Հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղղվածություն է, որը ունի Պանթեիստական բնույթ։ Հեթանոս տերմինը համարժեք է լատիկան paganus տերմինին,այն բխում է Pagus տերմինից և ունի հետևյալ իմաստը «քաղաքից դուրս ապրող, գյուղական միջավայրին բնորոշ, անկիրթ գյուղացի և գյուղաբնակ»։paganus տերմինով հիմնականում կոչում էին նրանց, ովքեր բազմաստվածության կրողներ էին և այն չունի էթնիկական տարբերակիչ։ Արևմտյան կրոնական մշակույթի մեջ paganus տերմինը նույնական է հելենիզմ տերմինի հետ և ընկալվում է որպես Ethnikos՝ հեթանոս։ Ethnikos (հեթանոս ) տերմինն արևմտյան մշակույթի մեջ ընկալվում է որպես աշխարհիկ, իսկ paganus որպես կրոնական տերմիններ։ Ըստ էության այն՝ հանրային, ազգային կրոն է և իր հիմնական բնույթով տարբերվում է Աբրահամիկ կրոններից՝ քրիստոնեությունից, մուսուլմանությունից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։ Քրիստոնեության տարածման ընթացքում այն հաճախ սխալմամբ մեկնաբանվել է նաև որպես այն կրոնների համախումբ, որը քրիստոնեության հետ կապ չունի և չեն ընդունում Քրիստոսի աստվածային բնույթը։ Հեթանոսություն նաև բազմաընդգրկուն կրոնական ուղղություն է, քանզի իր զարգացման տարբեր արեալներում այն տարատեսակ բնույթ է ունեցել։ Հաճախ նրանում կարելի է նկատել բնապաշտականությանը հատուկ գծեր, իսկ մի քանի այլ դեպքերում այն զարգանում է հասնելով մինչև հայտնությամբ տրված լինելուն, որն ակնհայտ երևում է հատկապես զրադաշտականության մեջ։
Հեթանոսություն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | աշխարհայացք, religion type?, Սոցիալական շարժում և մարդկանց խումբ |
Կազմված է | pagan? |
Paganism Վիքիպահեստում |
Հայոց լեզվում հեթանոս անվան ծագումնաբանությունն ուղղակի կապ ունի հունարենի հետ, որի արմատն է հանդիսանում հունարեն εθνοί (էթնոս) բառը. հայերեն կթարգմանվի, որպես ազգային։ Այն, ըստ էության, արտահայտում է հենց այդ կրոնափիլիսոփայության տարածման բնույթը։ Նույն իմաստաբանական բնույթը ունի նախ ռուսերեն Язычество (Յազիչեստվո) ինքնանվանումը, որը ծագում է հին սլավորնական языкъ (յազիկ) բառից. բառացիորեն թարգմանաբար նշանակում է՝ ազգ, ցեղ։
Մի փոքր այլ է եվրոպական մի շարք երկրներում տարածում ունեցող ինքնանվանումը այս կրոնափիլիսոփայական ուղղության համար։ Գրեթե բոլոր լատինատառ լեզուներում այն անվանվում է paganism (պագանիզմ)՝ ծագում է լատիներեն paganismus բառից. թարգմանվում է, որպես գյուղական կամ շրջանային, որը իր հերթին արմատով հենվում է մի այլ լատիներեն բառի՝ pagus (պագուս), ի վրա, որը արդեն նշանակում է գյուղ, շրջան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 331)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հեթանոսություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.