Մայք Քոնորս

Մայք Քոնորս (ի ծնե՝ Կրիկոր Օհանյան օգոստոսի 15, 1925(1925-08-15), Ֆրեզնո, Կալիֆոռնիա - հունվարի 26, 2017(2017-01-26), Տարզանա, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասան, ով առավել հայտնի է CBS ամերիկյան հեռուստառադիոցանցի թողարկած Մաննիքս դետեկտիվ ֆիլմում իր կերտած Ջո Մաննիքս դերով։ Քոնորի դերասանական կարիերան տևում է վեց տասնամյակ, հեռուստատեսային աշխատանքին զուգահեռ, նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։

Մայք Քոնորս
Մայք Քոնորս
Մայք Քոնորս
Ծնվել էօգոստոսի 15, 1925(1925-08-15)
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա
Մահացել էհունվարի 26, 2017(2017-01-26) (91 տարեկան)
Մահվան վայրՏարզանա, Կալիֆոռնիա
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Ֆրեզնոյի բարձրագույն դպրոց
ՔաղաքացիությունՄայք Քոնորս ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան
Ժանրերվեսթեռն

Վաղ տարիներ

Մայք Քոնորսն ունի հայկական ծագում։ Նա ծնվել է 1925 թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում։ Նա ավագ դպրոցում եռանդուն խաղում էր բասկետբոլ, որտեղ և իրեն իր թիմակիցները տվել են «Touch» մականունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերում։ Պատերազմից հետո սկսել է հաճախել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի բասկետբոլի բաժինը, որտեղ խաղացել է մարզիչ Ջոն Վուդենի հետ։ Նա եղել է Phi Delta Theta-ի անդամ։ Ռեժիսոր Ուլիամ Ա. Վելմանը նրան որպես դերասան վերցրեց բասկետբոլ խաղալիս Քոնորի արտահայտիչ դեմքը նկատելուց հետո։ Նա հայտնվեց Լոս Անջելեսի CBS-ում որպես «Touch» Քոնորս JUkebox Jury-ի սերիայում մինչ 1953 թվականին հաղորդման հանրային ալիքով հեռարձակվելը American Broadcasting Company-ի միջոցով։ Քոնորսը մասնակցություն է ունեցել իր վաղ շրջանի ֆիլմերում, ինչպիսիք «Կղզին երկնքում» (անգլ.՝ Island in the Sky 1953), «Ճահճե կինը» (անգլ.՝ Swamp Women), «Արևմուտքի 5 հրացանները» (անգլ.՝ Five Guns West 1955), «Աշխարհի վերջի օրը» (անգլ.՝ The Day the World Ended 1955), «Մարմինն ու դրդապատճառը» (անգլ.՝ Flesh and the Spur 1957) և «Թաչ Քոնորսը»։

Քոնորսը վերհիշեցրել է մի հարցազրույցում, որ նրան վերանվանել է Հենրի Վիլսոնը՝ ասելով, որ Օհանյանը շատ նման է հնչում Ջորջ Օ՛Հանիոոնի ազգանվան հետ, դրա համար նրանք հանգել են Թաչ Քոնորս տարբերակին։

Կարիերա

Մայք Քոնորս 
Քոնորսը Գայիլ Ֆիշերի հետ Մաննիքսի համար նկարված գովազդային պաստառում

Մայք Քոնորսի ֆիլմային կարիերան սկսվել է 1950-ական թվականներից։ Քոնորսը դեր էր տանում քննադատների կողմից ողջույնների արժանացած մի ֆիլմում՝ «Կղզին երկնքում» անունով, որտեղ նա տանում էր որոնողական-փրկարարական նավի նավաստու դեր։ 1956 թվականին, երբ նա դեռ գրանցված էր որպես Թաչ Քոնորս, նա սկսեց խաղալ Չարլթոն Հեսթոնի հետ միասին։

Մաննիքս

Մայք Քոնորսը 1959 թվականին խաղացել է «Tightrope» դետեկտիվ սերիալում գլխավոր հերոսի դերը։ Սակայն դա մի ուրիշ շարք էր, որը նրան համբավ բերեց։ 1967 թվականին CBS-ը նրան վարձեց, որպեսզի «Մաննիքս» ֆիլմում խաղա դետեկտիվ Ջո Մաննիքսի դերը։ Հեռուստատեսային շարքում Մաննիքսին ուղեկցում էր Ժոզեֆ Կամպանելան, որպես նրա ղեկավար։ Ֆիլմը թողարկվեց 1967-1975 թվականներին և մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհով։ Դերասանական մյուս ծրագրերից էին Գեյլ Ֆիշերը, որպես իր քարտուղար Պեգի, դերասան Ռոբերտ Ռիդը, որպես լեյտենանտ, Ադամ Տոբիաս, Մանեքսը դետկտիվ է, ով սպորտային ամտոմեքենաների սիրահար է և կարողանում է վերլուծել ոստիականական դեպքեր։

Մայք Քոնորսն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի 4 անվանակարգերում, սակայն հաղթել է միայն մեկում։

Անձնական կյանք

Մայքը 1949 թվականին ամուսնանում է Մերի Լոու Ուիլլեյի հետ։ Նրանք ունեն մեկ որդի՝ Մեթյու Օհանյանը և մեկ աղջիկ՝ Դանա Լոու Քոնորսը։ Ներկայումս նա ապրում է իր կնոջ հետ Կալիֆոռնիայի Էնքինո քաղաքում։

Մրցանակներ

  • 1969 թվականին Մայք Քոնորսն արժանում է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակին իր «Մանիքս» ֆիլմում կերտած Ջո Մաննիքսի դերի համար։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր

  • Sudden Fear (1952) – Junior Kearney
  • 49-րդ տղամարդը (1953) – Lt. Magrew
  • Sky Commando (1953) – Lt. Hobson Lee
  • Կղզին երկնքում (1953) – Gainer
  • Day of Triumph (1954) – Andrew
  • Արևմուտքի 5 հրացանները (1955) – Hale Clinton
  • The Twinkle in God's Eye (1955) – Lou
  • Աշխարհի վերջի օրը (1955) – Tony Lamont
  • Ճահճե կինը (1956) – Bob Matthews
  • Jaguar (1956) – Marty Lang
  • The Oklahoma Woman (1956) – Tom Blake
  • The Ten Commandments (1956) – Amalekite herder
  • Shake, Rattle & Rock! (1956) – Garry Nelson
  • Մարմինն ու դրդապատճառը (1956) – Stacy Tanner
  • Voodoo Woman (1957) – Ted Bronson
  • Suicide Battalion (1958) – Maj. Matt McCormack
  • Live Fast, Die Young (1957) – Rick
  • The Dalton That Got Away (1960) – Russ Dalton
  • Panic Button (1964) – Frank Pagano
  • Good Neighbor Sam (1964) – Howard Ebbets
  • Where Love Has Gone (1964) – Major Luke Miller
  • Harlow (1965) – Jack Harrison
  • Situation Hopeless... But Not Serious (1965) – Sgt. Lucky Finder
  • Stagecoach (1966) – Hatfield
  • Kiss the Girls and Make Them Die (1966) – Kelly
  • Avalanche Express (1979) – Haller
  • Nightkill (1980) – Wendell Atwell
  • Too Scared to Scream (1985) – Lt. Alex Dinardo
  • Առաջին կործանիչը (1989) – Billy Vance
  • Downtown Heat (1994) – Steve
  • Gideon (1998) – Harland Greer
  • The Extreme Adventures of Super Dave (2000) – Osborne
  • Nobody Knows Anything! (2003) – Joe Mannix

Հեռուսատեսություն

  • The Adventures of Jim Bowie, episode "Broomstick Wedding" (1956) – Rafe
  • The Silent Service, episode "The Ordeal of the S-38" (1957) – Don Melhop
  • Cheyenne (TV series), episode "Dead to Rights" (1958) – Roy Simmons (as Michael Connors)
  • Tightrope! (1959–1960) – Undercover agent
  • Մաննիքս (1967–1975) – Ջո Մաննիքս
  • The Death of Ocean View Park (1979) – Սեմ Ջեքսոն
  • Today's FBI (1981–1982) – Բեն Սլաթեր
  • Public Enemy #2 (1993) – as himself
  • Walker, Texas Ranger, episode "Code of the West" (1998) – Ջադ ՄաքՍպեյդեն

Two and a Half Men, episode "Prostitutes and Gelato" (2007) – Hugo

  • Diagnosis Murder, episode "Hard Boiled Murder" (1997) - Joe Mannix

Ծանոթագրություններ

Մայք Քոնորս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Քոնորս» հոդվածին։

Tags:

Մայք Քոնորս Վաղ տարիներՄայք Քոնորս ԿարիերաՄայք Քոնորս ՄաննիքսՄայք Քոնորս Անձնական կյանքՄայք Քոնորս ՄրցանակներՄայք Քոնորս ՖիլմագրությունՄայք Քոնորս ԾանոթագրություններՄայք Քոնորս19252017CBSd:Q2708222ԿալիֆոռնիաՀունվարի 26Օգոստոսի 15Ֆրեզնո (Կալիֆոռնիա)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԼիպոմաՆշիկաբորբՍարոյան եղբայրներՀիսուսԱրմեն Տիգրանյան (երգահան)ՎբեթՕձերԱշխարհի երկրներն ըստ տարածքիԹաթուլ ԿրպեյանՀայաստանԼուսինԳողական օրենքԱնդրանիկ Հարությունյան (դերասան)Վայոց ձորի մարզԵվրոպական միությունՕլիմպիական խաղերԿիլիկիայի հայկական թագավորությունԲագարանԿարմիր կիրակիՀայկական դրամԱֆրիկաՇունՍտեփան Զորյան (գրող)ԴուբայՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՄաղադանոսՏաթևի վանքԱստիգմատիզմԽատուտիկ սովորականԱրյան ընդհանուր հետազոտությունՀամո ՍահյանՊարզ թիվՂազախստանՀայկական առածներ և ասացվածքներԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԿարմիր գիրքՎիտամին D-ի անբավարարությունԲնական թիվԷնդոմետրիոզԷվերեստԽոսքի մասերՊյոտր ՉայկովսկիԱնանիա ՇիրակացիՌուբեն ԲաբայանԱռաջին համաշխարհային պատերազմՄայիսի 1Տեսողության խանգարումԱրհեստական բանականությունՀայաստանի զինանշանՋեկ ԼոնդոնՄխիթարյան միաբանությունԱրեգակՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԳառնու հեթանոսական տաճարՀրեաներՀիպերթիրեոզԲերանաբորբՀայկական ատոմային էլեկտրակայանՄխիթար ԳոշԲառակապակցությունԱրաքսԳլխուղեղի բորբոքումԱրագածApp StoreՀայաստանի թռչունների ցանկՉորաթանԳենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմՄինաս ԱվետիսյանԿրոնՔաղցկեղԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԱմբրոքսոլԱռիթմիաՀայկական ազգային հագուստ (տարազ)Բյուրականի աստղադիտարան🡆 More