Լիպոմա

Լիպոմա, ճարպային հյուսվածքի բարորակ ուռուցք։ Շոշափելիս այն փափուկ է, շարժուն և անցավ։ Սովորաբար տեղակայվում է ենթամաշկային ճարպաբջջանքում, սակայն երբեմն կարող է ունենալ ավելի խորը տեղակայում։ Սովորաբար չափերը փոքր են 5 սմ-ից։ Լիպոմաները հիմնականում տեղակայվում են մեջքի վերին հատվածում, ուսերի և որովայնի շրջանում։ Որոշ մարդկանց մոտ առկա են մի շարք լիպոմաներ։

Լիպոմա
Լիպոմա
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն և ընդհանուր վիրաբուժություն
ՀՄԴ-10D17
Լիպոմա Lipomas Վիքիպահեստում

Առաջացման պատճառը հիմնականում պարզ չէ։ Ռիսկի գործոնները ներառում են հիվանդության ընտանեկան պատմությունը, ճարպակալումն ու սահմանափակ ֆիզիկական ակտիվությունը։ Ախտորոշվում է ֆիզիկական զննման հիման վրա։ Ախտորոշման հաստատման նպատակով հնարավոր է ճառագայթային պատկերման կամ հյուսվածքային բիոպսիայի կարիք զգացվի։

Բուժումը հիմնականում կատարվում է զննման կամ վիրահատական հեռացման ճանապարհով։ Լիպոման կարող է կրկնվել հեռացումից հետո և այդ պատճառով հնարավոր է կրկին վիրահատության կարիք զգացվի։ Լիպոմայի դեպքում չկա քաղցկեղի զարգացման ռիսկ։

Մարդկանց շուրջ 2%-ն ունի լիպոմա։ Սովորաբար այն հանդիպում է մեծահասակ մարդկանց մոտ՝ 40-60 տարեկան հասակում։ Ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց, քան կանանց մոտ։ Լիպոման հանդիսանում է տարածված փափուկ հյուսվածքային բարորակ ուռուցք։ «Լիպոմա» տերմինն առաջին անգամ կիրառվել է 1709 թվականին։

Տեսակներ

Լիպոմաների ենթատեսակներից են՝

  • Ադենոլիպոմաներ, իրենցից ներկայացնում են լիպոմաներ, որոնք փոխկապված են քրտնագեղձերի հետ։
  • Անգիոլիպոլեյոմիոմաները ձեռքբերովի, միայնակ, անախտանիշ, ծայրամասային հանգույցներ են։ Հյուսվածաբանորեն հանդիսանում են հստակ սահմաններով, ենթամաշկային ճարպաբջջանքում տեղակայված ուռուցքներ, կազմված հարթ մկանային բջիջներից, արյունատար անոթներից, շարակցական հյուսվածքից և ճարպից։
  • Անգիոլիպոմաները ցավոտ, ենթամաշկային բջջանքում տեղակայված հանգույցներ են և ունեն լիպոմային բնորոշ բոլոր առանձնահատկությունները։
  • Կամուրջ-ուղեղիկային անկյան և ներքին լսողական ուղու լիպոմաներ
  • Խոնդրոիդ լիպոմաներն իրենցից ներկայացնում են խորը տեղակայված, պինդ, դեղին ուռուցքներ, որոնք հիմնականում հանդիպում են կանանց մոտ՝ ոտքերի շրջանում
  • Բրտամարմնի լիպոման գլխուղեղի բնածին, հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը կարող է ունենալ կամ չունենալ ախտանշաններ։ Սկսվում է բրտամարմնից(բրտամարմնի կպուկից), որն իրենից ներկայացնում է հարթ, լայն նյարդաթելեի խուրձ տեղակայված գլխուղեղի կեղևի տակ։
  • Հիբերնոման հանդիսանում է գորշ ճարպի լիպոմա։
  • Ներմաշկային, երկարավունբջջային լիպոմաներն առանձնահատուկ են նրանով, որ հանդիպում են հիմնականում կանանց մոտ և ունեն լայն տարածվածություն։ Հավասար հաճախականությամբ հանդիպում են գլխի և պարանոցի, իրանի, վերին և ստորին վերջույթների շրջանում։
  • Նյարդային ֆիբրոլիպոման իրենից ներկայացնում է նյարդային ցողունի շուրջ տեղակայված ֆիբրոզ-ճարպային հյուսվածքի գերաճ, որը բերում է նյարդի սեղմման։
  • Պլեոմորֆ լիպոմաները, ինչպես երկարավունբջջային լիպոմաները, հանդիպում են մեծահասակ տղամարդկանց մոտ, տեղակայվելով հիմնականում մեջքի և պարանոցի հատվածում և բնորոշվում հսկա բջջային, իրար ծածկող կորիզներով։
  • Երկարավունբջջային լիպոման անախտանիշ, դանդաղ աճող ենթամաշկային ուռուցք է, որը հիմնականում տեղակայվում է ծեր տղամարդկանց մեջքի, պարանոցի և ուսերի շրջանում։
  • Մակերեսային ենթամաշկային լիպոմաները տեղակայված են մաշկի մակերեսից քիչ խորը և ամենատարածված տեսակն են լիպոմաների շրջանում։ Հիմնականում տեղակայվում են իրանի, ազդրի և նախաբազկի շրջանում, չնայած, որ կարող են հանդիպել մարմնի յուրաքանչյուր հատվածում, որտեղ կա ճարպ։

Պատճառներ

Լիպոմայի զարգացման համար պարտադիր պայման չի հանդիսանում ժառանգական նախատրամադրվածությունը, չնայած որ ժառանգական կարգավիճակը, օրինակ՝ ընտանեկան բազմակի լիպոմատոզը, կարող է նպաստել լիպոմայի առաջացմանը։ Մկների վրա կատարված գենետիկ հետազոտությունները գտել են կապ HMG I-C-ի գենի (նախկինում տարբերակված էր որպես ճարպակալման հետ կապված գեն) և լիպոմայի զարգացման միջև։ Այս հետազոտությունները հաստատում են նախնական համաճարակաբանական տվյալները մարդկանց մոտ, ցույց տալով կապը HMG I-C գենի և մեզենքիմալ ուռուցքների միջև։

Դեպքեր են գրանցվել, երբ թեթև վնասվածքն առաջացրել է լիպոմայի աճ, այսպես կոչված «հետվնասվածքային լիպոմա»։ Սակայն վնասվածքի և լիպոմայի առաջացման միջև ընկած կապը շարունակում է մնալ խնդրահարույց։

Այլ պայմաններ

Գտնում են, որ լիպոմատոզը համարվում է ժառանգական հիվանդություն , որի առկայությամբ մարմնի վրա առաջանում են բազմաթիվ լիպոմաներ։

Հիվանդագին ճարպակալումը (Դերկումի հիվանդություն) հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ առաջանում են բազմաթիվ հիվանդագին լիպոմաներ, այտուցներ և թուլություն։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն տարածված է ճարպակալմամբ տառապող կանանց մոտ՝ հետմենոպաուզայի շրջանում։ Ներկայիս գրականությունը փաստում է, որ Դերկումի հիվանդությունը գերակշռում է կանանց, քան տղամարդկանց մոտ, իսկ ախտորոշման միջին տարիքը համարվում է 35 տարեկանը։

Բարորակ սիմետրիկ լիպոմատոզը (Մադելունգի հիվանդություն) մեկ այլ ախտահարում է, որը ներառում է լիպոմատոզ։ Սովորաբար այն հանդիպում է միջին տարիքի տղամարդկանց մոտ՝ որպես բազմամյա ալկոհոլիզմի հետևանք, սակայն կարող է ի հայտ գալ ալկոհոլիզմով չտառապող կանանց և տղամարդկանց մոտ նույնպես։

Ախտորոշում

Ֆիզիկական քննությունը, որպես կանոն, ախտորոշման ամենապարզ մեթոդն է։ Հազվադեպ կարող է հյուսվածքային բիոպսիայի կամ ճառագայթային պատկերման անհրաժեշտություն լինել։

Բուժում

Սովորաբար լիպոմաները չեն ենթարկվում բուժման, եթե ցավոտ չեն կամ չեն առաջացնում շարժման սահմանափակում։ Լիպոմաները հիմնականում հեռացվում են կոսմետիկ պատճառներից ելնելով, երբ դառնում են մեծ չափի կամ հյուսվածաբանական նպատակներով, որպեսզի համոզվեն նրանց վտանգավոր լինելու մեջ, ինչպիսին լիպոսարկոման է։ Այս վերջին պահը շատ կարևոր է, քանի որ ուռուցքի բնութագիրը կորոշվի նրա հեռացումից և բժշկական տեսանկյունից զննելուց հետո միայն։

Լիպոմաները սովորաբար հեռացվում են մեկ վիրահատական մոտեցմամբ։ Այն իրականացվում է տեղային անզգայացման պայմաններում և տևում 30 րոպեից պակաս։ Մեծ մաս դեպքերում լիպոման բուժվում է, սակայն 1-2% դեպքերում այն կարող է կրկնվել հեռացումից հետո։ Բուժման տարբերակներից է լիպոսակցիան, եթե լիպոման փափուկ է և պարունակում է շարակցական հյուսվածքի ոչ մեծ բաղադրիչ; Լիպոսակցիայից հետո ձևավորվում են քիչ քանակությամբ սպիներ, իսկ մեծ լիպոմաների ամբողջական հեռացումը կարող է ձախողվել, բերելով նրանց հետագա աճին։

Ենթադրվում է, որ նոր մեթոդների օգնությամբ լիպոմաների հեռացումից հետո չեն ձևավորվում սպիներ։ Այդ եղանակներից է ուռուցքի հեռացումն այնպիսի միացությունների ներարկման ճանապարհով, որոնք խթանում են լիպոլիզը․ օրինակ՝ ստերոիդներ, ֆոսֆատիդիլխոլին։

Կանխատեսում

Ենթամաշկային լիպոմաները հազվադեպ են կյանքին վտանգ սպառնում և չեն համարվում լուրջ հիվանդություն։ Ներքին օրգաններում աճող լիպոմաները կարող են ավելի վտանգավոր լինել․ օրինակ՝ ստամոքս-աղիքային տրակտի լիպոմաները կարող են առաջացնել արյունահոսություն, խոցագոյացում և ցավոտ խցանումներ (այսպես կոչված «ըստ տեղակայման չարորակ», սակայն հյուսվածաբանորեն բարորակ ուռուցքներ)։ Լիպոմայի չարորակացումը դեպի լիպոսարկոմա շատ հազվադեպ է հանդիպում և լիպոսարկոմաների մեծ մասը չեն ծագում իրենց նախորդող բարորակ ախտահարումներից։ Նկարագրվել են երիկամների և ոսկրերի լիպոմաների չարորակացման մի քանի դեպքեր, սակայն հնարավոր է, որ այդ մի քանի գրանցված դեպքերն եղել են լավ տարբերակված լիպոսարկոմաներ, որոնց չարորակ լինելն առաջին անգամ հետազոտելիս բաց են թողել։ Խորը լիպոմաներն ավելի շատ են միտված կրկնվելուն, քան մակերեսային լիպոմաները, քանի որ խորը լիպոմաների ամբողջական վիրահատական հեռացումը ոչ միշտ է հնարավոր։

Բազմակի լիպոմաները, լիպոմատոզը առավել հաճախ հանդիպում են տղամարդկանց մոտ։ Որոշ մակերեսային լիպոմաներ կարող են տեղակայվել խորը փակեղների մեջ և դժվարեցնել հեռացումը։ Լիպոսարկոմայի տարածվածությունը լիպոմաների շրջանում կազմում է 1%։ Այն հիմնականում հանդիպում է ստորին վերջույթների, ուսերի և հետորովայնամզային շրջանում։ Լիպոսարկոմայի զարգացման մյուս ռիսկի գործոններից են մեծ չափը(>5սմ), կրակալումը, արագ աճը և(կամ) թափանցումը դեպի մոտակա կառույցներ կամ փակեղի միջով դեպի մկանային հյուսվածք։

Համաճարակաբանություն

Բնակչության շուրջ 2%-ն ունի լիպոմա։ Այս ուռուցքները կարող են առաջանալ ցանկացած տարիքում, բայց հիմնականում հանդիպում են միջին տարիքում՝ 40-60 տարեկան հասակում։ Մաշկային լիպոմաները հազվադեպ են հանդիպում երեխաների մոտ, սակայն կարող են հանդես գալ որպես ժառանգական հիվանդության՝ Բաննայա-Զոնանի համախտանիշի բաղկացուցիչ մաս։

Լիպոմաները սովորաբար հարաբերականորեն փոքր են, ունեն 1-3 սմ տրամաչափ, սակայն եզակի դեպքերում մի քանի տարվա ընթացքում կարող են վերածվել «հսկա լիպոմաներ»-ի, որոնք ունեն 10-20 սմ լայնություն և մինչև 4-5 կգ զանգված։

Այլ կենդանիներ

Լիպոմաները հանդիպում են բազմաթիվ կենդանիների մոտ, բայց առավել հաճախ հանդիպում են ծեր շների՝ հատկապես ծեր Լաբրադորների, Դոբերմանների և Շնաուցերների մոտ։ Քաշի ավելցուկ ունեցող էգ շներն ունեն լիպոմայի առաջացման մեծ հավանականություն և մեծ թվով ծեր շներ կամ քաշի ավելցուկով շներ ունենում են գոնե մեկ լիպոմա։ Շների մոտ լիպոմաները հիմնականում առաջանում են իրանի կամ վերին վերջույթի հատվածում։ Լիպոմաները հանդիպում են նաև խոշոր եղջերավոր անասունների և ձիերի, իսկ առավել հազվադեպ՝ կատուների և խոզերի մոտ։ Այնուամենայնիվ, ձիերի մոտ ոտիկով լիպոման կարող է առաջացնել աղիների ոլորում, որը հանգեցնում է մեռուկացման, աղիքային խիթի և հնարավոր է մահվան։ Աղին վնասվում է լիպոմայի ոտիկի մոտ և կորցնում արյունամատակարարումը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լիպոմա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիպոմա» հոդվածին։

Tags:

Լիպոմա ՏեսակներԼիպոմա ՊատճառներԼիպոմա ԱխտորոշումԼիպոմա ԲուժումԼիպոմա ԿանխատեսումԼիպոմա ՀամաճարակաբանությունԼիպոմա Այլ կենդանիներԼիպոմա ԾանոթագրություններԼիպոմա Արտաքին հղումներԼիպոմաՃարպ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տիգրան ՊետրոսյանԲրազիլիաԱրթուր ԹարխանյանԾաղկեվանք (Արա լեռ)Արտարգանդային հղիությունԲաշ-Ապարանի ճակատամարտՍպիտակուցներԿարտոֆիլԿոստանդնուպոլիսԱմերիկայի հայտնագործումԱռաքյալը (Մուրացան)Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներԽտությունՕմար ՇարիֆԱրմավիրՔիմիական ռեակցիաներԷպիլեպսիաԺաքի ՆերսեսյանՄեծ պանդաՍևանավանքՂազարոս ԱղայանԲուլինգՄիզուղիների ինֆեկցիաներԴեր ԶորՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Յակով ԶարոբյանԵղնջացանՍողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ)Մինչամուսնական սեքսԽաչակրաց արշավանքներՍաշուր ՔալաշյանՍասնա ծռերԶինվորական կոչումներԲեզոարյան այծԶուգահեռագիծՀայաստանի խորհրդանիշներՔրիստիան ԲեյլԱրեգակԲեհաեդդին ՇաքիրՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)ԱրջերՎանԻսպանիաԱվրորայի լուսաբացըԱրմավիրի մարզՏիգրան ՄեծՀամախառն ներքին արդյունքՀովհաննես ՉեքիջյանՎիտամին CԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Հովհաննես ԱյվազովսկիԱրյան ընդհանուր հետազոտությունՓշատենիԱրևելյան ՀայաստանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱրարատԺամանակի պարագաԱնմոռուկ (խորհրդանիշ)Տերունական աղոթքԱլմա-Աթայի հռչակագիրՈւղիղ խնդիրՀինդուիզմՎեներա (մոլորակ)ԵրկաթՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՕսմանյան կայսրությունՆորավանքՀայաստանի զինանշանԿիպրոսԶվարթնոցի արծիվԴրաստամատ ԿանայանՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՄեղրատու մեղուՍեռական հարաբերություն🡆 More