Փյունիկիա

Փյունիկիա (Փյունիկե, հուն․՝ Φοινίκη, Phoiníkē), հնագույն պետություն Միջերկրական ծովի արևելյան ափին։ Փյունիկիայում բնակվել են փյունիկեցիներ, որոնք այնտեղ են եկել Էրիթրեական ծովի ափերից։ Հավանական է, մ.թ.ա.

V-IV հազարամյակներում փյունիկցիները Միջերկրական ծովի ափին հիմնել են բնակավայրեր, որոնք աստիճանաբար դարձել են առևտրաարհեստավորական և նավահանգստյան կենտրոններ՝ Սիդոն, Տյուրոս, Բիբլոս։ Մ.թ.ա. II հազարամյակում Փյունիկիան գյուղատնտեսական տարածքներ ունեցող քաղաք-պետությունների համախմբություն էր։ Փյունիկիան իր աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ գործուն մասնակցություն է ունեցել Միջագետքի ու Նեղոսի հովտի հետ ցամաքային առևտրին, տիրել է Միջերկրականի ծովային ուղիներին։ Մ.թ.ա. II հազարամյակի սկզբին գտնվել է եգիպտական փարավոնների գերիշխանության տակ, ինչը, սակայն, Փյունիկիայի քաղաք-պետություններին չի խանգարել դիվանագիտական հարաբերություններ պահպանել Հյուսիսային Միջագետքի պետությունների հետ։ Մ.թ.ա. XIII-XIIդդ. Փյունիկիայի քաղաքները ազատագրվել են եգիպտական լծից։ Մ.թ.ա. Xդ. Տյուրոսի թագավոր Ածիրամը Փյունիկիայի տարածքում կազմել է Տյուրես- Սիդոնի միացյալ թագավորությունը, դարձել Փյունիկիայի ամբողջ ծովափի հեգեմոնը։ Նրա օրոք Իսրայել-Հուդայի թագավորության հետ հաստատվել է ռազմաքաղաքական սերտ դաշինք։ Տյուրոսն աստիճանաբար կորցրել է իր ազդեցությունը, և մ.թ.ա. Xդ. վերջին Փյունիկիայի քաղաքները դարձել են ինքնուրույն։ Մ.թ.ա. II-I դդ. Փյունիկիայի պետության մեջ նշանակալից երևույթ էր Միջերկրականի կենտրոնական և արևմտյան ափերի գաղութաբնակեցումը։ Փյունիկեցի առևտրականներն ու ծովահեններն այդտեղ թափանցել են դեռևս մ.թ.ա. II հազարամյակի կեսին։ Փյունիկիան գաղութներ է հիմնել Հարավային Իսպանիայում, Սիկիլիայում, Սարդինայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Մ.թ.ա. IX-VIIդդ. այդ գաղութները ձեռք են բերել քաղաքական ինքնուրույնություն և աստիճանաբար մտել են փյունիկյան նախկին գաղութ Կարթագենի պետության մեջ։ Փյունիկիայի քաղաքները մ.թ.ա. VIII-VIIդդ. ենթարկվել են ասորեստանցիների հարձակմանը։ Մ.թ.ա. VIIIդ. Փյունիկիայի հյուսիսում հիմնվել է ասորեստանյան կուսակալություն։ Սակայն Փյունիկիայի քաղաքները պահպանել են ներքին ինքնավարությունը և սեփական թագավորների իշխանությունը։ Մ.թ.ա. 722-ին ասորեստանցիները ճնշել են տյուրոսցիների, իսկ 701-ին՝ Փյունիկիայի հարավում Սիդոնի գլխավորած ապստամբությունը։ Մ.թ.ա. 677-ին Սիդոնը կործանվել է, իսկ Բիբլոսը, Տյուրոսը և այլ քաղաքներ ճանաչել են Ասորեստանի գերիշխանությունը։ Մ.թ.ա. 605-ի Ասորեստանի անկումից հետո Փյունիկիան դարձել է կռվախնձոր Նոր Բաբելոնյան թագավորության և Եգիպտոսի միջև։ Մ.թ.ա.539-332-ին մտել է Աքեմենյան պետության կազմի մեջ։ Փյունիկիայի նավատորմը պարսիկների կողմից գործուն մասնակցություն է ունեցել մ.թ.ա. 500-449-ի հույն-պարսկական պատերազմներին։ Մ.թ.ա. IV-I դդ. Փյունիկիան գտնվել է Ալեքսանդր Մակեդոնացու, Պտղոմեյանների, Սելևկյանների պետության կազմի մեջ։ Մ.թ.ա. II-Iդդ. Կիպրոսում ստեղծվել է հունա-փյունիկիական թագավորություն։ Մ.թ.ա. I դ. 1-ին կեսին Փյունիկիան գտնվել է Տիգրան Բ Մեծի հայկական պետության, այնուհետև՝ հռոմեական Ասորիք պրովինցիայի կազմի մեջ։ Փյունիկիցիներն աստիճանաբար ձուլվել են Ասորիքի մյուս բնակչությանը։

��‏��‏��‏��‏
Φοινίκη
Փյունիկիա
Մ.թ.ա. 1200 - Մ.թ. 539 Աքեմենյաններ 
Քարտեզ

Փյունիկիա
(     Փյունիկիան)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բիբլոս
Տյուրոս
Բնակչություն 200,000
Լեզու Փյունիկերեն, հունարեն
Կրոն Հեթանոսություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն-քաղաք-պետություններ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Փյունիկիա 

Tags:

Ալեքսանդր ՄակեդոնացիԱսորիքԿիպրոսՀունարենՄիջագետքՄիջերկրական ծովՆեղոս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆյութափոխանակությունԿալցիումի օքսիդԼիտրՍևանի իշխանԳլանԽորանարդՌուդոլֆ Էրիխ ՌասպեԿենդանակերպի նշաններՀայ-վրացական պատերազմԿոորդինատային համակարգԵգիպտոսԱրշակ ԲԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Ժառանգական հիվանդություններԿոռուպցիաԹթվածինՆապոլեոն ԲոնապարտՀայրենական մեծ պատերազմՀավասարասրուն սեղանՄանուշակՎահանաձև գեղձի քաղցկեղՎիտամինԿռունկներԱկսել ԲակունցՀին աշխարհի յոթ հրաշալիքներՓոքրիկ իշխանըԱրտույտների ագարակըԴատաԼեքսՄոնթե ՄելքոնյանՀամո ԲեկնազարյանՄանրանկարչությունՍննդային ալերգիաԷվերեստԽրիմյան ՀայրիկՀայերենԾիրանի փողըԱղմուկ ականջներումՆևրոզներՄուտացիաԳեղարդի վանքԿրիպտոարժույթՍեբաստիան ՄարոքինԹոմաս ԷդիսոնԲուրգ (երկրաչափություն)Անմոռուկ (խորհրդանիշ)ՄեղուներՁիԱրմավիրի մարզԱրծվաշենԴիկլոֆենակԱմառՑրված սկլերոզՀայաստանի առաջին բաժանումԱմբերդ (ամրոց)Մաշկի սնկային հիվանդություններՆոր ԶելանդիաՆոյՍրտային անբավարարությունԱնմոռուկՊարագաներԱզոտԱռիթմիաԵրկիր ՆաիրիՎինսենթ վան ԳոգԿենսաբանական դասակարգումԱրտիստը (Շիրվանզադե)ՆԱՏՕԱղասի ԱյվազյանԲրոնխիալ ասթմաՆապաստակներՎարդավառՎեներա (մոլորակ)ԿարսԿրեատինինՄագաղաթԱլկալիական մետաղներԲագրատունիներ🡆 More