՝ արյան մեջ միզանյութի քանակություն >25 մգ/դլ, impaired mental status՝ խանգարված մտավոր ստատուս, systemic inflammatory response syndrome՝ համակարգային բորբոքային պատասխանի զարգացում, age՝ 60 տարեկանից ավելի տարիք, pleural effusion՝ թոքամզում հեզուկ) հաստատվել են այլ նմանատիպ կանխարգելիչ գնահատման համակարգերի նման։

Համաճարակաբանություն

Ընդհանուր առմամբ, սուր պանկրեատիտով հիվանդացությունը 100,000 մարդու հաշվարկով, դիտվում է 5-35-ի մոտ։ Խրոնիկական պանկրեատիտով հիվանդացությունը 100,000 մարդու հաշվարկով դիտվում է 4-8-ի մոտ, տարածվածությունը 100,000-ի հաշվարկով՝ 26-42 դեպք։ 2013 թվականին պանկրեատիտը հանգեցրել է 123.000 մահվան դեպքերի՝ ի համեմատ 1990 թվականի 83000 մահվան դեպքերին։

Հասարակություն և մշակույթ

Տնտեսագիտություն

Միացյալ Թագավորությունում չափահասների շրջանում խրոնիկական պանկրեատիտի գնահատված ընդհանուր ուղղակի և անուղղակի ծախսերը տարեկան կտրվածքով 1 մարդու համար կազմում են մոտավորապես 79,000 ֆունտ։ Սուր կրկնվող պանկրեատիտը և խրոնիկական պանկրեատիտը հազվադեպ են լինում երեխաների շրջանում, սակայն կապված են առողջապահական բարձր ծախսերի հետ` էական ծանրաբեռնվածության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, այս պայմաններով երեխաների համար բուժման ընդհանուր միջին արժեքը տարեկան կազմում է մոտավորապես 40,500 դոլար։

Այլ կենդանիներ

Ճարպոտ սնունդը շների մոտ նույնպես կարող է հանգեցնել ենթաստամոքսային գեղձի բորբոքման։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ենթաստամոքսային Գեղձի Բորբոքում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենթաստամոքսային գեղձի բորբոքում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 516 Ենթաստամոքսային Գեղձի Բորբոքում 

Tags:

Ենթաստամոքսային Գեղձի Բորբոքում Նշաններ և ախտանիշներԵնթաստամոքսային Գեղձի Բորբոքում ՊատճառներԵնթաստամոքսային Գեղձի Բորբոքում ԱխտորոշումԵնթաստամոքսային Գեղձի Բորբոքում ԲուժումԵնթաստամոքսային Գեղձի Բորբոքում ԿանխատեսումԵնթաստամոքսային Գեղձի Բորբոքում ՀամաճարակաբանությունԵնթաստամոքսային Գեղձի Բորբոքում Հասարակություն և մշակույթԵնթաստամոքսային Գեղձի Բորբոքում Այլ կենդանիներԵնթաստամոքսային Գեղձի Բորբոքում ԾանոթագրություններԵնթաստամոքսային Գեղձի Բորբոքում Արտաքին հղումներԵնթաստամոքսային Գեղձի ԲորբոքումԵնթաստամոքսային գեղձԼատՀորմոններՀունարենՄեջքի ցավՍուր պանկրեատիտՍտամոքսՍրտխառնոցՓորլուծությունՓսխում

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Փոքր ՄհերՀորոսկոպՏիգրան ՀամասյանԵրազՄայր Երկրի միջազգային օրՕնիկ ԳասպարյանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՑրված սկլերոզՍահակ Ա ՊարթևՎազգեն Ա ԲուխարեստցիՄԻԱՎ/ՁԻԱՀԿիլիկիայի հայկական թագավորությունՊոլ ՄորֆիՊատմություն Հայոց (Խորենացի)Գոյական անունԵվրոպաՌուսաստանի քաղաքների ցանկՀին աշխարհի յոթ հրաշալիքներԿաթնասուններԶոլի ԱդոկՆախադասության գլխավոր անդամներՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՄիրիամ ՖարեսՄիզուղիների ինֆեկցիաներԸնտանի կենդանիներԱրագածՐաֆֆիԿիլիկիաՀայկական ճարտարապետությունՏիեզերքԸղձական եղանակԱզոտԿրեատինինԱրարատի մարզԱուտիզմՌոբերտ ԱբաջյանԱրծիվներԵրիկամՆաիրի ԶարյանՀավերժության հայկական նշանՍպիտակի երկրաշարժՀռոմեական կայսրությունԳրիգոր ԶոհրապԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄամփրե արքանՈրդան կարմիրՀամեմատությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԺողովրդավարությունՀայկական առածներ և ասացվածքներՄեծ ՄհերԼադանիվաԱմբերդ (ամրոց)ԲաքուՆիկոլ ՓաշինյանՏիգրան ՄեծԱրմեն Տիգրանյան (երգահան)Կոնքի բորբոքային հիվանդությունԵրկրի օրԹութքԺամանակի պարագաՎիրուսներՊարացետամոլԱդամ ՍմիթՏարերային աղետներՆար-ԴոսՀեքիաթԴերենիկ ԴեմիրճյանSourԿոչականՔաղաքական գործիչԱնմոռուկԲաշ-Ապարանի ճակատամարտԼիոնել ՄեսսիՀրամայական եղանակՄինաս Ավետիսյան🡆 More