Աստիգմատիզմ

Աստիգմատիզմ, լույսի ոչ ճիշտ և հավասարաչափ բեկում աչքի ցանցաթաղանթի վրա։ Սրա արդյունքը խեղաթյուրված և լղոզված տեսողությունն է հեռավորության վրա։ Այլ ախտանշաններն են աչքերի լարվածությունը, գլխացավերը, գիշերը դժվարությամբ մեքենա վարելը։ Եթե այն առաջանում է կյանքի վաղ շրջանում, առաջանում է ամբլիոպիա։

Աստիգմատիզմ
Աստիգմատիզմ
Սովորական աստիգմատիզմի սխեման։
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
Բուժումcylindrical lens?
Աստիգմատիզմ Astigmatism (eye) Վիքիպահեստում

Աստիգմատիզմի պատճառը հայտնի չէ։ Այն մասնակիորեն վերագրվում է ժառանգական գործոններին։ Հիմքում ընկած մեխանիզմը ներառում է աչքի եղջրաթաղանթի անկանոն կորությունը և ոսպնյակի անոմալիաները։ Ախտորոշվում է աչքի քննության ժամանակ։

Բուժման համար կա երեք ընտրություն՝ ակնոցներ, կոնտակտային ոսպնյակներ և վիրահատություն։ Ակնոցները ամենապարզն են։ Կոնտակտային ոսպնյակները կարող են տալ ավելի լայն տեսադաշտ։ Ռեֆրակտիվ վիրաբուժությունը մշտապես փոխում է աչքի ձևը։

Եվրոպայում և Ասիայում աստիգմատիզմով ախտահարված են 30-ից 60% մեծահասակները։ Բոլոր տարիքի մարդիկ կարող են ախտահարվել։ Աստիգմատիզմը առաջին անգամ հայտնաբերել է Թոմաս Յանգը 1801 թվականին։

Նշաններ և ախտանիշներ

Չնայած նրան, որ աստիգմատիզմը կարող է լինել անախտանիշ, բարձր աստիճանի աստիգմատիզմը կարող է դառնալ այնպիսի ախտանշանի պատճառ, ինչպիսին է լղոզված տեսողությունը, աչքերի կկոցումը, լարվածությունը, թուլությունը կամ գլխացավը։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել աստիգմատիզմի և միգրենի գլխացավերի մեծ տարածվածությունը։

Տեսակներ

Աստիգմատիզմ 
Աստիգմատիզմի պատկերում

Գլխավոր միջօրեականի առանցք

  • Սովորական աստիգմատիզմ – գլխավոր միջօրեականները փոխուղղահայաց են (աչքի ամենակոր և ամենահարթ միջօրեականները կոչվում են գլխավոր միջօրեականներ)։
    • ուղիղ աստիգմատիզմ – ուղղահայաց միջօրեականը ամենակորն է (կողքի վրա դրված ռեգբիի գնդակի տեսք ունի)։
    • Ոչ ուղիղ աստիգմատիզմ– հորիզոնական միջօրեականը ամենակորն է (ծայրի վրա դրված ռեգբիի գնդակի տեսք)։
    • թեք աստիգմատիզմ – ամենակոր կորությունները 120-150 և 30-60 աստիճանների միջև են ընկած։
  • անկանոն աստիգմատիզմ – գլխավոր միջօրեականները փոխուղղահայաց չեն։

Ուղիղ աստիգմտիզմի ժամանակ աչքը ունի ավելի շատ «պլյուս» ցիլինդր, քան հորիզոնական առանցքը (աչքը ուղղահայաց միջօրեականով ավելի կոր է համեմատած հորիզոնական միջօրեականի հետ)։ Աչքի մեջ լույսի ուղղահայաց ճառագայթները ընկնում են հորիզոնական ճառագայթների դիմաց։ Սա կարող է լուծվել ցիլինդրիկ «մինուս» ապակիներով ակնոցներով, որը տեղակայված է հորիզոնական առանցքով։ Սրա արդյունքը կլինի այն, որ երբ լույսի ուղղահայաց ճառագայթը հեռվից գալիս է դեպի աչքը, «մինուս» ցիլինդրը պատճառ է դառնում որ լույսի ճառագայթը թեթևակի «շեղվում» է կամ «տարավծում է ուղղահայաց ուղղությամբ», նախքան աչք հասնելը։ Սա կոմպենսացնում է հիվանդի աչք ուղղահայաց միջօրեականով մտնող լույսի ուժգնությունը։ Սրանից հետո աչքը ամբուղջ լույսը կենտրոնացնում է ցանցաթաղանթի վրա ճիշտ տեղում, և հիվանդի տեսողությունը այլևս լղոզված չի լինում։

Ոչ ուղիղ աստիգմատիզմի ժամանակ, պլյուս ցիլինդրը ավելացել է հորիզոնական առանցքին (կամ մինուս ցիլինդր ուղղղահայաց առանցքին)։

Առանցքը միշտ որպես անկյուն նշվում է աստիճաններով, 0-180 աստիճանի միջև ժամսլաքի հակառակ ուղղությամբ։ 0 և 180 աստիճանները պառկում են հորիզոնական առանցքի վրա՝ բ բի կենտրոնի մակարդակի վրա, և ինչպես նկատվեց երկու կողմից էլ 0 աստիճանը ընկնում է աջ կողմում։

Անկանոն աստիգմատիզմը, որը հաճախ ասոցացվում է նախորդող վիրահատությանը և վնասվածքին, նաև շատ հաճախ լինում է բնական պայմաններում։ Եղջրաթաղանթի երկու կոր կիսամիջօրեականները, բացի սովորական աստիգմատիզմի 180°-ից, կարող են լինել ավելի քիչ, քան 180° անկանոն աստիգմատիզմի ժամանակ (կոչվում է ոչ օրթոգոնալ անկանոն աստիգմատիզմ), և/կամ երկու կոր կիսամիջօրեականները կարող են լինել անհամաչափորեն կոր՝ սա այն է, որը կարող է լինել նշվածներից ամենակորը (կոչվում է ասիմետրիկ աստիգմատիզմ)։ Անկանոն աստիգմատիզմը քանակականացված է գումարային վեկտորի կողմից և կոչված է տոպոգրաֆիկ անհավասարություն։

Գլխավոր միջօրեականի կիզակենտրոն

Հանգիստ ակոմոդացիայով՝

  • պարզ աստիգմատիզմ
    • Պարզ հիպերօպտիկ աստիգմատիզմ ՝ առաջին կենտրոնական գիծը հենց ցանցաթաղանթի կենտրոնում է, մինչդեռ երկրորդը տեղակայված է ցանցաթաղանթի հետևում։
    • Պարզ միօպիկ աստիգմատիզմ՝ առաջին կենտրոնական գիծը ցանցաթաղանթի առջևում է, մինչդեռ երկրորդը ցանցաթաղանթի վրա է։
  • Բարդ աստիգմատիզմ
    • Բարդ հիպերօպտիկ աստիգմատիզմ՝ երկու գլխավոր գծերը գտնվում են ցանցաթաղանթից հետո։
    • Բարդ միօպիկ աստիգմատիզմ՝ երկու գլխավոր առանցքներն էլ ընկնում են ցանցաթաղանթից առաջ։
  • Խառը աստիգմատիզմ՝ երկու գլխավոր գծերն էլ ցանցաթաղանթի երկու կողմերում են։

Ամբողջական աչք

Արդյոք աստիգմատիզմը կանոնավոր կամ անկանոն է, կախված է որոշ ներքին (եղջրաթաղանթի հետին մակերես, մարդու ոսպնյակ, խցիկի հեղուկ, ցանցաթաղանթ, և աչք-ուղեղ պատկերում) և արտաքին (եղջրաթաղանթի առաջային մակերես) օպտիկական հատկություններից։ Որոշ մարդկանց մոտ արտաքին օպտիկական հատկությունները կարող են ունենալ ավելի մեծ ազդեցություն, և այլ մարդկանց մոտ ներքինը կարող է գերակշռել։ Կարևորապես, արտաքին և ներքին աստիգմատիզմի առանցքները և չափերը համընկնելու կարիք չունեն, բայց դա այդ երկուսի համակցումն է աչքի ամբողջ օպտիկական պարզության սահմանման կողմից։ Աչքի ամբողջ օպտիկական համակարգը սովորաբար արտահայտվում է անձի աչքի ռեֆրակցիայով։ Արտաքին աստիգմատիզմը չափվում է՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, ինչպիսին է կերատոմետրիան և եղջրաթաղանթի տօպոգրաֆիան։ Մի մեթոդը վերլուծում է վեկտորները ռեֆրակտիվ վիրահատության պլանավորման համար, որը օպտիմալ բաժանված է ռեֆրակտիվ և տոպոգրաֆիկ կոմպոնենտների միջև։

Ախտորոշում

Աստիգմատիզմի առկայութան հայտնաբերման և նրա քանակական գումարի և առանցքների քննությունները շատ են։ Սնելենի աղյուսակը կամ այլ աղյուսակները կարող են սկզբնական տեղեկություն տալ տեսողության սրության մասին։ Կերատոմետրը կարող է օգտագործվել եղջրաթաղանթի առաջային մակերեսի ամենակոր և ամենատափակ միջօրեականների չափելու նպատակով։ Եղջրաթաղանթի տոպոգրաֆիան կարող է նաև օգտագործվել եղջրաթաղանթի ավելի ճշգրիտ պատկերում ձեռք բերելու նպատակով։ Աուտոռեֆրակտերը կամ ռետինոսկոպյան կարող են տալ օբյեկտիվ գնահատական աչքերի ռեֆրակտիվ շեղումների մասին և գործածել Ջեքսոնի խաչաձև ցիլինդրները ֆորոպտերի մեջ կամ փորձնական շրջանակի սուբյեկտիվ կատարելագործված չափերը։ Ֆորոպտերի հետ այլընտրանքային տեխնիկան պահանջում է «ժամացույցի» կամ «արևաճաճանչի» աղյուսակ՝ աստիգմատիկ առանցքը և ուժը որոշելու համար։ Կերատոմետրը կարող է նաև օգտագործվել աստիգմատիզմը գնահատելու ըստ եղջրաթաղանթի երկու գլխավոր միջօրեականների ուժգնությունների մեջ տարբերության։ Ջավալի կանոնը կարող է օգտագործվել աստիգմատիզմի աստիճանը հաշվարկելու համար։

Ալպինի եղանակով աստիգմատիզմի քննությունը կարող է կիրառվել որոշում կայացնելու համար, թե ինչ աստիճանի վիրաբուժական միջամտության կարիք կա և վիրահատությունից հետո որոշելու, թե որքան մոտ է բուժումը նպատակին։

Մեկ այլ հազվագյուտ ռեֆրակցիոն տեխնիկան ներառում է ստենոպաետիկ ճեղք (բարակ ճեղքանման բացվածք), որտեղ ռեֆրակցիան որոշվում է յուրահատուկ միջօրեականներով՝ այս տեխնիկան մասնակիորեն օգտագործելի է այն դեպքերում, որտեղ հիվանդը ունի բարձր աստիճանի աստիգմատիզմ կամ եթե հիվանդը ունի անկանոն աստիգմատիզմ։

Կան 3 տեսակի առաջնային աստիգմատիզմներ՝ միօպիկ աստիգմատիզմ, հիպերօպտիկ աստիգմատիզմ և խառը աստիգմատիզմ։

Բուժում

Աստիգմատիզմը կարելի է շտկել ակնոցներով, կոտակտային ոսպնյակներով կամ ռեֆրակտիվ վիրաբուժությունով։ Տարբեր նկատառումները ներառում են աչքի առողջությունը, ռեֆրակտիվ ստատուսը, կյանքի ոճը և դրանցով որոշվում է թե, որ տարբերակը ավելի լավ կլինի։ Կերատոկոնուս ունեցողների մոտ որոշ կոնտակտային ոսպնյակներ հաճախ հնարավորություն են տալիս ավելի լավ տեսնել, քան ակնոցներով։ Կան կոշտ, շնչող, հատվածային, նաև փափուկ ոսպնյակներ։

Աչքի լազերային վիրահատությունը (ֆոտոռեֆրակտիվ կերատոտոմիա և լազերային տեսողության շտկում) աստիգմատիզմի բուժման հաջող եղանակ է։

Համաճարակաբանություն

Ըստ Ամերիկյան հետազոտությունների 5-ից 17 տարեկան ամեն 10 երեխաներից 3-ը ունի աստիգմատիզմ։ Վերջերս Բրազիլական հետազոտությունները հայտնաբերելեն, որ մի քաղաքի ուսանողների 34%-ը ունի աստիգմատիզմ։ Ինչ վերաբերում է տարածվածությանը մեծերի մոտ, վերջերս հետազոտությունները Բանգլադեշում 30-նն անցներից 3-ից 1-ը ունի աստիգմատիզմ։

Լեհական հետազոտությունները հրապարակեցին 2015 թվականին, որ բացահայտված կանոնավոր աստիգմատիզմը կարող է առաջնորդել միօպիայի սկզիբը։

Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ աստիգմատիզմի տարածվածությունը բարձրանում է տարքի հետ։

Պատմություն

Որպես ուսանող՝ Թոմաս Յանգը 1793 թվականին հայտնաբերել է, որ ինքը խնդիր ունի մեկ աչքի հետ։ Հաջորդող տարիներին նա կատարել է հետազոտություններ իր տեսողության խնդիրների մասին։ Նա ներկայացրել է իր հայտնագործությունները 1801 թվականին տեղի ունեցած Բայկերյան ելույթի։

Յանգից անկախ, Ջորջ Բիդդելլ Աիրին հայտնաբերեց աստիգմատիզմ երևույթը իր սեփական աչքի վրա։ Աիրին ներկայացրեց իր սեփական աչքի վրա կատարված դիտարկումները 1825 թվականի փետրվարին՝ Քեմբրիջի փիլիսոփայական հասարակությանը։ Արիրն ստեղծեց ոսպնյակներ, որպեսզի շտկի իր տեսողության խնդիրները 1825 թվականին, մինչդեռ ըստ այլ աղբյուրների 1827 թվականին, երբ Աիրին ձեռք բերեց գլանաձև ոսպնյակներ Իպսուիչի մի օպտիկից։ Երևույթը չի անվանակոչվել Աիրիի կողմից, այլ Վիլյամ Վիվելի։

1860-ական թվականներից աստիգմատիզմը հաստատված հասկացողություն էր ակնաբուժությունում, կային բաժիններ գրքերում, որտեղ նկարագրվում էր աստիգմատիզմը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Աստիգմատիզմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստիգմատիզմ» հոդվածին։

Tags:

Աստիգմատիզմ Նշաններ և ախտանիշներԱստիգմատիզմ ՏեսակներԱստիգմատիզմ ԱխտորոշումԱստիգմատիզմ ԲուժումԱստիգմատիզմ ՀամաճարակաբանությունԱստիգմատիզմ ՊատմությունԱստիգմատիզմ Տես նաևԱստիգմատիզմ ԾանոթագրություններԱստիգմատիզմ Արտաքին հղումներԱստիգմատիզմԱմբլիոպիաԱչքԲեկումԳլխացավ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արամ ԽաչատրյանԹաթուլ ԿրպեյանԳլխուղեղՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՆեպտունՀայաստանի զինանշանՊարբերական աղյուսակՄագաղաթՕքսիդՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱզատի ջրամբարՍինդրիկՆորավանքԿոմիտասԳագիկ ԲՄիջին ականջի բորբոքումՉարլզ ԴարվինԼևոն ՇանթԿարտոֆիլԱվետիք ԻսահակյանՆյութափոխանակությունԱֆրիկաՎերաբերական (խոսքի մաս)ԵգիպտոսԱնտանտՇեշտԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԿոչականՏիգրան ՄանսուրյանՄեծ ՄհերԳևորգ Մարզպետունի (վեպ)ԱրծվաշենԱլմա-Աթայի հռչակագիրՏոլմաՎահագն ԴավթյանԼեոնիդ ԵնգիբարյանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱկնարկ (ժանր)Տեղի պարագաԼոբիԼյարդի հիվանդություններՐաֆֆիԳարեգին ԲՌուբեն ՍևակԽորանարդՍուրբ ծնունդՄիջատներԲագրատունիներՆյարդային համակարգՄարի ԱնտուանետԱպրիլի 25Դավիթ ՄուրադյանԵվրասիաԽաղաղ օվկիանոսԱղերՇաքիի ջրվեժԱլեքսանդրապոլի պայմանագիրԷրեբունի ամրոցՇաքարային դիաբետՀաղպատի վանական համալիրՇիկացման լամպԿանադաՀանգԱնահիտ ՊարսամյանԼյարդՖուտբոլՀիսուսի ծնունդՀայկական դրամՄիապետությունՄիսաք ՄեծարենցԱռողջ ապրելակերպԽատուտիկ սովորականԿարմիր կիրակիԻմ անունն Արամ էԹալեաթ ՄեհմեդԴաունի համախտանիշ🡆 More