Միզուղիների Ինֆեկցիաներ

Միզուղիների ինֆեկցիաներ (ՄՈՒԻ), ինֆեկցիաներ, որոնք ախտահարում են միզուղիները։ Երբ այն ախտահարում է ստորին միզուղիները, ապա կոչվում է միզապարկի ինֆեկցիա (ցիստիտ), իսկ երբ վերին միզուղիները՝ երիկամների ինֆեկցիա (պիելոնեֆրիտ)։ Ստորին միզուղիների ինֆեկցիաների ժամանակ ախտանիշներն են ցավը միզարձակության ժամանակ, հաճախակի միզարձակումը և միզարձակության զգացողությունը, չնայած միզապարկը դատարկ է։ Երիկամների ինֆեկցիաների ժամանակ ախտանիշներն են տենդը և ցավը, որոնց հաճախ միանում են ստորին միզուղիների ինֆեկցիաների ախտանիշները։ Հազվադեպ կարող է դիտվել արյունամիզություն։ Տարեցների և երեխաների մոտ կարող է ընթանալ անախտանիշ կամ ոչ սպեցիֆիկ։

Միզուղիների ինֆեկցիաներ
Միզուղիների Ինֆեկցիաներ
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններարյունամիզություն, տենդ, dysuria?, որովայնային ցավ և frequent urination?
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա
Միզուղիների Ինֆեկցիաներ Infectious diseases and disorders of the urinary system Վիքիպահեստում

Ինֆեկցիաների ամենահաճախակի պատճառը աղիքային ցուպիկն է, բայց կարղ են լինել նաև այլ բակտերիաներ և սնկեր։ Ռիսկի ֆակտորներից են իգական սեռին պատկանելը, սեռական հարաբերությունը, դիաբետը, գիրությունը և ընտանեկան անամնեզը։ Չնայած սեռական հարաբերությունը հանդիսանում է ռիսկի ֆակտոր, բայց ՄՈՒԻ-ն չի հանդիսանում սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիա։ Երիկամների ինֆեկցիան հաճախ զուգակցվում է միզպարկի ինֆեկցիայի հետ, սակայն կարող է լինել արյան միջոցով փոխանցվող ինֆեկցիա։ Երիտասարդ կանանց մոտ կարող է ախտորոշվել միայն ախտանիշների հիման վրա։ Անորոշ ախտանիշներով մարդկանց մոտ ախտորոշումը լինում է դժվար, քանզի բակտերիաները կարող են լինել առանց ինֆեկցիայի։ Բարդ դեպքերում մեզի անալիզը կարող է օգտակար լինել։

Չբարդացած դեպքերում ՄՈՒԻ-ն բուժում են հակաբիոտիկների կարճ կուրսով՝ նիտրոֆուրանտոին կամ տրիմետոպրիմ։ Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը շարունակաբար աճում է։ Բարդացած դեպքերում կարող է առաջանալ անհրաժեշտություն հակաբիոտիկների ավելի երկարատև կուրսերի կամ ներերակային օգտագործման։ Եթե հիվանդի վիճակը 2-3 օրվա ընթացքում չի բարելավվում, ապա առաջանում է հետագա ախտորոշիչ մեթոդների կիրառման անհրաժեշտություն։ Ֆենազոպիրիդինը կարող է օգնել ախտանիշների մեղմացմանը։ Նրանց մոտ, ովքեր չունեն ախտանիշներ, բայց մեզում կան բակտերիաներ կամ լեյկոցիտներ ապա հակաբիոտիկների կիրառման անհրաժեշտություն չի լինում՝ բացառությամբ հղիների։ Հաճախակի հիվանդացողներին նշանակում են հակաբիոտիկների կարճատև կուրս ախտանիշների ի հայտ գալու ժամանակ, կամ որպես պրոֆիլակտիկ միջոց տալիս են երկար ազդեցության հակաբիոտիկներ։

Ավելի հաճախ հիվանդանում են կանայք և այն հանդիսանում է կանանց մոտ ամենահաճախ հանդիպող բակտերիալ ինֆեկցիան։ Ավելի հաճախ հանդիպում է 16-35 տարեկան հասակում։ Կրկնություններ հաճախ են դիտվում։ ՄՈՒԻ-ն նկարագրվել է վաղուց, առաջին անգամ նշվել է Էբերսի պապիրուսում մ.թ.ա. 1550 թվական։

Նշաններ և ախտանիշներ

Ամենահաճախ դիտվող ախտանիշներն են այրման զգացողուրյունը միզարձակության ժամանակ և հաճախակի միզարձակումը։ Ախտանիշները կարող են լինել ինչպես թույլ այնպես էլ ուժեղ արտահայտված, միջինում տևում են 6 օր։ Կարող է լինել որոշակի ցավ ցայլոսկրի կամ մեջքի ստորին հատվածում։ Վերին միզուղիների ինֆեկցիայի ժամանակ մարդիկ կարող են ունենալ ցավեր թուլակողերում, տենդ, սրտխառնոց եւ փսխում, զոգակցված ստորին միզուղիների ինֆեկցիաների կլինիկայի հետ։ Հազվադեպ լինում է արյունամիզություն, կամ էլ մեզում հայտնաբերվում է թարախ։

Երեխաներ

Փոքրիկ երեխաների դեպքում միակ ախտանիշը կարող է լինել ջերմության բարձրացումը։ Նորածինները կարող են վատ սնվել, փսխել, երկար քնել և ունենալ դեղնուկի նշաններ։ Ավելի մեծ երեխաների դեպքում կարող է դիտվել անմիզապահություն։

Տարեցներ

Տարեցների մոտ հաճախ ախտանիշները բացակայում են։ Երբեմն կարող է դիտվել անմիզապահություն, հոգեկան ոլորտի խանգարումներ կամ հոգնածություն, որպես միակ ախտանիշ, իսկ որոշ դեպքերում որպես առաջին ախտանիշ լինում է սեպսիսը։ Ախտորոշումը կարող է դժվարանալ քանի որ տարեցների մի մասը ունի անմիզապահություն կամ դեմենցիա։

Համակարգային ինֆեկցիայի ժամանակ նպատակահարմար է կատարել մեզի հետազոտություն հատկապես այն հիվանդների մոտ, ովքեր չեն կարող իրենց ախտանիշների մասինտալ ադեկվատ ինֆորմացիա, օրինակ զարգացած դեմենցիայիյի ժամանակ։ Համակարգային ինֆեկցիայի նշաններն են բարձր ջերմաստիճանը կամ ջերմաստիճանի բարձրացումը 1, 1 °C նորմայից, սարսուռ և լեյկոցիտների թվի բարձրացում։

Պատճառներ

Աղիքային ցուպիկը հանդիսանում է արտահիվանդանոցային ինֆեկցիայի 80-85% պատճառը, իսկ Staphylococcus saprophyticus 5-10%։ Հազվադեպ պատճառ են դառնում վիրուսները կամ սնկերըը։ Ներհիվանդանոցային ինֆեկցիաների մեծ մասի պատճառը մեզի կաթետերիզացիան է, իսկ միկրոօրգանիզմները որոնք բերում են ինֆեկցիայի հետևյալներն են՝ E. coli (27%), Klebsiella (11%), Pseudomonas (11%), Candida albicans (9%), and Enterococcus (7%)։ Ոսկեգույն ստաֆիլոկոկով հարուցված ինֆեկցիան հիմնականւմ երկրորդային է։ Chlamydia trachomatis և Mycoplasma genitalium ախտահարում են միզուղիները, բայց ոչ միզապարկը, և այս վարակները կոչվում են ուրեթրիտ (միզուկաբորբ)։

Սեռական հարաբերություն

Երիտասարդ կանանց մոտ սեռական հարաբերությունը հանդիսանում է միզապարկի ինֆեկցիայի 75-90% պատճառը, ինֆեկցիայի ռիսկը կախված է սեռական հարաբերությունների հաճախակիությունից։ “Մեղրամիսային ցիստիտ” տերմինը օգտագործվել է վաղ ամուսնություններից հետո առաջացած միզուղիների ինֆեկցիաների ժամանակ։ Հետդաշտանադադարային կանանց մոտ սեռական հարաբերությունները չեն բարձրացնում ռիսկը։ Սերմնասպանների օգտագործումը անկախ սեռական հարաբերությունների քանակից բարձրացնում է ՄՈՒԻ-ի առաջացման ռիսկը։ Դիաֆրագմայի օգտագործումը նույնպես կապ ունի։ Պահպանակների օգտագործումը առանց սերմնասպանների և հակաբեղմնավորիչ հաբերի չի բարձրացնում ռիսկը։

Կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քանի որ նրանց միզուկը ավելի կարճ է և հետանցքին մոտ։ Դաշտանադադարի ժամանակ էստրոգենների քանակը քչանում է և նրանց մոտ ռիսկը բարձրանում է հեշտոցային միկրոֆլորայի պաշտպանիչ ֆունկցիայի նվազման հետևանքով։ Բացի այդ հեշտոցի ատրոֆիան , որը հաճախ հանդիպում է Դաշտանադադարի ժամանակ, կապված է միզուղիների կրկնվող ինֆեկցիաների հետ։

Քրոնիկ բակտերիալ պրոստատիտը տղամարդկանց մոտ կարող է բերել միզուղիների ինֆեկցիայի։ Տարիքի հետ ռիսկը աճում է։

Միզային կաթետերներ

Միզային կաթետերները բարձրացնում են ինֆեկցիայի առաջացման ռիսկը։ Մանրեամիզության ռիսկը կազմում է 3-6% օրական, և պրոֆիլակտիկ հակաբիոտիկները անարդյունավետ են սիմպտոմատիկ ինֆեկցիաների ժամանակ։ Ռիսկը նվազում է կաթետերիզացիայի ասեպտիկ տեխնիկայի կիրառման դեպքում։

Այլ

Ռիսկի խմբի մեջ են մտնում ժառանգականությունը, դիաբետը, չթլպատված լինելը, մեծ շագանակագեղձը։ Իսկ երեխաների մոտ միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսը և խցանումը։

Ախտածագում

Միզուղիների ինֆեկցիաներ առաջացնող մենրէները հիմնականում ներտապանցում են միզուկով։ Բացի այդ ինֆեկցիան կարող է հայտնվել արյան և ավշի միջոցով։ Համարվում է որ մանրէները հայտնվում են աղիներից, իսկ կանանց մոտ նրանց անատոմիայի պատճառով ավելի հաճախ։ Հայտնվելով միզապարկում աղիքային ցուպիկը ամրանում է պատին, պատվում հատուկ թաղանթով և պաշտպանվում իմուն համակարգից։

Ամբողջ աշխարհում նկատվում է քինոլոնների նկատմամբ ռեզիստենտականության աճ, ինչի պատճառն է քինոլոնների շատ և ոչ ճիշտ օգտագործումը։

Ախտորոշում

Հեշտ դեպքերում ախտորոշումը դրվում և նշանակվում է բուժում միայն ախտանիշների հիման վրա, առանց հետագա լաբորատոր հաստատման։ Բարդ դեպքերում լաբորատոր հետազոտությունը օգնում է հաստատել ախտորոշումը, մեզի մեջ հայտնաբերելով նիտրիտներ, լեյկոցիտներ կամ լեյկոցիտար էսթերազա։ Մեկ այլ հետազոտություն է մեզի մանրադիտակային հետազոտությունը, որով հայտնաբերվում են էրիթրոցիտներ, լեյկոցիտներ կամ մանրէներ։ Կատարում են նաև բակտերիաբանական հետազոտություն և հակաբիոտիկների հանդեպ զգայունության որոշում։

Դասակարգում

Առանձնացնում են վերին և ստորին միզուղիների ինֆեկցիաներ։ Երբ մեզում հայտնաբերվում են մանրէներ, բայց ախտանիշները բացակայում են ապա կոչվում է անախտանիշ մանրէամիզություն։ Եթե ախտահարվում է վերին միզուղիները և հիվանդը ունի շաքարային դիաբետ, հղի է, արական սեռի է կամ էլ ունի թույլ իմունիտետ համարվում է բարդ։ Հակառակ դեպքում, եթե կինը առողջ է և նախադատանադադարային շրջանում է կոչվում է ոչ բարդ։ Երեխաների մոտ եթե ուղեկցվում է տենդով ապա համարվում է վերին միզուղիների ինֆեկցիա։

Երեխաներ

Երեխաների մոտ ՄՈՒԻ ախտորոշելու համար անհրաժեշտ է մեզում դրական կուլտուրայի հայտնաբերում։ Կախված մեզի հավաքման եղանակից դրական կուլտուրա է համարվում մաքուր մեզի մեջ 105 ԳՁՄ/մլ, կաթետերից ստացված մեզում 104 ԳՁՄ/մլ,իսկ ասեղի միջոցով միզապարկից ստացված մեզում 102 ԳՁՄ/մլ։ ԱՀԿ-ն խուրհուրդ չի տալիս նմուշ վերցնել «միզային պարկից» աղտոտման մեծ հավանականության պատճառով,իսկ այն երեխաները որոնք չեն կարողանում օգտվել տուալետից,նրանց համար գերադասելի է կաթետերիզացիան։Ամերիկյան մանկաբուժական ակադեմիան ՄՈՒԻ տարած մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ է տալիս կատարել երիկամների ՈՒՁՀ և ցիստոուրեթրոգրամա։ Սակայն արդյունավետ բուժման բացակայության պատճառով որոշ կազմակերպություններ օրինակ՝առողջության եւ մասնագիտական ծառայությունների ազգային ինստիտուտը,խորհուրդ է տալիս պլանային կարգով կատարել հետազոտությունները միայն 6 ամսականից փոքր երեխաներին կամ նրանց ում մոտ դիտվում են անսովոր արդյունքներ։

Տարբերակիչ ախտորոշում

Միզուղիների ինֆեկցիաները անհրաժեշտ է տարբերակել ցերվիցիտից և վագինիտիցից։ Ինտերստիցիալ ցիստիտ (քրոնիկական ցավ միզապարկում) դիտվում է այն մարդկանց մոտ, ովքեր ունենում են ՄՈՒԻ-ի բազմատիվ էպիզոդներ։ Տղամարդկանց մոտ անհրաժեշտ է տարբերակել պրոստատիտից։

Հեմոռագիկ ցիստիտը բնորոշվում էարյան առկայությամբ մեզում, կարող է առաջանալ երկրորդային մի շարք պատճառներից՝ ինֆեկցիա, ճառագայթային թերապիա, քաղցկեղ, դեղորայքներ (ցիկլոֆոսֆամիդ պարունակող դեղեր) և թույներ։ Էոզինոֆիլային ցիստիտը հազվադեպ հանդիպող վիճակ է, երբ միզապարկում հայտնաբերվում են էոզինոֆիլներ։ Կլինիկայով նման է ՄՈՒԻ-ն, սակայն վերջնական պատճառը դեռ բացահայտված չէ, այն կարող է կապված լինել սննդային ալերգիայի, ինֆեկցիաների հետ։

Կանխարգելում

Չկան հստակ տվյալներ թե արդյոք միզարձակումը սեռական ակտից հետո, ներքնազգեստի տեսակը, անձնական հիգիենան միզարձակությունից և դեֆեկացիայից հետո և մի շարք նման բաներ ունեն կանխարգելիչ ազդեցություն ՄՈՒԻ-ի առաջացման համար թե ոչ։ Միզային կաթետերների օգտագործման քանակի և ժամանակի կրճատման, ինչպես նաև նրանց ճիշտ օգտագործման շնորհիվ հնարավոր է նվազեցնել միզուղիների ինֆեկցիաների քանակը։ Միզային կաթետերների ոչ ստերիլ օգտագործման տեխնիկան մեծացնում է ռիսկը, սա հանդիպում է նրանց մոտ ովքեր իրենք իրենց են կաթետերիզացնում։

Դեղորայքներ

Կրկնվող ինֆեկցիաներով մարդկանց մոտ հակաբիոտիկներш կարճատև կուրսերը լավ արդյունք են տալիս։ Ամենօրյա հակաբիոտիկների երկարատև կուրսը նույնպես արդյունավետ է։ Ամենահաճախակի օգտագործվող դեղամիջոցներն են նիտրոֆուրանտոինԸ և տրիմետոպրիմը։ Մեթենամինը միզապարկում որտեղ թթվայնությունը ցածր է, առաջացնում է ֆորմալդեհիդ, որի հանդեպ ռեզիստենտություն չի առաջանում։

Սեռական հարաբերությունից հետո առաջացած ինֆեկցիայի համար նույնպես խորհուրդ են տալիս հակաբիոտիկներ։ հետդաշտանադադարային շրջանի կանանց մոտ նկատվել է, որ տեղային վագինալ էստրոգենները իջեցնում են կրկնությունների քանակը։ Կաթետերիզացիայից հետո օգտագործվող հակաբիոտիկները իջեցնում են ինֆեկցման հավանականությունը։ 2018 թվականից մշակվում են մի շարք վակցինաներ։

Երեխաներ

Չկան ապացույցեր, որ պրոֆիլակտիկ օգտագործվող հակաբիոտիկները երեխաների մոտ իջեցնում են միզուղիների ինֆեկցիաների հաճախականությունը։

Այլընտրանքային բժշկություն

Որոշ հետազոտություններ ցւյց են տալիս, որ լոռամիրգը կարող է իջեցնել ՄՈՒԻ-ն հաճախակի ինֆեկցվող մարդկանց մոտ։ 2015 թվականից պրոբիոտիկները հետագա հետազոտությունների կարիք ունեն, թե արդյոք օգտակար են թե ոչ։

Բուժում

Հակաբիոտիկները հանդիսանում են հիմնական բուժման եղանակը։ Ֆենազոպիրիդինը երբեմն նշանակում են առաջին օրերին այրոցի զգացողությունը մեղմացնելու համար։ Այնուամենայնիվ այն խորհուրդ չի տրվում օգտագործել մեթհեմոգլոբուլինեմիայի առաջացման ռիսկի հետ կապված։ Ացետամինոֆենը (պարացետամոլ) կարող է օգտագործվել տենդի ժամանակ։

Անսիմպտոմ բակտերուրիա

Նրանց մոտ ում մեզում կան մանրէներ, սակայն ախտանիշները բացակայում են սովորաբար հակաբիոտիկներով չեն բուժվում։ Սա վերաբերվում է տարեց անձանց ողնուղեղի վնասվածքով և կաթետերներին։ Հղիությունը հանդիսանում է բացառություն և կանանց խորհուրդ է տրվում օգտագործել հակաբիոտիկներ 7 օրվա ընթացքում։ Եթե չբուժվի ապա հղիների 30% մոտ կառաջանա պիելոնեֆրիտ և կբարձրանա վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը։

Չբարդացած

Պերօրալ հակաբիոտիկներից առաջին ընտրության դեղորայքներ են հանդիսանում տրիմետոպրիմը, նիտրոֆուրանտոինը կամ ֆոսֆոմիցինըը։ Կարելի է օգտագործել նաև ցեֆալոսպորիններ, ամոքսիցիլին/կլավուլոնաթթու կամ ֆտորքինոլոն։ Սակայն ֆտորքինոլոնների հանդեպ կայունությունը շարունակաբար աճում է։ Այս դեղերը իջեցնում են առողջացման ժամանակը և հավասարապես արդյունավետ են։ Սովորաբար բավական է տրիմետոպրիմի եռօրյա կամ նիտրոֆուրանտոինի 5-7 օրվա կուրսը։

Բուժման ժամանակ ախտանիշները պետք է բարելավվեն 36 ժամվա ընթացքում։ 50% հիվանդները առողջանում են ինքնուրույն մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացում։ Ֆտորքինոլոնները խորհուրդ չի տրվում որպես առաջին ընտրություն։ Ամոքսիցիլին/կլավուլոնաթթուն նվազ արդյունավետ է քան մնացածը։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել որ այս բոլոր դեղերի հանդեպ առաջացել է կայունություն։

Բարդացած

Բարդացած ՄՈՒԻ-ն ընթանում է ավելի ծանր և պահանջում է ավելի հետևողական ախտորոշում և բուժում։ Սա կարող է պահանջել հիմանական բարդության վերացում։ Հակաբիոտիկների հանդեպ առաջացած կայունությունը մտահոգություններ է առաջացնում բարդացած և կրկնվող ՄՈՒԻ բուժման հարցում։

Պիելոնեֆրիտ

Պիելոնեֆրիտը պահանջում է ավելի երկարատև և ագրեսիվ բուժում պերօրալ կամ ներերակային հակաբիոտիկներով։ Օգտագործում են ամոքսիցիլին/կլավուլոնաթթվի 14 օրյա կամ ցիպրոֆլոքսացինի 7 օրյա կուրս։

Համաճարակաբանություն

ՄՈԻԻ-ն կանանց մոտ հանդիսանում է ամենահաճախակի հանդիպող բակտերիալ ինֆեկցիան։ Հիմնականում հանդիպում է 16-35 տարեկան հասակում։ Կանանց 40-60% մոտ իրենց կըանքի ընթացքում առաջանում է ՄՈՒԻ։ Ռեցիդիվները լայն տարածում ունեն։ Տղամարդկանց մոտ 4 անգամ քիչ է հանդիպում քան կանանց, իսկ պիելոնեֆրիտը 20-30 անգամ։ Սա հանդիսանում է ներհիվանդանոցային ամենահաճախակի հանդիպող ինֆեկցիան (40%)։

ՄՈՒԻ-ն կարող է ախտահարել 10% մարդկանց երեխա ժամանակ։ Տղա երեխաների մոտ հանդիպում է թերզարգացած և մինչև 3 ամսական հասակում, իսկ աղջիկների մոտ մինչև 1 տարեկան հասակը։

Հասարակություն և մշակույթ

ԱՄՆ-ում ՄՈՒԻ-ն տարեկան կազմում են 7 միլիոն այցելություն բուժհիմնարկներ,1 միլիոն այցելություն անհապաղ բուժօգնության բաժանմունք և հարյուր հազարար հոսպիտալացում։ Այս հիվանդությունների արժեքը բավականին բարձր է և ֆինանսական և աշխատանքային ժամերի քչացման առումով։ ԱՄՆ-ում բուժման վրա ուղղակի ծախսվող գումարը կազմում է 1,6 միլիարդ դոլար։

Պատմական ակնարկ

ՄՈՒԻ-ն նկարագրվել է վաղուց, առաջին անգամ նշվել է Էբերսի պապիրուսում մ.թ.ա. 1550 թվականին։ Եգիպտացիների կողմից նկարագրվել է որպես “ջերմության տարածում միզապարկից”։ Մինչև 1930 թվականը արդյունավետ բուժում չկար, իսկ մինչ այդ բուժում էին բույսերով, արյան բացթողմամբ և հանգստով։

Հղիություն

Հղիության ժամանակ բարձրանում է ՄՈՒԻ առաջացման հավանականությունը։ Մեծ քանակի պրոգեստերոնի պատճառով միզապարկի մկանային տոնուսը, ինչի պատճառով մեծանում է մեզի հետհոսքի հավանականությունը դեպի միզածորաններ և երիկամներ։ Եթե մեզի հետազոտությունը վկայում է ինֆեկցիայի մասին, սակայն ախտանիշները բացակայում են ապա խորհուրդ է տրվում բուժում։ Օգտագործվում են ցեֆալեկսին կամ նիտրոֆուրանտոին քանզի սրանք համարվում են անվտանգ հղիության ժամանակ։ Երիկամների ախտահարումը կարող է բերել վաղաժամ ծննդաբերության կամ պրեէկլամպսիայի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Միզուղիների Ինֆեկցիաներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզուղիների ինֆեկցիաներ» հոդվածին։

Tags:

Միզուղիների Ինֆեկցիաներ Նշաններ և ախտանիշներՄիզուղիների Ինֆեկցիաներ ՊատճառներՄիզուղիների Ինֆեկցիաներ ԱխտածագումՄիզուղիների Ինֆեկցիաներ ԱխտորոշումՄիզուղիների Ինֆեկցիաներ ԿանխարգելումՄիզուղիների Ինֆեկցիաներ ԲուժումՄիզուղիների Ինֆեկցիաներ ՀամաճարակաբանությունՄիզուղիների Ինֆեկցիաներ Հասարակություն և մշակույթՄիզուղիների Ինֆեկցիաներ Պատմական ակնարկՄիզուղիների Ինֆեկցիաներ ՀղիությունՄիզուղիների Ինֆեկցիաներ ԾանոթագրություններՄիզուղիների Ինֆեկցիաներ Արտաքին հղումներՄիզուղիների ԻնֆեկցիաներՊիելոնեֆրիտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԳայլերԽոսրովի անտառ պետական արգելոցՅուպիտեր (մոլորակ)Նոյյան տապանՄարքեթինգԽոսքի մասերԱծանցԽոնարհումԱուտիզմՍարդարապատի հերոսամարտԱրայի (լեռ)Լիլիթ ՀովհաննիսյանՎահագն ԽաչատուրյանՏեղի պարագաԽորանարդԱյրին (նորավեպ)Հայաստանի Հանրապետության բնակչությունՀարցական նշանՍայաթ-ՆովաԿրծքագեղձի քաղցկեղԲյուզանդական կայսրությունՀամեմատությունԺամանակի պարագաՀոմանիշԸղձական եղանակԼևոն ԱրոնյանԷլեկտրոնիկի արկածներըԿայծակՎանի թագավորության արքաների ցանկԶվարթնոց միջազգային օդանավակայանԻսրայելՊյութագորասի թեորեմԱրյունակից եղբայրներ (ֆիլմ)ԱրյունՕրալ սեքսԱլեքսանդր ՇիրվանզադեԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՓղերԵրկաթԵռանկյան միջնագիծԱրցախյան ազատամարտՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՎրաստանՊարբերական հիվանդությունՀինդուիզմՀենրիխ ՄխիթարյանՈրոտանՆեմեսիս գործողությունՆեղոսԱրգանդի միոմաՄարսողությունԱզատի ջրամբարԻնգա և Անուշ ԱրշակյաններՎահան ՏերյանԼեոնարդո դա ՎինչիՀամաչափությունՔարահունջՏաշիրՀայաստանի Հանրապետության նախագահՍրտամկանի ինֆարկտՍողոմոնի երգերըՉարլի ՉապլինԴեռահասի հոգեբանությունԱնգլերենՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԲույսերՃապոնիաՄակարավանքԼեոնիդ ԱզգալդյանԱրևելյան ՀայաստանՄիզուղիների ինֆեկցիաներ1915Գրիգոր ՆարեկացիՀովհաննես ՉեքիջյանԿունիլինգուսԿենդանիների հատկանիշների ցանկ🡆 More