Նոյ

Նոյ (եբրայերեն՝ נֹחַ‎, Նո՛ախ, Հին Կտակարանի Ծննդոց գրքում անունը բացատրվում է որպես «հանգիստ, մխիթարություն», ըստ այլ մեկնությունների՝ «նոր».

հին հունարեն՝ Νῶε, արաբ․՝ نوح‎‎, Նուհ), հինկտակարանյան նահապետ։ Նոյի պատմությունը ներկայացվում է Ծննդոց գրքի 6–9 գլուխներում, որտեղ նա ջրհեղեղից փրկում է իր ընտանիքը (իր կնոջը, երեք որդիներին և նրանց կանանց) և կենդանիների բոլոր տեսակներին՝ կառուցելով Նոյյան տապանը։ Նա նաև հիշատակվում է որպես «առաջին այգեգործը» և «առաջին գինեգործ»։ Նոյը նաև բազմիցս հիշատակվում է Ղուրանում։

Նոյ
Հ. Այվազովսկի «Նոյը իջնում ա Արարատից»

Պատմություն

Ըստ Հին Կտակարանի պատումի՝ Նոյ Նահապետի օրոք երկրի վրա բազմացել էր մեղքը, մարդիկ գողանում, ստում, շնանում և անընդհատ այլ չարիքներ էին գործում։ Նրանք հեռացել էին Աստծուց և գործում էին նրա կամքին հակառակ։ Ապականված աշխարհը նորոգելու համար Նոյը մաքառում է շուրջ 120 տարի, բայց ապարդյուն։ Տերը տեսնելով, որ մարդկանց չարությունն ու այլասերվածությունը հսկայական չափերի են հասել, և նրանց սիրտն ու միտքը հակված են միայն չարիք գործելու, որոշում է վերացնել մեղսագործ մարդկությանը՝ շնորհ անելով միայն Նոյին և նրա ընտանիքին։ Նա միակ կատարյալ ու արդար մարդն էր ապականված, չարությամբ ու անիրավությամբ լի աշխարհում։

Վերահաս ջրհեղեղից փրկվելու համար, Աստծու հրահանգով և օգնությամբ, Նոյը կառուցում է եռահարկ նավ՝ տապան, և երբ սկսվում է ջրհեղեղը, նա կնոջ, 3 որդիների (Սեմ, Քամ, Հաբեթ) ու նրանց կանանց հետ մտնում է տապան՝ իր հետ վերցնելով նաև երկրի բոլոր ցամաքային կենդանի արարածներից ու թռչուններից մեկական զույգ՝ արու և էգ, իսկ «մաքուր» կենդանիներից 2-ական զույգ՝ Աստծուն զոհ մատուցելու համար։ Երկրորդ ամսի 27-ին ժայթքում են ստորգետնյա բազում աղբյուրներ, բացվում են երկնքի ջրվեժները, երկրի վրա 40 օր ու գիշեր անձրև է տեղում, ջուրը բարձրանում է և 150 օր ծածկում ցամաքը՝ ոչնչացնելով չարացած մարդկանց ու անմեղ անասուններին։

Երբ ջուրն սկսում է կամաց-կամաց հետ քաշվել, Նոյի տապանը հանգրվանում է Արարատ (Մասիս) լեռան վրա. դրա համար էլ Արարատ լեռն ընկալվում է որպես մարդկության փրկության խորհրդանիշ։

Հորդառատ անձրևների դադարից 40 օր անց Նոյը բացում է տապանի պատուհանը՝ տեսնելու համար, թե արդյո՞ք երկրի վրայից ջուրը քաշվել է, և արձակում է մի ագռավ, որը չի վերադառնում։ Ապա արձակում է աղավնի, որը, ոտք դնելու տեղ չգտնելով, վերադառնում է տապան։ 7 օր անց նորից է արձակում աղավնուն, որն այս անգամ վերադառնում է՝ կտցին ձիթենու շյուղ՝ կյանքի ավետիսը... Կյանքի 601-րդ տարում Նոյը դուրս է գալիս տապանից, զոհասեղան պատրաստում Արարատ լեռան վրա և գոհության պատարագ-ողջակեզ մատուցում Աստծուն։ Աստված օրհնում է Նոյին ու նրա որդիներին և ասում. «Ահա ես իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ և ձեզանից հետո՝ ձեր սերնդի հետ»։ Եվ երկնքում առաջին անգամ հայտնվում է ծիածանը՝ ի նշան այն բանի, որ Տերն այլևս չի կործանի աշխարհը։

Նոյի որդիներն ունեցել են շատ զավակներ, որոնցից սերել են բազմաթիվ ազգեր։ Հայ ժողովուրդը սերում է Նոյի Հաբեթ որդուց, որի ամնեահայտնի հետնորդն է հանդիսանում հայցող թագավոր Արա Գեղեցիկը։ Հիմք ընդունելով Աստվածաշունչը և պատմական այլ աղբյուրներ՝ Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ ներկայացնում է Նոյի և նրա որդիների ազգաբանությունը՝ Հաբեթի ճյուղը հասցնելով մինչև Արա Գեղեցիկ։ Նոյի անվան հետ է կապվում հողագործության և գինեգործության առաջացումը։

Ըստ հրեա Հովսեպոս Փլավիոս և հույն Եվսեբիոս Կեսարացի պատմագիրների, ինչպես նաև ըստ հայկական ավանդությունների՝ Նախիջևան տեղանունը մեկնաբանվում է որպես Նոյի առաջին իջևանատեղի, որը համարվել է Հայկական լեռնաշխարհի ամենահին բնակատեղին և իբր հիմնվել է մ.թ.ա. 3669-ին՝ համաշխարհային Մեծ ջրհեղեղից հետո /տես՝ ՀՍՍՀ ԳԱ <<ՀՍՀ>> հոդ. Նախճավան/։ Հիմնվելով հնագույն այլ առասպելների վրա՝ Վարդան Արևելցին Նոյի գերեզմանատեղին հիշատակում է Վասպուրականի Նախճավանում, իսկ նրա կնոջ՝ Նոյեմզարի գերեզմանատեղին՝ Մարանդում։ Ավանդաբար Նոյի անվան հետ են կապված Ակոռի գյուղի, Առնոյոտն գավառի, Երևան քաղաքի, Նպատ լեռան և այլ անվանումներ։

Նոյ Նահապետի հիշատակը նշում են Ընդհանրական, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցիները։ Հայ եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարում, որպես սուրբ մասունք, պահում է Նոյյան տապանից փայտի մի կտոր. այն, ըստ ավանդության, Մասիսի լանջին հրեշտակից ստացել է Մծբին քաղաքի եպիսկոպոսը՝ սուրբ Հակոբ Մծբնացի հայրապետը։

Հայ պատմիչների վկայությամբ՝ Նախիջևան քաղաքում է գտնվել Նոյի գերեզմանը, իսկ նրա կնոջ գերեզմանը՝ մերձակա Մարանդ քաղաքում, որոնք հազարամյակներ շարունակ սրբավայրեր են եղել ոչ միայն քրիստոնյա, այլև մուսուլման եւ հուդայական հավատացյալների համար։

Ծանոթագրություններ

Tags:

ԱրաբերենԵբրայերենԾննդոցՀին ԿտակարանՀին հունարենՂուրանՆոյյան տապան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լեոնարդո դա ՎինչիՅուպիտեր (մոլորակ)Բնական ընտրությունԱմբերդ (ամրոց)ԼուսինԱպրիլի 22ԹթվածինՔառօրյա պատերազմԽաչատուր ԱբովյանՀայաստանի ձկների ցանկԼիոնել ՄեսսիԺենգյալով հացՀաղարծնի վանքՄիջին ականջի բորբոքումՎիտամին DՍպիտակի երկրաշարժՄհեր ՄկրտչյանԿենդանակերպՋրհեղեղՍասունՀայաստանի կենտրոնական բանկՀայկական գորգԸնտանի կենդանիներՏավուշի մարզԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՌոբերտ ԱբաջյանԵրիկամաքարային հիվանդությունԿոկորդաբորբՎանԿարո ՓայլանԱրյունՀայկական լեռնաշխարհԹվական անունԵռանկյան բարձրությունԱնդրանիկ ՕզանյանԿարմրուկՄիրիամ ՖարեսՄիջուկային զենքՅուրի ՎարդանյանԱրվեստՄանրանկարչությունՀակոբ ՊարոնյանՄովսես ԽորենացիՄագնեզիումԵրևանի մետրոպոլիտենՎիրուսներԹրոմբոցիտՀեքիաթԱրցախի պատմությունԱրտակ ՄախսուդյանԱստվածաշունչԵրկիրԿրիաներԱրարատի մարզԱստղԹեհրանԿառլես ՊուչդեմոնՀղիություն (մարդ)Արևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԲագրատունիներՀարցական նշանԲարդիԱնուղղակի խնդիրՀայաստանի առաջին հանրապետությունՀին աշխարհի յոթ հրաշալիքներԵգիպտոսԲաթումի պայմանագիրՊղինձԱրմավիրԱրցախյան ազատամարտԳևորգ Մարզպետունի (վեպ)Արամ ԽաչատրյանԿրեատինինՄիզուղիների ինֆեկցիաներՎիկտոր Համբարձումյան🡆 More