Շարակցական Հյուսվածք

Շարակցական հյուսվածք ենք անվանում հյուսվածքների այն խումբը, որը պատասխանատու է մարմնի կառուցվածքային ամբողջականության պահպանման համար։ Վերջինս կազմում է մատրիքս, որը միմյանց է կապում բջիջները և օրգանները, կատարում է հենարանի դեր՝ այդուհանդերձ ապահովելով մարմնի ամրությունը։

Կազմությունը

Հյուսվածքը բջիջների խումբ է. բջիջներ, որոնք ունեն նման ձև, ծագում, կառուցվածք, կատարում են միանման գործառույթ և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով։ Մարդու օրգանիզմում տարբերում են հյուսվածքների չորս հիմնական տեսակ՝ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։

Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարխային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Շարակցական հյուսվածքի տարատեսակներից են ոսկրերը և արյունը, որոնք տարբերվում են միջբջջային նյութի վիճակով. ոսկրայինը կարծր, ամուր է, իսկ արյունը՝ հեղուկ։ Գոյություն ունեն նաև փուխր, խիտ, ցանցավոր, ճարպային շարակցական հյուսվածքի տարատեսակներ, որոնք տարբերվում են ըստ միջբջջային թելերի խտության և դասավորության։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև, ամուր թելավոր շարակցականը կազմում է մաշկը, ջլերը, թաղանթները, կապանները, իսկ ցանցավորը՝ կարմիր ոսկրածուծը, փայծաղը և ավշային հանգույցները։ Աճառային շարակցական հյուսվածքը կազմված է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները։ Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։ Այն կարող է լինել պինդ, փուխր կամ հեղուկ։ Օրինակ՝ արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է։ Շարակցական հյուսվածքը կազմված է երեք բաղադրյալներից՝

  • Բջիջներ
  • Թելեր (Ֆիբրոզ)
  • Բազալ նյութ

Ի տարբերություն այլ հյուսվածքների (էպիթելյալ, մկանային, նյարդային), որոնց բաղկացուցիչ մասը կազմում են բջիջները, շարակցական հյուսվածքում գերակշռում է արտաբջջային մատրիքսը։
Արտաբջջային մատրիքսը կազմված է սպիտակուցային թելերի (Protein Fibres) տարբեր համակցություններից (կոլագենային, ռետիկուլյար և էլաստիկ) և հիմնական նյութից (Լատ.՝ Substantia fundamentalis
Սպիտակուցային թելերի գերակշիռ մասը կազմված է կոլագենից և կազմավորում են ջլերը, ջլոնները (Հուն.՝ aponeurōsis), Ներքին օրգանների պատիճները (կապսուլա) ինչպես նաև ԿՆՀ-ի թաղանթները (Լատ.՝Meninx encephali)։ Բազմաթիվ ներքին օրգաններում սպիտակուցային թելերը կազմավորում են ստրոման (մարմինը) վերջինիս տալով ամրություն։
Հիմնական նյութը անիոնային մակրոմոլեկուլների (գլիկոզամինոգլիկաններ, պրոտեոգլիկաններ) և մուլտիադհեզիվ (կպչուն) գլիկոպրոտեինների (Լամինին, Ֆիբրոնեկտին և այլն) խիստ հիդրոֆիլ և մածուցիկ համալիր է, որը մատրիքսին հաղորդում է ամրություն և կոշտություն։
Շարակցական հյուսվածքի մոլեկուլները կատարում են ևս մեկ այլ շատ կարևոր ֆունկցիա՝ նրանք հանդիսանում են պահեստ (ռեզերվուար) բջջի աճը և դիֆերենցիացիան հսկող հորմոնների համար։
Օրգանիզմում առկա շարակցական հյուսվածի կառուցվածքային, ֆունկցիոնալ և ախտաբանական բազմազանությունը պայմանավորված է նրա երեք բաղկացուցիչ մասերի (բջիջներ, թելեր և բազալ նյութ) տարբեր համադրումներով և քանակով։

Բջջային կազմությունը

Շարակցական հյուսվածքը առաջանում է մեզենխիմալ բջիջներից, որոնք ունեն օվալ միջուկ (կորիզ) և ցցուն նուկլեոլ (կորիզակ)։ Մեզենխիման զարգանում է էմբրիոնի միջին շերտից՝ մեզոդերմից։ Մեզոդերմալ բջիջները ենթարկվում են միգրացիայի, շրջապատելով և ներթափանցելով զարգացող օրգանները։ Մեզենխիման զարգանում է նաև արյան բջիջների, էնդոթելյալ բջիջների և մկանային բջիջների մեջ։
Շարակցական հյուսվածքի բջիջներից մի քանիսը բերված են ստորև համապատասխան ֆունկցիայի նկարագրմամբ.

  • Ֆիբրոբլաստներ, Խոնդրոբլաստներ, Օստեոբլաստներ - ֆիբրոզ թելերի և բազալ նյութի սինթեզ
  • Պլազմայի բջիջներ - Հակամարմինների սինթեզ
  • Լիմֆոցիտներ - Իմունոկոմպետենտ բջիջների սինթեզ
  • Էոզինոֆիլ Լեյկոցիտներ - Ալլերգիկ և վազոակտիվ պրոցեսների մասնակցություն, մաստոցիտների
    ակտիվության և բորբոքային պրոցեսների կարգավորում
  • Նեյտրոֆիլ Լեյկոցիտներ - Օտար նյութերի և բակտերիաների ֆագոցիտոզ
  • Մակրոֆագներ - Ցիտոկինների սեկրեցիա, ֆագոցիտոզ, անտիգենային ակտիվություն
  • Մաստոցիտներ, Բազոֆիլ Լեյկոցիտներ - Ֆարմակոլոգիապես ակտիվ նյութերի (օր՝ Հիստամին) սեկրեցիա
  • Ադիպոզ բջիջներ - Չեզոք ճարպերի կուտակում

Տեսակները

Շարակցական Հյուսվածք 
Շարակցական Հյուսվածք 
Շարակցական հյուսվածքի տեսակները

Այսօր հայտնի են շարակցական հյուսվածքի բազմաթիվ տարատեսակներ, որոնց անվանումները հիմնականում բնորոշում են այն բաղադրյալը որը գերակշռում է տվյալ նյութում կամ բնորոշում են վերջինիս կառուցվածքային առանձնահատկությունները։ Նրանք բաժանվում են երեք հիմնական խմբերի՝

  • Հատուկ շարակցական հյուսվածքներ
  • Առանձնակի հատկություններով օժտված շարակցական հյուսվածքներ
  • Հենարանային շարակցական հյուսվածքներ

Հատուկ շարակցական հյուսվածքները լինում են նոսր և խիտ, վերջինս իր հերթին բաժանվում է կանոնավոր և անկանոն խիտ շարակցական հյուսվածքների։
Նոսր (ազատ) շարակցական հյուսվածքները գտնվում են ճնշման տակ և թույլ շփման մեջ գտնվող հյուսվածքներում։ Հաճախ հանդիպում է մկանաթելերի միջև ընկած հատվածում, էպիթելային հյուսվածքում և կազմում է շերտ, որը պաշտպանում է ավշային և արյունատար անոթները։ Շարակցական հյուսվածքի այս տիպը հանդիպում է նաև մաշկի (դերմայի) պտկիկային շերտում, ենթամաշկում, որովայնամզի և պլևրալ խոռոչներում, նշիկներում և շճաթաղանթներում։
Նոսր շարակցական հյուսվածքը ունի նուրբ կազմություն, առատ անոթավորում, ճկուն է և քիչ դիմացկուն։
Խիտ շարակցական հյուսվածքը հարմարեցված է ծառայելու դիմադրության և պաշտպանության։ Բաղադրությունը նույնն է ինչ նոսր շարակցական հյուսվածքներում, սակայն այստեղ գերակշռում են կոլագենային թելերը։ Սա ավելի քիչ ճկուն և շատ ավելի դիմակայուն է ճնշմանը բոլոր ուղղություններով։ Վերջինիս վառ օրինակ կարող են հանդիսանալ ջլերը։ Կոլագենային թելերի առատության պատճառով նրանք սպիտակ գույնի են և առաձգական։
կմախքային մկանները ոսկրին միացնելով նրանք ապահովում են հենաշարժական ապարատի ամրությունն ու հուսալիությունը։
Առանձնակի հատկություններով օժտված շարակցական հյուսվածքները բաժանվում են չորս ենթախմբերի՝

  • Ադիպոզ (ճարպային) հյուսվածք
  • էլաստիկ հյուսվածք
  • Արյունաստեղծ (լիմֆատիկ և միելոիդ) հյուսվածք
  • Մուկոզ (շճային) հյուսվածք

Հենարանային շարակցական հյուսվածքները երկուսն են՝

Շարակցական հյուսվածքի ախտահարումներ

  • Ehlers-Danlos համախտանիշ - Գենետիկական դեֆեկտ է, երբ խաթարվում է առաջին և երրորդ տիպի կոլլագենի սինթեզը։ Վերջինս առաջացնում է գերշարժունություն հոդերում, ողնաշարի կիֆոսկոլիոզ, մաշկի գերձգվածություն, հաստ աղու և մեծ տրամագծով զարկերակների պատռվածք և այլն։
  • Marfan համախտանիշ - Գենետիկական դեֆեկտ Ֆիբրիլլինի (էլաստիկ թելերի բաղադրյալ մաս) ընդգրկմամբ։ Առաջացնում է երեք օրգան համակարգերի ախտահարում՝ սիրտ-անոթային համակարգ, հենաշարժական համակարգ և տեսողական ապարատ։
  • Հոմոցիստինուրիա - Աուտոսոմ-ռեցիսիվ փոխանցվող ժառանգական հիվանդություն է, որը ընդգրկում է ցիստաթիոնին սինթետազա էնզիմը և որի ժամանակ առաջանում է կոլլագենի կապման շեղումներ։ Օրգանիզմում առաջանում է հոմոցիստեինի կուտակում արյան շիճուկում, հետագա էքսկրեցիայով մեզի մեջ։ Գերազանցապես ախտահարում է շարակցական հյուսվածքը, մկանները, ԿՆՀ և սիրտ-անոթային համակարգը։
  • Osteogenesis Imperfecta - Գենետիկական դեֆեկտ է։ Առաջանում է կոլագենի չհամակարգված (ոչ ռացիոնալ) սինթեզի հետևանքով։ Ոսկրագոյացումը լինում է թերի, որը բերում է հաճախակի կոտրվածքների։ Տարբերակում են չորս տեսակ՝ ըստ կլինիկական ընթացքի և ելքի։
  • Alport սինդրոմ - Այլ կերպ անվանում են նաև Ժառանգական նեֆրիտ (երիկամաբորբ)։ Ախտահարվում է չորրորդ տիպի կոլագենի սինթեզը, առաջացնում է երիկամային անբավարարություն և խլություն։
  • Կելոիդ հյուսվածք - Հյուսվածքային ռեգեներացիայի (մաշկային) ախտահարում է, որի ժամանակ առաջանում է կոլագենի չափից շատ կուտակում սպիական հյուսվածքի մեջ, սպին դարձնելով ուռուցիկ, տգեղ և զգայուն։
  • Ամիլոիդոզ - Ախտահարումների խումբ է, պայմանավորված ամիլոիդ հյուսվածքի կուտակմամբ տարբեր օրգանների միջբջջային տարածություններում։
  • Ցինգա - Ախտահարում կապված ասկորբինաթթվի պակասության հետ, որը իր հերթին բերում է կոլագենային սինթեզի ախտահարման։
  • Համակարգային Կարմիր Գայլախտ - Խրոնիկական աուտոիմուն համակարգային հիվանդություն է շարակցական հյուսվածքի ախտահարմամբ։

Աղբյուրներ

R. W. Dudek PhD. High-Yield Histology 2nd Edition (LWW Copyright © 2000) ISBN 0683721342
The GALE ENCYCLOPEDIA of MEDICINE. SECOND EDITION (Gale Group Copyright © 2002) ISBN 0787654906
Encyclopedia of Molecular Cell Biology and Molecular Medicine, 2nd Edition. Robert A. Meyers. © 2004 ISBN 3527305432

Արտաքին հղումներ

Tags:

Շարակցական Հյուսվածք ԿազմությունըՇարակցական Հյուսվածք ՏեսակներըՇարակցական Հյուսվածք Շարակցական հյուսվածքի ախտահարումներՇարակցական Հյուսվածք ԱղբյուրներՇարակցական Հյուսվածք Արտաքին հղումներՇարակցական ՀյուսվածքԲջիջՕրգան (կենսաբանություն)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Անորոշ դերբայԱլեքսանդր ՄակեդոնացիՄուտացիաՍելեկցիաՔիշ (կղզի)ԿիլիկիաԱդրբեջանԵղջերուՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԲարդ ստորադասական նախադասությունՄիջատներՄեծ ՄհերԴվինՎբեթԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՉինաստանՏիգրանաշենԱնտարկտիդաՐաֆֆիԷրիթրոցիտներՀամացանցՍպիտակ ձին (պատմվածք)ՍպիրտՄարս (մոլորակ)Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Սամվել (վեպ)ԼիբանանԽրիմյան ՀայրիկԱրշակունիներՍտորոգյալԹոքաբորբՍտրեպտոկոկային ֆարինգիտՄանուշակՀայկական դիցաբանությունԲարդ համադասական նախադասությունԺամՌոբոտՎերածնունդԶոլի ԱդոկԿանաչ դաշտը (պատմվածք)Հայաստանի ՍահմանադրությունԱնտառՆոյԼեհաստանԿալցիումի օքսիդՀակոբ ԿոջոյանԴերենիկ ԴեմիրճյանՆավթԵվրոպական միությունԵրազԱղիների բորբոքային հիվանդությունԴավիթ ԲեկԱրամ ԱՀեմոգլոբինՀայաստանի բուհերի ցանկՔաոս (վեպ)Վիտամին DՀամո ՍահյանՄեսրոպ ՄաշտոցԱրաբական Միացյալ ԷմիրություններՀակոբ ՊարոնյանԹուրք-հայկական պատերազմ (1920)Սննդային ալերգիաՀարկՍողուններԵնթակաՄագաղաթԿիլիկիայի հայկական թագավորությունՍողոմոնի երգերըԿոռուպցիաՎարդ44-օրյա պատերազմՀետգրությունԲացահայտիչՓիլիսոփայություն🡆 More