Հարկադրական Եղանակ

Հարկադրական եղանակի բայաձևերը ցույց են տալիս հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն։

Հարկադրական եղանակն ունի երկու պարզ ժամանակաձև՝ հարկադրական ապառնի և հարկադրական անցյալ։

Հարկադրական եղանակի ապառնիի և անցյալի բայաձևերը կազմվում են ըղձական եղանակի համապատասխան ձևերից, որոնց սկզբում ավելանում է պիտի (պետք է) եղանակիչը։ Օրինակ՝

Հարկադրական ապառնի՝

պիտի (պետք է) տեսնեմ պիտի (պետք է) տեսնենք  պիտի (պետք է) տեսնես պիտի (պետք է) տեսնեք  պիտի (պետք է) տեսնի պիտի (պետք է) տեսնեն 

Հարկադրական անցյալ՝

պիտի (պետք է) տեսնեի պիտի (պետք է) տեսնեինք  պիտի (պետք է) տեսնեիր պիտի (պետք է) տեսնեիք  պիտի (պետք է) տեսներ պիտի (պետք է) տեսնեին 

Հարկադրականի ապառնի ժամանակը ցույց է տալիս մի գործողություն, որ խոսողի ներկայացմամբ անհրաժեշտաբար պիտի կատարվի խոսելու պահից հետո.

Աշուղ Սայաթ-Նովի նման ես երգ ու տաղ պիտի ասեմ... (Ե. Չարենց) 

Հարկադրականի անցյալ ժամանակը ցույց է տալիս մի գործողություն, որ հարկադրաբար կատարելի էր մի անցյալ ժամանակակետում.

Նրան պիտի հանձներ իր բոլոր գործերը... (Շիրվանզադե) 

Ծանոթագրություններ

Տես նաև

  • Բայի եղանակ
  • Սահմանական եղանակ
  • Ըղձական եղանակ
  • Պայմանական եղանակ
  • Հրամայական եղանակ


Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրգենտինաԿոտայքի մարզԵնթակայական դերբայԱրտիստը (Շիրվանզադե)Հայաստանի անկախության հռչակագիրSourԼեռնային ՂարաբաղՍպիտակ ձին (պատմվածք)ԱպակիԱնհանգիստ ոտքերի համախտանիշՀայաստանի Կարմիր գիրքՄոլորակՀայկ և ԲելՎարդավառԹռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)Արտաշեսյանների թագավորությունԱմինաթթուՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԿառլես ՊուչդեմոնՄարդու առնանդամՀայաստանՕվկիանոսԱրշակունիներԱրմավիրՀելլենիզմՀոգեբանությունՀայկական առածներ և ասացվածքներԱվարայրի ճակատամարտՓավստոս ԲուզանդՀայաստանի գետերի ցանկԸնտանի կենդանիներՌափայել ՊատկանյանԿրեատինինՄեծ ՀայքՏերունական աղոթքԺառանգական փոփոխականությունՊի թիվՆեմեսիս գործողությունՄարսողությունԱպրիլի 17Հայկական ֆիլմերի ցանկԵվրասիաԿենդանակերպԱծխաջուրՍասունցի ԴավիթՎիտամին D-ի անբավարարությունՄատենադարանԼիտրՄուշեղ ԳալշոյանԲուրգ (երկրաչափություն)Արաբական խալիֆայությունԼեղապարկԾծմբական թթուԱնորոշ դերբայԲարդ նախադասությունԾաղկած փշալարերԾխախոտԿրավորական սեռՄանկական և պատանեկան հանրագիտարաններՆեպտունԱշխարհի երկրներն ըստ տարածքիՎբեթՀռոմեական կայսրությունՄԻԱՎ/ՁԻԱՀՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՍոս ՍարգսյանՍննդային թունավորումներՎերք Հայաստանի (վեպ)Երիկամի քրոնիկ հիվանդությունՄարգարյանԿարմիր գիրքՍյունիքի մարզՀայկական ազգային հագուստ (տարազ)Հայ հեթանոսական առասպելներՈւրան (մոլորակ)Լիբանան🡆 More