Մինչամուսնական Սեքս

Մինչամուսնական սեքս, սեռական ակտ, որը կատարում է զույգը մինչև օրինական ամուսնությունը։ Արևմտյան երկրներում մինչամուսնական սեքսը այսօր շատ տարածված է և հանցագործություն չի համարվում։ Զույգերի մեծամասնությունը սեռական հարաբերությունների մեջ է մտնում մինչև ամուսնությունը։

Միջնադարում մինչամուսնական կամ արտամուսնական սեքսուալ հարաբերությունները հանցագործություն էին համարվում և անվանվում շնություն։ Դրանց համար սահմանված էին դրամական տուգանքներ և անգամ մահապատիժ։ Անբարոյական էր համարվում նաև երեխայի ծնունդը մինչև ամուսնություն, իսկ այն դեպքում, երբ հղի կինը ամուսնանում էր, հարսանիքը անցկացվում էր արագ և աննկատ՝ առանց հարսանեկան հանդիսավորության։

Շարիաթի օրենքները (Ղուրան 24:2) նախատեսում էին 100 հարված պատիժ մինչամուսնական սեքսի համար։

Միջին Արևելքում, որտեղ գործում են շարիաթի խիստ օրենքները, մինչամուսնական սեքսը արգելված է։ Սաուդյան Արաբիայում դրա համար կարող են անգամ քրեական գործ հարուցել։ Եմենի և Պակիստանի շատ պրովինցիաներում տեղի դատարանները կարող են մահապատժի ենթարկել աղջկան, իսկ տղամարդուն՝ մտրակով հարվածներին։ Եթե կինը պատահաբար հղիանում է, ապա, որպես կանոն, արագ ամուսնանում է կոնֆլիկտից խուսափելու համար։

Արևմտյան քաղաքակրթության մշակույթում, որտեղ դեռ դատապարտվում են մինչամուսնական սեռական հարաբերությունները, այն մարդկանց մոտ, որոնք զբաղվում են սեքսով, կարող է առաջանալ «Տրիստանի և Իզոլդայի սեքսուալ կոմպլեքսը», որի ժամանակ, մարդ զգում է միաժամանակ և մեղավորություն, և հաճույք։

Անվտանգ սեքսի պրակտիկա

Բժիշկները խորհուրդ են տալիս այն մարդկանց, ովքեր մինչամուսնական սեռական հարաբերությունների մեջ են մտնում, սեռական ճանապարհով փոխանցվող վարակումներից նախազգուշության միջոցներ ձեռնարկել։ Հետերոսեքսուալ հարաբերությունների մեջ կա նաև չպլանավորած հղիության ռիսկ։ Ամբողջ աշխարհում ծրագրեր են անցկացվում դպրոցականներին ռեպրոդուկտիվ առողջության, անվտանգ սեքսի, սեքսուալ ինքնազսպման և ծնելիության կառավարման համար։

Չամուսնացած մարդկանց մեջ սեքսուալ ակտիվության բարձրացումը կարող է բերել դեռահասային հղիությունների և վարակումների թվի բարձրացմանը։ ԱՄՆ-ում դեռահասային հղիության ցուցանիշը 1000-ից մոտ 52,1 մարդ է, ինչը զարգացած երկրների մեջ ամենաբարձր ցուցանիշն է և գրեթե չորս անգամ բարձր է Եվրամիության միջին ցուցանիշից։

Ծանոթագրություններ

Tags:

ԱմուսնությունՍեռական հարաբերություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վիլյամ ՍարոյանԵրևանՆարցիսիզմԼիլիթ ՀովհաննիսյանՊեպոԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Արամ ԱԱկրոստիքոսՀայոց պատմությունՔարահունջԿարտոֆիլՄեծ Հայքի նահանգների ցանկԳնարբուկՍպիտակավոր վանքԽոնարհումԾնեբեկԽաչքարՍայաթ-ՆովաԱնիԲաթումի պայմանագիրԱրցախյան ազատամարտԱրեգակՀայաստանի ՍահմանադրությունՀյուսիսային ԱմերիկաԴրաստամատ ԿանայանՆոր ԶելանդիաՀամախառն ներքին արդյունքԱրցախի ՀանրապետությունԵրկիր ՆաիրիՄասոնականությունՏեղի պարագաՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)Նիկոլ ՓաշինյանՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀավասարասրուն սեղանՀրանտ ՄաթևոսյանԻզմիրՄանդակԵրիկամաքարային հիվանդությունՀոգեբանությունՏաշիրՂազախստանՎարդԱստվածաշունչՕմար ՇարիֆԵրկաթ պակասորդային սակավարյունությունԿապ (խոսքի մաս)Խոր ՎիրապՄիություն և առաջադիմությունՀատկացուցիչՆոյԿարեն ԱսրյանՎանի թագավորության արքաների ցանկՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՀայկական ճարտարապետությունՏիգրան ՄեծԱլեքսանդր ՇիրվանզադեՀեքիաթՍիմոն ԱբգարյանՄուշԱրգենտինաԾաղկեվանք (Արա լեռ)ՏրանսպորտԲառակապակցությունՀանգման խնդիրՈւրցՎերին ՈսկեպարՀակաբիոտիկներՏիգրան ՄանսուրյանԹմկաբերդի առումըՔըրք ՔըրքորյանԲաշ-Ապարանի ճակատամարտՄեր հայրենիքԱնալ սեքսՊարագաներՔար🡆 More