Հարավային Կորեա: երկիր Արևելյան Ասիայում

Հարավային Կորեա, պաշտոնապես՝ Կորեայի Հանրապետություն (հանգըլ՝ 대한민국, հանջա՝ 大韓民國 Տեհանմինգուկ, պաշտոնական անվանումը՝ Կորեայի Հանրապետություն), հանրապետություն Արևելյան Ասիայում։

Կորեայի Հանրապետություն
대한민국
Daehan Minguk
Հարավային Կորեա դրոշ
Դրոշ
Հարավային Կորեա Emblem
Զինանշան
Նշանաբան՝

"홍익인간" ("弘益人間")
"Հայրենասիրական երգ"
Ազգային օրհներգ՝ 
"애국가" ("愛國歌")
"Էգուկա"
"Հայրենասիրական երգ"
Հարավային Կորեա դիրքը
Հարավային Կորեա դիրքը
ՄայրաքաղաքՀարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք Սեուլ
Ամենամեծ քաղաք Սեուլ
Պաշտոնական լեզու Կորեերեն
Էթնիկ խմբեր  Գերակշռող կորեացիներ։ Ոչ պաշտոնական տվյալներ
Կառավարում Ունիտար նախագահական
սահմանադրական հանրապետություն
 -  Նախագահ Յուն Սոկ Յոլ
 -  Վարչապետ Հան Դեոկ սու
 -  Ազգային Ժողովի նախագահ Ջինպյո Քիմ
 -  Գերագույն դատարանի նախագահ Յո Նամ-սեոկ
Պատմություն
 -  Առաջին
Թագավորություն
Հոկտեմբերի 3, մ. թ. ա. 2333 
 -  Չոսոն
Վիմանա
մ. թ. ա. 194 
 -  Երեք
Թագավորություններ
մ. թ. ա. 18 
 -  Հյուսիս-սարավ թագավորություններ 698 
 -  Միավորում Գորյո դինաստիայի կողմից 936 
 -  Չոսոն Հուլիսի 17, 1392 
 -  Կորեական
կայսրություն
Հոկտեմբերի 12, 1897 
 -  Ճապոնա-Կորեական միավորում Օգոստոսի 29, 1910 
 -  Մարտի 1-ի շարժում Մարտի 1, 1919 
 -  Ջրային (%) 0.3 (301 km2 / 116 mi2)
Բնակչություն
 -  2017 նախահաշիվը Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք51,446,201  (27-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $2.241 տրիլիոն (14-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $43,212 (29-րդ)
ՀՆԱ (անվանական) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $1.699 տրիլիոն (11th)
 -  Մեկ շնչի հաշվով $32,766 (28-րդ)
Ջինի (2016) 35.7 (93-րդ)
ՄՆԶԻ (2017) 0.903 (22th)
Արժույթ (₩) (KRW)
Ժամային գոտի (ՀԿԺ+9)
Ազգային դոմեն .kr
Հեռախոսային կոդ +82

Բնակչությունը՝ 51 628 117 մարդ (2022)։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 97,230 հազար կմ²։ Այս ցուցանիշով Հարավային Կորեան աշխարհում զբաղեցնում է 107-րդ հորիզոնականը։ Պետական լեզուն է կորեերենը, որով խոսում են ավելի քան 77 միլիոն մարդ։ Մայրաքաղաքը Սեուլ քաղաքն է։

Ունիտար պետություն, նախագահական հանրապետություն։ 2022 թվականի մայիսի 10-ից երկրի նախագահն է Յուն Սոկ Յոլը, որն ընտրվել է 2022 թվականի ընտրություններին։ Հարավային Կորեան վարչականորեն բաժանված է 16 վարչական միավորների, այդ թվում՝ 9 նահանգների և 7 քաղաքների։

Տեղակայված է Կորեական թերակղզու հարավային հատվածում։ Ցամաքային սահման ունի Հյուսիսային Կորեայի հետ և ջրային սահման՝ Ճապոնիայի հետ։ Արևմուտքում երկիրը ողովում է Դեղին ծովով, արևելքից՝ Ճապոնական ծովով, իսկ հարավից՝ Կորեական նեղուցով և Արևելաչինական ծովով։

Կորեայի Հանրապետության բնակչության 96%-ը կազմում են կորեացիները։ Պետության բնակչության ավելի քան 65%-ը անկրոն են, հիմնական կրոններն են՝ բուդդայականությունը և քրիստոնեությունը։ Արդյունաբերական պետություն զարգացած տնտեսությամբ։ 2018 թվականի տվյալների համաձայն՝ Հարավային Կորեայի ՀԱՀ-ը կազմել է 2,137 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Ազգային արժույթը Հարավկորեական վոնն է։

Կորեական պետականությունը իր պատմությունը սկսել է մ. թ. ա. IV-III դարերից։ Ըստ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների՝ Կորեան, որը առաջ գտնվում էր Ճապոնական կայսրության տիրապետության տակ, բաժանվել էր հյուսիսային մասի, որը անցել էր ԽՍՀՄ-ի տնօրինության տակ, և հարավային մասի, որը վերահսկվում էր ԱՄՆ-ի կողմից։ Կորեայի Հանրապետությունը հիմնադրվել է 1948 թվականի օգոստոսի 15-ին ամերիկյան գոտու սահմաններում, որից հետո սեպտեմբերի 9-ին խորհրդային գոտում հռչակվել էր Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը։ Դրան հաջորդող Կորեական պատերազմը (1950-1953) ամրացրել է երկրի բաժանումը։

Անվան ծագումնաբանություն

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Գոգուրեոյի ֆիզիկական քարտեզ

Կորեերենով Կորեայի Հանրապետությունը կոչվում է Տեհանմինգուկ (կորեերեն՝ 대한민국): Հաճախ օգտագործվում է ամբողջական անվանման կրճատված ձևը՝ Հանգուկ (կորեերեն՝ 한국, 韓國) կամ Տեհան (կորեերեն՝ 대한, 大韓): Երբեմն անվանում էն Նամհան (կորեերեն՝ 남한), որը նշանակում է «Հարավային Հան»։ Հան բառը վերաբերվում է Սամհան հնագույն ցեղային միություններին, որոնք գտնվել են Կորեական թերակղզու տարածքում։ «Կորեա» բառը ծագում է Գորյո հանրապետության անվանումից, որը գոյություն է ունեցել թերակղզու վրա 918-1392 թվականներին։ «Գորյո» անվանումը, իր հերթին վերաբերվում է հնագույն Գոգուրեո հանրապետությանը, որը իր ծաղկման շրջանում զբաղեցնում էր Կորեական թերակղզու հյուսիսային հատվածը, ինչպես նաև ներկայիս Չինաստանի հյուսիսարևելյան և ռուսական ժամանակակից Պրիմորիեի երկրամասի մասը։

Պատմություն

Ըստ գրավոր ու հնագիտական աղբյուրների՝ այստեղ առաջին հնագույն քաղաքական կազմավորումը եղել է Չոսոն (նշանակում է «Վաղորդյան թարմության երկիր», «Առավոտյան զովության երկիր») պետությունը (մ. թ. ա. 7–2 դարեր)։ Այն զբաղեցրել է Լյաուդոն թերակղզու, Մանջուրիայի հարավային մասի և Կորեական թերակղզու հյուսիսային մասի տարածքները։ Հետագայում այդ պետությունը քայքայվել է չինական Հան հարստության (դինաստիա) զորքերի կողմից, և Կորեայում ստեղծվել են մի շարք ավատատիրական փոքր պետություններ, որոնք գտնվել են մերթ չինական, մերթ մոնղոլական, իսկ 16-րդ դարից սկսած՝ նաև ճապոնական ազդեցության ոլորտներում։ 1910–1945 թվականներին Կորեան ճապոնական գաղութ էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից և խորհրդային բանակի Կորեա մուտք գործելուց հետո վերջ տրվեց ճապոնական գաղութային տիրապետությանը Կորեական թերակղզում։ 1945 թվականի օգոստոսի 15-ին անգլո-ամերիկյան դաշնակիցների հետ համաձայնությամբ Կորեայում ստեղծվեց 2 գոտի՝ խորհրդային՝ 38-րդ զուգահեռականից հյուսիս, և ամերիկյան՝ դրանից հարավ։

Կորեական պատերազմ

Սառը պատերազմի ժամանակներից այս կոնֆլիկտը հաճախ որակվում էր որպես ԱՄՆ-ի, իր դաշնակիցների և Չինական Ժողիվրդական Հանրապետության ու ԽՍՀՄ-ի միջև պատերազմի հետևանք։ Հյուսիսային կոալիցիայի մեջ էին մտնում Հյուսիսային Կորեան և իր զինված զորքերը, չինական բանակը (քանի որ պաշտոնապես համարվում էր, որ Չինական Ժողովրդական Հանրապետությունը կոնֆլիկտին չէր մասնակցում, չինական կանոնավոր զորքերը կազմում էին այսպես կոչված «Չինական ազգային կամավորներ» միությունը), ԽՍՀՄ-ը, որը նույնպես պաշտոնապես չէր մասնակցում պատերազմին, բայց մեծ մասամբ իր վրա էր վերցրել դրա ֆինանսավորումը, ինչպես նաև չինական զորքերի մատակարարումը։

Ռազմական մեծաթիվ խորհրդատուներ և մասնագետներ Հյուսիսային Կորեայից հետ էին կանչվել մինչ պատերազմի սկսվելը, իսկ պատերազմի ժամանակ նորից մեկնել էին ետ՝ որպես Խորհրդային Միության հեռագրության կոմիտեի անդամներ։ Հարավից պատերազմին մասնակցություն են ունեցել Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։

Հյուսիսային Կորեան որդեգրել է զարգացման սոցիալիստական ուղի և կոչվել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, իսկ Հարավային Կորեան՝ որդեգրել է կապիտալիստական ուղին և կոչվել Կորեայի Հանրապետություն։ 1950 թվականին պատերազմ է բռնկվել 2 Կորեաների միջև, որտեղ որպես պատերազմող կողմեր փաստորեն հանդես էին գալիս ԽՍՀՄ-ն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը՝ մի կողմից, մյուս կողմից՝ ԱՄՆ-ն ու մի շարք այլ պետություններ (վերջինները՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո)։ Այդ պատերազմը, որը մարդկային ու նյութական մեծ կորուստներ է պատճառել կորեական ժողովրդին, ավարտվել է 1953 թվականին կնքված զինադադարով, որը շարունակվում է մինչ օրս։

Քաղաքականություն և պետական կառուցվածք

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Իշխանությունների բաժանումը և Հարավային Կորեայի ընտրական համակարգ
Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք  Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Յուն Սոկ Յոլ
13-րդ նախագահ
Հան Դեոկ սու
34-րդ վարչապետ

Նախագահ

Հարավային Կորեայում հանրապետության առաջնորդը նախագահն է։ 2022 թվականի մայիսի 10-ին նախագահը Յուն Սոկ Յոլն է, որը Կորեայի Հանրապետության թվով 13-րդ նախագահն է։

Խորհրդարան

Գոյություն ունի միապալատ Ազգային ժողով (300 տեղ)։

246 պատգամավոր ընտրվում են մաժորիտար համակարգով՝ ընտրական օկրուգներում ձայների հարաբերական մեծամասնությամբ, 54 պատգամավոր՝ ազգային կուսակցական ցուցակներով։ Պատգամավորական լիազորությունների ժամկետը 4 տարի է։

Խորհրդարանի ընտրությունները սկսել են անցկացվել 1948 թվականից։ 1972-1988 թվականների երկրում գոյություն է ունեցել միապետական կարգ և ընտրություններ փաստացի կեղծ էին։ 1998 թվականից Հարավային Կորեան դարձել ժողովրդագրական երկիր, որում խորհրդարանի ընտրությունները անցկացվում են հինգ տարին մեկ անգամ։

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Հարավային Կորեայի խորհրդարան

Քաղաքական կուսակցություններ

  • Միասնական ժողովրդավարական կուսակցություն, սոցիալական ազատականություն, կառավարող։
  • Ազատ Կորեա, պահպանողականություն։
  • Ազգային կուսակցություն, ցենտրիստականություն։
  • Ճիշտ կուսակցություն, պահպանողական։
  • Արդարության կուսակցություն, ցենտրիստականություն։

Վարչական բաժանում

Հարավային Կորեան բաժանված է 9 գավառների (տո), 6 քաղաք-մետրոպոլիտներից (գվանգյոկսի) և մեկ հատուկ կարգավիճակով քաղաքի (տիկպյոլսի

Քարտեզ Անվանումա հանգըլ հանջա բնակչություն
Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք  հատուկ նշանակության քաղաք (տուկբյոլսի)
1) Սեուլ-թըգբյոլշի 서울특별시 서울特別市բ 9,794,304
Քաղաքներ (գվանգյոկսի)
2) Պուսան 부산광역시 釜山廣域市 3,635,389
3) Դեգու 대구광역시 大邱廣域市 2,512,604
4) Ինչհոն 인천광역시 仁川廣域市 2,628,000
5) Դեջոն 대전광역시 大田廣域市 1,442,857
6) Գվանգջու 광주광역시 光州廣域市 1,456,308
7) Ուլսան 울산광역시 蔚山廣域市 1,087,958
Նահանգներ (դո)
8) Գյոնի-դո 경기도 京畿道 10,415,399
9) Գանգվոն-դո 강원도 江原道 1,592,000
10) Հյուսիսային Չունչոն 충청북도 忠淸北道 1,462,621
11) Հարավային Չունչոն 충청남도 忠淸南道 1,840,410
12) Հյուսիսային Ձոլա 전라북도 全羅北道 1,890,669
13) Հարավային Ձոլա 전라남도 全羅南道 1,994,287
14) Հյուսիսային Գյոնսան 경상북도 慶尙北道 2,775,890
15) Հարավային Գյոնսան 경상남도 慶尙南道 2,970,929
Հատուկ ինքնավար նահանգ (տուկբյոլջաչի-դո)
16) Չեջու 제주특별자치도 濟州特別自治道 560,000

Աշխարհագրություն

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Տեսարան Ջեջո կղզու հարավային հատվածին

Կորեայի Հանրապետությունը զբաղեցնում է Կորեական թերակղզու հարավային հատվածը, որը Ասիայի հիմնական հատվածից դուրս է ցցվում 1100 կիլոմետր։ Հարավից թերկաղզին ողովում է Դեղին ծովի (Կորեայում նրան անվանում են «Արևմտյան»), արևելքից՝ Ճապոնական ծովով (Կորեայում նրան անվանում են «Արևելյան»), իսկ հարավից՝ Կորեական նեղուցի և Արևելաչինական ծովի ջրերով (Կորեայում նրան անվանում են «Հարավային ծով»)։ Ընդհանուր առմամբ՝ պետության մակերսը կազմում է 100 363 կմ քառակուսի։

Լանդշաֆտը առավելապես լեռնային է, հարթավայրերը կազմում են տարածքի ընդամենը 30 %-ը։

Ափերի մոտ կան 3000 կղզիներ՝ առավելապես ոչ մեծ և անմարդաբնակ։ Խոշորագույն կղզին Ջեջոն է։

Ռելիեֆ և բնական հանածոներ

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Հարավկորեական լեռներ

Հարավային Կորեայի ամենաբարձր կետը Հալասան հրաբուխն է (1947 մ), որը գտնվում է Ջեջու կղզու վրա։ Երկրի արևմուտքը և կենտրոնը զբաղեցնում են Հարավկորեական լեռները, որոնք կազմված են առանցքային (Տեբեք, Կյոնսան) և կողմային (Սոբեկ, Նորյոն, Չարյոն) լեռնաշղթաներից։ Ամենամեծ բարձրություններով տիրապետում են Չիրիսան (1915 մ, Սոբեկ լեռնաշղթա) և Սորակսան (1708 մ, Տեբեք լեռնաշղթա) լեռները։

Երկրի հարավում և արևմուտքում տեղակայվել են ոչ մեծ հարթավայրեր և ցածրավայրեր, որոնցում կենտրոնացած է Հարավային Կորեայի բնակչության մեծ մասը։

Կորեայում կան ընդամենը ոսկու, արծաթի, վոլֆրամի, երկաթաքարի, ցինկի, կապարի, գրաֆիտի հանքավայրերի պաշարներ։ Պաշարների մեծ մասը սահմանի պատճառով արտահանվում են։

Մշակույթ

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
«Տանո տոնից դրվագ»:
Սին Յուն Բոկի նկար

Հարավային Կորեայի ժամանակակից մշակույթը զարգացել է Կորեայի ավանդական մշակույթի հիմքի վրա, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի մշակույթը։ Չնայած 1948 թվականի Կորեայի բաժանմանը, երկու երկրի մշակույթները ունեն ընդհանուր արմատներ, թեև ներկայումս նրանք տարբերվում են։

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Կորեական ավանդական խաղ, Տուհո

Հարավային Կորեայի ինդուստրացումը ուրբանիզացումը, մարդկանց կյանքում մտցրել է բազմաթիվ փոփոխություններ։ Տնտեսության փոփոխությունը բերել է խոշոր քաղաքներում բնակչության կենտրոնացմանը։

Նաև մշակույթի մասն է դարձել կիբեռսպորտը, հատկապես հայտնի է «Starcraft» խաղը։

Հայտնի է կորեակաան կինեմատոգրաֆիան, որում աշխատում են այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Կիմ Կի Դուկը, Պակ Չան Ուկը, Իմ Կվոն Տեկը, Պակ Կվան Սուն, Լի Կվան Մոն, Կան Ջե Գյուն, Պոն Ջուն Հոն, Լի Չանգ Դոնգը։

Ճարտարապետություն

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Կյոնբոկուն պալատի ներքին դարպասները Հարավային Կորեայում

Կորեայի ճարտարապետությունը ունի բազմադարյան պատմություն։ Կորեական ճարտարապետության հուշարձաններից հնագույն և առավել նշանավորը Սեուլում գտնվող Կյոնբոկունի պալատն է, որը կառուցվել է 1394 թվականին։ Այն եղել է Չասոն դինաստիայի հիմնական և ամենամեծ պալատը, որտեղ ապրում էր թագավորական ընտանիքը և մեկը հինգ մեծ պալատներից, կառուցված են Չոսոնի շրջանում։ Կյոնբոկունի գահադահլիճի շուրջը տեղավորվել են Չասոն դինաստիայի հիմնադիր Տեջո թագավորի (կառավարման տարիներ՝ 1392-1398) անձնական ննջասենյակները։ Տաղավարներից մեկը՝ Կյոնվերուն, տեղակայված է լոտոսային լճակի կենտրոնում։ Պալատի որոշ հատվածներ այրվել են ճապոնական ներխուժման ժամանակ 1592 թվականին։ Այն վերանորոգվել է 1860-ական թվականներին։ Վերակառուցումից հետո այն ընդգրկում էր 330 շենքեր և 5792 սենյակներ։ Ընդհանուր մակերեսը՝ 410 հազար քառակուսի մետր։ Պալատի տարածքում է գտնվում է Կորեայի ազգագրական թանգարանը, որում ներկայացված են կորեական ավանդական կենցաղի առարկաներ։ Պալատից հյուսիս գտնվում է Կորեայի Հանրապետության նախագահի նստավայրը՝ Կապույտ տունը։

Տոներ

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Լատոսային լապտերների տոնը Հարավային Կորեայում

Կորեայի Հանրապետության նաև շատ են տոները։ Նրանք կարող են պատկանել երեք տեսակներից մեկին՝ Պետական տոներ (կորեերեն՝ 국경일), Պետական դրոշի բարձրացման օրեր (կորեերեն՝ 국기게양일), Պետական հանգստի օրեր (կորեերեն՝ 공휴일):

Այդ տեսակները ունեն տարբեր իրավական կարգավիճակներ։ Բոլոր պետական տոները նաև պետական դրոշի բարձրացման օրեր են։

Խոհանոց

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Կորեական կաղամբից պատրաստված Կիմչի

Աշխարհում լայն հայտնի է կորեական խոհանոցը։ Պատրաստում են հիմանկանում հետևյալ տեսակի ուտեստներ՝ բրինձ, ապուրներ, խորտիկներ։

Կորեական խոհանոցում հիմնականում օգտագործում են կարմիր պղպեղ։ Կորեացիները կարմիր պղպեղը օգտագործել են դեռևս 16-րդ դարից։ Այնուհետև կարմիր պղպեղը սկսեցին պատրաստել մի քանի ճաշատեսակներում։ Այսպիսով կորեական խոհանոցը մի քանի երկրների կողմից ձեռք է բերել գերազանց վարկանիշ։ Խոհանոցում գրեթե համեմունքներ չկան, սակայն համեմունքների փոխարեն օգտագործում են սոխ և պղպեղ, բայց դրանք օգտագործվում են տարբեր համամասնություններով և համակցություններով։ Ինչպես չինացիները, այնպես էլ կորեացիները սիրում են պատրաստակամորեն ուտել խոզի միս։ Կորացիները սիրում են ձուկ, սակայն ձուկը ուտում են առանց եփել։

Նաև Հարավային Կորեան այն եզակի երկրներից է, որտեղ ակտիվորեն ուտում են շան միսը։ Կենդանիների իրավունքների պաշտպանները շատ մսի օգտագործումը հաճախ անթույլատրելի են գտնում, շատ միսը ուտեստներում օգտագերծելու կողմնակիցները չեն հասկանում, թե ինչու կովերին և խոզերին ուտելը թույլատրելի է համարվում, իսկ շանը ուտելը՝ վայրի։

Երաժշտություն

Հարավային Կորեայի երաժշտությունը զարգացել է տասնամյակների ընթացքում, սկսած Կորեական պատերազմի ավարտից։ Նրա հիմքն է հազարավոր տարիներ թերակղզում բնակեցված կորեացիների երաժշտությունը։ Ժամանակակից հարավկորեական երաժշտությունը բաժանված է երեք հիմնական կատեգորիաների՝ ավանդական կորեական ժողովրդական երաժշտություն, հայտնի երաժշտություն, կամ քեյ փոփ, և արևմուտքից ոգեշնցված երաժշտություն։

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
K-pop band

Առաջին հիշատակումները կորեական երաժշտության մասին գալիս են հնագույն ժամանակներից։ Ճապոնական գաղութացման ժամանակ, կորեական երաժշտությունը փաստացի կերպով վերացվել է։ Բայց հետպատերազմյան շրջանում կարճ ժամանակում երաժշտությունը սկսում է վերածնվել հայրենասիրական և ժողովրդական երգերով։ 1948 թվականին Կորեան բաժանվել է Հարավային և Հյուսիսային Կորեաների, որոնցում ստեղծվել է իր սեփական մոտեցումը երաժշտությանը։ Կորեական ավանդական երաժշտությունը ներառում է ժողովրդական, դասական և պալատական երաժշտություն։ Ժողովրդականի հիմնական ժանրերն համարվում սանջոն, փանսորին, փունգմուլը և այլն։ Կորեական պալատական (ծիսական) երաժշտության երեք տեսակներն են համարվում աակը, հյանակը և թանակը։

Հայտնի երաժշտությունը անգլերենով կոչվում է քեյ փոփ, կամ կորեերենով՝ կայո (կորեերեն՝ 가요): Ժամանակակից քեյ փոփում գերակշռում են պարային խմբերը, կազմված գեղեցիկ արտաքին ունեցող և պարային լավ ունակություններ ունեցող արտիստներից։ Ներկա պահին կորեական երաժշտությունը և էստրադայի աստղերը այնքան հայտնի են, որ ասիացիների համար հորինվել է հատուկ անուն` Հալլյու (կորեերեն՝ 한류), որը նշանակում է կորեական ալիք և արտացոլում է ժամանակակից կորեական մշակույթի ազդեցությունը ամբողջ աշխարհի վրա։ Հարավային Կորեայի ժամանակակից մշակույթը այսօր համարվում է երիտասարդական մշակույթի շարժիչ գործոնը Ասիա-Խաղաղօվիկանոսյան տարածքում։

Կրթություն, գիտություն և տեխնիկա

Երկրում կրթությամբ և գիտությամբ զբաղվում է Հարավային Կորեայի կրթության, գիտության և տեխնիկայի նախարարությունը, որը հիմնադրվել է 2008 թվականին՝ Կրթության նախարարության ու Գիտության և տեխնիկայի նախարարության միաձուլման արդյունքում։ Առաջին ազգային աստղադիտարանը դարձել է Յոնգինի աստղադիտարանը։

Կիբեռապահովություն

2013 թվականի առաջին կեսին բանկային վեբկայքերին, հեռուստատեսությանը և կառավարական ԶԼՄ-ներին ուղղված կիբեռհարձակումները 2017 թվականին ստիպել են կառավարությանը կիբեռապահովության ոլորտում սովորեցնել 5000 նոր փորձագետներ։ Հարավային Կորեայի կառավարությունը մեղադրել է իր հյուսիսային հարևանին այդ հարձակումների մեջ, ինչպես նաև 2009, 2011 և 2012 թվականների այդպիսի միջադեպների մեջ, բայց Փհենյանը ժխտում է մեղադրանքները։

2013 թվականի սեպտեմբերի վերջին Պաշտպանության և ազգային հետախոուզական ծառայության նախարարությունը հայտարարել է համակարգչային ապահովության ոլորտում մրցույթի մասին։ Հաղթողները հայտարարվել են 2013 թվականի սեպտեմբերի 29-ին և իրենց միջև կիսել են 80 մլն վոն (74 000 դոլար) մրցանակային ֆոնդը։

Աերոտիեզերական հետազոտություններ

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Նարո-1 մակետ

Սկսած 1992 թվականից՝ Հարավային Կորեան տիեզերք է ուղարկել մինչև 10 արբանյակ՝ ընդ որում բոլորը օտարերկրյա կրող հրթիռների օգնությամբ և արտասահմանյան տիեզերակայաններում։ Ռուսաստանի հետ գործընկերության արդյունքում 1999 թվականին ուղարկվել է «Arirang-1»-ը, իսկ 2006 թվականին՝ «Arirang-2»-ը։ «Arirang-1»-ը 2008 թվականին տասը տարվա աշխատանքներից հետո կորցվել է։

2008 թվականի ապրիլին Լի Սո Յոնը դարձել է առաջին կորեացի կին տիեզերագնացը, որը տիեզերք է ուղարկվել ռուսական Սոյուզ ՏՄԱ-12-ով։

2009 թվականի հունիսին Հարավային Ջոլա նահանգի Կոհին գավառում ավարտվել է Նարո տիեզերակայանի կառուցումը։ 2009 թվականի օգոստոսին Նարո-1 առաջին արձակումը ավարտվել է ձախողմամբ։ 2010 թվականի հունիսի երկրորդ փորձը նույնպես ձախողվել է, սակայն 2013 թվականի հունվարին «Նարո-1»-ի երրորդ արձակումը հաջող է եղել։

ԱՄՆ-ի մշտական քաղաքական ճնշումը Հարավային Կորեային խանգարում է իրականացնել խոշոր հրթիռային և հրթիռատիեզերական ծրագրեր։

Ռոբոտատեխնիկա

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Albert HUBO՝ պատրաստված KAIST, կարող է ցույց տալ հստակ ժեստեր հինգ մատերի օգնությամբ

Ռոբոտատեխնիկան Կորեայում 2003 թվականից ընդգրկվել է հիմնական ազգային նախագծերի ցանկի մեջ։ 2009 թվականի կառավարությունը հայտարարել է տնտեսական Ինչոն և Մասան տնտեսական գոտիների համար ռոբոտների կառուցման պլանների մասին։

2005 թվականին Կորեական գլխավոր գիտատեխնիկական ինստիտուտը պատրաստել է մարդանման HUBO ռոբոտին։ 2006 թվականի մայիսին Korea Institute of Industrial Technology խումբը պատրաստել է առաջին կորեական անդրոիդ EveR-1 ռոբոտին։

2010 թվականի փետրվարին, ուսուցիչների պակասի հետ կապված, հայտնի է դարձել անգլերեն դասավանդող ռոբոտների ստեղծման պլանների մասին, և արդեն 2013 թվականին մինչդպրոցական հաստատություններում սկսեցին հայտնվել ավելի հաջող մշակումներ։ Ռոբոտատեխնիկան նաև տեղ է գտել զվարճանքների ոլորտում։ Կորեական խաղային ռոբոտափառատոնը անցկացվում է ամեն տարի 2004 թվականից՝ ռոբոտատեխնիկայի տեխոնոլգիաների և գիտության զարգացման օժանդակության նպատակով։

Կրթություն

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Սեուլի համալսարան

Կրթությունը Հարավային Կորեայում ունի որոշիչ նշանակություն հանրապետության ֆինանսական և սոցիալական զարգացման համար։ Հարավկորեական կրթության համակարգը առաջադեմ տեխնոլոգիականներից է։ Կրթական հաստատություններն օպտաթելքի շնորհիվ ունեն արագընթաց լայնաշերտ համացանց։ Նաև դրա օգտագործմամբ մշակվել է աշխարհի առաջին թվային գիրքը, որը 2013 թվականից անվճար տարածվել է դպրոցներում։

Հարավային Կորեան ընդունել է նոր կրթական համակարգ օտարերկրյա ուսանողների քանակը բարձրացման համար։ Ըստ Կրթության, գիտության և տեխնիկայի տվյալների՝ մինչև 2010 թվականի ավարտին Հարավային Կորայում օտարերկրյա ուսանողների համար կրթաթոշակների քանակը կմեծանա երկու անգամ, իսկ օտարերկրյա ուսանողների թիվը կկզամի 100 000 մարդ։

Ուսումնական տարին բաժանվում է երկու կիսամյակի, որնցից առաջինը սկսվում է մարտի սկզբին և վերջանում հուլիսի մեջտեղում, իսկ երկրորդը սկսվում է օգոստոսի վերջին և ավարտվում փետրվարի մեջտեղում։ Հարավկորեական բազմաթիվ դպրոցներում կա դպրոցական համազգեստ, որը ստեղծվել է արևմտյան համազգեստների ձևի օրինակով։ Տղաների համար շալվարներ և սպիտակ շապիկներ, իսկ աղջիկները՝ զգեստներ և սպիտակ շապիկներ։

Կորեայում կրթության համակրգը բաժանվում է հետևյալ փուլերի՝ մինչդպրոցական կրթություն, տարրական դպրոց, միջնակարգ դպրոց, բարձրագույն կրթություն։ Կրթության պարտադիր շրջանը տևում է տասը տարի և իր մեջ ներառում է տարրական և միջնակարգ դպրոցներում կրթությունը։

Չնայած անվճար դպրոցական կրթությանը՝ Հարավային Կորեայում տարրական դպրոցում բարգավաճում է թանկարժեք դասուսուցումը։ Չնայած նրան, որ տարրական դպրոցում Պարտադիր ազգային քննությունների համակարգը ստիպում է ծնողներներին ամեն տարի ծախսել մոտավորապես 24 մլրդ եվրո, և դրան զուգահեռ ամեն տարի դասուսուցման ծառայությունների ծավալը մեծանում է 3 %-ով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Մարկ Բրեյը այդ համակարգն անվանել է «ստվերային կրթություն»։ Այդ ծառայություններից օգտնվում են տարրական դպրոցների սովորողների մոտավորապես 73 %-ը և միջնակարգ դպրոցների 55 %-ը։

Տրանսպորտ, էներգետիկա և ինֆրակառուցվածք

«Մուգունհվա» գնացքը և ԿԱՀ-Սանչոն

Տրանսպորտը Հարավային Կորեայում իրենից ներկայացնում է երկրի տրանսպորտային հանգույցների համակարգ, ինչպիսիք են երկաթուղիները և ավտոմոբիլային ճանապարհները, օդային և ջրային մայրուղիները։

Korail գնացքները միացնում են բոլոր խոշոր հարավկորեական քաղաքները։ Այժմ վերականգնվում են երկու երկաթուղային գծեր՝ Կյոնիսոն և Տոնհե։ ԿԱՀ-ի կորեական արագընթաց գնացքները կապ են ապահովում Կյոնբուսոն գծով։ Խոշոր քաղանքերը, որոնցից են Սեուլը, Պուսանը, Ինչոնը, Տեգուն, Դեջոնը և Կվանջուն, ունեն մետրոպոլիտեն։ Ճեպընթաց ավտոբուսների տերմինալներ կան քաղաքների մեծամասնությունում։

Հարավկորեական Ինչոն միջազգային օդանավակայանը խոշորագույն օդանավակայանն է, որի շինարարությունը ավարտվել է 2001 թվականին։ 2007 թվականին այն սպասարկել է 30 մլն ուղևոր։ Այլ խոշոր միջազգային օդանավակայաններն են Կիմհեն և Չեջուն։ Նաև կամ յոթ ներքին օդանավակայաններ և մեծ քանակով ուղղաթռակայաններ։

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Ինչոնի միջազգային օդանավակայան

«Korean Air» ավիաընկերությունը, որը հիմնադրվել է 1962 թվականին, 2008 թվականին սպասարկել է 21,64 մլն ուղևոր, ներառյալ 21,64 մլն արտասահմանցի։ Հարավկորեական ավիաընկերությունները սպասարկում են 297 միջազգային երթուղիներ։

Հարավային Կորեան ատոմակայանների քանակով աշխարհում զբաղեցնում է հինգերորդ տեղը և երկրորդ տեղը՝ Ասիայում (2010 թվականի դրությամբ)։ ԱԷԿ-ները մատակարարում են երկրի էլեկտրոէներգիայի 45 %-ը, որը խթանում է տարբեր ժամանակակից ռեակտորների զարգացումը։

Հարավային Կորեան միջուկային ռեակտորների արտահանող է և մատակարարումների պայմանագրեր ունի ԱՄԷ-ի, Հորդանանի և Արգենտինայի հետ։ 2010 թվականի դրությամբ՝ Հարավային Կորեան և Թուրքիան բանակցություններ են վարում երկու միջուկային ռեակտորների շինարարության մասին։ Հարավային Կորեան պատրաստվում է Արգենտինայի համար միջուկային ռեակտորի շինարարության գործարքների մասնակցությանը։

Ի տարբերություն խոշոր միջուկային պետությունների, որոնցից են Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան՝ միջազգային միջուկային շուկայում Հարավային Կորեայի մրցակիցների, Հարավային Կորեայում չի թույլատրվում ուրանի հարստացումը կամ ԱՄՆ-ի քաղաքական ճնշման տակ ուրանի հարստացման համար ավանդական տեխնոլոգիաների զարգացումը։

Միջազգային հարաբերություններ

Հարավային Կորեան պահպանում է դիվանագիտական հարաբերություններ ավելի քան 188 պետությունների հետ և 112 երկրներում հիմնական դեսպանատներ, ինչպես նաև 42 հյուպատոսային հաստատություններ և 4 ներկայացուցչություններ։ Երկիրը նաև ՄԱԿ-ի անդամ է, որը կազմակերպություն է մտել Հյուսիսային Կորեայի հետ միաժամանակ՝ 1991 թվականին։ 2007-2017 թվականների հարավկորեական արտաքին գործերի նախարար Բան Կի Մունը զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

2010 թվականին Հարավային Կորեան և Եվրոպական միությունը ազատ առևտրական համաձայնագիր են կնքել՝ առևտրային արգելքները պակասեցնելու նպատակով։ Հարավային Կորեան նաև բանակցություններ է վարում Կանադայի և Նոր Զելանդիայի հետ նման համաձայնագիր կնքելու համար։ Հարավային Կորեան իր մոտ ընդունել է Մեծ քսանյակի գագաթնաժողովը, որը անցկացվել է Սեուլում 2010 թվականի նոյեմբերին։ 2018 թվականին հարավկորեական Փհենչհան քաղաքում անցկացվել են XXIII Ձմեռմային օլիմպիական խաղերը։

Հայաստան

Կորեայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թվականի փետրվարի 21-ին, Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման օրվանից։

2014 թվականին Հայաստանը և Հարավային Կորեան համաձայնագիր են ստորագրել մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին։

Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանն ունի կորեական լեզվի և մշակույթի կենտրոն, որը խթանում է Հայաստանում կորեական մշակույթի իրազեկումը։ Այժմ երկու երկրների միջև միջմշակութային կապերը ակտիվորեն զարգանում են։

Կորեերենը դասավանդվում է նաև Երևանի պետական համալսարանում։ 2018թ.-ի նոյեմբերին ստեղծվել է ԵՊՀ կորեերենի լսարան, որտեղ Երևանի պետական համալսարանի ուսանողները սովորում էին կորեերեն, իսկ 2019թ.-ի սեպտեմբերից կորեերենը դասավանդվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և արևելագիտության ֆակուլտետներում որպես հիմնական առարկա։

Կորեայում, 2012 թվականին, հրապարակվել է կորեական Հայոց ցեղասպանության մասին գիրքը, նույն տարում Կորեայից ժամանած թատերախումբը այցելել է Հայաստան։

2014 թվականին Կորեայում կովկասյան մշակույթի փառատոնի շրջանակներում ներկայացվել է հայ արվեստը։

2014 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացվել են վեց կորեական նկարներ։ Օնգ Վան Սուկը, լինելով Կորեայի օտար լեզուների ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ շուրջ 45 օտար լեզուներ դասավանդվում են, նա ցանկություն է հայտնել, որ հայոց լեզուն ուսուցանվի իրենց համալսարանում։

Ռուսաստան

Մինչև 1990 թվականի սեպտեմբերը ԽՍՀՄ-ի և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չեն ունեցել։ ԽՍՀՄ-ը ճանաչում էր միայն Փհենյանում Կիմ Իլ Սոնգի կառավարությունը, որը պաշտոնապես հավակնում էր ընդհանուր կորեական կառավարության դերին։ Երկու երկրների միջև հարաբերությունները սկսել են զարգանալ միայն 1980-ական թվականների վերջին՝ Սեուլում հաջող անցկացված Ամառային օլիմպիական խաղերից հետո։ 1990-ական թվականներին երկու ազգերը առևտրում և համագործակցությունում վերելք են կրել։ Կորեայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2003 թվականի առևտրաշրջանառությունը կազմել է 4,2 միլիարդ դոլար, իսկ 2012 թվականին՝ 22,5 միլիարդ դոլար։

2004 թվականի սեպտեմբերի 20-ին Հարավային Կորեայի նախագահ Նո Մու Հյոնը «Իզվեստիա» թերթին հարցազրույց է տվել, որում հայտարարել է, որ 2004 թվականին նշվում է Կորեայի և Ռուսաստանի միջև ընկերության և առևտրի մասին պայմանագրի 120-ամյակը և Կորեացների Ռուսաստան կամավոր վերաբնակեցման 140-ամյակը։

Նախագահը նշել է, որ Կորեայի Հանրապետությունը և Ռուսասռանի տիեզերքի շրջանում համագործակցության մասին համաձայնագիր են կնքել և ստեղծել միասնական հետազոտական կենտրոն։ ԿՀ-ը ռուսական տեխնոլոգիաների օգնությամբ իրականացրել է երկրի արհեստական արբանյակի արձակում և պլանավորում է արձակել երկրորդ արբանյակը։ Ռուսաստանը տիեզերագնացների պատրաստության դեպքում Կորեայի Հանրապետությանը օգնություն կցուցաբերի։

2014 թվականի հունվարի 1-ից Կորեայի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության միջև մտցվել է առանց վիզային կարգը։

Չինաստան

2010 թվականին Չինաստանը հարավկորեական արտահանման (ԿՀ արտահանման 23,2 %-ը) և ներմուծման (ԿՀ արտահանման 16,8 %-ը) մեջ զբաղեցրել է առաջին տեղերը։ 1994-2010 թվականներին երկու երկրների ապրանքաշրջանառությունը 11,7 մլրդ դոլարից մեծացել է մինչև ավելի քան 100 մլրդ դոլար։ Պատմականորեն Կորեան սեղմ կապեր է ունեցել Չինաստանի հետ։ Մինչև Հարավային Կորեայի պետականության հաստատումը անկախության համար կորեական մարտիկները ճապոնական օկուպացիայի ժամանակ համագործակցել են չինական զինվորների հետ։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հարավային Կորեան սկսել է մոտիկանալ Միացյալ Նահանգների հետ։ Կորեական պատերազմի ընթացքում ՉԺՀ-ն օգնել է Հյուսիսային Կորեային, որի արդյունքում Հարավային Կորեայի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները համարյա ամբողջությամբ ընդհատվել են։ Պաշտոնապես Հարավային Կորեայի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 1992 թվականին օգոստոսի 24-ին։ Երկրները ձգտում էին երկկողմանի հարաբերությունների զարգացմանը և հանեցին 40 տարի շարունակվող առևտրական էմբարգոն։ Կորեայի Հանրապետույթունը Չինաստանի հետ պաշտոնական հարաբերությունների սահմանումից հետո դադարեցրել է Թայվանի հետ պաշտոնական հարաբերությունները, որը չի ճանաչում Թայվանի անկախությունը։

Եվրոպական միություն

Եվրոպական միությունը և Հարավային Կորեան կարևոր առևտրային գործընկերներ են։ Ազատ առևտրի մասին համաձայնագիրը ընդունվել է 2010 թվականի սեպտեմբերին, և ուժ է մտել 2011 թվականի հուլիսի 1-ից։ Հարավային Կորեան Եվրամիության համար մեծությամբ ութերորդ առևտրային գործընկերն է, իսկ ԵՄ Հարավային Կորեայի համար մեծությամբ երկրորդ արտահանողն է։ Եվրամիության Հարավային Կորեայի հետ առևտրային շրջանառությունը 2008 թվականին գերազանցել է €65 միլլիարդը, և 2004 և 2008 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ունի միջին տարեկան 7,5 % աճ

Եվրամիությունը դարձել է Հարավային Կորեայում խոշորագույն օտարերկրյա ներդրողը՝ սկսած 1962 թվականին։ Բացի դրանից ԵՄ-ի ընկերությունները Հարավկորեական շուկայում հնարավորությունների և աշխատանքի նշանակալի խնդիրներ ունեն դժվար ստանդարտների և ծառայությունների ու մթերքների համար պահանջների պատճառով, որոնք շատ հաճախ արգելքներ են ստեղծում առևտրի համար։ Հարավ Կորեայի հետ գտնվելով անընդհատ երկկողմանի հարաբերությունների մեջ, Եվրամիությունը ձգտում է լավացնել այդ իրավիճակը։

Ճապոնիա

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Լիանկուր կղզիներ, վիճելի տարածք է Հարավային Կորեայի և Ճապոնիայի միջև

Հարավային Կորեան և Ճապոնիան դիվանագիտական հարաբերությունները վերականգնել են 1965 թվականին։ Հարավային Կորեայում գոյություն ունեն հակաճապոնական կառույցներ մի շարք չորոշված վեճերի պատճառով, որոնցից շատերը պայմանավորված են 1910 թվականին Ճապոնիային միանալուց հետո ճապոնական տիրապետության շրջանով։

2019 թվականի հուլիսի 24-ին Կորեայի Հանրապետությունը վտարել է Ճապոնիայի երկու ռազմային ներկայացուցիչների՝ լրտեսության մեջ մեղադրանքի հետ կապված։

Հյուսիսային Կորեա

Սեուլի և Փհենյանի միջև առևտրական հարաբերությունները վերականգնվել են 1980 թվականին, երբ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը Կորեայի Հանրապետությունից 1,03 մլն հոնկոնգյան դոլարի ապրանք է գնել։ 1981 թվականին Հյուսիսային Կորեա հարավկորեական արտահանումը կազմել է 1,03 մլն հոնկոնգյան դոլար, իսկ ներմուծումը՝ 0,17 մլն հոնկոնգյան դոլար։ 1990 թվականին Կորեայի Հանրապետությունում ընդունվել է օրենք Հյուսիսի մաքսատուրքերից եկած ապրանքների արձակման մասին։ Մինչև 1991 թվականը փոխադարձ առևտրի ծավալը եղել է աննշան, 1990 թվականին արտահանումը ԿՀ-ից կազմել է 1,3 մլն դոլար, իսկ ներմուծումը ԿԺԴՀ-ից՝ 12,3 մլն դոլար։ Հետո տեղի է ունեցել առևտրաշրջանառության կտրուկ աճ, 1991 թվականին՝ 111,3 մլն դոլար, 1995 թվականին՝ 287,3 մլն դոլար, 2000 թվականին՝ 425 մլն դոլար, 2005 թվականին՝ 1055 մլն դոլար, 2010 թվականին՝ 1912 մլն դոլար, 2012 թվականին՝ 1971 մլն դոլար։ Մինչև 1998 թվականը հյուսիսկորեական արտահանումը գերազանցել է հարավկորեական ներմուծմանը, բայց 1999 թվականին հարավկորեական արտահանմանը եկել է 211,8 մլն դոլար, որից հետո իրավիճակը կրկին փոխվել է և 2012 թվականին հյուսիսկորեական արտահանումը (1074 մլն դոլար) նորից գերազանցել է հարավկորեական ներմուծմանը։ 1990-ական և 2000-ական թվականներին իրականցվել են մի շարք միասնական նախագծեր՝ տուրիստական տուրեր դեպի Կիմգանսան, 2004 թվականին միացվել են երկու երկրների երկաթուղիները, 2004 թվականից սկսել է գործել Կեսոնի արդյունաբերական համալիրը (2012 թվականին այնտեղ աշխատել են 53 448 յուսիսկորեական և 785 հարավկորեական աշխատողներ)։

Կորեական պատերազմից հետո Հյուսիս Կորեան և Հարավային Կորեան ստորագրել են խաղաղության ձգտման մասին համաձայնագիր։ 2007 թվականի հոկտեմբերի 4-ին երկու երկրների ղեկավարները խաղաղության հարցերով ութ կետից համաձայնագիր են ստորագրել։

Չնայած պարզ քաղաքականությանը և խաղաղության ջանքերին, առաջադիմությունը բարդացվում են 1993, 1998, 2006, 2009, 2013 և 2016 թվականների հյուսիսկորեական հրթիռային փորձարկումներով։ 2009 թվականի մայիսի 27-ին ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ ՄՈԶ-ում Հարավային Կորեայի ամբողջական մասնակցության դեպքում զինադադարը Կորեական թերակղզում անվավեր կլինի։ Իրավիճակը վատթարացել է 2010 թվականի մարտին հարավկորեական «Չհոնհան» նավի կորուստի հետ կապված պատմությունը։ 2010 թվականի մայիսին Լի Մյոնգ Բակը հայտարարել է, որ Սեուլը կդադարի առևտուրը Հյուսիսային Կորեայի հետ՝ բացառությամբ միասնական Կեսոնի արդյունաբերական շրջանից և հասարակական օգնությունից։ Հյուսիսային Կորեան սկզբնապես սպառնում էր խզել բոլոր կապերը, որպեսզի ամբողջությամբ ոչնչացնի չհարձակման մասին նախորդ փաստը և սահմանափակի հարավկորեացների մուտքը Կեսոնի արդյունաբերական շրջան, բայց հրաժարվել է իր սպառնալիքներից և որոշել չխզել կապերը Հարավային Կորեայի հետ։ Դրանից հետո դիտվում էր Կեսոնի արդյունաբերական շրջանի աշխատքի անկում, բայց 2013 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև երկար և լարված բանակցություններներից հետո, կողմերը վերականգնել են միասնական համալիրի աշխատանքը։

2017 թվականի սեպտեմբերի 15-ին, Հարավային Կորեայի բալիստիկ հրթիռի արձակման հետ կապված, Կորեայի Հանրապետությունը կատարել է «Հյոնմու-2» տեսակի 2 բալիստիկ հրթիռների պատասխանական արձակում։

ԱՄՆ

Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք 
Նախագահ Փակ Կըն Հյեն երկկողմանի հանդիպմանը ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի հետ, 2013 թվականի մայիսի 7

Միացյալ Նահանգները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ներգրավվել են Կորեայի ապագաղութացման մեջ (հիմնականում, երկրի հարավում, իսկ հյուսիսում՝ Եվրոպական միությունը)։ Կորեական պատերազմից հետո Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ստորագրել են «Փոխադարձ պաշտպանության մասին համաձայնգիրը», որի համաձայն Խաղաղ օվկիանոսից յուրաքանչյուր կողմի վրա հարձակումը պատասխան կբերի երկուսից էլ։ 1967 թվականին փոխադարձ պաշտպանության մասին համաձայնգիրը պարտավորել է Հարավային Կորեային մեծ ռազմային ուժեր ուղարկել Վիետնամի պատերազմ ԱՄՆ-ին օգնության համար։ 2007 թվականին Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր է ստորագրվել, բայց դրա պաշտոնական իրականացումը հետաձգվում էր մինչև երկու երկրների օրենսդիր մարմինների հաստատումը։ 2011 թվականի հոկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի կոնգրեսը ընդունել է Հարավային Կորեայի հետ առևտրային համաձայնագիրը, և այն ուժ է մտել 2012 թվականի մարտի 15-ին։

2019 թվականին Կորեայի Հանրապետության տարածքում ԱՄՆ-ի բանակի զինածառայողների քանակը կազմել է 28,5 հազար։ 2019 թվականի ապրիլի 5-ին ՀԿ-ի ազգային ժողովը վավերացրել է 8,2 %-ով ԱՄՆ-ի զորքերի պահպանման ծախսերի մեծացման մասին համաձայնագիրը։

Ծանոթագրություններ


Գրականություն

Ռուսերենով

  • Корея / С. В. Алкин (Исторический очерк), С. А. Комиссаров (Исторический очерк), К. В. Асмолов (Исторический очерк), А. Ф. Троцевич (Литература), И. А. Елисеева (при участии С. А. Комиссарова) (Архитектура и изобразительное искусство), М. В. Есипова (Музыка), В. И. Максимов (Театр и танец), Ли Санъиль (Театр и танец), Чо Мисон (Театр и танец), Б. П. Голдовский (Кукольный театр), С. Н. Анашкин (Кино) // Конго — Крещение. — М. : Большая российская энциклопедия, 2010. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 15). — ISBN 978-5-85270-346-0.
  • Курбанов С. О. Курс лекций по истории Кореи: с древности до конца ХХ в. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2002. — 626 с. — ISBN 5-288-03016-2
  • Курбанов С. О. История Кореи с древности до начала XXI века. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2009. — 680 с. — ISBN 978-5-288-04852-4
  • Родригес А. М. § 9—10 Корея. Южная Корея. Северная Корея // Новейшая история стран Азии и Африки, XX век: Учебник для студентов высших учебных заведений: В 3 ч. Часть 2: 1945—2000 / Под ред. А. М. Родригеса. — М.: Гуманитарный издательский центр Владос, 2001. — С. 107—130. — 320 с. — ISBN 5-691-00644-4, ISBN 5-691-00820-X(II)
  • Толорая Г. Д. Республика Корея. — М.: Мысль, 1991. — 120 с. — (У карты мира). — 50 000 экз. — ISBN 5-244-00488-3

Անգլերենով

Արտաքին հղումներ

   Հարևան բնակավայրեր   
    Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք  Հյուսիսային Կորեա    
 Դեղին ծով  Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք   Ճապոնական ծով 
    Կորեական նեղուց    
Հարավային Կորեա: Անվան ծագումնաբանություն, Պատմություն, Քաղաքականություն և պետական կառուցվածք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Կորեա» հոդվածին։

Tags:

Հարավային Կորեա Անվան ծագումնաբանությունՀարավային Կորեա ՊատմությունՀարավային Կորեա Քաղաքականություն և պետական կառուցվածքՀարավային Կորեա Վարչական բաժանումՀարավային Կորեա ԱշխարհագրությունՀարավային Կորեա ՄշակույթՀարավային Կորեա Կրթություն, գիտություն և տեխնիկաՀարավային Կորեա Տրանսպորտ, էներգետիկա և ինֆրակառուցվածքՀարավային Կորեա Միջազգային հարաբերություններՀարավային Կորեա ԾանոթագրություններՀարավային Կորեա ԳրականությունՀարավային Կորեա Արտաքին հղումներՀարավային ԿորեաԱրևելյան ԱսիաՀանգըլՀանջաՀանրապետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կառլես ՊուչդեմոնԱրծիվներՎինսենթ վան ԳոգԴանիել ՎարուժանՈրոտանՈւղղանկյուն եռանկյունՀանգՄայրցամաքԵվրասիաՎահանաձև գեղձի քաղցկեղՌուբեն ՍևակԶուգահեռագիծՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)ԱլյումինՄխիթարյան միաբանությունԹբիլիսիՍուրբ Ղազար կղզիԿարսի պայմանագիրՀայ-վրացական պատերազմՀարցական և հարաբերական դերանուններՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԱրցախյան ազատամարտԱրարատի մարզՏավուշի մարզԹանաԾծմբական թթուԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԵս և նաՀինդուիզմԵղջերուՀայկական դիցաբանությունՄողեսներՋրային ռեսուրսներԲուդդայականությունՀայաստանի գետերի ցանկԶոլի ԱդոկԲարդ ստորադասական նախադասությունԱրամ ԽաչատրյանԷկոլոգիաԺենգյալով հացԽՍՀՄ փլուզումԵրկրի օրԿոալաՎերին ՈսկեպարՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՎրաստանՈւղիղ խնդիրՀայաստանի զինանշանՀամացանցՀավերժության հայկական նշանՎիքիպահեստՀայկական բանակ (1918-1920)ՀատապտուղՏիգրան ՊետրոսյանՑրված սկլերոզԿենդանակերպԲառարանՌուսերենԱրյան ընդհանուր հետազոտությունՎանի թագավորության արքաների ցանկԱտլանտյան օվկիանոսԱմենայն Հայոց ԿաթողիկոսՋրծաղիկՄեսրոպ ՄաշտոցՀենրիխ ՄխիթարյանԱմբերդ (ամրոց)Լեոնարդո դա ՎինչիԱբել ԱբելյանՎլադիմիր ԼենինԹուղթ (նյութ)ՄաշկաբորբՌուսաստանի քաղաքների ցանկՀապավումՀամեմատությունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)🡆 More