Բացահայտիչ

Բացահայտիչ, նախադասության երկրորդական անդամ, գոյականական անդամի լրացում, որ ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը։ Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է բացահայտյալ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։

Բուն բացահայտիչ

Բուն բացահայտիչը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`

    Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
    Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։ (Ավ. Իսահակյան)

Բուն բացահայտիչը բացահայտյալի հետ համաձայնում է թվով, դեմքով, հոլովով։ Այն բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով, բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ, հանգույց, օժանդակ բայ կամ էլ հավելականը)։

Բուն բացահայտիչն ունի կայուն շարադասություն. այն միշտ դրվում է բացահայտյալից հետո։ Հայերենում սա միակ դեպքն է, երբ նախադասության անդամի շարադասությունը փոխելիս փոխվում է նաև նրա քերականական պաշտոնը։

Մասնական բացահայտիչ

Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, մի կողմով ու նրա հետ կապակցվում է որպես, իբրև կապերի միջոցով։ Բացահայտյալի հետ համաձայնում է թվով ու հոլովով, նրանից անջատվում է բութով։ Մասնական բացահայտիչը որոշիչ հոդ չի ստանում։

Մասնավորող-պարագայական բացահայտիչ

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։

Աղբյուրներ

  • Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։
  • Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1969։
  • Վ. Առաքելյան, Հայերենի շարահյուսություն, մաս Ա, Բ, Երևան, 1958, 1964։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։

Tags:

Բացահայտիչ Բուն բացահայտիչԲացահայտիչ Մասնական բացահայտիչԲացահայտիչ Մասնավորող-պարագայական բացահայտիչԲացահայտիչ ԱղբյուրներԲացահայտիչԲութԳոյականՆախադասության երկրորդական անդամներՆախադասություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սպիտակ ձին (պատմվածք)ԼեղապարկՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԿունիլինգուսՀայաստանի բուհերի ցանկՀիպերթիրեոզԿիրանց վանքԿարեն ԴեմիրճյանԵրազահանԳրիգոր ԼուսավորիչԿենդանակերպի նշաններՀայոց ցեղասպանությունԳուրգեն ՄահարիԹուրք-հայկական պատերազմ (1920)Դավիթ ԲեկՀայերենի կետադրությունՕսմանյան կայսրությունԲայԳարեգին Ա ՔեսաբցիՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Ռուսաստանի քաղաքների ցանկԱնորոշ դերբայԱրեգակնային համակարգՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԶատիկԷջմիածնի Մայր ՏաճարՄարդու պապիլոմավիրուսԻնքնապաշտպանական մարտեր (1915)Լեոնարդո դա ՎինչիՄարդու ատամԱնմոռուկ (խորհրդանիշ)ՀոմանիշԶարթի՛ր, լաօՁեռնաշարժությունՑրված սկլերոզԲարդ համադասական նախադասությունԻսրայելԹոքաբորբՀայաստանի զինանշանՇախմատԴրաստամատ ԿանայանԲաղանիս ԱյրումՀանրապետության օրՍրտի կծկումների հաճախականությունԲուրգ (երկրաչափություն)Կաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ԽորանարդՀամբարձում (տոն)Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներՈւղղանկյուն եռանկյունՄայրիկ (ֆիլմ)Անալ սեքսՏողադարձՀայերենի այբուբենՀայկ և ԲելՋրային ռեսուրսներՀեպատիտ BՀովհաննես ՔաջազնունիՎահագնՎարդան Ղուկասյան (Դոգ)ԽուստուփՍերPornhubԱրևմտյան ՀայաստանԱրյուն կղանքումՁկներՄատյան ողբերգությանԼիմֆոմաՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՄԱՄՈՒԼ․ամԱլպիական մանուշակ (պատմվածք)Ավետիք ԻսահակյանՀակոբ ՊարոնյանՀենրիխ ՄխիթարյանԴուբայ🡆 More