Անհանգիստ Ոտքերի Համախտանիշ

Անհանգիստ ոտքերի համախտանիշ (ԱՈՀ), խանգարում, որի դեպքում անհատը ունի ոտքերը շարժելու անհագ ցանկություն։ Դա հիմնականում կապված է ոտքերում ինչ-որ տհաճ զգացողության հետ, որը մեղմելու համար անհատը սկսում է շարժել ոտքերը։ Այդ տհաճ զգացողություններից են ցավոտությունը, ծակծկոցը ու մաշկի վրայով միջատներ սողալու զգացումը։ Երբեմն նման փոփոխություններ դիտվում են նաև ձեռքերում։ Այս զգացումները հիմնականում առաջանում են հանգիստ ժամանակ և դրա համար էլ դժվարացնում են քուն մտնելու գործընթացը։ Դժվար քնելու պատճառով հաճախ այս հիվանդների մոտ դիտվում է ցերեկային քնկոտություն, ցածր էներգիա, դյուրագրգռվածություն և ընկճված տրամադրություն։ Դրան գումարած, շատերը կարող են ունենալ ոտքերի ակամա ձգումներ քնած ժամանակ։

Անհանգիստ ոտքերի համախտանիշ
Անհանգիստ Ոտքերի Համախտանիշ
Քնի ընթացքն անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեցող մարդու մոտ (կարմիր) և առողջ մարդու մոտ (կապույտ)։
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
ՀայտնաբերողԹոմաս Վիլլիս և Կարլ-Աքսել Էկբոմ
ՀՄԴ-9333.94
ՀՄԴ-10G25.8
ՀոմանիշներՎիլլիս-Էկբոմի հիվանդություն
Ախտորոշումկլինիկայի հիման վրա, բացառելով այլ հիվանդությունները
Անհանգիստ Ոտքերի Համախտանիշ Restless leg syndrome Վիքիպահեստում

Անհանգիստ ոտքերի համախտանիշի զարգացման ռիսկի գործոններն են երկաթի անբավարարությունը, Պարկինսոնի հիվանդությունը, երիկամային անբավարարությունը, շաքարային դիաբետը, ռևմատոիդ արթրիտը և հղիությունը։ Որոշ դեղեր ևս կարող են սադրել այս համախտանիշի զարգացումը, օրինակ՝ հակադեպրեսանտները, հակահիստամինային, հոգեմետ դեղերը և կալցիումական անցուղիների պաշարիչները։ Կան այս հիվանդության երկու տարատեսակներ։ Մեկը վաղ՝ մինչև 45 տարեկանը սկսվող անհանգիստ ոտքերի համախտանիշն է, որը հանկարծակի է առաջանում ընտանիքում և հարաճում է։ Մյուս տարբերակը ուշ սկսվող անհանգիստ ոտքերի համախտանիշն է, վերջինս սկսվում է 45 տարեկանից հետո և ժամանակի ընթացքում չի հարաճում։ Ախտորոշումը դրվում է այլ հիվանդությունները ժխտելու միջոցով։

Եթե այս համախտանիշի զարգացմանը նպաստած վիճակը հայտնի է կարելի է բուժել՝ բուժելով հիմնական հիվանդությունը։ Եթե ոչ բուժումը ներառում է կենսակերպի փոփոխում և դեղորայք։ Կենսակերպի փոփոխումը իրենից ենթադրում է վնասակար սովորություններից հրաժարում՝ ալկոհոլի և ծխախոտի օգտագործման սահմանափակում։ Օգտագործվող դեղորայքից է լեվոդոֆան կամ դոֆամինի ագոնիստ պրամիպեքսոլը։ Անհանգիստ ոտքերի համախտանիշ առկա է ԱՄՆ-ի պոպուլյացիայի 2,5-15%-ի մոտ։ Կանայք ավելի հաճախ են ախտահարվում և տարիքին զուգընթաց այդ սեռային տարբերությունը ավելի արտահայտված է դառնում։

Նշաններ և ախտանիշներ

Անհանգիստ ոտքերի համախտանիշի ժամանակ տհաճ զգացողությունները կարող են խիստ բազմապիսի լինել՝ մկանային ցավից մինչև քոր, որը չես կարող քորել, մզմզոցի զգացում, մկանների ձգման զգացում, արթուն ժամանակ ոտքերը շարժելու զգացում ու տհաճ խուտուտ, որը չի անցնում։ Այդ տարբեր զգացումների ինտենսիվությունը առավել մեծ է հանգիստ և արթուն ժամանակ օրինակ կարդալիս, հանգստանալիս, սովորելիս կամ քուն մտնելիս։

Այս խանգարման դեպքում հիվանդների մի մասը կարող են միայն թեթև անհարմարավետությունից գանգատվել, իսկ մյուս մասը ունենան ծանր ախտանիշներ, որոնք զգալի ազդում են կյանքի որակի վրա, հատկապես՝ քնի վրա։

Զգացողությունները և շարժվելու հակումը կարող են կրկին առաջանալ անմիջապես ոտքը ստիպված շարժելուց հետո կամ որոշ ժամանակ անց։ ԱՈՀ-ն կարող է սկսվել ցանկացած տարիքում անգամ մանկական հասակում ու որոշների մոտ կարող է հարաճել, որոշների մոտ՝ ոչ։ Արդեն ախտորոշված հիվանդների շրջանում կատարված հարցման ընթացքում 45% նշել է, որ առաջին գանգատը ունեցել է մինչև 20 տարեկանը։

  • Հիմնականում ոտքերը շարժելու անհագ ցանկություն, բայց հնարավոր է դիտվի նաև ձեռքերում կամ ցանկացած այլ հատվածում, որը զուգակցված է տհաճ զգացողություններով։
    Զգացողությունները անսովոր են և նման չեն հաճախ դիտվող զգացողություններին։ Անհանգիստ ոտքերի համախտանիշով տառապող մարդիկ դժվարությամբ են նկարագրում իրենց հետ կատարվածը, ասում են, որ կա անհարմարավետություն, ցավոտություն, էլեկտրականության զգացում, քոր, ձգում, ծակծկոցներ, մզմզոց և թմրածություն։ Զգացողությունները և շարժելու ցանկությունը կարող են մարմնի ցանկացած մասում հանդիպել, բայց ավելի հաճախ դիտվում են ոտքերում և ձեռքերում։ Որոշ մարդիկ չնայած չունեն տհաճ զգացողություններ, բայց շարունակում ե ունենալ վերջույթը շարժելու ցանկություն։
  • Շարժական անհանգստություն, որը գնահատվում է որպես շարժում առաջացնող ակտիվություն
    Հիմնականում հանգստանում են շարժվելուց հետո, չնայած ժամանակավորապես և մասնակիորեն։ Ախտանիշները նվազեցնելուն օգնում են քայլելը, յոգան, հեծանիվ քշելը և ֆիզիկական ակտիվությունը։ Ոտքերի շարունակական, արագ վերև-ներքև շարժումները և/կամ երկու ոտքերի կտրուկ շարժումները միմյանց նկատմամբ կարող են նվազեցնել ախտանիշները։ Ամեն անհատին կարող են բնորոշ լինել յուրահատուկ շարժումներ։
  • Ախտանիշների վատթարացում հանգստից
    Նստելը կամ պառկելը կարող են սադրել ոտքը շարժելու ցանկությունը։ Ծանրությունը կախված է տվյալ անհատի անհանգիստ ոտքերի համախտանիշի արտահայտվածությունից հանգստի տևողությունից և հանգստության աստիճանից։
  • Ախտանիշների արտահայտվածության գիշեր-ցերեկ տարբերություն, հիմնականում առավելագույն արտահայտված երեկոյան և նվազագույն արտահայտվածություն առավոտյան
    Որոշների մոտ ԱՈՀ-ն դիտվում է միայն առավոտյան պառկած ժամանակ, մյուսների մոտ միայն օրվա ընթացքում կամ գիշերը։
  • Ոտքերը շարժելու անհագ ցանկություն նման հորանջելուն
    Այս ախտանիշները կարող են շատ հիվանդների մոտ առաջացնել քնելու դժվարություններ և ուղեկցվել օրվա ընթացքում զարգացող խնդիրներով։ Այս ախտանիշները կարող են տատանվել աշխատանքից ուշանալուց մինչև աշխատանքը կորցնելը, միջոցառումների չմասնակցելը քնկոտության պատճառով։ Այս ՝ առաջին հայացքից անմեղ թվացող, առօրյա թեթև խնդիրները կարող են վերածվել լուրջ սոցիալական, տնտեսական և անվտանգության հետ առնչվող հարցերի։

Անհանգիստ ոտքերի համախտանիշով տառապող անձանց մոտ ընկճախտի և տագնապային խանգարումների հանդիպման հաճախականությունը ավելի բարձր է։

Առաջնային և երկրորդային

Անհանգիստ ոտքերի համախտանիշը լինում է երկու տեսակի։

  • Առաջնային ԱՈՀ-ն համարվում է իդիոպաթիկ կամ անհայտ ծագման։ Այն հիմնականում առաջանում է դանդաղ, սկսվում է մինչև 40-45 տարեկանը և կարող է անհետանալ ամիսների կամ տարիների ընթացքում։ Այն հաճախ հարաճող է և տարիքին զուգընթաց վիճակը վատթարանում է։ Անհանգիստ ոտքերի համախտանիշը երեխաների մոտ հաճախ սխալմամբ համարվում է աճման ցավեր և անտեսվում է։
  • Երկրորդային ԱՈՀ-ն սկսվում է 40 տարեկանից հետո և կապված է հատուկ բժշկական վիճակների հետ, որոնք պահանջում են հատուկ դեղորայքի կիրառում։

Պատճառներ

Անհանգիստ ոտքերի համախտանիշը 20% դեպքերում կապված է երկաթի անբավարարության հետ։ Դեպք ստուգիչ հետազոտությունների արդյունքներով դեպք խմբում երկաթի անբավարարության տարածվածությունը 34% է, իսկ ստուգիչ խմբում՝ 6%:

Այլ առնչվող վիճակներից են վարիկոզ լայնացած երակները, ֆոլատի, մագնեզիումի անբավարարությունը, ֆիբրոմիալգիան, քնի ապնոէն, ուրեմիան, շաքարային դիաբետը, վահանագեղձի հիվանդությունները, ծայրամասային նեյրոպաթիան, Պարկինսոնի հիվանդությունը, աուտոիմուն հիվանդությունները, Շեգրեն համախտանիշը, ցելիակիան և ռևմատոիդ արթրիտը։ ԱՈՀ-ն կարող է վատթարանալ հղիության ժամանակ։

Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ

Հայտնաբերված է կապը ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի և ձեռքերի ռիթմիկ շարժումներով ընթացող խանգարումների միջև։ Երկու խանգարումն էլ կապված են նյարդամիջնորդանյութ դոֆամինի հետևանքով առաջացած դիսֆունկցիայի հետ և բուժվում են դոֆամինային դեղորայքով։ 2005 թվականին կատարված հետազոտության տվյալներով պարզ դարձավ, որ ՈՒՊՀՀ ունեցողների 44%-ը ունի ուղեկցող անհանգիստ ոտքերի համախտանիշ։

Դեղորայք

Որոշ դեղեր կարող են վատթարացնել, կամ դառնալ պատճառ անհանգիստ ոտքերի համախտանիշի։

  • Որոշ հակափսխոմային միջոցներ (հակադոֆամինային)
  • Որոշ հակահիստամինային միջոցներ (հատկապես սեդատիվ, առաջին սերնդի H1 պաշարիչները)
  • Շատ հակադեպրեսանտներ
  • Հոգեմետ դեղեր, հակացնցումային դեղեր
  • Բենզոդիազեպինների հանման համախտանիշ
  • Ալկոհոլի հանման համախտանիշ
  • Օպիատների հանման համախտանիշ

Ե՛վ առաջնային, և՛ երկրորդային անհանգիստ ոտքերի համախտանիշները կարող են վատթարանալ ցանկացած տեսակի վիրահատությունից հետո, իսկ ողնաշարի վնասվածքները կամ վիրահատությունները կարող են հանդիսանալ պատճառ այս համախտանիշի զարգացման։

Պատճառահետևանքային կապերը վերջնական բացահայտված չեն, օրինակ՝ քնի կորուստը, կարող է լինել անհանգիստ ոտքերի համախտանիշի առկայության պատճառով, կամ դեղերը, որոնք կիրառվում են քնի խանգարումները բուժելու նպատակով կարող են առաջացնել անհանգիստ ոտքերի համախտանիշ։

Ժառանգականություն

Դեպքերի ավելի քան 60%-ը ընտանեկան են և ժառագվում են աուտոսոմ դոմինանտ տիպով և ունեն տարբեր պենետրանտություն։

Հետազոտությունները և ուղեղի աուտոպսիայի տվյալները հաստատել են, որ այս համախտանիշով տառապող անձանց մոտ կա երկաթի և դոֆամիներգիկ համակարգի անբավարարություն սև նյութում։ Երկաթը կարևոր կոֆակտոր է Լ-դոֆայի առաջացման գործընթացում, որը դոֆամինի նախանյութ է։

Վեց լոկուս է հայտնաբերված, որոնք կապված են հիվանդության հետ։ Բացի առաջինից, բոլորը ժառանգվում են աուտոսոմ դոմինանտ տիպով։

  • Առաջինը հայտնաբերվել է Կանադայում ապրող ֆրանսիացի մի մեծ ընտանիքի մոտ ու տեղեկայված է 12-րդ քրոմոսոմի երկար թևիկում։ Ժառանգվում է աուտոսոմ ռեցեսիվ տիպով։։
  • Երկրորդ լոկուսը քարտեզվում է 14-րդ քրոմոսոմի երկար թևիկում և առաջին անգամ նկարագրվել է իտալական մի ընտանիքի մոտ։
  • Երրորդ լոկուսը քարտեզավորվում է 9-րդ քրոմոսոմի երկար թևում ու հայտնաբերվել է ամերիկյան մի ընտանիքում։ Այս մասին վկայող փաստեր են հայտնաբերվել բավարական մի ընտանիքում ևս։
  • Չորրորդ լոկուսը քարտեզվում է 20-րդ քրոմոսոմի կարճ թևիկում։
  • Հինգերորդ լոկուսը քարտեզվում է 2-րդ քրոմոսոմի կարճ թևիկում։
  • Վեցերորդ լոկուսը քարտեզվում է 16-րդ քրոմոսոմի կարճ թևիկի 12․1 հատվածում և հայտնաբերվել է միայն 2008թվականին։

Երեք գեներ՝ MEIS1, BTBD9 և MAP2K5, կապված են անհանգիստ ոտքերի համախտանշի հետ։ Բայց ԱՈՀ-ի պաթոգենեզում դրանց դերը շարունակում է մնալ անհայտ։ Վերջերս հայտնաբերել են ևս մեկ գեն՝ PTPRD, որը կապված է ԱՈՀ-ի հետ։

Ընտանեկան անամնեզի առկայությունը արդեն իսկ խոսում է ժառանգական որոշակի գործոնների առկայության մասին։

Մեխանիզմ

Հետազոտությունները հիմնականում հայտնաբերել են կապը երկաթի և դոֆամինի անբավարարության ու անհանգիստ ոտքերի համախտանիշի միջև։ Այս հիպոթեզները հիմնված են այն դրույթի վրա, որ երկաթը և լեվոդոֆան կարող են անցնել ուղեղարյունային պատնեշով և գլխուղեղում վերածվել դոֆամինի, այս մեխանիզմի հիման վրա է կիրառվող ժամանակակից դեղորայքը։ Լեվոդոֆան կիրառվում է հիպոդոֆամիներգիկ վիճակների բուժման համար, ինչպես օրինակ Պարկինսոնի հիվանդությունը։ Այս մեխանիզմը ապացուցվել է նաև գործիքային հետազոտման մեթոդներով՝ ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրության և պոզիցիոն էմիսիոն շերտագրության միջոցով, աուտոպսիայի և կենդանիների վրա կատարված փորձարարական հետազոտությունների տվյալներով։ Անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեցողների ուղեղողնուղային հեղուկում երկաթի և դոֆամինի մարկերների քանակը առողջ պոպուլյացիայի համեմատությամբ նվազած է։ Ախտորոշման համար կարևորվում է այս ցուցանիշների նվազումը սև նյութում։

Ախտորոշում

Անհանգիստ ոտքերի համախտանիշի ախտորոշման համար սպեցիֆիկ թեստեր գոյություն չունեն, բայց այլ թեստեր օգտագործվում են, որպեսզի բացառվեն օրինակ վիտամինների պակասուրդը։ Առողջության համազգային ինստիտուտի ախտորոշիչ չափորոշիչներն են՝

  • Ոտքերը շարժելու անհագ ցանկություն, հիմնականում ասոցացված տհաճ զգացողությունների հետ
  • Այն սկսվում է կամ ուժեղանում է պասիվ կամ հանգիստ ժամանակ
  • Այն բարելավվում է կամ անհետանում է (թեկուզ ժամանակավորապես) ակտիվ ժամանակ
  • Այն վատթարանում է երեկոյան կամ գիշերը
  • Այս ախտանիշները չունեն այլ պատճառ

Տարբերակիչ ախտորոշում

Նմանատիպ ախտանիշներով ընթացող այլ վիճակներից են ակաթիզիան և ոտքերի գիշերային ջղաձգումները։

Ծայրամասային զարկերակների հիվանդությունը և հոդաբորբը ևս կարող են առաջացնել ոտքերի ցավ, բայց դա հիմնականում սաստկանում է շարժվելիս։

Կանխարգելում

Բացի պատճառները կանխարգելելուց, հենց հիվանդության կանխարգելման միջոցներ չկան։ Եթե ԱՈՀ-ն առաջացել է ինչ-որ բուժվող հիվանդության հետևանքով կարելի է բուժել այդ հիվանդությունը։ Ընդհանուր առմամբ ավելի շատ կենտրոնանում են բուժման վրա և բուժում կա՛մ ախտանշանային, կա՛մ թիրախավորում են կենսակերպի փոփոխությունները։

Բուժում

Անհանգիստ ոտքերի համախտանիշի բուժումը առաջին հերթին կախված է ճիշտ ախտորոշումից և հնարավոր պատճառների հայտնաբերումից։ Բուժման գործընթացն ուղղված է նվազեցնելու ախտանշանները, ներառյալ չքնած գիշերների, գիշերային արթնացումների քանակը։ Բուժման ցանկալի արդյունքը կյանքի որակի բարելավումն է։ Սա ներառում է օրվա ընթացքում անհանգստության, ցերեկային քնկոտության պակասեցում, քնի տևողության և որակի բարելավում։ Դեղորայքային բուժումը ներառում է դոֆամինի ագոնիստների և գաբապենտինի կիրառում, որպես առաջին գծի բուժման միջոցներ անհանգիստ ոտքերի համախտանիշի համար, իսկ ռեզիստենտ դեպքերում կիրառվում են օպիատներ։

Բուժումը չի կարելի սկսել, եթե այլ պատճառները, ինչպես օրինակ երակային խնդիրները չեն ժխտվել։ Երկրորդային ԱՈՀ-ն կարող է բուժվել, եթե հիմքում ընկած վիճակը՝ սակավարյունությունը, անոթային խնդիրները հաջողությամբ կարգավորված են։ Երկրորդային ԱՈՀ կարող է առաջանալ երկաթի պակասորդից, վարիկոզ լայնացած երակներից և վահանգեղձի խնդիրներից։

Ֆիզիկալ չափումներ

Ոտքը պարզելը կարող է օգնել ժամանակավոր հանգստանալուն։ Քայլելը և ոտքերը շարժելը հանգստացնում է այդ անհանգիստ ոտքերը։ Եթե ընդհանուր առմամբ վերցնենք անհանգիստ ոտքերի համախտանիշով տառապող անձինք ունեն նաև քայլելու անհագ ցանկություն, քանի որ դա մեղմացնում է այդ տհաճ զգացողությունները։ Ցավոք ախտանիշները քայլելուց անմիջապես դադարեցնելուց հետո վերադառնում են։

Ոչ դեղորայքային բուժման միջոցներից են մերսումը, տաք բաղնիքը, տաքացուցիչները կամ սառցապարկերը, որոնք դրվում են ոտքերին, վիբրացիոն գրգիռներ տվող սարքը։

Երկաթ

Կան որոշ ապացույցներ, որ ներերակային երկաթի կիրառումը լավացնում է անհանգիստ ոտքերի համախտանիշի ախտանշանները։

Դեղորայք

Եթե ԱՈՀ-ն ընդհատում է քունը կամ խանգարում է առօրյա գործունեությունը, կարելի է օգտագործել դեղորայք։ Ապացույցներ կան դոֆամինի ագոնիստների՝ պրամիպեքսոլի, ռոպինիրոլի, ռոտիգոտինի և կաբերգոլինի կիրառման արդյունավեության մասին։ Դրանք վերացնում էն ախտանիշները, լավացնում են քունը և կյանքի որակը։ Լեվոդոֆան ևս արդյունավետ է։

Իհարկե կան նաև կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ ախտանիշները ոչ թե բարելավվում են, այլ պոտենցվում։ Դոֆամինի ագոնիստները կարող են օգտագործումը դադարեցնելուց հետո առաջացնել հանման համախտանիշ։ Ինչքան ավելի շատ և ավելի մեծ դեղաչափով են կիրառվում, այդքան ավելի մեծ է այս երկու կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունը։

  • Գաբապենտինը կամ պրեգաբալինը ոչ դոֆամիներգիկ բուժման միջոցներ են ԱՈՀ-ի միջինից ծանր դեպքերում կիրառվող
  • Օպիատները միայն ծանր դեպքերում են ցուցված, երբ այլ դեղորայք չի օգնում, կամ ունի շատ արտահայտված կողմնակի ազդեցություններ
  • Բենզոդիազեպինները՝ դիազեպամը և կլոնազեպամը հիմնականում խորհուրդ չեն տրվում, քանզի նրանց արդյունավետությունն անհայտ է։ Այնուամենայնիվ դրանք երբեմն կիրառվում են, որպես երկրորդ գծի բուժման միջոցներ։ Խինինը խորհուրդ չի տրվում, քանի որ ունի խիստ արտահայտված կողմնակի ազդեցություններ։

Կանխատեսում

Անհանգիստ ոտքերի համախտանիշը տարիքին զուգընթաց վատթարանում է։ Ժամանակակից բուժման միջոցները կարող են կարգավորվել համախտանիշը՝ նվազագույնի հասցնելով ախտանիշները և ավելացնելով հանգիստ քնի տևողությունը։ Ի հավելումս, որոշ հիվանդների մոտ դիտվում են ախտադադարներ, որոնք կարող են տևել օրեր, շաբաթներ, ամիսներ և հետո հետ են վերադառնում։ Անհանգիստ ոտքերի համախտանիշ ախտորոշումը չի նշմարում որևէ այլ նյարդաբանական հիվանդություն։

Համաճարակաբանություն

ԱՈՀ-ով տառապում է ԱՄՆ-ի բնակչության 2,5-15%-ը։ ԱՄՆ-ի սպիտակամորթների մոտ ավելի հաճախ է դիտվում, քան ԱՄՆ-ի աֆրիկացիների մոտ։ Անհանգիստ ոտքերի համախտանիշը հանդիպում է միջերկրծովյան երկրների բնակչության 3%-ի, Հեռավոր Արևելքի՝ 1-5%-ի մոտ, կախված ժառանգական և շրջակա միջավայրի գործոններից, ներառյալ դիետան։

ԱՈՀ-ն ավելի հաճախ ախտորոշվում է ավելի մեծ տարիքում, երբ ախտանիշներն ավելի արտահայտված են։

Անհանգիստ ոտքերի համախտանիշն ավելի հաճախ հանդիպում է երկաթ պակասորդային սակավարյունության, հղիության և վերջին ստադիայի երիկամային հիվանդություն ունեցողների մոտ։

ԱՈՀ-ի հետ կապված նյարդաբանական հիվանդություններից են Պարկինսոնի հիվանդությունը ողնուղեղ-ուղեղիկային ատաքսիան, գոտկասրբանային նյարդերի ախտահարումը, Շարկո-Մարի-Թութի հիվանդություն տիպ 2-ը։ 80-90%-ի մոտ կա ձեռքերի պարբերական շարժումներով ընթացող հիվանդություն։ Այն առաջանում է քնած ժամանակ կամ արթուն, որոնք հիվանդության առանձին տեսակներ են։

Քնի ազգային հիմնադրամը 1998 թվականին հրապարակեց, որ հղի կանանց մեկ քառորդի մոտ առաջանում է անհանգիստ ոտքերի համախտանիշ հղիության երրորդ եռամսյակում։

Պատմական ակնարկ

Առաջին անգամ ԱՈՀ-ի մասին խոսել է սըր Թոմաս Վիլլիսը 1672թվականին։ Վիլլիսը հատուկ նշեց, որ անհանգիստ ոտքերի համախտանիշով անձանց մոտ նկարագրվում են նաև քնի խանգարումներ և ձեռքերի շարժումներ։ Իր աշխատությունը սկզբում տպագրվել է լատիներեով, հետագայում թարգմանվել է անգլերեն։

Վաղ 90ականներին կիրառվում էր անհանգստություն ոտքերում եզրույթը։

Հետագայում այլ հեղինակներ ևս իրենց հրապարակումներում անդրադարձել են անհանգիստ ոտքերի համախտանիշին։ Այդ հեղինակներից են Ֆրանսուա Բոյսիեր դե Սավաջը (1763), Մագնուս Հուսը (1849), Թեոդոր Վիթմակը (1861), Ջորջ Միլլեր Բերդը (1880), Ջորջ Գիլլես դե լա Տուռետը (1898), Հերման Օպենհեյմը (1923) և Ֆրեդերիկ Ժերար Ալիսոնը (1943)։ Այնուամենայնիվ, Վիլլիսից միայն երեք հարյուր տարի հետո Կարլ-Աքսել Էկբոմը իր ատենախոսությունում տվեց այդ հիվանդության մանրամասն նկարագիրը։ Էկբորնը կիրառեց անհանգիստ ոտք եզրույթը և շարունակեց իր ուսումնասիրությունները մինչև կյանքի ավարտը։ Նա նկարագրեց ախտորոշման գլխավոր չափանիշները, տարբերակիչ ախտորոշումը, տարածվածությունը, սակավարյունության հետ կապը և հղիության ժամանակ հանդիպման հաճախականությունը։

Էկբորնի աշխատանքները երկար ժամանակ անտեսված էին մինչև Արթուր Վալտերը և Վեյն Հենինգը վերահայտնագործեցին այս հիվանդությունը 1980-ական թվականներին։ 1995 թվականին և 2003 թվականին հրապարակվեցին ախտորոշման թարմացված չափանիշները։ Պարկինսոնիզմի և անհանգիստ ոտքերի համախտանիշի ամսագիրը առաջին առցանց հարթակն էր, որտեղ հրապարակվում էին այս թեմաներին, հատկապես Պարկինսոնի հիվանդությանը վերաբերող հոդվածները, նորագույն հետազոտությունները։ Այն հիմնադրվել է կանադացի նյարդաբան Աբդուլ Քայում Ռանայի կողմից։

Անվանակարգում

Տասնամյակներով և մինչ այսօր ամենակիրառական անունը անհանգիստ ոտքերի համախտանիշն է։ 2013 թվականին ԱՈՀ հիմնադրամը վերանվանվեց Վիլլիս-Էկբոմի հիվանդության հիմնադրամ և դա կարծես տանում էր նրան, որ հիվանդությունը վերանվանվի Վիլլիս-Էկբոմի հիվանդություն, սակայն կար Էկբոմի համախտանիշ, որը պատրանքային պարազիտոզ էր, երբ հիվանդը համոզված էր, որ ունի մակաբուծային հիվանդություն։ Այս երկուսը իրարից խիստ տարբեր են և չէին կարող անվանվել նույն մարդու անունով։ Այդ պատճառով այս մոտեցումը ընդունելի չէ։

Հակասություններ

Որոշ բժիշկների համոզմամբ անհանգիստ ոտքերի համախտանիշի նշանակությունը չափազանցված է, շնորհիվ դեղորայք արտադրող ընկերությունների, որոնք շահագրգռված են վաճառել հիվանդությունը բուժող դեղերը։ Մյուսները կարծում են, որ սա հակառակը թերագնահատված և ոչ բավարար ուշադրություն դարձված խանգարում է։ Դեռ ավելի Գլաքսոսմիթքլայն ընկերության դեմ դատական գործ է հարուցվել, որովհետև այդ հիվանդութամբ տառապողներին օգնության համար կայք էին բացել, որտեղ գովազդում էին իրենց ապրանքանիշը՝ ռոպինիրոլը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Անհանգիստ Ոտքերի Համախտանիշ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անհանգիստ ոտքերի համախտանիշ» հոդվածին։

Tags:

Անհանգիստ Ոտքերի Համախտանիշ Նշաններ և ախտանիշներԱնհանգիստ Ոտքերի Համախտանիշ ՊատճառներԱնհանգիստ Ոտքերի Համախտանիշ ՄեխանիզմԱնհանգիստ Ոտքերի Համախտանիշ ԱխտորոշումԱնհանգիստ Ոտքերի Համախտանիշ Տարբերակիչ ախտորոշումԱնհանգիստ Ոտքերի Համախտանիշ ԿանխարգելումԱնհանգիստ Ոտքերի Համախտանիշ ԲուժումԱնհանգիստ Ոտքերի Համախտանիշ ԿանխատեսումԱնհանգիստ Ոտքերի Համախտանիշ ՀամաճարակաբանությունԱնհանգիստ Ոտքերի Համախտանիշ Պատմական ակնարկԱնհանգիստ Ոտքերի Համախտանիշ ՀակասություններԱնհանգիստ Ոտքերի Համախտանիշ ԾանոթագրություններԱնհանգիստ Ոտքերի Համախտանիշ Արտաքին հղումներԱնհանգիստ Ոտքերի Համախտանիշ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Փոքր ՄհերՎարդգես ՍուրենյանցԱրցախյան ազատամարտԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՄագաղաթՍողուններԴպրությունԿոռուպցիաՊրիզմաՄինաս ԱվետիսյանԼյուդվիգ վան ԲեթհովենԵռանկյունԲարդիՆապաստակներՄիքայել ԱլիմյանԻրավունքԱրամ ԱսատրյանՓղերՄետաղՀայերենի այբուբենՄարգինալացումԱսիաՄայիսի 1 (տոն)Հայկական ճարտարապետությունԷրեբունի ամրոցՆիդերլանդներՀարկադրական եղանակՏիգրան ՄեծՀեկտարԲաժանարարների աղյուսակԽոսրովի անտառ պետական արգելոցԱրմավիրՎարդավառՄիզուղիների ինֆեկցիաներՍայաթ-Նովաtgpa2Վիտամին D-ի անբավարարությունԳաստրիտԱլեն ՍիմոնյանԿոստանդնուպոլիսՍուրբ Յոթ ՎերքՎերաբերական (խոսքի մաս)Շաքարային դիաբետՆար-ԴոսՏիգրան ՄանսուրյանԱլբերտ ԱզարյանԼենկթեմուրԿենդանակերպի նշաններՀայկական պարՈւրբաթագիրքԱնրի ՎեռնոյՕքեյԽտությունԼևոն ԱրոնյանՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ԽաչքարՀայաստանի կենտրոնական բանկԱմերիկաՓողՏավուշի մարզՆոր ՆախիջևանԱղերԳնարբուկԽոր ՎիրապԱշոտ Բ ԵրկաթԶանգվածի պահպանման օրենքՀայաստանի բուհերի ցանկԱլեքսանդրապոլի պայմանագիրՏեղերի վանքՔաոս (վեպ)ՇեշտՇախմատՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԱծանցՄանրանկարչություն🡆 More