Ուղղագրություն

Ուղղագրություն, որևէ լեզվի համար հանրության կողմից ընդունված գրելու կանոնների համակարգը։

Ամեն մի լեզու հետևում է որոշակի ուղղագրության սկզբունքի (սկզբունքների)։ Առավել հայտնի են ուղղագրական հետևյալ սկզբունքները՝ հնչյունական կամ հնչույթային, պատմական կամ ավանդական, ձևաբանական, սիմվոլիկ, բառակազմական սկզբունքները։ Հայերենին հատուկ է գերազանցապես հնչյունական և պատմական սկզբունքը, ռուսերենին՝ հնչյունականը և ձևաբանականը, անգլերենինը, ֆրանսերենինը՝ հիմնականում պատմականը։

Հնչյունական սկզբունք

Հնչյունական գրի մեջ յուրաքանչյուր հնչույթի համապատասխանում է մի տառ, և բառերը գրվում են այնպես, ինչպես արտասանվում են։ Հնչյունական գրի սկզբունքի վրա է հիմնված այբուբենների մեծ մասը ստեղծման ժամանակ։ Հայերենի նոր ուղղագրությունը փորձում է հետևել հնչյունական սկզբունքին։

Ձևաբանական սկզբունք

Ձևաբանական սկզբունքը հիմնված է բառի միատեսակ գրության վրա, անկախ նրա արտասանությունից՝ թեքման կամ բառակազմության ժամանակ։ Շատ լեզուներում բառերը, ստանալով բառակազմական կամ բառահարաբերական մասնիկներ, փոխում են իրենց արտասանությունը, ենթարկվում են հնչյունափոխության, բայց նրանց գրությունը մնում է անփոփոխ։ Օրինակ՝ ռուսերեն дом «տուն» հոգնակի սեռականում արտասանվում է дамов, բայց գրվում է домов։

Պատմական սկզբունք

Պատմական սկզբունքը հիմնված է բառերի ավանդական գրության վրա, որի շնորհիվ պահպանվում է բառերի հնից ավանդված գրությունը, հակառակ այն բանին, որ նրանց արտասանությունը փոխվել է։ Ժամանակակից արևելահայ գրական լեզվի ուղղագրությունը միայն մասամբ է պատմական (ավանդական)։ Այս սկզբունքով են, օրինակ, գրվում հետևյալ բառերը՝ երգ, երկիր, արջ, որբ, վարդ, մարդ։

Ստուգաբանական սկզբունք

Պատմական գրության մի տեսակն է ստուգաբանական սկզբունքը, երբ բառը գրվում է համապատասխան իր ստուգաբանության։ Օրինակ՝ հայերենում, հակառակ այն կանոնին, որ է, օ տառերը գրվում են միայն բառասկզբում, մենք գրում ենք նաև բառամիջում՝ այսօր, ապօրինի, վայրէջք, մանրէ, հօգուտ։

Սիմվոլիկ սկզբունք

Սա հիմնականում համանունները գրությամբ զանազանելու համար է։ Հայերենը մասամբ հետևում է այս սկզբունքին՝ Ասիա (աշխարհագրական անուն)-Ասյա (անձնանուն)։ Սիմվոլիկ սկզբունքին են պատկանում նաև հապավումները։

Տես նաև

Աղբյուրներ

Tags:

Ուղղագրություն Հնչյունական սկզբունքՈւղղագրություն Ձևաբանական սկզբունքՈւղղագրություն Պատմական սկզբունքՈւղղագրություն Սիմվոլիկ սկզբունքՈւղղագրություն Տես նաևՈւղղագրություն ԱղբյուրներՈւղղագրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԾիրանՊարարտ բջիջԷնդոմետրիոզԱրևմտյան ՀայաստանԼիբանանի ճգնաժամ (1958)Պարույր ՍևակՔարտեզԱրյան ճնշումՀելիկոբակտեր պիլորի վարակԵրիկամի քրոնիկ հիվանդությունԿեսարյան հատումՍոսե ՄայրիկՆևիրապինԱվագ ԵրեքշաբթիԹոքաբանությունՄիքելանջելոՄեծ Հայքի նահանգների ցանկԼեյկոցիտՎբեթԱնանիա ՇիրակացիԱրյան ընդհանուր հետազոտությունԴեռահասի հոգեբանությունԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԴՆԹՄուշեղ ԳալշոյանՀղիություն (մարդ)Ես և նաՀայաստանՏիգրան ՄեծՇոկոլադՏաջիկստանԳուրգեն ՄահարիԿոմիտասԿենդանիներՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱլեքսանդր ՄակեդոնացիԼյուդվիգ վան ԲեթհովենԱբու-Լալա Մահարի (պոեմ)Արյան խումբԴվինՍամվել ԵրվինյանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀրանտ ՄաթևոսյանԱծական անունՌուսական այբուբենՊատմություն Հայոց (Խորենացի)Մարդու ատամԵրուսաղեմՄեսրոպ ՄաշտոցԾիածանԴավիթ ԱնհաղթՍերժ ՍարգսյանԱմոքսիցիլինԿրիշտիանու ՌոնալդուՍտրեպտոկոկային ֆարինգիտՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունՀայաստանի Ազգային ժողով44-օրյա պատերազմԱրտաշատՀայաստանի զինված ուժերՑավազրկող դեղամիջոցներSpotifyՕվկիանոսԼեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների ցանկՄեծ ՀայքԱրցախյան ազատամարտՊրահաՀամանուններԻրավունքՀունգարիաՂազարոս Աղայան🡆 More