Տեսողություն

Տեսողությունը (Տեսողական վերլուծիչ), պատկերների միջոցով ընկալելու ունակությունն է։ Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մեծ մասը (մոտավորապես 80-90%-ը) ընկալվում է տեսողության միջոցով։ Տեսողությունը պայմանավորված է հետևյալ ֆունկցիաներով՝ լուսազգացողություն, առարկայի ձևի և մեծության որոշում, առարկայի հեռավորության որոշում, շարժման ընկալում, գունային տեսողություն և բինոկուլյար տեսողություն։ Տեսողական վերլուծիչի ծայրամասային օրգանը աչքն է։ Մարդու աչքը կարող է տարբերել 10 միլիոն գույն, իսկ մարդու գլխուղեղի մեկ քառորդ մասը կապված է տեսողության հետ։ Երկրագնդի յուրաքանչյուր 12 տղամարդուց մեկը չի կարողնում գույները տարբերել։ Կանանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 200 կնոջից մեկը։ Մարդու աչքին անհրաժեշտ է մոտ մեկ ժամ՝ գրեթե ամբողջական մթությանը հարմարվելու համար։ սակայն մթությանը հարմարվելով, աչքերը 100000 անգամ ավելի զգայուն են դառնում լույսի նկատմամբ ցերեկային տեսողության հետ համեմատած։

Տեսողություն
Բուի աչքը

Տեսողական օրգան

Տեսողական օրգանը՝ աչքը բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից, տեղադրված է ակնախոռոչի ներսում։

Աչքի օպտիկական համակարգ

Եղջերաթաղանթը, ոսպնյակը, առաջին և երկրորդ խցիկների հեղուկները, ապակենման մարմինը կազմում են աչքի օպտիկական համակարգի հիմնական բաղադրամասերը, այն բաժանվում է աչքի լուսաբեկման ապարատի և ակոմադացիայի կամ հարմարման ապարատի։ Աչքի օպտիկական համակարգը ցանցաթաղանթի վրա առաջացնում է արտաքին աշխարհի շրջված և փոքրացած պատկերը։ Դեպի աչք գնացող լուսային ճառագայթները, մինչև ցանցաթաղանթ հասնելը անցնում են մի քանի վերը նշված լուսաբեկող կառուցվածքներով։ Լույսի ամենաարտահայտված լուսաբեկումը կատարվում է եղջերաթաղանթում։ Աչքի լուսաբեկիչ ուժը չափվում է դիոպտրիաներով (D)։ Մեկ դիոպտրիան ոսպնյակի բեկող ուժն է, որի ֆոկուսային հեռավորությանը մեկ մետր է։ Եթե բեկող ուժը մեծանում է, ֆոկուսային հեռավորությունը փոքրանում է։ Այստեղից հետևում է, որ եթե ոսպնյակը, որի ֆոկուսային հեռավորությունը հավասար է 50 սմ-ի, ունի 2(D ) դիոպտրիային հավասար բեկող ուժ։ Աչքի օպտիկական համակարգը ունի մի քանի բեկող միջավայր, որից յուրաքանչյուրը ունի իր բեկող ուժը և կառուցվածքային առանձնահատկությունը։ Այս ամենը խիստ բարդացնում են աչքի օպտիկական համակարգի ուսումնասիրումը։

Մարդը չի կարող միաժամանակ հստակ տեսնել տարբեր հեռավորությունների վրա գտնվող առարկաները։ Աչքի հարմարումը տարբեր հեռավորությամբ առարկաների հստակ պատկերի ստացման համար կոչվում է ակոմոդացիա։ Մարդու աչքի հարմարումն իրականացվում է ոսպնյակի ուռուցիկության փոփոխմամբ։ Այս մեխանիզմը իրականանում է թարթչային մարմնի հարթ մկանների կծկմամբ, որոնք փոխում են ոսպնյակի ուռուցիկությունը։ Դրանց կծկման ժամանակ ցինյան կապանները թուլանում են, փոքրանում է ոսպնյակի վրա ընկնող ճնշումը, և այն իր առաձգականության շնորհիվ ավելի ուռուցիկ է դառնում։ Դա հիմնականում տեղի է ունենքւմ մոտ առարկաները տեսնելիս, հեռավորության վրա գտնվող առարկաներին նայելիս ոսպնյակը դառնում է հարթ։ Որքան երիտասարդ է օրգանիզմը, այնքան ակոմոդացիայի պրոցեստ կատարյալ է, քանի որ տարիքի հետ ոսպնյակը աստիճանաբար կորցնում է էլաստիկությունը։ Ակոմոդացիայի մեծությունը փոքրանում է սկսած 10 տարեկանից, որը երկար տարիներ չի ազդում տեսողության վրա։ Երեխաների մոտ, մինչև կրտսեր դպրոցական տարիքը, ակնագնդի առաջ- ետային տրամագիծը կարճ է, այն դրսևորվում է հեռատեսությամբ, որը ի տարբերություն տարիքավորների հեռատեսության կեղծ է, քանի որ ոսպնյակի մեծ չափի կորացումը երեխային թույլ է տալիս լավ տեսնելու նաև մոտ տեղադրված առարկաները։ Մանկական հեռատեսությունը անհետանում է դեռահասության ժամանակաշրջանի սկզբին, երբ ակնագնդի առաջա-ետային առանցքը և բեկող մակերեսի կորությունները ընդունում են չափահասին հատուկ չափեր։

Աչքի լուսաբեկման խախտումները

Աչքի լուսաբեկման ունակությունը կարող է խանգարվել տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պարագայում և վնասվածքների պատճառով։ Ակնագնդի առանցքի երկարության խախտումները առաջացնում են աչքի լուսաբեկման խանգարումներ։ Եթե ակնագնդի երկայնակի առանցքը բնականոն չափերից ավելի երկար է (22.5 մմ-ից ավելի), ապա զուգահեռ ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթից առաջ գտնվող կետում, իսկ ցանցենու վրա առաջանում է լուսացրման շրջան, առաջանում է կարճատեսություն՝ միոպիա, ուղղվում է երկգոգավոր ոսպնյակներով։ Հեռատեսության՝ գերմետրոպիայի դեպքում ակնագնդի երկայնակի առանցքը կարճ է (22.5 մմ-ից փոքր), որի պատճառով զուգահեռ ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթի ետևում։ Հեռատեսությունն ուղղվում է երկուռուցիկ ոսպնյակներով։

Աչքի լուսաբեկման արատ է նաև աստիգմատիզմը (տարաբեկություն), որի դեպքում լույսի ճառագայթները տարբեր ուղղություններով միատեսակ չեն բեկվում։ Սա պայմանավորված է եղջերաթաղանթի ոչ համաչափ ուռուցիկությամբ, այն ուղղվում է հպումային ոսպնյակներով։

Հաղորդող ուղիները և կենտրոնները

Տեսողություն 
Տեսողական անալիզատորի հաղորդող ուղիները
1 - Տեսադաշտի ձախ հատվածը, 2 - Տեսադաշտի աջ հատվածը, 3 - Աչք, 4 - Ցանցաթաղանթ, 5 - Տեսողական նյարդեր, 6 - Ակնաշարժ նյարդ, 7 - Խիազմա, 8 - Տեսողական ուղի, 9 - Կողմնային լատերիալ մարմին, 10 - Քառաբլուրների վերին բլուրներ, 11 - Ոչ յուրահատուկ տեսողական ուղի, 12 - Գլխուղեղի կեղևի տեսողական գոտի
Տեսողություն 

Տեսողական վերլուծիչի լուսաընկալիչ առաջին զգայական օղակը համարվում են ցանցաթաղանթում տեղադրված շշիկները և ցուպիկները։ Շշիկներից և ցուպիկներից գնացող հաղորդող ուղին կաղմում է երկրորդ օղակը, երրորդ օղակը կազմում է գլխուղեղի մեծ կիսագնդերի ծոծրակային բաժնի տեսողական կեղևը։ Շշիկներում և ցուպիկներում առաջացած նյարդային ազդակը հաղորդվում է ցանցաթաղանթի երկբևեռ բջիջներին, այնտեղից էլ գանգլիոզ նեյրոցիտներին։ Գանգլիոզ(հանգուցային) նեյրոնների աքսոնները հավաքվելով կույր բծի շրջանում կազմում են տեսողական նյարդ, որն ուղղվում է դեպի գանգի խոռոչ, մասնակիորեն խաչվելով թուրքական թամբի վրա։ Տեսողական նյարդի կաղմի մեջ մտնող այն աքսոնները, որոնք սկսվում են ցանցաթաղանթի արտաքին կեսից ( լատերալ § քունքային¦ մակերես ) գնում են ուղիղ դեպի նույն կողմի գլխուղեղային բաժինները ու մեծ կիսագնդերի կեղևը, իսկ ցանցաթաղանթի դեպի մեդիալ ( §քթային¦ ) մակերեսից դուրս եկող նյարդաթելերը խաչվում են։ Խաչվածքից հետո նյարդը կոչվում է տեսողական ուղի, որը նյարդային ազդակներ է հաղորդում տեսադաշտի հակառակ կեսից։ Տեսողական ուղու նյարդերը մոտենում են ուղեղի 4 բաժիններին՝

  1. միջին ուղեղի քառաբլուրների վերին երկբլուրների կորիզներին,
  2. միջանկյալ ուղեղի տեսաթմբի արտաքին ծնկաձև մարմնի կորիզներին (թիկնային և փորային),
  3. ենթատեսաթմբի վերխաչվածքային կորիզներին,
  4. միջին ուղեղի ակնաշարժ նյարդի կորիզներին։

Արտաքին ծնկաձև մարմնից նյարդային ազդակները հասնում են մեծ կիսագնդերի կեղևի ծոծրակային բույթում տեղադրված առաջնային ուրվագծային տեսողական 17-րդ դաշտի III և IV շերտերում գտնվող աստղաձև և բրգային նեյրոններին, որտեղ տեղի է ունենում տեսողական ընկալման բարձրագույն վերլուծություն։ Կապակցական նյարդաթելերը 17-րդ դաշտից ուղղվում են դեպի տեսողական երկրորդայան 18, 19, 21 և 7-րդ դաշտերը։

Տեսողական հաղորդող ուղիների մասնակի խաչվածքը ապահովում է երկակնային տեսողությունը։ Կեղևում իրականանում է երկակնային համամիտում, որտեղ աջ և ձախ աչքերի սիմետրիկ դաշտերը ներկայացված են յուրաքանչյուր կետում։ դրանք նման են ինչպես չափերով, այնպես էլ հիմնական առանցքի կողմնորոշմամբ։ Կեղևային մակարդակում իրականանում է նաև ծավալադիտակային տեսողություն։

Լուսազգայնություն և գունազգայնություն

Տեսողություն 
Լույսի տեսանելի սպեկտրը
Տեսողություն 
Մարդու աչքի S, M, L շշիկների գունազգացողության կորերը։ Կետագծերով ցույց է տրված գումարայինը՝ ցուպիկների սև-սպիտակ զգայունությունը

Լույսի նկատմամբ ցանցաթաղանթի զգայնությունը արտակարգ մեծ է։ Այն կախված է տեսողական վերլուծիչի նեյրոնների գործառական վիճակից։ Գռգիչի այն նվազագույն ուժը, որն առաջանում է տեսողական զգայնություն, կոչվում է աչքի բացարձակ զգայնություն։ Աչքի դրդման համար անհրաժեշտ է ընդամենը 8-47 քվանտ լուսային էներգիա։ Մեկ ցուպիկը կարող է դրդվել 1 քվանտ էներգիայով։ Գունային գրգռիչների նկատմամբ դրդունակությունը ավելի մեծ է ցանցաթաղանթի կենտրոնում, որտեղ գերակշռում են սրվակները, իսկ լուսային գռգռիչների նկատմամբ՝ ցանցաթաղանթի ծայրամասը, որտեղ գերակշռում են ցուպիկները։ Լուսային զգայնությունն առաջանում է աչքը 100 մբրկ-ից քիչ տևողությամբ գռգռելիս։ Տեսողական զգայնությունն առաջանում է գրգիռն ազդելուց 0.03-0.1 վրկ հետո և չեն անհետանում այն դադարելուց որոշ ժամանակ հետո։ Այն զգայնությունը, որը պահպանվում է գրգռիչի ազդեցության դադարից հետո կոչվում է հետքային։ Հետքային պատկերը մնում է այնքան ժամանակ, մինչև ցանցաթաղանթից չանհետանա լուսազգաց նյութերի քայքայման արգասիքները և նրանց վերականգնումը։ Միմյանց արագ հաջորդող լուսային գրգիռները միաձուլվում են առաջացնելով մեկ զգայնություն։ Գրգռիչների հաջորդման նվազագույն հաճախությունը, որի դեպքում տեղի է ունենում առանձին զգայնությունների միաձուլում, կոչվում է միաձուլման կրիտիկական հաճախություն։ Դա այնքան մեծ է, որքան մեծ է գրգռիչի պայծառությունը։

Շշիկի տեսակը Նշանակում Ընկալվող ալիքի երկարությունը Առավելագույն զգայնություն
S β 400 - 500 նմ 420 - 440 նմ
M γ 450 - 630 նմ 534 - 545 նմ
L ρ 500 - 700 նմ 564 - 580 նմ

Տեսողական վերլուծիչի դրդունակությունը կախված է ցանցաթաղանթում լուսազգաց գունակների քայքայման քանակների չափից։ Աչքի վրա լուսային ճառագայթներ ընկնելիս լուսազգաց գունակների քայքայման հետևանքով նրա դրդունակությունը նվազում է։ Այս երևույթը կոչվում է լուսային ադապտացիա (հարմարում)։ Աչքի դրդունակության անկումը լույսի ազդման առաջին 3-5 րոպեներին կազմում է 90-98%։ Հակառակ երևույթ տեղի է ունենում, երբ մարդը լուսավոր տեղից մտնում է մութ սենյակ։ Սկզբում լուսաընկալիչների և տեսողական նեյրոնների ցածր դրդունակության հետևանքով նա սկզբում ոչինչ չի տեսնում, այնուհետև աստիճանաբար սկսում է զանազանել առարկաների ուրվագծերը, ապա դրանց մանրամասները։ Դա տեղի է ունենում լուսաընկալիչների և տեսողական նեյրոնների դրդունակության բարձրացման հետևանքով։ Տեսողության զգայնության բարձրացումը, որն ապահովում է նրա հարմարումը թույլ լուսավորության պայմաններին, կոչվում է մթնային ադապտացիա։ Մթային հարմարումը նվազում է սննդային քաղցի, A վիտամինի անբավարարության, թթվածնաքաղցի, հոգնածության ժամանակ։ Սրվակների դրդունակությունը մթության մեջ կարող է աճել 20-50 անգամ, իսկ ցուպիկներինը՝ 200-400 000 անգամ։ Բացի լուսային ադապտացիայից գոյություն ունի նաև գունային ադապտացիա։ Ինչքան վառ է գույնը, այնքան արագ է նվազում աչքի դրդունակությունը։ Աչքի դրդունակությունն ավելի շատ թուլանում է կապտամանուշակագույն գռգռիչի և ավելի քիչ՝ կանաչի դեպքում։ Կարմիր գույնը գրավում է միջին դիրք։ Ադապտացիայի արդյունքում մարդը չէր կարող տեսնել անշարժ առարկաները, եթե չլիներ աչքի անընդհատ շարժումները, որը կատարվում է ամեն 25 մվրկ- ը մեկ, այն ընդհատում է համապատասխան ընկալչական դաշտի հարմարումը և վերականգնվում է տեսողական գրգռիչի ընկալումը, որի դեպքում մարդը կարող է տեսնել անշարժ առարկաները։

Աչքի հիվանդությունները

Աչքի հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը օֆտալմոլոգիան է։ Աչքի որոշ հիվանդություններ՝

Գրականություն

  1. Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Երևան, Լույս, 1992 թ., 2 հատորով
  2. Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք¦, Երևան, Լույս, 1992 թ., 2 հատորով
  3. Դ. Ն. Խուդավերդյան, Վ. Բ. Ֆանարջյան Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, Երևան, 1998։
  4. Մ. Վ. Խանբաբյան, Ա. Մ. Խանբաբյան - Լսողության, խոսքի, տեսողության օրգանների անատոմիա, ֆիզիոլոգիա և պաթոլոգիա, Երևան, 2008 թ.
  5. Ֆեյնմանի դասախոսությունը տեսողության մասին (անգլերեն)

Tags:

Տեսողություն Տեսողական օրգանՏեսողություն Աչքի օպտիկական համակարգՏեսողություն Աչքի լուսաբեկման խախտումներըՏեսողություն Հաղորդող ուղիները և կենտրոններըՏեսողություն Լուսազգայնություն և գունազգայնությունՏեսողություն Աչքի հիվանդություններըՏեսողություն ԳրականությունՏեսողությունԱչքՕրգան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ռոբերտ ԱբաջյանԱշունԲաքուԿրեատինինԱրտավազդ և ԱրտաշեսՏիգրան ՄեծՃապոնիաՍտենտավորումՊարզ նախադասությունԱրեգակՆիդերլանդներԿիրանց վանքԱրյան խումբՏուֆՎազգեն ՍարգսյանՀամեմատությունԱրեգակնային համակարգԹութքՄամփրե արքանՄիրհավ (պատմվածք)ՇեղանկյունՍերգեյ ՓարաջանովՄաշկային հիվանդություններԿարմրուկՉակերտներՇնչառությունՍելեկցիաՀղիություն (մարդ)Պատմություն Հայոց (Խորենացի)ԿոնՊոլ ՄորֆիԱրտաշեսյանների թագավորությունՁվարանի կիստաԱստղիկԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԲարդ ստորադասական նախադասությունԱլկալիական մետաղներՍակավարյունությունՀրաչյա ԱճառյանԼեռնային ՂարաբաղԳևորգ ԷմինԴիվերսիֆիկացիաԼեոնարդո դա ՎինչիԴեղանյութերԼևոն Տեր-ՊետրոսյանՇնչառական համակարգԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՅուրի ՎարդանյանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՄիավորված ազգերի կազմակերպությունԱնմոռուկ (խորհրդանիշ)Կասկադ համալիրԴաշտանԷրիթրոցիտներՊարագաներՊղինձԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՍաղմոսավանքՍպիտակավոր վանքՀեպատիտ BԳայլերՄասոնականությունԲացատրական բառարանԷկոլոգիաՋրային ռեսուրսներՔութեշՀայաստանի ՍահմանադրությունՎահան ՏերյանԵրկաթ պակասորդային սակավարյունությունԱրյան ճնշումՀորոսկոպՄիխայիլ ԻվանովՀայկյան տոմարԹթուներԴերանունՀնձանԿաթվածՄեր հայրենիք🡆 More