Շիրվանզադե Արտիստը

«Արտիստը», հայ գրող Շիրվանզադեի պատմվածքներից մեկը։ Լույս է տեսել 1901 թվականին։ Շիրվանզադեն գրել է այն Օդեսայում, երբ նրան մեղադրում էին հակաթուրքական գործողություններ վարելու մեջ և բանտարկում Վրաստանի Թիֆլիս քաղաքի Մետեխի բանտում։ Բանտում անցկացրած տարիներից հետո, 1898 թվականին նրան աքսորում են Օդեսա։ Այն գրված է առաջին դեմքով։

Արտիստը
Շիրվանզադե Արտիստը
Կադր «Արտիստը» ֆիլմից
ՀեղինակԱլեքսանդր Շիրվանզադե
ՏեսակՊատմվածք
Ժանրռեալիզմ
Բնօրինակ լեզուհայերեն
Լեզուհայերեն
Կերպար(ներ)Լևոն, Լուիզա
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակման տարեթիվ1901
ՎիքիդարանԱրտիստը

Սյուժե

Պատմվածքի գլխավոր հերոսը Լևոնն է, ով 16-17 տարեկան, գունատ դեմքով, նիհար, նուրբ դիմագծերով տղա է։ Նրա հոր մահից հետո, ով մահացել էր տիֆ հիվանդությունից, մայրը նրան հանձնում է մի ատաղձագործի, որպեսզի սովորի ատաղձագործություն, սակայն տղան փախչում է արհեստանոցից և գնում ուսումնարան։ Ուսումնարանի վարձը վճարում էին մի քանի բարի մարդիկ։

Նա սիրահարվել էր տանտիրուհի սինյորա Ստեֆանիայի աղջկան՝ Լուիզային։ Լուիզան երգչուհի էր և պատրաստվում էր գնալ Իտալիա՝ ձայնը մշակելու։ Հրաժեշտի ժամանակ Լևոնը Լուիզային նվիրում է ծաղկեփունջ և գրիչ, որպեսզի նա գրի իրեն։ Լուիզային դիմավորելու է Կավալլարոն Միլանում։ Լևոնին հուզում է այդ հանգամանքը և վճռում, որ պետք է գնա Իտալիա՝ Լուիզային տեսնելու։ Նա սկսում է նվագել «Արքայական յախտա» անունով պանդոկում, որտեղ ամեն նվագի համար վաստակում էր 10 կոպեկ։ Լևոնն աստիճանաբար սկսում է վատ սովորություններ ձեռք բերել, բերանից այժմ խմիչքի հոտ էր գալիս։ Խմել նրան ստիպում էին նավաստիները, ովքեր հաճախակի էին այցելում այդ պանդոկ։ Նրան խորհուրդ են տալիս հեռանալ այդ վայրից, սակայն նա ասում է, որ շուտով գնալու է, արդեն հավաքել է 150 ռուբլի։

Մի քանի օր հետո նա թալանվում է սրիկաների կողմից, ովքեր գողանում են Լևոնի կոշիկները, կիթառը և բաճկոնը։ Իր աշխատած 150 ռուբլին նա պահում էր ձախ կոշիկի մեջ. փողը նա փաթաթել էր թղթի մեջ, դրել կրունկի կողմում, վրան կաշի խփել։ Նա չէր ցանկանում այն տանը պահել, քանի որ մայրը կարող էր գտնել և այլևս չվերադարձնել։ Նրանք դիմում են Իցկոյի հորը, սակայն որոնումներն անցնում են ապարդյուն։ Ահա այս ամենից հետո Լևոնին ասում են, որ Լուիզան ամուսնացել է Կավալլարոյի հետ։

Այս ամենը լսելուց հետո, Լևոնը ձևացնում է, թե ամեն ինչ կարգին է։ Առավոտ էր, Լևոնը չկար ու չկար, նրան փնտրում էին ամենուր, սակայն անարդյունք։ Այդ ժամանակ լսվեց անսովոր մի աղմուկ, դա Իցկոյի և երկու ոստիկանների ձայներն էին, որոնք բերում էին Լևոնին։ Նրան նավաստիները հանել էին «Խերսոն» շոգենավի տակից, որով երկու շաբաթ հետո նա պետք է մեկներ Իտալիա...

Համանուն ֆիլմ

Շիրվանզադեի պատմվածքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։ Ֆիլմի նկարահանումների ընթացքում օգտագործվել են արդիական տեխնիկա և տեխնոլոգիաներ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Շիրվանզադե Արտիստը 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Շիրվանզադե Արտիստը 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Tags:

Շիրվանզադե Արտիստը ՍյուժեՇիրվանզադե Արտիստը Համանուն ֆիլմՇիրվանզադե Արտիստը Տես նաևՇիրվանզադե Արտիստը ԾանոթագրություններՇիրվանզադե Արտիստը18981901ԹիֆլիսՇիրվանզադեՎրաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրևանՎանՑեղակրոնությունԿոտրվածքՀովհաննես ԱյվազովսկիԿաթվածՕսմանյան կայսրությունԶանգվածի պահպանման օրենքԵրազՄասոնականությունՀամբարձում (տոն)Իլհամ ԱլիևԽատուտիկՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱրցախի ՀանրապետությունԱնդրեյ ԲիտովՕվկիանոսԵրկկենցաղներԱռյուծԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԶատիկԱմերիկայի Միացյալ ՆահանգներԴավիթ ԲեկՄոսկվաԲրազիլիաԱլգորիթմԵրաժշտական գործիքներՄիհրան ՊողոսյանԷկոհամակարգՀռոմեական կայսրությունՎարդան ՄամիկոնյանՎահան ՏերյանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՎահանաձև գեղձի քաղցկեղԲուլինգՎիլյամ ՍարոյանՀայաստանի գետերի ցանկՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՎիտամինՄողեսներԿարմրուկԿալցիումԱրեգակնային համակարգԹաջ ՄահալՖեռնան ՄագելանՀղիություն (մարդ)Զվարթնոցի տաճարՁեռնաշարժությունԹրոմբոցիտՎեներա (մոլորակ)ՖոտոսինթեզԽաղաղ օվկիանոսԶապել ԵսայանՀայաստանի ձկների ցանկԱրվեստԽատուտիկ սովորականՄիսաք ՄեծարենցՔաղաքակրթությունՀանրապետության օրՀիսուսԿառլես ՊուչդեմոնՆոյեմբերյանԳլոբալ տաքացումԽոր ՎիրապՈւղիղ խնդիրԵրկաթԼիտրԱլերգիաՌուսական կայսրությունԱդրբեջանԱդոլֆ ՀիտլերԽաչքարՄխիթարյան միաբանությունՆյարդային համակարգԳոյական անունՁվարանի կիստա🡆 More